Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                

Ակի Օլավի Կաուրիսմակի (ապրիլի 4, 1957(1957-04-04)[1][2], Orimattila, Պյայատ-Հյամե, Ֆինլանդիա), ֆին սցենարիստ և կինոռեժիսոր։ Նա առավել հայտնի է իր մրցանակի արժանացած «Թափառող ամպեր» (Drufting clouds) (1996), «Առանց անցյալի մարդը» (The Man Without a Past) (2002), «Ապաստանը» (Le Havre) (2011) և «Հույսի հակառակ կողմը» (The Other Side of Hope) (2017) ֆիլմերով, ինչպես նաև «Լենինգրադի կովբոյները գնում են Ամերիկա» (Leningrad Cowboys Go America) (1989) ծաղրանկարային ֆիլմով։ Նա համարվում է Ֆինլանդիայի ամենահայտնի կինոռեժիսորը[6]։

Ակի Կաուրիսմակի
Ծննդյան թիվ՝ապրիլի 4, 1957(1957-04-04)[1][2] (67 տարեկան)
Ծննդավայր՝Orimattila, Պյայատ-Հյամե, Ֆինլանդիա
Քաղաքացիություն՝ Ֆինլանդիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մոնտաժող, դերասան, կինոպրոդյուսեր, թատերական ռեժիսոր, կինոսցենարիստ, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0442454

Կարիերա

խմբագրել

Տամպերեի համալսարանի մեդիա ուսուցում բաժինն ավարտելուց հետո, նախքան կինոյով հետաքրքվելը և հետագայում՝ որպես սցենարիստ և ռեժիսոր աշխատելը, նա աշխատել է որպես աղյուսագործ, փոստատար և աման լվացող։ Նա իր համահեղինակ սցենարիստի և դերասանի կարիերան սկսել է իր ավագ եղբոր՝ Միկա Կաուրիսմակի նկարահանած ֆիլմում։ Նա խաղացել է գլխավոր դերում իր եղբոր՝ Միկայի «Ստախոսը» (The Liar, 1981) ֆիլմում։ Եղբայրները միասին հիմնել են «Villealfa Filmproduction» պրոդյուսերական ընկերությունը, իսկ ավելի ուշ «Կեսգիշերային արև» (Midnight Sun) կինոփառատոնը։ Որպես անկախ ռեժիսոր նրա դեբյուտը «Հանցագործություն և պատիժ» (Crime and Punishment ) (1883) ֆիլմն էր, որի հիմքում ընկած է Դոստևսկու վեպը՝ ժամանակակից Հելսինկիում։ Նա համաշխարհային ուշադրության է արժանանում «Լենինգրադի կովբոյները գնում են Ամերիկա» (Leningrad Cowboys Go America) (1989) վեպի շնորհիվ։ Նա իր կնոջ՝ Պաուլա Օինոնենի հետ 1989 թվականին արտագաղթեց Պորտուգալիա՝ ասելով, որ «Ամբողջ Հելսինկիում ոչ մի տեղ չի մնացել, որտեղ կարող եմ տեղադրել իմ տեսախցիկը»[7]։ Նյու Յորք Թայմսի (New York Times) կինոքննադատ Վինսենթ Քենբին Կաուրիսմակիին 1992 թվականին հռչակեց, որպես ինքնատիպ, ... կինոյի նոր ամենանշանավոր և յուրահատուկ դերասաններից մեկը, և, հնարավոր է, անենալուրջերից մեկը ․.. կարող է պարզվել, որ եղել է 90-ականների ծայրահեղ Եվրոպական կինոռեժիսորը[8]։

