Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                

Apple Inc., ամերիկյան ընկերություն, զբաղվում է անհատական և պլանշետային համակարգիչների, նվագարկիչների, հեռախոսների, ծրագրային ապահովման արտադրությամբ։ Անհատական համակարգիչների[14] և գրաֆիկական միջերեսով ժամանակակից բազմախնդիր օպերացիոն համակարգերի բնագավառի ռահվիրաներից մեկն է։ Գլխավոր գրասենյակը Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում է։

Էփլ
Изображение логотипа
Տեսակձեռնարկություն, բիզնես ձեռնարկություն, բրենդ, հանրային ընկերություն, Կորպորացիա, տեխնոլոգիական ընկերություն և համակարգչային արտադրող
Անվանված է ի պատիվխնձոր
Հիմնադրված էապրիլի 1, 1976[1]
ՀիմնադիրՍթիվ Վոզնյակ, Ռոնալդ Ուեյն[2][3] և Սթիվ Ջոբս[3]
ՎայրԿուպերտինո, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենԹիմ Քուկ[4]
Արդյունաբերությունծրագրային ապահովման ընկերություն[5], consumer electronics industry?[6], թվային բաշխում, Էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիա, բջջային հեռախոսների ինդուստրիա և ծրագրային ապահովման մշակում
Ընդհանուր ակտիվներ351 մլրդ $ (սեպտեմբերի 25, 2021)[7]
Հասույթ383 մլրդ $ (2023)[8]
Աշխատողների թիվ164 000 մարդ (2022)[9]
Դուստր ընկերություններFileMaker, Inc., Anobit, Beats Electronics[10], Braeburn Capital, AuthenTec, FingerWorks, Prismo Graphics, Raycer, SchemaSoft, Էփլ (Գերմանիա), Էփլ (Իսրայել), Claris, Apple Store, Apple Sales International[11], Siri ընկերություն և Էփլ (Չեխիա)
ՍեփականատերThe Vanguard Group[12], Բերքշիր Հեթուեյ, BlackRock և State Street Global Advisors
ԿարգախոսThink different.
Կայքapple.com(անգլ.)
Մասնակից էՀամակարգչային և կապի արդյունաբերության ասոցիացիա[13]
Բորսա և 6689
ՊորտալՊորտալ:Էփլ
 Apple Inc. Վիքիպահեստում

Նորարարական տեխնոլոգիաների և էսթետիկ ձևավորման շնորհիվ Էփլ ընկերությունն էլեկտրոնիկայի սպառողական արդյունաբերության մեջ ստեղծել է պաշտամունքի հավասարվող եզակի համբավ[15]։ Ընկերությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում շուկայական կապիտալիզացիայով, որի չափը 2016 թվականի հունվարի 11-ի դրությամբ կազմում է 538 միլիարդ ԱՄՆ դոլար[16]։

Անվանում

խմբագրել

Ընկերության անվանումն առաջացել է անգլ.՝ apple բառից (խնձոր), լոգոտիպում օգտագործել են խնձորի նկար։

Մինչ 2007 թվականի հունվարի 9-ը՝ 30 տարի շարունակ, ընկերության պաշտոնական անվանումը Apple Computer, Inc. էր։ Անվան մեջ Computer բառից հրաժարվելը ցուցադրում է ընկերության հիմնական կիզակետի փոփոխությունը, իր համար ավանդական համակարգչային տեխնիկայի շուկայից կենցաղային էլեկտրոնիկայի շուկային անցումը։

  • Apple անունը Ջոբսն առաջարկում է այն պատճառով, որ այդ դեպքում ֆիրմայի հեռախոսահամարը հեռախոսագրքում լինելու էր «Atari»-ից առաջ[17]:
  • Macintosh-ը ԱՄՆ-ում վաճառվող խնձորի տեսակ է, Ջեֆ Ռասկինի սիրելի խնձորի տեսակը։ Մինչ Սթիվ Ջոբսի այդ պաշտոնն զբաղեցնելը, Ջեֆ Ռասկինը Macintosh նախագծի ղեկավարն ու մշակողն էր։

Պատմություն

խմբագրել

Ընկերության  պատմությունը

խմբագրել

"Ավելի լավ է վերցնել և հորինել վաղվա օրը, քան անհանգստանալ այն մասին, որ երեկվա օրն այդպես էլ լավը չէր": Սթիվ Ջոբս․

Ամեն ինչ սկսվեց դեռևս 1976 թվականին, երբ Սթիվ Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը, թողնելով իրենց ուսումը, հիմնեցին իրենց «Apple Computer» ընկերությունը։ Նրանց բարեկամությանը սկիզբ էր դրվել դեռևս 1971 թ., երբ նրանք հանդիպել են Hewlett-Packard. Երրորդ տեղում Ռոնալդ Ուեյնն է, որը պատասխանատու է գործերի վարչական վարման համար։

Հանճար Սթիվ Վոզնյակը (WOZ) համակարգչային հեղափոխության վերաբերյալ հասարակության աչքում թերագնահատված մարդ է եղել։  Նա ոչ միայն հորինել է անձնական համակարգիչը, այլև միակ մարդն է, ով կառուցել է այն զրոյից։ Սթիվ Ջոբսը դարձել է վեկտոր, որը ինժեների էներգիան ճիշտ ուղղությամբ է ուղղորդել։

21-ամյա Սթիվ Ջոբսն իր ընկերների հետ զրուցում էր ավտոտնակում այնպես, կարծես հերթական ռոք խումբ էր ստեղծում։  Բայց երիտասարդ գյուտարարները զբաղված էին բոլորովին այլ գործով։ Նրանք որոշել էին սկսել իրենց գործը յուրահատուկ սարք ստեղծելուց հետո, որը կոչվում էր "կապույտ արկղ"։ Սարքը թույլ էր տալիս անօրինական կերպով կատարել անվճար միջքաղաքային զանգեր AT&T ցանցում ՝ առանց դրանց հետևելու հնարավորության ։  Սթիվ Ջոբսն իր  հարցազրույցում հայտարարել էր, որ եթե չլիներ այդ առաջին գաղափարը, ապա Apple ընկերությունը կարող է և չլիներ ։

Այդ պահից ի վեր, 1972 թ., երկու հանճարեղ ինժեներ և ստեղծարար, երկու Սթիվ որոշել է բարելավել իրենց գաղափարները։ Բացի այդ, անօրինական սարքը հետաքրքրել է ոստիկանությանը։ 1974 թվականին ընկերները սկսեցին աշխատել առաջին համակարգչի վրա, որն էլ երկու տարի անց դարձավ Apple 1-ը ։

Apple Computer-ը շուտով ստացավ իր առաջին պատվերը byte Shop-ի 50 PC-ի համար, որն այն ժամանակ գոյություն ունեցող միակ համակարգչային ցանցն էր։ Իսկ շուտով Ուեյնը, որը տիրապետում էր ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը, որոշեց դադարեցնել իր աշխատանքը ընկերությունում։  Նրան դուր չէին գալիս Ջոբսի գաղափարներն ու վարկերը, որոնցով սկսել է ընկերությունը ։  Ռոնալդ Ուեյնը ստացավ 1000 դոլար մասնաբաժնից էլ քիչ,  որն այսօր կարժենար մոտ 72 մլրդ դոլար։ Դա պատմության ամենամեծ սխալներից մեկն էր համաարգչային ոլորտում և ոչ միայն։

Սթիվ Ջոբսը շնորհալի ինժեներ էր, գործարար, աշխատասեր և բնածին առաջնորդ։ Նա երբեմն կոշտ, երբեմն չափազանց համառորեն առաջ էր տանում իր գաղափարները, բայց առանց հանճարի հաստատակամության, կարող էր ձախողվել սկզբնական փուլերում ։  Հենց հատվածն ու բնավորությունն են օգնել Սթիվին դառնալ լեգենդ և տեխնիկայի աշխարհը դարձնել այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք այն այսօր ։

"Ես չեմ ձգտում գրավիչ լինել մարդկանց համար ։  Իմ գործն է ստիպել նրանց ավելի լավը դառնալ" ։

1970-ականներ

խմբագրել

Ընկերությունը Կալիֆորնիայում հիմնել են Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը, ովքեր 1970-ականների կեսերին «MOS Technology 6502» պրոցեսորի հիման վրա հավաքեցին իրենց առաջին անհատական համակարգիչը։ Վաճառելով մի քանի տասնյակ այդպիսի համակարգիչ, երիտասարդ ձեռներեցներն ստացան ֆինանսավորում և 1976 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես գրանցեցին Apple Computer, Inc. ֆիրման[18]։

1976 թվականին թողարկված «Apple I»-ը ծրագրավորովող առաջին միկրոհամակարգիչը չէր։ Առաջնության իրավունքը պատկանում էր Էդ Ռոբերտսի ստեղծած և 1974-1975 թվականներին կատալոգներով տարածված «Altair 8800» միկրոհամակարգչին։ Սակայն Altair-ը անհատական համակարգիչ չէր, քանի որ հնարավորություն չէր տալիս իր միջոցով համեմատաբար լուրջ խնդիրներ լուծել։

