Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                

Ժոել Ռոբլես Բլասկես (իսպ.՝ Joel Robles Blázquez, հունիսի 17, 1990(1990-06-17)[1], Խետաֆե, Մադրիդ, Իսպանիա), ավելի հայտնի է, որպես Ժոել (իսպ.՝ Joel), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի կազմում։

Ժոել Ռոբլես
իսպ.՝ Joel Robles Blázquez
Ժոել Ռոբլեսը 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոել Ռոբլես Բլասկես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 17, 1990(1990-06-17)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Խետաֆե, Իսպանիա
Հասակ 195 սմ
Քաշ 90 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 33
Պատանեկան կարիերա
2007-2009 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ C 39 (-?)
2009-2010 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ B 28 (-21)
2009-2013 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 2 (-4)
2012   Իսպանիա Ռայո Վալեկանո 13 (-28)
2013   Անգլիա Ուիգան Ատլետիկ 9 (-16)
2013-ներկա Անգլիա Էվերթոն 42 (-38)
Ազգային հավաքական
2011-2013 Իսպանիա Իսպանիա Մ21 2 (-4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 1, 2017:

Ժոելն իր կարիերան սկսել է «Ատլետիկո Մադրիդ C»-ի կազմում 2008 թվականին, մեկ տարի անց տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ B», այնուհետև հիմնական թիմ։ 2012 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Ռայո Վալեկանո», մեկ տարի անցկացրել է «Ուիգան Ատլետիկ»-ի կազմում։

Ժոելը հանդես է եկել Իսպանիայի Մ16, Մ17, Մ21 և Մ23 հավաքականների կազմում, և մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Ակումբային կարիերա

խմբագրել

«Ատլետիկո Մադրիդ»

խմբագրել

Ժոելն իր կարիերան սկել է իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում։ Հանդես է եկել թիմի բոլոր տարիքային կազմերում։ 2009 թվականի դեկտեմեբրի 27-ին իսպանացին թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[2]։

Իր նորամուտը Ժոելը նշել է 2010 թվականի մայիսի 8-ին՝ Լա Լիգայի շրջանակներում կայացած «Սպորտինգ Խիխոն»-ի դեմ խաղում։ 2010-11 մրցաշրջանում ժոելը հիմնականում եղել է պահեստային դարպասապահ։

2011-12 մրցաշրջանի սկզբում Ժոելը եղել է հիմնական դարպասապահ, այն բանից հետո երբ Դավիդ դե Խեան տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

2012 թվականի հունվարի 31-ին Ռոբլեսը վարձավճարով տեղափոխվել է «Ռայո Վալեկանո»։ Նա իր դեբյուտը իսպանական թիմի կազմում նշել է փետրվարի 5-ին՝ «Ռեալ Սարագոսա»-ի դեմ խաղում[3]։ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։

«Ուիգան Ատլետիկ»

խմբագրել

2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռոբլեսը վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ուիգան Ատլետիկ»[4]։ Նա իր առաջնախաղն անցկացրել է հունվարի 26-ին՝ մասնակցելով Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մակլեսֆիլդ Թաուն»-ի դեմ խաղին[5]։

Պրեմիեր Լիգայի շրջանակներում Ժոելը իր նորամուտը նշել է 2013 թվականի մարտի 17-ին՝ «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ խաղում։

2013 թվականի մայիսի 11-ին Ժոել Ռոբլեսը մասնակցել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Ուիգան»-ի հաղթանակով[6]։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ «Ուիգան»-ը դառնում է Անգլիայի գավաթակիր։

«Էվերթոն»

խմբագրել

2013 թվականի հուլիսի 9-ին Ժոել Ռոբլեսը տեղափոխվել է «Էվերթոն»[7]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

Նա իր դեբյուտը նշել է դեկտեմբերի 26-ին՝ «Սանդերլենդ»-ի դեմ խաղում։ Նա դաշտ է դուրս եկել 24-րդ րոպեին և փոխարինել է Թիմ Հովարդին։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Սանդերլենդ»-ի հաղթանակով[8]։ Պրեմիր լիգայի շրջանակներում իսպանացին իր առաջին մեկնարկային հանդիպումը անցկացրել է «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով[9]։

2015 թվականի հունվարի 13-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ հանդիպման հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածների ժամանակ Ժոելը հետ է մղել Ստյուարտ Դաունինգի կատարած հարվածը[10]։

Թիմ Հովարդի հեռանալուց հետո Ռոնալդ Կումանը Ռոբլեսին լիովին չվստահեց հիմանական դարպասապահի դերը և 2017 թվականի հունիսին գնեց «Սանդերլենդ»-ի դարպասապահ Ջորդան Փիքֆորդին[11]։

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ատլետիկո Մադրիդ 2009-10 Լա Լիգա 2 0 0 0 - - 0 0 - - 2 0
2010-11 Լա Լիգա 0 0 1 0 - - 1 0 0 0 2 0
2011-12 Լա Լիգա 0 0 0 0 - - 3 0 - - 3 0
2012-13 Լա Լիգա 0 0 0 0 - - - - - - 0 0
Արդյունք 2 0 1 0 - - 4 0 - - 7 0
Ռայո Վալեկանո (վարձավճար) 2011-12 Լա Լիգա 13 0 0 0 - - - - - - 13 0
Արդյունք 13 0 0 0 - - - - - - 13 0
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) 2012-13 Պրեմիեր Լիգա 9 0 4 0 0 0 - - - - 13 0
Արդյունք 9 0 4 0 0 0 - - - - 13 0
Էվերթոն 2013-14 Պրեմիեր Լիգա 2 0 4 0 2 0 - - - - 8 0
2014-15 Պրեմիեր Լիգա 7 0 2 0 0 0 1 0 - - 10 0
2015-16 Պրեմիեր Լիգա 13 0 5 0 6 0 0 0 - - 24 0
2016-17 Պրեմիեր Լիգա 20 0 1 0 0 0 0 0 - - 21 0
2017-18 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 - - 0 0
Արդյունք 42 0 12 0 8 0 1 0 - - 63 0
Կարիերայի արդյունք 65 0 14 0 8 0 5 0 0 0 93 0

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել
  • Եվրոպայի լիգայի գավաթակիր - 2011-12
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի սուպերգավաթակիր - 2010
  • Անգլիայի գավաթակիր - 2012-13

Միջազգային

խմբագրել
  • Եվրոպայի չեմպիոն (Մ23) - 2013

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. El portero Joel Robles firma su contrato profesional con el Atlético de Madrid (Goalkeeper Joel Robles signs his professional contract with Atlético Madrid); Diario AS, 28 December 2009
  3. Ni un rayo de esperanza (Not one ray of hope); Marca, 5 February 2012
  4. «Wigan sign Atletico Madrid goalkeeper Joel Robles on loan». BBC Sport. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  5. Macclesfield 0–1 Wigan; BBC Sport, 26 January 2013
  6. «Man City 0–1 Wigan». BBC Sport. 2013 թ․ մայիսի 11. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  7. «Blues sign Joel Robles». Everton F.C. 2013 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Everton 0–1 Sunderland». BBC Sport. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Everton 2–1 Southampton». BBC Sport. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. Emons, Michael (2015 թ․ հունվարի 13). «West Ham 2-2 Everton». BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  11. Richards, Alex. «Everton seal £30million Jordan Pickford signing as England U21 stopper becomes world's third-most expensive keeper». The Mirror. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոել Ռոբլես» հոդվածին։