Կաուրիսմակին հայտնի է իր չափազանց մինիմալիստական ոճով։ Նրան անվանում են հեղինակ[9][10], քանի որ նա գրում է, խմբագրում, ստեղծագործում է և սովորաբար ինքնուրույն է մոնտաժում ֆիլմերը և այդպիսով ներկայացնում է իր «սայլակ և մահակ» («drollery and deadpan»)[11] ոճը։ Իր ոճում երկխոսություններն զգալիորեն հակիրճ են։ Հոդաբաշխումը հասարակ է, անմիջական և խիստ ստանդարտ լեզվով առանց շատ զգացմունքների կամ դրամայի ցուցադրման։ Հաճախ հերոսներն կանգնած են և արտասանում են երկխոսությունը այպես կարծես այն բաղկացած է հավերժական ճշմարտությունից կամ ընդհանրապես ոչինչից։ Այս կերպաները հազվադեպ են ժպտում, գլուխները տխուր տարուբերում են և անընդհատ ծխում են։ Տեսախցիկն սովորաբար անշարժ է[12]։ Իրադարձությունները ցուցադրվում են պարզ ձևով, իսկ կերպարները սովորաբար հետևանքների առաջ մենակ են մնում։ Այնուամենայնիվ, չնայած իրենց ողբերգություններին և անհաջողություններին, կերպարները չեն հանձնվում և ի վերջո գոյատևում են[10]։

Կաուրիսմակիի աշխատանքների մեծ մասը կենտրոնացած է Հելսինկիի վրա, ինչպիսիք են Calamari Union ֆիլմը, Պրոլետարիատի եռերգությունը (Shadows in Paradise, Ariel and The Match Factory Girl) և Ֆինլանդիայի եռերգությունը (Drifting Clouds, The Man Without a Past and Lights in the Dusks)։ Նրա տեսլականը Հելսինկիի մասին կրիտիկական է և բացառապես ոչ ռոմանտիկ։ Իրոք, նրա կերպարները հաճախ խոսում են այն մասին, թե ինչպես են նրանք ցանկանում հեռանալ Հելսինկիից։ Ոմանք հայտնվում են Մեքսիկայում (Արիել), մյուսները՝ Էստոնիայում (Ստվերներ դրախտում, Կալամարի միություն և հոգ տարեք ձեր շարֆի մասին, Տատյանա)։

Կաուրիսմակին նաև դիտմամբ է օգտագործում կերպարներ, տարրեր և պարամետրեր, որոնք վերաբերում են 1960-70-ականներին[10]։

Կաուրիսմակիի վրա ազդել են ֆրանսիացի ռեժիսորներ Ժան-Պիեռ Մելվիլը, Ժակ Բեկերը և Ռոբեր Բրեսոնը, ճապոնացի ռեժիսոր Յասուջիրա Օզուն, ամերիկացի ռեժիսոր Ժոն Կասավետեսը, իսկ որոշ քննադատներ նաև եզրակացրել են Ռայներ Վերներ Ֆասբինդերի ազդեցությունը։ Նրա ֆիլմերն ունեն հումորային կողմ, որը երևում է նաև Ջիմ Ջարմուշի ֆիլմերում, որը Կաուրիսմակիի «Լենինգրադի կովբոյները գնում են Ամերիկա» ֆիլմում դերասան է։ «Գիշերը երկրի վրա» ֆիլմում, որոնց մի մասը տեղի է ունենում Հելսինկիում, օգտագործվել են դերասաններ, որոնք հաճախ են հայտնվել Կաուրիսմակիի ֆիլմերում։

Կաուրիսմակին եղել է թվային կինեմատոգրաֆիայի վճռական քննադատ՝ այն անվանելով «սատանայի գյուտ»[13] և ասելով, որ «այս կյանքում թվային ֆիլմ չի նկարահանի»[14]։ Սակայն 2014-ի մարտին նա հաշտվեց՝ ասելով, որ «որպեսզի իմ համեստ ֆիլմը հասանելի լինի պոտենցիալ հանդիսատեսի համար, ես վերջացրեցի այն թվայնացնելով իր բոլոր ներկա և դեռ մի քանի անհայտ ձևերով»[13]։

Այն նաև ներկայացնում է Լենինգրադի կովբոյների հանդիպումը Մովսեսի հետ[15]։

Մրցանակներ և բողոքի ցույցեր

խմբագրել

Կաուրիսմակիի «Արիել» ֆիլմը (1988) գրանցվել է Մոսկվայի 16-րդ միջազգային կինոփառատոնի մեջ, որտեղ արժանացել է FIPRESCI մրցանակին[16]։