1976-1977 թվականներին, մի քանի ընկերություններ թողարկեցին առաջին անհատական համակարգիչները, այդ թվում՝ 1977 թվականին հազարներով վաճառված Commodore և Tandy Radio Shack ընկերությունների համակարգիչները։ Բայց առաջին զանգվածային անհատական համակարգիչը, որը թողարկվում էր միլիոնավոր օրինակով, դարձավ Apple II[14] համակարգիչը։ 1977-1993 թվականներին, Էփլ ընկերությունը թողարկեց 8 (ավելի ուշ՝ 8/16) կարգային գծի «Apple II» համակարգիչների տարբեր մոդելներ։ 1970-ականներին և 1980-ականների սկզբին «Apple II» և դրանց կլոնները դարձան աշխարհում ամենատարածված անհատական համակարգիչները։ Ամբողջ աշխարհում վաճառվեցին ավելի քան 5 մլն «Apple II» համակարգիչներ։

  Այժմ ընդունված է համարել, որ հենց «Apple II»-ը մեկընդմիշտ լայն ճանապարհ բացեց նոր արդյունաբերության՝ անհատական համակարգիչների արտադրության առջև[14]։  

1980-ականներ

խմբագրել

1980 թվականն Էփլի պատմության մեջ նշանավորվեց Apple III նախագծի ձախողումը մի շարք պատճառներով։ Բայց նույն ժամանակ ընկերությունը տարավ պատմության մեջ ամենախոշոր (1956 թվականից հետո, երբ ֆոնդային բորսա դուրս եկավ Ford-ը) առաջնային բաժնետոմսերի տարաբաշխումը (IPO)[19]:

1981 թվականի մարտին, Վոզնյակը ենթարկվում է ավտովթարի և ժամանակավորապես թողնում է աշխատանքը։ «Apple III»-ի վաճառքի խնդիրները բերեցին նրան, որ Ջոբսն ստիպված էր ազատել աշխատանքից 40 աշխատակիցների։ Լրատվամիջոցներն արդեն ազդարարում էին Էփլ ընկերության մոտակա վախճանի մասին։ 1983 թվականի սկզբին առաջացած խնդիրները հաղթահարել չկարողանալով՝ Ջոբսը ընկերության նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար հրավիրում է Ջոն Սկալիին, ով այդ ժամանակ նույն պաշտոնն էր զբաղեցնում «PepsiCo»-ում։ 1983 թվականի ապրիլին Սկալին անցնում է իր պարտականություններին։ Սթիվ Ջոբսն ընկերության անհաջողությունները վերապրում էր ինչպես իր անձնականները, այդ պատճառով նրա և Սկալիի միջև առաջանում են տարաձայնություններ և բախումներ։

1984 թվականին էփլն առաջին անգամ ներկայացրեց նոր 32 կարգանի Macintosh համակարգիչը[19]։ Հետագայում այս դասի համակարգիչները դարձան ընկերության հիմնական բիզնեսը։ Երկու տասնամյակի ընթացքում ընկերությունը թողարկեց Motorola պրոցեսորների վրա հիմնված Macintosh համակարգիչները՝ Mac OS ֆիրմային օպերացիոն համակարգով։ Այս հարթակը թողարկում է միայն Էփլը։ Կարճ ժամանակ անց 1990-ականների կեսերին ղեկավարությունը որոշում ընդունեց Mac համատեղելի համակարգիչների համար լիցենզիա ներկայացնել, սակայն հետագայում լիցենզիաները ետ կանչվեցին։

Էփլն ուներ ուժեղ դիրք կառավարական և կրթական կազմակերպությունների հատվածում, ինչպես նաև հրատարակչական և ձևավորման բիզնեսում, հետագայում՝ երաժշտական արդյունաբերությունում։ Առաջ անցնելով այլ մշակողներին՝ Էփլը լայն գործածության մեջ դրեց օգտագործողի գրաֆիկական միջերեսը (ինտերֆեյս) և համակարգչային մկնիկը։ 1985 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը պարգևատրեց Ջոբսին և Վոզնյակին մեդալներով՝ տեխնիկական առաջընթացի զարգացման համար։ Նույն տարում ընկերությունը լքեզ հիմնադիրներից Սթիվ Ջոբսը։

1990-2000-ականներ

խմբագրել

1994-1996 թվականներին ընկերությունը հաջորդաբար շուկա հանեց 640×480 մատրիցայով, 24 բիթ գույնով գունավոր ֆոտոխցիկների երեք մոդելներ QuickTake 100, 150 և 200։ Սրանք ժամանակակից տիպի գունավոր ֆոտոխցիկներից առաջինն էին, սակայն Էփլի արտադրանքը հետագա զարգացում չստացավ[20]։

1990-ականների վերջում Էփլի գործերը կտրուկ վատացան և 1997 թվականին երկու տարվա կորուստները կազմեցին 1,86 մլդ դոլար[19]։ Վիճակը փոխվեց 1997 թվականին Ջոբսի վերադարձով։ Էփլն իր համար աստիճանաբար սկսեց բացել նոր, համակարգչային տեխնիկայի հետ անմիջական կապ չունեցող շուկաներ։

2001 թվականին ընկերությունը ներկայացրեց արագ հանրահայտություն ձեռք բերած ձայնային նվագարկիչ iPod-ը։

2003 թվականին ընկերությունը բացեց iTunes Store թվային ձայնա, տեսա և խաղային մեդիակոնտենտի հանրահայտ Համացանց-խանութը (օնլայն սուպերմարկետը)։

Իսկ 2007 թվականին դուրս եկավ բջջային հեռախոսների շուկա սենսորային սմարթֆոն iPhone-ով։

2010-ականներ

խմբագրել

2010 թվականին շուկա թողարկվեց iPad պլանշետային համակարգիչը[19]։

Ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող iPod-ի, iPhone-ի և iPad-ի արտադրությունը արմատապես բարելավեց Էփլի ֆինանսական դրությունը՝ բերելով ըենկերությանը ռեկորդային եկամուտ։ 2011 թվականի օգոստոսին ըստ շուկայական կապիտալիզացիայի՝ շրջանցելով ExxonMobil նավթային ընկերությանը, Էփլը դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը։ Մինչ տարվա ավարտը ընկերությունները մի քանի անգամ փոխվեցին տեղերով, սակայն 2012 թվականի հունվարից Էփլին հաջողվեց երկար ժամանակով հաստատվել առաջին տողում։ 2012 թվականի օգոստոսին այն դարձավ պատմության մեջ ամենաթանկ ընկերությունը, գերազանցելով 1999 թվականի դեկտեմբերին Microsoft-ի սահմանած դոթքոմի պղպջակի գագաթնակետը, իսկ 2012 թվականի սեպտեմբերին Էփլի ակցիաները առևտրի ընթացքում հասան իրենց առավելագույնին՝ 705,07 մլրդ դոլար, կապտալիազացիան՝ 662,09 մլրդ[21]։ 2012 թվականի սեպտեմբերի առավելագույնից հետո, մոտ 2013 թվականի հունվարին, Էփլի կապիտալիզացիան կրճատվեց 37,6%-ով[21], ինչը թույլ տվեց ExxonMobil-ին կրկին մրցակցել նրա հետ աշխարհի ամենաթանկ հանրային ընկերության տեղի համար[22]։ 2014 թվականի նոյեմբերի 13-ին Էփլը գերազանցեց սեփական ռեկորդը, նրա կապիտալիզացիան կազմեց 663,43 մլրդ դոլար[23]։

2013 թվականին Էփլ ընկերությունն առաջինն սկսեց 64 բիթանոց ARM ճարտարապետությամբ չիպերի սերիական արտադրությունը, թողարկելով 64 բիթանոց 2-միջուկային Apple A7 միկրոպրոցեսորը[24]։

2014 թվականին ընկերությունը ներկայացրեց իր առաջին անհատական դյուրակիր Apple Watch սարքավորումը։

2016 թվականին WWDC-2016 ամենամյա կոնֆերանսին Էփլ ընկերությունը հայտարարեց, որ բրենդի սարքավորոմը կաշխատի ավարտուն ծածկագրման սկզբունքով․ տեղեկությունը կկոդավորվի այն փոխանցող սարքավորման վրա և կապակոդավորվի կիրառվող գաջեթով։ Այն պլանավորում են կիրառել ձայնային զանգերի կատարման, ինչպես նաև նոր մեսենջերում[25]։

Պատկերանիշ
խմբագրել
 
Apple կազմակերպության լոգոն
 
Apple-ի առաջին լոգոն
 
Apple-ի ծիածանագույն լոգոն

Apple-ի առաջին ոչ պաշտոնական լոգոյի հեղինակը Ռոն Ուայնն էր։ Այդ լոգոյում պատկերված էր խնձորի ծառի տակ նստած Իսահակ Նյուտոնը։ Լոգոն թողարկվել է 1976 թ, ապրիլի 1-ին[26]։

Կարճ ժամանակ անց լոգոն փոխարինվեց Ռոբ Յանովի «ծիածանագույն խնձոր» անգլ.՝ rainbow լոգոտիպով։ Այն հրապարակվել է 1977 թ․ օգոստոսի 4Macintosh Classic 2 թողարկման հետ։ Յանովը ներկայացրել էր լոգոյի երկու տարբերակ՝ նորմալ և կծած, որոնցից Ջոբսը ընտրել է երկրորդ տարբերակը։

Յանովի ստեղծած լոգոյի նշանում կարևոր է խնձորի ձևը, որն արված է «ոսկե ճշգրտությամբ»։

