Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

«Forever Young» (անգլ. թարգմանաբար՝ «Հավերժ երիտասարդ»), հարավկորեական Blackpink գըրլ բենդի երգը նրանց առաջին` «Square Up» մինի ալբոմից։ Այն գրել են Future Bounce-ը և Թեդի Փաքը, որոնք նաև հանդիսանում են պրոդյուսերները 24-ի, R.tee-ի և Bekuh BOOM-ի հետ միասին։ Ըստ Gaon-ի, երգը Կորեայում վաճառվել է 2,500,000 թվային ներբեռնումով, այն դարձնելով խմբի` նման ցուցանիշով հինգերորդ երգը և երկրորդ երգը, որը Korea Music Content Association-ից պլատինե հավաստագրում է ստացել։

«Forever Young»
Blackpinkի երգը «Square Up» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 15, 2018 (2018-06-15)
ՖորմատԹվային ներբեռնում (Թվային ներբեռնում-սթրիմինգ)
Ձայնագրված2015[1]
Ժանր
Տևողություն3:57
Լեյբլ
Հեղինակ
  • Թեդի Փաք
  • Future Bounce
Պրոդյուսեր
Square Up ալբոմի երգացանկ
Ddu-Du Ddu-Du
(1)
«Forever Young»
(2)
Really
(3)
 «Forever Young» պարային պրակտիկայի հոլովակ
Forever Young (Հավերժ երիտասարդ) երգի լոգոն

Երգի ճապոներեն տարբերակը ներառվել է խմբի առաջին` «Blackpink In Your Area» ճապոներեն ստուդիական ալբոմում։

Պատմություն, ստեղծագործություն և քննադատություն

Երգը ձայնագրվել է 2015 թվականին, նույնիսկ Blackpink-ի` 2016 թվականի օգոստոսի դեբյուտից առաջ։ 2015 թվականի նոյեմբերի 15-ի ինստագրամյան հին հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է երգը հնչում YG Entertainment-ի շենքի դրսում։ Հոլովակում խմբի անդամներ Ռոսեն և Լիսան երգում են երգի իրենց հատվածները[1][2][3]

Երգը գրել են Future Bounce-ը և Թեդի Փաքը, որոնք նաև հանդիսանում են պրոդյուսերները 24-ի, R.tee-ի և Bekuh BOOM-ի հետ միասին։ Երգը տևում է երեք րոպե և հիսուներեք վայրկյան[4]։ Billboard ամսագրից Տամար Հերմանը «Forever Young»-ը անվանել է լողափային երգ, հիմնված մոմբաթոնի վրա, որտեղ նրանք ասում են, որ Blackpink-ը «հեղափոխություն» է։ Նա նաև նշել է երգում անգլերեն վիրավորական բառի օգտագործումը, որը քեյ փոփ գըրլ բենդերի շրջանում հազվադեմ դեպք է[5]։

Պարային պրակտիկայի հոլովակ

«Forever Young»-ի պարային պրակտիկայի հոլովակը թողարկվել է հունիսի 20-ին Blackpink-ի ՅուԹյուբյան պաշտոնական ալիքում։ 2020 թվականի ապրիլի տվյալներով հոլովակի դիտումների քանակը 133 միլիոն է, իսկ հավանումների քանակը` 2, 1 միլիոն[6]։

Առևտրային հաջողություն

Երգը հասել է Gaon Digital Chart չարթի 2-րդ հորիզոնական և այնտեղ է մնացել 25 շաբաթ։ Երգը նաև հասել է MelOn չարթի 2-րդ հորիզոնական։ Այն նաև զբաղեցրել է 2-րդ, 4-րդ, 10-րդ և 36-րդ հորիզոնականները K-pop Hot 100, Billboard World Digital Song Sales, RMNZ Hot Singles և Billboard Japan Hot 100 չարթերի համապատասխան հորիզոնականներում։

Gaon-ի և KMCA-յի կողմից երգը պլատինե է հավաստագրվել` վաճառվելով 2.5 միլիոն թվային ներբեռնումնումով։