Կաուրիսմակիի ամենահայտնի ֆիլմը «Մարդն առանց անցյալի» ֆիլմն է, որը 2002 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է Գրան պրիի և Տիեզերական ժյուրիի մրցանակի[17] և 2003 թվականին առաջադրվել է Օսկարի մրցանակի՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Այնուամենայնիվ, Կաուրիսմակին հրաժարվեց մասնակցել Օսկարի մրցանակաբաշխությանը՝ պնդելով, որ իրեն տրամադրված չէ խնջույք անել պատերազմական վիճակում գտնվող երկրում։ Կաուրիսմակիի հաջորդ ֆիլմը՝ Լույսերը մայրամուտին, նույնպես ընտրվել է Ֆինլանդիայի լավագույն օտարալեզու ֆիլմի հավակնորդ, սակայն Կաուրիսմակին կրկին բոյկոտել է մրցանակները և հրաժարվել անվանակարգից՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության դեմ։ 2002 թվականին Կաուրիսմակին նաև բոյկոտեց Նյու Յորքի 40-րդ կինոփառատոնը՝ ի նշան իր համերաշխության իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոստամիի հետ, որին փառատոնի համար ժամանակին ԱՄՆ վիզա չտրվեց[18]։

Կաուրիսմակիի 2017 թվականի «Հույսի մյուս կողմը» ֆիլմը արժանացավ Արծաթե արջի լավագույն ռեժիսորի մրցանակին Բեռլինի 67-րդ միջազգային կինոփառատոնում[19]։ Նույն փառատոնում նա նաև հայտարարեց, որ դա իր վերջին ֆիլմն է որպես ռեժիսոր[20]։

Քաղաքական հայացքներ

խմբագրել

2019 թվականի դեկտեմբերին, 42 այլ առաջատար մշակութային գործիչների հետ միասին, Կաուրիսմակին ստորագրեց մի նամակ, որը հավանություն տվեց Աշխատանքային կուսակցությանը Ջերեմի Քորբինի ղեկավարությամբ՝ 2019 թվականի ընդհանուր ընտրություններում։ Նամակում նշվում էր, որ «Ջերեմի Քորբինի ղեկավարությամբ աշխատողների նախընտրական մանիֆեստը առաջարկում է փոխակերպիչ ծրագիր, որը գերադասում է մարդկանց և մոլորակի կարիքները մասնավոր շահույթից և մի քանիսի շահերից»[21][22]։

Կաուրիսմակին զբաղվում է եվրոպական միգրանտների ճգնաժամով՝ չխուսափելով իրականության դժվարին կողմերից։ «Ես կցանկանայի փոխել ֆինների վերաբերմունքը»,-ասել է ռեժիսորը Բեռլինում։ Երբ 20,000 իրաքցի եկավ Ֆինլանդիա, երկրում շատ մարդիկ «դա ընկալեցին որպես հարձակում, ինչպես պատերազմի»։ Նա տագնապեց նրանց արձագանքից և որոշեց ֆիլմ նկարահանել այդ հարցով։ «Ես հարգում եմ տիկին Մերկելին»,-ասաց նա նաև Գերմանիայի կանցլերի մասին, որը խիստ քննադատության ենթարկվեց փախստականների դռների բաց քաղաքականության համար, «նա միակ քաղաքական գործիչն է, ով, կարծես, գոնե հետաքրքրված է խնդրով[23]։

Կինոգիտ Էնդրյու Նեսթինգենի հետ 2007-ին տված հարցազրույցում Կաուրիսմակին ասել է. «Այստեղ իրական խայտառակությունը Ֆինլանդիայի փախստականների քաղաքականությունն է, որն ամոթալի է։ Սոմալի, դա լիովին անվտանգ է, առաջ գնացեք։ Մեր քաղաքականությունը բիծ է սկանդինավյան ազգերի շրջանում։ Ամոթալի է»[24]։