Նախնական լոգոն փոխելու նպատակն այն էր, որ այն գրավի մարդկանց ուշադրությունը և բարձրացնի կազմակերպության վարկանիշը։ Աշխատանքը բարդ էր, շատերն արդեն պատրաստ էին Apple-ի սնանկացմանը և կազմակերպության նկատմամբ ձևավորված էր բացասական դիրքորոշում, որը կապում էին չհաջողված լոգոյի հետ։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր ստեղծել կազմակերպության նոր լոգո։ Պահանջն էր, որ այն լինի պարզ, ժամանակակից տեսքով և լավ ճանաչելի։ Դիզայներ Յանովը և Սթիվ Ջոբսը եկան այն եզրահանգման, որ իդեալական լոգոտիպը միագույն խնձորն է, որը պետք է կծած լինի աջ կողմից և չնմանվի լոլիկի։ Ջոբսին այս պատկերը շատ դուր է գալիս, սակայն նա որոշում է, որ լոգոն անպայման պետք է լինի գունավոր։ Ջոբսը համոզված էր, որ գունավոր լոգոն կօգնի ձևավորել կազմակերպության վերաբերյալ դրական վերաբերմունք։

Մայքլ Սքոթը՝ Apple-ի առաջին գլխավոր գործադիր տնօրենը, ծիածանփայլ լոգոն անվանել է ամենաթանկ լոգո, որ երբևէ գոյություն է ունեցել։ Դա կապված էր այն փաստի հետ, որ այն ժամանակ գունավոր լոգոյի թողարկումը ավելի թանկ էր, քան սև-սպիտակինը։ Ռոբ Յանովը միաժամանակ գունավոր տարբերակի հետ ներկայացրել է նաև լոգոյի միագույն և մետաղական տարբերակները, սակայն չնայած թանկարժեք լինելուն, կազմակերպության տնօրինությունը որոշել է կանգ առնել գունավոր տարբերակի վրա[27]։

Ռոբ Յանովի բացատրությամբ գունավոր լոգոն կապված է այն հանգամանքի հետ, որ Apple-ը թողարկում է համակարգիչներ՝ գունավոր մոնիտորներով։ Այն ժամանակ Mac համակարգիչների էկրանը կարող էր արտացոլել 6 գույն։ Հենց այդ գույներն էլ նշված են լոգոյում։ Գույների դասավորության ինչ-որ օրենքներ չկան։ Յանովը գույները դասավորել է պատահական կարգով, միայն կանաչ գույնը տեղակայված է եղել առաջին տեղում։ Այսպիսով, ձևավորվեց գունավոր կծած խնձորի տեսքով լոգոն, որը գոյատևեց մինչև 1999 թվականը։ Դրանից հետո լոգոն սկսեց թողարկվել սպիտակ-սև գույներով։ Այն ժամանակ լոգոն եղել է շրջված խնձորի տեսքով, որպեսզի փակ համակարգչի դեպքում այն հայտնվեր օգտվողի դիմաց ուղիղ դիրքով[28]։

1999 թվականի օգոստոսի 27-ին (IMAC G3-ի թողարկումից մեկ տարի անց) Apple-ը պաշտոնապես հրաժարվեց ծիածանագույն լոգոյից, սկսեց օգտագործել միագույն լոգո, որը ձևով նման է «ծիածանագույն խնձորին»։ Ակվա թեմատիկայով տարբերակը օգտագործվել է 1999-2003 թվականներին, իսկ ապակյա թեմատիկայով տարբերակը՝ 2007-2013 թվականներին․։

Միաձուլում և կլանում

խմբագրել

Իր գործունեության տարիներին Էփլը բազմիցս է կլանել ՏՏ շուկայում աշխատող տարբեր ընկերությունների։ Նման խոշորագույն գործարքներից է NeXT (1996 թվական, 430 մլն դոլարով), P.A. Semi (2008 թվականի ապրիլ, 280 մլն դոլարով), Quattro Wireless (2010 թվականի հունվար, 274 մլն դոլարով), Siri (2010 թվականի ապրիլ, 200 մլն դոլարով), Anobit Technologies (2012 թվականի հունվար, 400–500 մլն դոլարով), Beats Electronics (2014 թվականի մայիս, 3 մլրդ դոլարով)[29] և այլ ընկերությունների գնումը։

Սեփականատերեր և ղեկավարություն

խմբագրել

Էփլ հանրային ընկերության ակցիաները վաճառվում են NASDAQ բիրժայում և Լոնդոնյան ֆոնդային բիրժայում։ Թողարկված ակցիաների ընդհանուր քանակը 2011 թվականի սկզբին կազմել է 921,28 մլն հատ։ 2010 թվականի մայիսի 26-ի դրությամբ Էփլ ընկերության շուկայական գինը գերազանցեց Microsoft-ի շուկայական գնին[30]։ 2011 թվականի մարտի դրությամբ ընկերության շուկայական կապիտալիզացիան գնահատվեց 309,5 մլրդ դոլար[31]։

2011 թվականի օգոստոսին ըստ Շուկայական կապիտալիզացիայի, որը օգոստոսի 10-ին կազմում է 338,8 մլրդ դոլար, Էփլը դառնում է աշխարհի ամենաթանկ ընկերությունը[32]։ 2012 թվականի փետրվարի 9-ի դրությամբ Էփլի կապիտալիզացիան հասավ 456 մլրդ դոլար գծանշանին։ Դա գերազանցում է Էփլի մոտակա մրցակիցներ Google-ի և Microsoft-ի միասին վերցրած ընդհանուր արժեքին[33]։

2016 թվականի մարտին Էփլն ըստ Շուկայական կապիտալիզացիայի, 571 մլրդ դոլար դրամագլխով հանդիսանում է գլխավորող[33], չնայած 2016 թվականի սկզբին որոշ ժամանակով զիջում է առաջնորդությունը Google-ի մայրական ընկերությանը՝ Alphabet Inc-ին։

 
Էփլի գլխավոր գրասենյակը Կուպերտինոյում

Տնօրենների խորհուրդ[34]

խմբագրել

Հիմնական մենեջմենթ[34]

խմբագրել
Տնօրեններ
Ավագ փոխնախագահներ
Փոխնախագահներ[36]
  • Փոլ Դնյով - «հատուկ նախագծերի» փոխնախագահ
  • Ալան Դայ (անգլ.՝ Alan Dye) - Օգտվողի միջերեսի (ինտերֆեյս)ձևավորման փոխնախագահ
  • Ռիչարդ Հովարդ (Կաղապար:Англ) - արտադրական ձևավորման (դիզայնի) փոխնախագահ
  • Տոր Մայրեն (Կաղապար:Англ) - Մաքեթինգային հաղորդակցության փոխնախագահ
  • Սթիվ Դաուլինգ (Կաղապար:Англ) - հասարակության հետ կապերի և ԶԼՄ-ի փոխնախագահ
  • Դենիզ Յանգ Սմիթ (Կաղապար:Англ) - գլոբալ կադրային քաղաքականության փոխնախագահ
  • Լիզա Պերեք Ջեքսոն - շրջակա աշխարհի պաշտպանության, քաղաքական գործիչների և սոցիալական փոխնախագահ
  • Ջոել Պոդոլնիյ - Էփլ համալսարանի դեկան և փոխնախագահ
  • Բոբ Մանսֆիլդ - նախկին ավագ փոխնախագահ, ներկայումս «Project Titan» նախագծի խորհրդատու և ղեկավար, ենթարկվում է անմիջապես Թիմ Կուկին[37].

Ընկերության պատմության հիմնական դեմքեր

խմբագրել

CEO:

Այլ անձինք

Գործունեություն

խմբագրել

Ընկերությունն իր արտադրանքի մի մասը վաճառում է իրեն պատկանող Apple Store մանրածախ խանութների միջոցով (ավելի քան 400[39]։), տեղակայված՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։ Ինչպես նաև զբաղվում է իր Apple Store (online), iTunes Store և App Store օնլայն խանութների միջոցով տարբեր ապրանքների (ոչ միայն սեփական արտադրության) իրացմամբ։ Օնլայն խանութները 2013 թվականին ընկերությանը բերեցին 18,3 մլրդ դոլար, ինչը Apple ընկերությանը դրեց օնլայն մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների մեջ Amazon.com-ից հետո երկրորդ տեղում[40]։

Արտադրանք

խմբագրել

Այժմ Apple ընկերության կողմից թողարկվող արտադրանքը․

  • iPhone - բջջային հեռախոսներ
  • iPad - պլանշետային համակարգիչներ
  • iPodiPod shuffle, iPod nano և iPod touch - դյուրակիր մուլտիմեդիա նվագարկիչներ
  • MacBook Air - սպառողական ուլտրաբարակ, շարժական նոթբուք, շրջանառության մեջ է 2008 թվականից
  • MacBook Pro - մասնագիտական նոթբուք, շրջանառության մեջ է 2006 թվականից
  • Mac Mini- սպառողական համակարգիչ, ներկայացրել է 2005 թվականից
  • iMac - սպառողական սեղանադիր համակարգիչ, շրջանառության մեջ է 1998 թվականից
  • Mac Pro - սպառողական սեղանադիր համակարգիչ, շրջանառության մեջ է 2006 թվականից
  • Thunderbolt Display - համակարգչային մոնիտորներ
  • Mac Pro Server, Mac mini Server - սերվերներ
  • Apple TV - Magic Mouse, Magic Trackpad և այլ մուլտիմեդիա նվագարկիչներ, բացի այդ, ընկերությունն արտադրում է դրանց համար լրակազմ և ծրագրային ապահովում։
  • Apple Watch - խելացի ժամացույցներ
  • AirPods - Անլար ականջակալներ

Գործունեության ցուցանիշներ

խմբագրել
Ֆինանսական ցուցանիշներ մլրդ ԱՄՆ դոլարով
Տարի 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
Շրջանառություն 5,363 5,742 6,207 8,279 13,93 19,32 24,58 37,49 42,91 65,23 108,3 156,51 170,91 182,8 233,7
Մաքուր եկամուտ -0,025 0,065 0,069 0,276 1,335 1,989 3,495 6,119 8,235 14,01 25,92 41,73 37,04 39,51 53,39
Ակտիվներ 6,021 6,298 6,815 8,05 11,55 17,21 24,88 36,17 47,5 75,18 116,4 176,1 207 231,8 290,5
Սեփական կապիտալ 3,92 4,095 4,223 5,076 7,466 9,984 14,53 22,28 31,64 47,79 76,62 118,2 123,5 111,5 119,4

Ծանոթություն. յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 25-ի դրությամբ[41][42].