Կենդանի կատարում

2018 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած SBS Gayo Daejeon փառատոնի ժամանակ Blackpink-ը կատարել է «Solo», «Ddu-Du Ddu-Du» և «Forever Young» երգերը[7]։ 2019 թվականի փետրվարի 12-ին խումբը կատարել է «Ddu-Du Ddu-Du» և «Forever Young» երգերը Good Morning America հեռուստատեսային շոուի և 2019 թվականի հունվարի 23-ին Gaon Chart Music Awards 8-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ[8][9]։

Ճապոներեն տարբերակ

Blackpink-ի առաջին` «Blackpink In Your Area» ճապոներեն ստուդիական ալբոմը թողարկվել է թվային ներբեռնման ձևաչափով 2018 թվականի նոյեմբերի 23-ին, իսկ ֆիզիկական ձևաչափով դեկտեմբերի 5-ին` ներառյալ «Forever Young» երգի ճապոներեն տարբերակը [10]:

Մրցանակներ և անվանակարգեր

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան.
2019 Gaon Chart Music Awards Տարվա երգ` հունիս Առաջադրված [11]

Ձայնագրման մասնակիցներ

Տվյալները` Tidal[12]:

Չարթեր

Շաբաթական չարթեր

Չարթ (2018) Բարձրագույն
դիրք
  Japan Hot 100[13] 36
New Zealand Hot Singles (RMNZ)[14] 10
Malaysia (RIM)[15] 5
Singapore (RIAS)[16] 2
South Korea (Hot 100)[17] 2
South Korea (Gaon)[18] 2
US World Digital Songs (Billboard)[19] 4

Տարեվերջյան չարթեր

Չարթ (2018) Դիրք
South Korea (Gaon)[20] 32

Հավաստագրումներ

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
South Korea[21] Պլատինե 2,500,000*
Streaming
South Korea[22] Պլատինե 100,000,000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Տարբեր June 15, 2018 Թվային ներբեռնում, սթրիմինգ YG Entertainment, Genie Music [23]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «BLACKPINK Started Recording "Forever Young" Before They Even Debuted». Soompi. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «K-Pop songs that took years to be officially released». Allkpop. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Fans discover BLACKPINK's "Forever Young" is originally from 2015». Sbs. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Forever Young». Spotify. 2019 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «BlackPink Release 'Square Up' EP Fronted by Sharp-Shooting 'Ddu-Du Ddu-Du' Music Video». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «BLACKPINK - 'Forever Young' DANCE PRACTICE VIDEO (MOVING VER.)». 2018 թ․ հունիսի 20 – via YouTube.
  7. BLACKPINK - 'SOLO' + '뚜두뚜두(DDU-DU DDU-DU)' + 'FOREVER YOUNG' in 2018 SBS Gayodaejun, 2018 թ․ դեկտեմբերի 25, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին
  8. Good Morning America – GMA (2019 թ․ փետրվարի 12), BLACKPINK Performs 'Forever Young', Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին
  9. BLACKPINK - "DDU-DU DDU-DU" + "FOREVER YOUNG" in 8th GAONCHART MUSIC AWARDS 190123, 2019 թ․ հունվարի 23, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին
  10. «Forever Young -Japanese Ver.-». YGEX (կորեերեն). YGEX. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «8th Gaon Chart Music Awards announce nominees». SBS PopAsia.
  12. «Forever Young/Blackpink – TIDAL». YG, Genie. 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին – via Tidal. Note: Click ⓘ to view credits.
  13. BLACKPINK Album & Song Chart History Japan Hot 100 for BLACKPINK. Ստուգվել է December 14, 2018.
  14. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  15. «Top 20 Most Streamed International & Domestic Singles In Malaysia» (PDF). Recording Industry Association of Malaysia (English). Recording Industry Association of Malaysia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Singapore Top 30 Digital Streaming Chart – Week 46» (PDF). Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  17. «BLACKPINK Chart History (K-Pop 100)». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  18. «Digital Chart – Week 25 of 2018» (կորեերեն). Gaon Music Chart. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  19. «BLACKPINK Chart History (World Digital Songs)». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  20. «Digital Chart – 2018» (կորեերեն). Gaon Music Chart. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  21. [Unknown Region «South Korean single certifications – Blackpink – Forever Young»] (Korean). Korea Music Content Association (KMCA). Վերցված է November 12, 2018-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «South Korea single certifications – Blackpink– Forever Young (Streaming)» (կորեերեն). Korea Music Content Association(KMCA). Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  23. «SQUARE UP – EP by BLACKPINK». Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.