Կաուրիսմակիի աշխատանքի քաղաքական ենթատեքստը մեծապես ազդում է բանվոր դասակարգի նկատմամբ Ֆինլանդիայի վերաբերմունքի նկատմամբ սեփական վերաբերմունքից։ Դասակարգային կառուցվածքների սոցիալական և քաղաքական հետևանքները և տնտեսական հավասարության բացակայությունը ցածր դասի աշխատողներին դարձնում են որպես փոխարինվող ատամիկ հնացած մեքենայի մեջ[25]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Խաղարկային ֆիլմեր

խմբագրել
  • Ոճիր և պատիժ, 1983
  • Կալամարի միություն, 1985
  • Ստվերները դրախտում, 1986
  • Համլետը գնում է բիզնեսի, 1987
  • Արիել, 1988
  • Likaiset kädet (Les mains sales), 1989 (արտադրություն ֆիննական հեռուստատեսության համար)
  • Լենինգրադյան կովբոյները գնում են Ամերիկա, 1989
  • Լուցկու գործարանի աղջիկը, 1990 թ
  • Ես վարձել եմ պայմանագրային մարդասպան,
  • La Vie de Bohème, 1992
  • Հոգ տանել ձեր շարֆի մասին, Տատյանա, 1994
  • Լենինգրադյան կովբոյները հանդիպում են Մովսեսին, 1994 թ
  • Կիտվող ամպեր, 1996 թ
  • Ջուհա, 1999
  • Մարդն առանց անցյալի, 2002
  • Լույսեր մայրամուտին, 2006
  • Լե Հավր, 2011[26]
  • Հույսի մյուս կողմը, 2017[27]

Վավերագրական ֆիլմեր

խմբագրել
  • Սայմայի ժեստը, 1981 թ
  • Ընդհանուր Balalaika Show, 1994 թ
  • Juice Leskinen & Grand Slam: Bluesia Pieksämäen asemalla, 2013 (18 րոպե)

Կարճամետրաժ ֆիլմեր

խմբագրել
  • Rocky VI, 1986 (8 րոպե)
  • Լարի միջոցով, 1987 (6 րոպե)
  • Rich Little Bitch, 1987 (6 րոպե)
  • L.A. Woman, 1987 (5 րոպե)
  • Այդ օրերն էին, 1991 (5 րոպե)
  • Այս կոշիկները, 1992 (5 րոպե)
  • Oo aina ihminen, 1995 (5 րոպե)
  • Välittäjä, 1996 (4 րոպե)
  • Շները դժոխք չունեն, 2002 (10 րոպեանոց դրվագ համատեղ ֆիլմում Տասը րոպե ավելի հին - շեփորը)
  • Բիկո, 2004 (5 րոպեանոց դրվագ համատեղ «Տեսիլքներ Եվրոպայի» ֆիլմում)
  • The Foundry, 2006 (3 րոպեանոց դրվագ համատեղ ֆիլմին՝ Յուրաքանչյուրին՝ իր կինոն)
  • Tavern Man, 2012 (14 րոպեանոց դրվագ համագործակցային Centro Histórico ֆիլմում)