Մարքեթինգ

խմբագրել

էփլի մարքեթինգային քաղաքականությունը ոմանց բավականին ագրեսիվ է թվում։ Օրինակ՝ Microsoft Windows հարթակի վրա Էփլի արտադրանքի օգտագործողները կարող են ստանալ իրենց մոտ չտեղադրված արտադրանքի թարմացման մասին հաղորդագրություններ, քանի որ այդ ապրանքների տեղադրման կարգավորումները միացված են լռելյայն։ Մասնավորապես, Safari-ի օգտագործողներին առաջարկվում է տեղադրել iTunes և QuickTime։ Դրանից հրաժարվելու համար նրանք իրենք պիտի հանեն թարմացումների երկխոսության պատուհանում համապատասխան նշումները[43]։

Այսպես, 2008 թվականին Էփլն սկսեց առաջարկել iTunes օգտագործողներին Windows-ի համար տեղադրել իր Safari վեբ-բրաուզերը։ Ընդ որում, բրաուզերի տեղադրումը միացված է լռելյայն, իսկ նրա նկարագրությունը կազմված է բացառապես գովազդից և կայքի հղումներից[44]։

Էփլի ռազմավարական կառավարումը

խմբագրել

Apple ընկերությունը զբաղվում է նախագծմամբ, անհատական համակարգիչների մարքեթինգային զարգացմամբ, սերվերների, կապի սարքերի, ցանցային լուծումների, դյուրակիր թվային երաժշտական նվագարկիչների, ինչպես նաև համանման այլ ծրագրերով և ծառայություններով։ Ընկերության առաջարկների պորտֆելը բաղկացած է՝ Mac-ի համակարգերով, iPods-ների թվային երաժշտային և վիդեո նվագարկիչներով, iPhone հեռախոսներով, և iPad-ներով։ Ընկերության ծրագրային հավելվածները ներառում են՝ Mac OS, iLife, iWork, և ինտերնետային հավելվածները, ինչպիսիք են Safari-ն և QuickTime-ը։ Ընկերությունն առաջարկում է նաև մի շարք համանման այլ ծրագրեր, ծառայություններ և ցանցային լուծումներ։ Ընկերությունն ապահովում է երրորդ կողմի երաժշտություն (այսինքն Apple-ը հանդես է գալիս որպես այդ երաժշտական հավելվածը տրամադրող երրորդ կողմ, այլ ոչ թե արտադրող), աուդիո գրքեր, երաժշտական տեսահոլովակներ, կարճամետրաժ ֆիլմեր և հեռուստատեսային շոուներ։ Իր արտադրանքը վաճառում է ամբողջ աշխարհում՝ առցանց խանութների, մանրածախ խանութների, ուղղակի վաճառքի, մեծածախ վաճառողների և վերավաճառողների միջոցով։

Ընկերությունն իր բիզնեսը ղեկավարում է հիմնվելով աշխարհագրական սեգմենտների վրա։ Այն գործարկվում է հետևյալ  սեգմենտներում՝ Ամերիկա, Եվրոպա, Ճապոնիա և այլն։ Apple-ի մանրածախ վաճառքի սեգմենտը ներառում է ընկերության սեփականություն հանդիսացող և շահագործվող մանրածախ խանութների գործունեությունը ԱՄՆ-ում և միջազգային շուկաներում։ 2009թ-ի ֆինանսական տարվա վերջում ընկերությունը գործում էր ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի 273 խանութներում։ Յուրաքանչյուր սեգմենտում տրամադրվում է նույն տեսակի սարքավորումներ, ծրագրային ծառայություններ և ապրանքներ[45]։

Արտաքին Վերլուծություն

խմբագրել

Apple-ի արտաքին միջավայրի վերլուծությունն ըստ Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը մոդելի

Նոր մրցակիցների մուտքը՝ ոլորտ.

  • Նոր մրցակիցների սպառնալիքները
  • Մատակարարն'երի բանակցային ուժը
  • Առկա մրցակցությունը ոլորտում

Մատակարար.

  • Գնորդների բանակցային ուժը
  • Փոխարինող ապրանքներ և ծառայություններ

Առկա մրցակցություն.

Apple-ի առկա մրցակիցներն են հանդիսանում Microsoft-ի օպերացիոն համակարգը, մեդիա նվագարկիչները և այլընտրանքային համակարգչային սարքավորումներ առաջարկող ընկերություններ, ինչպիսիք են՝ HP-ին, Dell-ը, Lenovo-ն Samsung-ը, Philips-ը և այլն։

Պոտենցիալ մրցակիցներ.

Ընթացիկ շուկայական միջավայրում ընկերությունը կարող է վտանգի տակ հայտնվել հնարավոր մրցակիցների շուկա հայտնվելով։

Մատակարարները և բանակցային ուժը.

Apple-ի գործողությունների վրա հիմնական ազդեցությունն են ունենում մատակարարները և վարվող բանակցությունները։ Օրինակ համակարգիչների և հիշողության սարքերի մատակարները, որոնք են՝ Motorola-ն, IBM-ը Intel-ը, ռազմավարական գործընկեր և մատակարար Microsoft-ը, ֆիլմերի և հեռուստատեսային մատակարարներ՝ Disney, ABX, Fox, Sony և այլն, ինչպես նաև երաժշտության համար նախատեսվող մատակարարներ՝ BMG, Sony, Warner, Universal:

Գնորդները և բանակցային ուժը.

Apple-ի արտաքին միջավայրի կարևորագույն հատվածն այն է, որտեղ գնորդները թագավորներ են և նրանք չեն վճարում երաժշտության համար, այլ նրանք կիսվում են երաժշտությամբ օգտագործելով peer-to-peer ցանցային համակարգը, որտեղ նրանք կապակցված են միմիյանց հետ համացանցի միջոցով և այսպես նրանք այս մանրածախ առևտրի միջոցով «ստիպված» են լինում գնել ցածր գներով և լավ պայմաններով։

Փոխարինող ապրանքներ և ծառայություններ.

Ուժեղ մրցակցային և ընդօրինակող այս շուկայում Apple-ի վրա միշտ ազդեցություն են ունենում շուկայում առկա փոփոխությունները ինչպես արբանյակային ռադիո երաժշտությունը, երաժշտությունը և մեդիան, ժամանցային մեդիան, երաժշտություն լսելու այլ տարբերակները, այլընտրանքային վիդեո աղբյուրները, ինչպիսիք են՝Cable-ը, Broadcast-ը և Theatres-ը։

Այսպիսով, վերևում կատարված վերլուծությունից կարող ենք ենթադրել, որ Apple- ը աշխատում է բարձր ռիսկային արդյունաբերության մեջ, որտեղ ընդօրինակման և փոխարինման շանսերը բավական մեծ են և այդ պատճառով համակարգչային սարքավորումները և ժամանցային-շոու ծրագրերի տեղաբաշխումը բարձր սպառնալիք ունեցող արդյունաբերություն են։ Apple- ը պետք է շարունակի կիրառել արտադրանքի տարբերակումներ (օրինակ  iPod- ի տեսքը և պարզությունը) նաև երկու ծառայությունների միացումը, որոնց արժեքն ավելի բարձր է լինում առանձին-առանձին մատուցելու դեպքում (օրինակ ABC հեռուստաընկերության շոուներ iTunes-ում՝) պահպանելու համար իրենց մրցակցային առավելություններն այս բիզնեսում։

Ներքին վերլուծություն

խմբագրել

Apple- ի հիմնական ռեսուրսներն ու կարողությունները

Ձեռք բերված ռեսուրսները որպես իրական տարբերակներ կարող են լինել հատկապես խիստ անորոշ միջավայրում մրցակցող ընկերությունների համար։ Սովորաբար, հնարավորությունները կազմակերպչական գործառույթների մի մաս են` մարքեթինգ, արտադրություն, ֆինանս և այլն։ Apple-ն ունի հետազոտությունների և զարգացման գորառնությունների հնարավորություններ։ Մարդիկ, աշխատանքային թիմերը, սարքավորումները և ֆինանսական ռեսուրսներն այն ռեսուրսներն են, որոնք Apple-ը ինտեգրում է հետազոտական և զարգացման տարբեր առաջադրանքներ կատարելու համար[46]։

Ապրանքի նորարարությունը հիմնական կարողությունն է, որը բնորոշ է Apple-ին։ Լինելով էլէկտրոնիկայի արտադրության առաջատարը, պահպանելով իր տարբերվողականությունը` Անհատական համակարգիչների և երաժշտության մեջ։ Ընկերության այդ հիմնական կարողությունների ձեռք բերման հետեևում են կանգնած Apple-ին բնորոշ ռեսուրսները և տարբերվող ռազմավարությունը։ Apple- ը տարիների ընթացքում վաստակել է ուժեղ հեղինակություն։ Ընկերությունը հիմնականում կենտրոնանում է իր ապրանքն օգտագործողի ողջ փորձառության վրա և արդյունքում պարգևատրվում է ուժեղ վաճառքով և մեծ հավատարմությամբ։

Apple-ի փիլիսոփայության հիմքում ընկած է ստեղծել այնպիսի արտադրանք, որը հեշտ կլինի օգտագործել և կլինի գեղեցիկ դիզայնով։ Արտադրանքի մեծ մասը նախագծվում է ինտուիցիայի միջոցով։ Apple-ն ունի իր ոգեշնչման ուղին՝ «մտածիր տարբեր», ինչպես նաև հավատում է արժեքների ստեղծմանը։

Apple-ի հիմնական կարողություններն ու հնարավորություններն են․

  • Գեղեցիկ ձևավորում
  • Օգտագործողի ինտերֆեյս
  • Հաճախորդների աջակցում
  • Ապրանքանիշի պատկեր
  • Նորարարություններ

Ներքին վերլուծություն. Ուժեղ և թույլ կողմեր

Ուժեղ կողմ.

  • Տեխնիկական նոու-հաու
  • Ֆինանսական ուժ
  • Ապրանքանիշի հավատարմություն
  • Նորարարություն
  • Ապրանքի տարբերակումը
  • Ապրանքի ինտեգրում
  • Նորաձև դիզայն
  • Մանրածախ խանութներ
  • Առցանց վաճառք
  • Արտադրանքի հեշտ օգտագործելիություն

Թույլ կողմ.

  • Բարձր գին
  • Շուկայական ցածր բաժին
  • Համատեղելիության բացակայություն
  • Սարքավորումների ձեռք բերումն այլ ընկերություններից
  • Ապրանքի հետկանչում
  • Արտոնագրային իրավունքի խախտում

Ռազմավարական ընտրություններ

խմբագրել

Ապրանքի տարբերակումը - Սովորական ընտրություն

Նորարարությունն Apple-ի արժանապատվությունն է։ Apple-ի պատմությունը վերանայելիս պարզ է, որ այս դիրքն ընկերությունում տարածվեց իր հաջողության գագաթնակետի ժամանակ։ Apple- ը զարմանալի ազդեցություն ունեցավ տեխնոլոգիայի, հասարակության և աշխարհի վրա, և այն շարունակում է մինչ օրս։ Որպես հիմք օգտագործելով անհատական համակարգիչները, Apple-ը տեխնոլոգիան վերածել է որպես մեր առօրյա կյանքի կարևոր գործիք։ 1985-ի վերջին Apple- ը թողարկեց Macintosh Office-ը, որում ներկայացված էին AppleTalk ցանցային տեխնոլոգիաները` փորձելով Mac- ն ավելի գրավիչ դարձնել փոքր բիզնեսի համար։

1991 թվականին Apple-ը թողարկեց իր առաջին նոթբուքային համակարգիչը՝ Power Book 100-ը։ Երկու այլ PowerBook-ներ գործարկվեցին միաժամանակ PB100-ի հետ` PB140- ը և 170-ը։ Երկուսն էլ ամբողջովին նախագծվել են Apple-ի կողմից։ 1991 թ.-ին QuickTime- ը համարվում էր համակարգիչների վրա տեսանյութի նվագարկման սկիզբը և դարձավ հիմնական առանձնահատկություն համակարգիչների և սմարթ հեռախոսների վրա։

Apple- ը հեղափոխական ընկերություն է բազմաթիվ պատճառներով։ Ողջ պատմության ընթացքում, այն միշտ ի հայտ է գալիս նորարարական գաղափարներով և արտադրանքի տարբերակման միջոցով։ հնարավորություն տվեցին հաճախորդներին  րոպեի ընթացքում հայտնվել օնլայն հարթայում։ Գործարկելով  թվային մեդիա կառավարմումն, ինչպես ITunes- ը, iPhoto- ն և iMovi-ը՝ գլխավորեցին թվային մեդիա հեղափոխությունը հեշտացնելով թվային կոնտենտը։ Թվային մեդիա նվագարկիչների գործարկումը, ինչպես  IPod- ը, iTunes- ը և iPhone- ը՝ սահմանեցին երաժշտություն լսելու, ֆիլմեր դիտելու, ինչպես նաև հեռախոսազանգեր կատարելու ստանդարտները։ Apple- ի ժողովրդականացված տեխնոլոգիաները, ինչպիսիք են FireWire- ը` գերարագ տվյալների հասանելիության համար, և Wi-Fi-ը`անլար ինտերնետ հասանելիության համար, տվյալների փոխանակումը դարձրին ավելի արագ և առանց ավելորդ լարերի։ IPhone- ը հեղափոխեց բջջային հեռախոսները, և iChat AV- ը  դարձավ հարմարավետ տեսանկարահանել  ընտանիքի և գործընկերների հետ`ամբողջ աշխարհում։

Ռազմավարական գործընկերներ - Հատուկ ընտրություն

Apple- ի հաջողության շատ պատճառներ կան։ Նախ, Apple- ի բարձր գինը կամ ապրանքի տարբերակումը և նորարարական ռազմավարությունը, ինչպես նաև դրանց մանրածախ ռազմավարությունը, այսինքն առցանց խանութներն ու մանրածախ խանութները , ցույց են տվել, որ կարևոր նշանակություն են ունեցել Apple- ի անցյալի համար և դեռ կշարունակեն նշանակալի դեր ունենալ Apple- ի ապագա հաջողության համար։  Շուկայում շատ ընկերություններ Apple-ին համարում են նորարարական և կցանկանային հաջողակ դաշինքներ կնքել նրանց հետ։ Սթիվ Ջոբսի վերադառնալուց հետո, համաձայնագիր կնքվեց Microsoft-ի հետ, որն էլ հետևեց Microsoft Office-ի հայտնվելը Mac համակարգիչներին։ 2002 թ.-ին Apple- ը, Ericsson- ը և Sun Microsystems- ը կազմեցին դաշինք ` ստեղծելու ստանդարտ ձևաչափ`  անլար սարքերն, ինչպիսիք են սմարթ հեռախոսները՝ մատակարարել մուլտիմեդիա կոնտենտ։ Դաշինքը համատեղում էր Apple- ի QuickTime-ը վիդեո նկարահանման ծրագիրը, Sun-ի ծավալային բաշխման ծրագիրը և սարքավորումը, և Ericsson-ի  բջջային ենթակառուցվածքները և փորձագիտական ծառայությունները։ 2004 թ-ին Apple- ը հաջողությամբ աշխատել է HP- ի հետ` HP- ի հաճախորդներին մատակարարելով թվային երաժշտական նվագարկիչներ։ Ավելի ուշ 2005-ին ընկերությունը համագործակցեց Acura- ի, Audi- ի, Honda- ի և Volkswagen- ի հետ ` մատակարարելով iPod իրենց մեքենայի մոդելի ստանդարտներով։ 2006-ին Ford-ը, General Motors- ը և Mazda- ն ընկերակցեցին Apple- ի հետ` իրենց ապրանքանիշի և մոդելների հետ համատեղելու iPod- ը։ Նույն թվականին Apple- ը միավորվեց Air France- ի, Continental- ի, Delta- ի, Emirates- ի, KLM- ի և United Airlines- ի հետ` iPod-ն ինտեգրոլու թռիչքային համակարգերին։ Դրանից բացի Apple- ը նաև աշխատել է AT&T- ի հետ, ինչը հնարավորություն տվեց Apple- ին բարելավել iPhone- ի տեխնոլոգիանները։ Apple- ը նաև ռազմավարական կապեր ունի You Tube- ի և Google- ի հետ ՝ iPhone օգտագործողների վերջին տեխնոլոգիաների որոնման, քարտեզագրման և տեսագրման առանձնահատկություններն ապահովելու համար։ Այս ռազմավարական դաշինքները Apple- ին թույլ են տալիս հետագայում տարբերակել իրենց արտադրանքը և արժեվորել իրենց արտադրանքն օգտագործողներին։

Եզրակացություն ընկերության համար գոյություն ունեցող ընտրությունների վերաբերյալ'

Apple- ի որոշմամբ կիրառվել է արտադրանքի տարբերակման ռազմավարության մի քանի եզրակացություններ։ Նախ ՝ Apple–ի շուկայական բաժնեմասը սահմանափակ են Apple-ի կողմից պրեմիում գնի կամ արտադրանքի տարբերակման ռազմավարության պատճառով։ Որոշ հաճախորդներ չեն գիտակցում կամ հասկանում  այն արժեքը, որը Apple-ը փորձում է ստեղծել իրենց սպառողների համար։  Գնից տեղյակ հաճախորդները երբեմն էլ անորոշ իրավիճակում են հայտնվում գնել արդյոք Apple- ի արտադրանքը, թե ոչ։