Որպես դերասան

խմբագրել
  • Սուտասանը (1981)
  • Անարժեքները (1982)
  • Huhtikuu on kuukausista julmin (1983)
  • Ապինան վուոսի (1983)
  • Կալամարի միություն (1985)
  • Viimeiset rotanrahat (1985)
  • Ylösnousemus (1985)
  • Ստվերները դրախտում (1986)
  • Rocky VI (1986)
  • Ես վարձել եմ պայմանագրային մարդասպան (1990)
  • Shit Happens (1992)
  • Լենինգրադյան կովբոյները հանդիպում են Մովսեսին (1994)
  • Երկաթե ձիավորներ (1994)
  • Mustasilmä-Susanna ja lepakkoluolan aarre (1996)
  • Ալտրա (2004)
  • Վանդալեյն (2015)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.orimattilankirjasto.fi/aki-kaurismaki/esittely
  2. 2,0 2,1 Aki Kaurismäki (շվեդերեն)SLS.
  3. https://www.hs.fi/ihmiset/art-2000003969158.html
  4. https://ritarikunnat.fi/?page_id=8223
  5. http://www.tagesschau.de/eilmeldung/eilmeldung-2409.html
  6. C.G. (2017 թ․ հոկտեմբերի 11). «Explaining the Finnish love of tango». The Economist.
  7. Ralph Eue and Linda Söffker (eds.): Aki Kaurismäki (film: 13). Bertz + Fischer Verlag 2006. Pp. 188-191 (German)
  8. «Aki Kaurismäki Finds Laughter in the Dark». TIFF.
  9. Andrew Nestingen (2013 թ․ հունիս). The Cinema of Aki Kaurismäki: Contrarian Stories. Columbia University Press. ISBN 978-0-231-85041-4.
  10. 10,0 10,1 10,2 «FilmGoer - Suomi- ja suomalaisuudenkuva Kaurismäen veljesten tuotannossa». www.filmgoer.fi.
  11. Peter Bradshaw (2012 թ․ ապրիլի 5). «Le Havre – review». The Guardian.
  12. Ebert, Roger, The Man Without A Past, Chicago Sun-Times, 27.6.2003. http://rogerebert.suntimes.com/apps/pbcs.dll/article?AID=/20030627/REVIEWS/306270306/1023 Արխիվացված 2012-09-16 Wayback Machine
  13. 13,0 13,1 «Aki Kaurismäki Crosses the Digital Rubicon». Antti Alanen: Film Diary. 2014 թ․ մարտի 28. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  14. «"I am a filmmaker not a pixelmaker" - An interview with Aki Kaurismäki». Phil on Film. 2012 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  15. Gilbey, Ryan (2017 թ․ մայիսի 26). «Aki Kaurismäki: 'I can watch Marvel movies – if it's Sunday and I'm hungover'» – via www.theguardian.com.
  16. «16th Moscow International Film Festival (1989)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  17. «Festival de Cannes: The Man Without a Past». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  18. Bohlen, Celestine (2002 թ․ հոկտեմբերի 1). «One Visa Problem Costs a Festival Two Filmmakers». The New York Times. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. Roxborough, Scott (2017 թ․ փետրվարի 18). «Berlin: Aki Kaurismaki Wins Best Director for 'The Other Side of Hope'». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  20. «Legendary filmmaker Aki Kaurismäki: There will be no more films». Yle Uutiset. 2017 թ․ փետրվարի 16. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  21. «Vote for hope and a decent future». The Guardian. 2019 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  22. Proctor, Kate (2019 թ․ դեկտեմբերի 3). «Coogan and Klein lead cultural figures backing Corbyn and Labour». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  23. «Filmmaker Aki Kaurismäki takes unusual approach to refugee issue | DW | 29.03.2017». DW.COM.
  24. Rafferty, Terrence (2017 թ․ դեկտեմբերի 8). «The Finnish Director Making the Most Interesting Movies About Immigration». The Atlantic.
  25. laird, zoë (2014 թ․ հոկտեմբերի 6). «An Aki Kaurismaki Film». Medium.
  26. «Match Factory picks up Kaurismäki's Le Havre». Cineuropa - the best of european cinema.
  27. «"Aki Kaurismaki's Next Film 'The Other Side Of Hope' Gearing Up"».(չաշխատող հղում)

Գրականություն

խմբագրել
  • Roger Connah K/K: A Couple of Finns and Some Donald Ducks: Cinema and Society. VAPK Pub., Helsinki, 1991
  • Ródenas, Gabri (2008), "The Poetry of Silence" in [1] Արխիվացված 2021-02-27 Wayback Machine, Orimattila Town Library.
  • Pilar Carrera: "El cineasta que vino del frío (Bico-Visión)" ("The moviemaker who came in from the cold"): [2]

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակի Կաուրիսմակի» հոդվածին։