Երկրորդ, Apple- ը խիստ կախված է իր գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսից։ Ջոբսը Apple- ի գերազանց առաջնորդն էր։ երբ ընկերությունը 2002-ին տեսավ իրենց վատագույն ֆինանսական ցուցանիշները՝ նա  հանդես եկավ այսպես ասած որպես  Apple- ի փրկիչ։ Սթիվ Ջոբսը պատասխանատու էր Apple- ի ընդլայնման, աճի, զարգացման, նորաձևության և եկամտի ապահովման համար։  Կասկած կա, թե արդյոք Apple-ը կկարողականա հետագայում պահպանել իրեն այնպես, ինրպես հիմա է անում Սթիվ Ջոբսի բացակայության դեպքում։

Առաջարկություններ Apple- ի ապագա ռազմավարության համար

խմբագրել
  • Apple-ը պետք է շարունակի լիցենզավորման իր մշտական հանձնառությունը, կրճատելով ծախսերը մեդիայի և համակարգիչների միջև և դառնալով ուսումնական խումբ։
  • Apple- ը պետք է գնա ռազմավարական դաշինքների կնքման և նորարարական ուղիների ճանապարհով։ Բաժնետիրական ռազմավարական դաշինքը կարող է հնարավորություն տալ Apple-ին ձեռք բերել լրացուցիչ կարողություններ և իրավասություններ։ Apple-ի պես ընկերության համար դա գիտակցելու ամենաարդյունավետ միջոցը կլինի համատեղ ձեռնարկությունը։
  • Apple-ը պետք է շարունակի ավելացնել իր նոր մեդիա-կենտրոնացված արտադրանքի շարքը։ Միևնույն ժամանակ պետք է կենտրոնանա նաև իր համակարգիչների վրա։ Ապագայում Apple- ին կպահանջվի շարունակական նորամուծություններ` ինչպես մեդիայի, այնպես էլ համակարգիչների սահմանները մեծացնելու համար։
  • Սթիվ Ջոբսը մրցակցային ընկերության առավելության, և ռիսկերի անփոփոխ և շարունակական կողմն է եղել։ Apple- ի առաջադիմության հետևում կանգնած է հենց Սթիվ Ջոբսը։ Նա կատարած մեծ ներդրումներ է ունի Apple-ում և Disney- ում։
  • Եթե նա զիջեր իր ղեկավարման դիրքը, ապա ինչպես շուկայի, այնպես էլ սպառողների արձագանքն անորոշ կմնար։
  • Apple- ը ներկայումս շուկայական ցածր մասնաբաժին ունի և պետք է մտածի հետագայում այն ընդլայնելու մասին, չնայած նրան, որ կապված ներկայիս Microsoft- ի օգտագործողների բազայի, այն բավական դժվար կլինի։ Apple- ը հաջողակ լինելու համար պետք է կենտրոնանա իր հիմնական կարողությունների վրա և փորձի գտնել նոր զարգացող շուկաներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը և այլն։ Սթիվ Ջոբսը մեծ գործեր է արել ընկերության համար, չնայած որ թողել է Apple- ին անորոշ իրավիճակում։
  • Apple-ի ապագա ռազմավարությունը պետք է լինի նորարարությունը, ցածր գինը և ռազմավարական դաշինքները։ Պատճառները հետևյալն են.

Նորարարություն (Ապրանքի տարբերակում)

Apple-ն օգտագործում է իր բրենդի իմիջը տարբերակելու իր արտադրանքի առաջարկը։ Apple-ը կենտրոնացած է հետազոտությունների և զարգացման վրա, դրանում կատարելով շարունակական  ներդրումներ։ Դրանք կարևոր են նորարարական ապրանքների և տեխնոլոգիաների մշակման և ամրապնդման համար։ Apple-ն օգտագործում իր յուրահատուկ կարողությունը նախագծելու և զարգացնելու իր սեփական գործառնական համակարգը, սարքավորումները, ծրագրավորման խումբը, ինչպես նաև ծառայությունները` իր հաճախորդներին տրամադրելու նոր արտադրանքներ և լուծումներ` դրանք օգտագործել բարձրորակ դյուրինությամբ և հեշտ ինտեգրմամբ։ Քանի որ Apple- ը հայտնի է շուկայում իր նորարարությամբ և նորաձև արտադրանքով, նրանք պետք է շարունակեն արտադրանքի տարբերակման և նորարարության այս ռազմավարությունը `մրցակցելու այս շուկայում։

Ցածր գին

Ընկերություններն, ինչպիսիք են Acer-ը և HP-ին, արդեն իսկ մրցակցում են նոթբուքների ծախսային բազայում։ Կան նաև բազմաթիվ վեբ կայքեր, որոնք հնարավորություն են տալիս առցանց լսել երաժշտություն և ներբեռնել դրանք։ Սա մեծ սպառնալիք է հանդիսանում iTunes-ի համար, հետևաբար Apple-ը պետք է նվազեցնի գինն իր մրցակիցներին գերազանցելու համար։

«1984» գովազդային հոլովակ

խմբագրել

«1984»-ը ռեժիսոր Ռիդլի Սքոթի հեռուստատեսային գովազդային հոլովակն է՝ նվիրված Macintosh համակարգչին։ Առաջին անգամ ցուցադրվել է 1984 թվականի հունվարի 22-ին։ Օգտագործվել է Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիական վեպի անվանումը և խաղարկվում է նրա սյուժեն։

«Think Different» գովազդային քարոզարշավ

խմբագրել

«Think Different» (մտածիր այլ կերպ) - 1997-2002 թվականներին Էփլի հաջողված գովազդային քարոզարշավն է։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Էփլն ամեն տարի կազմակերպում է MacWorld ցուցահանդեսը, որտեղ ներկայացնում է իր նոր ատրադրանքները և թարմացումները։

Apple inc.ի թեորեմի և գործառնական կառավարման վերլուծություն

խմբագրել

Ռազմավարություն տերմինը հաճախակի է հանդիպում մարքեթինգի տերմինալոգիայում։ Այն կարող է բացատրվել, որպես կազմակերպության ուղղվածություն  երկարաժամկետ ժամանակաշրջանում, որը բերում է ընկերության առավելությունների, ինչն էլ իր հերթին առաջացնում է ռեսուրսների մաքսիմալ օպտիմալ օգտագործմանը, իր բաժնետերերի նպատակներին համապատասխան։

Apple inc կազմակերպության նպատակն է հանդիսանում անընդհատ նորարարական գաղափարների ներդրումը նոր արտադրատեսակների արտադրության մեջ։ Նորարարական  iPhone-ը  որոշեց հեռախոսների շուկան և ստեղծեց նոր պահանջարկ։ Տվյալ հեռախոսների շնորհիվ Apple-ը բարձրացրեց բնակիչների վարձատրման մակարդակը, որպեսզի բարձրացնի իր շահույթը մատուցված ծառայությունններից։ Apple կազմակերպությունը նաև ընդունեց մեկ ահլ յուրահատուկ քաղաքականություն՝ այն է կենտրոնանալ է միայն iPhone ապրանքատեսակի վրա, որի արդյուքնում  էլ նա ստացավ յուրահատուկ համադրում այն իրավիճակում, երբ կազամկերպությունը շուկային առաջարկում է միայն մեկ գնային ապրանք։ Միևնույն ժամանակ Apple ընկերության մրցակիցները, օրինակ՝ Nokia ընկերությունը, հիմնվում են բազմաֆունկցիոնալության վրա և ամեն մի շուկայի սեգմենտին առաջարկում են տարբեր գնային կատեգորիայի ապրանքներ։

Apple կազմակերպության շուկայի սեգմենտը բարձր <<դասի>> սպառողներն են։ Քանի որ կազմակերպությունը ունի սահմանափակ թվով խանութներ, ընկերությունը ընտրել է տարբեր խանութների հետ համագործակցելու մեթոդը, որի շնորհիվ հնարավոր է դառնում ապրանքները ներկայացնել մարդկանց ավելի լայն շրջանակի։ Apple iPhone արտադրանքը դարձավ վտանգ մյուս ընկերությունների համար։ Դրա պատճառը կայանում է նրանում, որ Apple կազմակերպությունը կարողանում է բավարարել  բարձր <<դասի>> բոլոր պահանջները։ Հետագայում նկատվեց նաև Apple ընկերության այն քաղաքականությունը, երբ մրցակից կազմակերպությունների 20 ապրանքի փոխարեն, նա թողարկում էր 2 ապրանքատեսակ, սակայն շուկայում այդ 2 ապրանքները գրավում էին շատ ավելի առաջատար դիրքեր քան ավելի մեց տեսականիով ընկերություններ։

Apple ընկերությունն իր ապրանքների արտադրության գործարանը հիմնել է Թայվանում, ինչի շնորհիվ կարողացել է իջեցնել ապրանքի ինքնարժեքը։ Ընկերության ուժեղ կողմը կայանում է նրանում, որ արտադրությունը պահանջում է ներդրումների քիչ ծավալ։ Ընկերության թույլ կողմը այն է, որ դուրս է եկել մեծ շուկա և այլևս չի հանդիսանում այդքան տնտեսապես արդյունավետ։

Apple կազմակերպության գործառնական կառվարմումը սկսվում է MP3-ից մինչև հեռախոսներ։ Գործառնական կառվարումը ուսումնասիրելով հասկանում ենք, որ ընկերությունը ցանկանում է ամեն կերպ ուսումնասիրելով սպառողների ակընկալիքները նվազեցնել նրանց սպասումների և կազմկաերպության կողմից տրամադրվող արտադրատեսակների տարբերությունները։

10 գործառնական կառավարման որոշումների կայացման ոլորտները

խմբագրել

Ապրանքների և ծառայությունների դիզայնավորում

Apple-ի արտադրանքները մշակելիս գործընթացներն իրականացվում են մի շարք կազմակերպչական բաղադրիչների և պաշտոնյաների միջոցով։ Օրինակ՝ Mac

համակարգիչների նախագծման և արտադրության մեջ ներգրավված են Mac-ի և VP-ի ապարատային զարգացման ավագ փոխնախագահը Mac-ի ծրագրային ապահովման զարգացման համար։ Այս համադրումը արտացոլում է Apple Inc-ի կորպորատիվ կառուցվածքի բնույթն ու առանձնահատկությունները։

Որակի կառավարում

Այս ոլորտում որոշումների կայացման գործառնական կառավարման հատուկ ուշադրություն է դարձվում որակի և վերահսկողության չափանիշներին։ Apple Inc. գործառնությունների գծով ավագ փոխնախագահը համակարգում է աշխատանքը ութ այլ ավագ փոխնախագահների հետ՝ ընկերության որակի ստանդարտների համապատասխանությունն ապահովելու համար։ Ընկերությունը հայտնի է բարձր որակի ստանդարտներով, որոնք ներթափանցում են բիզնեսի տարբեր ոլորտներ, ներառյալ արտադրանքի դիզայնը և զարգացումը, մանրածախ առևտուրը, մարքեթինգը, առցանց վաճառքը, արդյունաբերական դիզայնը և մարդկային ռեսուրսների կառավարումը։

Գործառնական ընթացքը և մրցակցային առավելությունները

Apple-ի Մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունները ներառում են արտադրանքի մշակման և նախագծման համար կադրերի ներուժը առավելագույնի հասցնելը։ Բացի այդ, ընկերությունը աշխատում է մատակարարների հետ, որպեսզի ապահովի արդյունավետ գործընթացներ և բավարար ներուժ՝ այս ոլորտում գործառնությունների կառավարման որոշումների կայացման մեջ։

Տեղակայություն

Apple Inc.գտնվելու վայրի ռազմավարությունը կրում է ընտրովի բնույթ, ենթադրելով սահմանափակ թույլտվություն վաճառողներին։ Սակայն, մեծ մասը լիազորված վաճառողների գտնվում են քաղաքային կենտրոններում, որպեսզի առավելագույնի հասնի հետիոտնային երթևեկությունը և բրենդի ծանոթացնում։ Ներկայումս ընկերությունն ունի հարյուրավոր խանութներ ավելի քան 20 երկրներում։

Դիզայն և դասավորություն

Apple-ի դասավորությունը և ռազմավարությունը ընդգծում են հաճախորդների ակնկալիքները։ Օրինակ՝ Վաճառքի լիազորագիր ստացած խանութներն օգտագործում են մինիմալ դիզայն ընդգծելով Apple արտադրատեսակը։

Աշխատատեղերի պլանավորում և մարդկային ռեսուրսների կառավարում

Գործառնությունների կառավարման որոշումների կայացման այս բաժինը պահանջում է մարդկային ռեսուրսների ոլորտում աշխատատեղերի և ռազմավարությունների մշակում, որոնք հատուկ են անձնակազմի կառավարման համապատասխան կարիքների միտումներին։ Ընկերությունը աստիճանաբար փոխում է իր HR ռազմավարությունները Թիմ Քուքի ղեկավարությամբ, որպեսզի արտացոլի աշխատակիցների օպտիմալ բարոյական վիճակի համար ավելի հաղորդակցական աշխատավայր։

Մատակարարման շղթայի կառավարում

Apple-ի մատակարարման շղթան առավել արդյունավետ և ճիշտ կարգավորվածն է աշխարհում։ Գործառնությունների կառավարման ոլորտում այս  խնդիրը լուծելու համար ընկերությունն օգտագործում է գործընթացների  ավտոմատացումը և մատակարարների կանոնավոր մոնիթորինգը։ Այս մոնիթորինգը գնահատում է մատակարարների հնարավորությունները, ինչպես նաև Apple-ի մատակարարների վարքագծի կանոնների պահպանումը։

Պաշարների կառավարում

Այս ոլորտում որոշումների կայացման օպերացիոն կառավարման, Apple Inc. օգտագործում է տարբեր գույքագրման կառավարման մեթոդներ, ինչպիսիք են հերթական համարակալման մեթոդը, արդյունավետ արտադրանքի վերահսկողության համար։ Ընկերությունը նաև օգտագործում է first in, first out (FIFO) մեթոդը, որը երաշխավորում է, որ հին մոդելի մեծ մասը վաճառվելու է մինչև Apple-ի արտադրանքի նոր մոդելների շուկա մուտք գործելը։ Apple Store-ի ղեկավարները նաև զբաղվում են իրենց համապատասխան խանութների պաշարների կառավարմամբ։

Պլանավորում

Apple Inc. այս լուծումը կիրառում է գործառնությունների կառավարման ոլորտը ավտոմատացման և ձեռքի գործընթացների համադրության միջոցով։ Ավտոմատացումը օգտագործվում է մատակարարման շղթայի և արտադրական գործընթացների գործողությունների պլանավորման համար։ Մյուս կողմից, ձեռքի պլանավորումը օգտագործվում է Apple-ի առանձին խանութների և ընկերության գրասենյակների որոշ ասպեկտների համար։

Աջակցություն

Apple Inc. բավարարում է սպասարկման կարիքները հատուկ տեխնիկական սպասարկման խմբերի միջոցով։ Օրինակ՝ ընկերությունն ունի տարբեր սպասարկման թիմեր իր տարբեր օբյեկտներում։ Apple-ի ՏՏ թիմերը նաև կատարում են սերվերների սպասարկման խմբերի և ընկերության այլ ՏՏ ակտիվների գործառույթները։ Կադրերի գծով փոխնախագահը վստահեցնում է, որ ընկերության անձնակազմը միշտ էլ բավարար հնարավորություններ ունի ընկերության օբյեկտներում բարձր արտադրողականություն պահպանելու համար։

Քննադատություն

խմբագրել

2011 թվականի ապրիլի 21-ին Գրինփիսը (անգլ.՝ Greenpeace) զեկույց հրապարակեց, ընդգծելով այն փաստը, որ տվյալների մշակաման կենտրոնները սպառում են ամբողջ համաշխարհային էլեկտրականության 2%-ը, և համաձայն կանխանտեսումների, այդ թիվը մեծանալու է։ Ֆիլ Ռեդֆորդը Գրինփիսից ասում է, որ իրենք անհանգստացած են նրանով, որ էլեկտրաէներգիայի սպառման այդ նոր պայթյունն այսօր հասանելի մաքուր էներգիայի փոխարեն կարող է նետել մարդկությանը բնությունն աղտոտող էներգիայի աղբյուրների հին համակարգ[47]։ Էփլի դեմ Գրինփիսի բողոքից հետո, 2012 թվականի ապրիլի 17-ին, ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ավարտում է ածուխի օգտագործումը և անցնում է 100 % էկոլոգիապես մաքուր էներգիայի[48][49]։ 2013 թվականին էփլը հայտնեց, որ տվյալների մշակման իր կենտրոնների սնուցման համար օգտագործում է 100 % նորացված էներգիայի աղբյուրներ և ամբողջ հզորության 75 %-ը ստացվում է նորացված աղբյուրներից[50]։

2010 թվականին սպառողներին կանաչ ընկերության կողմ ուղղելով զբաղվող Climate Counts ոչառևտրային կազմակերպությունը Էփլ ընկերությանը տալիս է 100 հնարավորից 52 միավոր, ինչը Էփլին դնում է «Ճանապարհին»-ի ամենաբարձր կարգում»[51]։ Դա ցատկ էր առաջ 2008 թվականի մայիսի համեմատությամբ, երբ Climate Counts-ն Էփլին տվեց 100-ից 11 միավոր, ինչն էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունների մեջ Էփլին դրեց վերջին տեղում։

Թունավոր թափոններ

խմբագրել

Գրինփիսն Էփլ ընկերության դեմ քարոզարշավ սկսեց տարբեր էկոլոգիական պատճառներով, օրինակ՝ IPhone-ում կրկնակի վերամշակման չենթարկվող սարքային բաղադրիչների և թունավոր նյութերի պատճառով]][52][53]։ 2003 թվականից Գրինփիսը արշավ է սկսում Էփլի դեմ՝ իր արտադրանքում հատուկ քիմիական նյութերի օգտագործման՝ մասնավորապես, պոլիվինիլքլորիդի և բրոմացված հավելումների ներառման համար[52]։ 2007 թվականի մայիսի 2-ին Սթիվ Ջոբսը հրապարակեց զեկույց՝ հայտարարելով մինչև 2008 թվականի վերջը պոլիվինիլքլորիդի և բրոմացված հավելումների ոչնչացման պլանների մասին[54][55]։ Այդ ժամանակվանից Էփլը բացառում է իր արտադրանքում պոլիվինիլքլորիդը և բրոմացված հավելումները՝ դառնալով նոթբոք արտադրողների մեջ առաջինը, ով այդպես վարվեց[56][57]։ 2006 թվականի օգոստոսին թողարկված Գրինփիսի «Կանաչ էլեկտրոնիկայի ձեռնարկ»-ի առաջին հրատարակչության մեջ Էփլը 10-ից 2․7 միավոր էր ստացել[58]։

Շրջակա միջավայրի պաշտպանության Ամերիկյան գործակալությունը նոթբուք արտադրողների մեջ բարձր է գնահատում Էփլին և հեղուկբյուրեղային դիսփլեյներ ու սեղանադիր համակարգիչներ արտադրող այլ ընկերությունների համեմատ բարձր գնահատականներ է տալիս նրան[59][60]։

2007 թվականի հունիսին էյփլ ընկերությունը թարմացրեց MacBook Pro-ն՝ փոխարինելով հեղուկբյուրեղային դիսփլեյների լուսավորման սառը կատոդով լյումինեսցենտային լամպերը առանց սնդիկի լուսադիոդներով և մկնդեղ չպարունակող ապակիով[61], դրանից հետո դա արեց նաև նոթբուքների համար[54][62][63]։ Էփլը բացառեց նաև տարբեր ներքին բաղադրիչներում պոլիվինիլքլորիդի և բրոմացված հավելումների կիրառությունը։ Էփլը յուրաքանչյուր արտադրանքի համար ներկայացնում է տեղեկություններ թափոնների, նյութերի և էլեկտրականության սպառման մասին[64]։

2009 թվականի հունիսին iPhone 3GS-ը թողարկվեց առանց մկնդեղի, պոլիվինիլքլորիդի և բրոմացված հավելումների և ուներ սնուցման արդյունավետ ադապտեր[61]։ 2009 թվականի հոկտեմբերին Էփլը թարմացրեց iMac-ը և MacBook-ը՝ փոխարինելով հեղուկբյուրեղային դիսփլեյների լուսավորման սառը կատոդով լյումինեսցենտային լամպերը առանց սնդիկի լուսադիոդներով և մկնդեղ չպարունակող ապակիով։ Էփլի բոլոր համակարգիչներն ըստ EPEAT վարկածի, ունեն Gold կարգավիճակ[65]։

2011 թվականի հոկտեմբերին չինական իշխանությունները հրամայեցին Էփլի մատակարարներին փակել Սուչժոուի իրենց գործարանի մի մասն այն բանից հետո, երբ տեղաբնակները հայտնաբերեցին նշանակալի էկոլոգիական խնդիրներ[66].։ 2012 թվականի հունիսին Էփլը ետ կանչեց արտադրանքը EPEA-իցref>Joel Schectman (May 22, 2012). «Apple Removes Green EPEAT Electronics Certification From Products - The CIO Report - WSJ» Արխիվացված 2014-02-21 Wayback Machine. Blogs.wsj.com. Retrieved July 23, 2012.</ref>, բայց հուլիսին չեղյալ հայտարարեց այդ որոշումը[67]։

Աշխատանքային պայմաններ

խմբագրել

2006 թվականին Mail onSunday-ը հաղորդեց Չինաստանի գործարանների աշխատանքային պայմանների մասին, որտեղ ենթակապալառու ձեռնարկություններ՝ Foxconn-ը և InventeciPod էին արտադրում[68]։ Հոդվածում ասվում է, որ iPod-ի հավաքմամբ զբաղվող կոմպլեքս գործարաններից մեկում, ավելի քան 200 000 աշխատողներ ապրում և աշխատում էին գործարանում և շաբաթական ավելի քան 60 ժամ զբաղված էին աշխատանքով։ Հոդվածում նաև հաղորդում էր, որ աշխատողներն ամսական ստանում էին մոտ 100 ԱՄՆ դոլար և պարտավոր էին ընկերությանը վճարել կացարանի վարձակալության և սննդի համար, ինչն ամբողջությամբ կազմում էր աշխատողների աշխատավարձի կեսից մի քիչ ավել[69][70][71]։

Էփլն անմիջապես հետաքննություն և աշխատանք սկսեց իր արտադրողների հետ, որպեսզի ապահովի աշխատանքի ընդունելի պայմաններ[72]։ 2007 թվականին Էփլն սկսեց իր բոլոր մատակարարների աշխատողների իրավունքների վերաբերյալ ամենամյա ստուգում, հետզհետե բարձրացնելով չափանիշները և առանձնացնելով չհամապատասխանող մատակարարներին։ Աշխատանքների ընթացքի մասին ամենամյա հաշվետվությունները հրապարակվում են 2008 թվականից[73]։ 2010 թվականին Չինաստանում որոշել էին դատի տալ IPhone արտադրող կապալառուներին, հեղուկբյուրեղային էկրանների մաքրման համար օգտագործվող մաքրիչով թունավորման պատճառով։ Մի աշխատող հաստատում էր, որ իրեն և գործընկերներին չեն հաղորդել հնարավոր մասնագիտական հիվանդությունների մասին[74]։ Չինաստանի iPad և iPhone հավաքող Foxconn գործարաններում ինքնասպանութունների ալիքից[75] հետո աշխատողներին պարտադրեցին ստորագրել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ,որը երաշխավորում էր, որ նրանք ինքնասպանություն չեն գործի[76]։

2011 թվականին Էփլն ընդունեց, որ իր մատակարարները Չինաստանում օգտագործում են մանկական աշխատանքը[77]։ Էփլի ապրանքներ արտադրող ֆաբրիկաներում աշխատողները ենթարկվում են ապրանքների մաքրման համար օգտագործվող էթիլի էժան փոխարինող H-հեքսանի և նեյրոտոքսինի ազդեցությանը[78][79]։ 2013 թվականին China Labor Watch-ը հայտնաբերեց Pegatron-ին պատկանող օբյեկտներում աշխատանքային պայմանների վերաբերյալ Էփլի խոստումների և օրենքի խախտումներ, այդ թվում ազգային փոքրամասնությունների և կանանց խտրականություն, աշխատողների աշխատավարձի պահումներ, չափազանց մեծ աշխատանքային ժամեր, կյանքի վատ պայմաններ, առողջության և անվտանգության հետ կապված խնդիրներ,շրջակա միջավայրի աղտոտում[80]։

Հարկեր

խմբագրել
2009-2011 թվականներին ASI-in վճարված ընդհանուր հարկերը [81]
Հարկերի տեսակ 2011 2010 2009 Ընդամենը
Եկամուտները մինչ հարկերի վճարումը 22 միլիարդ ԱՄՆ դոլար 12 միլիարդ ԱՄՆ դոլար 4 միլիարդ ԱՄՆ դոլար 38 միլիարդ ԱՄՆ դոլար
Ընդհանուր հարկ 10 միլիարդ ԱՄՆ դոլար 7 միլիարդ ԱՄՆ դոլար 4 միլիարդ ԱՄՆ դոլար 21 միլիարդ ԱՄՆ դոլար
Եկամտահարկի կոպար 0.05 % 0.06 % 0.1 % 0.06 %

Որպեսզի կրճատի հարկերը, որոնք ընկերությունը վճարում է ամբողջ աշխարհին, Էփլն ստեղծեց դուստր ընկերություններ ցածր եկամտահարկով վայրերում, ինչպիսիք են Իռլանդիան, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և Բրիտանական Վիրջինյան կղզիները։ Համաձայն New York Times-ի, Էփլն առաջին տեխնոլոգիական ընկերությունն է, որն այլ մայրցամաքներում վաճառքներ սկսեց դուստր ընկերությունների անունից՝ շրջանցելով եկամուտների հարկերը։ 1980 թվականի վերջին Էփլն առաջինն էր «Կրկնակի իռլանդական՝ հոլանդական սենդվիչով» անվամբ հայտնի հաշվառման տեխնիկայում, որն իջեցնում է հարկերը, եկամուտը իռլանդական դուստր ընկերությունների միջոցով ուղղելով Նիդեռլանդներ, իսկ հետո՝ դեպի Կարիբներ[82]։

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ Չարլի Էլֆիկը հրապարակեց 2012 թվականի հոկտեմբերի 30-ի հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ որոշ միջազգային ընկերություններ, այդ թվում Էփլ ընկերությունը, Մեծ Բրիտանիայում միլիարդներ ֆունտ եկամուտ են արել, բայց Մեծ Բրիտանիայի գանձապետարան վճարել են միայն 3 տոկոս եկամտահարկի արդյունավետ կոպար, ինչը նշանակալիորեն ցածր է եկամուտների ստանդարտ հարկից։ Հրապարակելով հետազոտությունը, Էլֆիկը կոչ արեց գանձապետարանի կանցլեր Ջորջ Օսբորնին, հարկադրել միջազգային ընկերություններին (դրանց մեջ Google-ին և Coca-Cola Company-ին), հայտնել եկամտահարկի արդյունավետ կոպարը, որը նրանք Մեծ Բրիտանիայում վճարում են իրենց եկամուտներից։ Էլֆիկ նաև հաղորդեց, որ անհրաժեշտ է պետական պայմանագրերում մերժել այն միջազգային ընկերություններին, որոնք չեն վճարում իրենց արդարացի բաժնեմասը Մեծ Բրիտանիային[83]։

Էփլ և արտոնագրեր

խմբագրել

2012 թվականին հոկտեմբերի 16-ի դրությամբ ընկերությունն ստացել է 5440 արտոնագիր, այդ թվում հայտնագործություններ (յոթանիշ համար)՝ 4480 հատ, դիզայներական նախագծեր (համարում D տառը և վեց թիվ)՝ 914 հատ[84]։

Էփլի դեմ հայցեր

խմբագրել

2009 թվականին Nokia ընկերությունը մեղադրեց Էփլին 10 արտոնագրի խախտման համար, որոնք վերաբերվում են ձայնային ազդանշանի կոդավորմանը, տվյալների պաշտպանված հաղորդման արձանագրություններին և մի շարք այլ հայտնագործությունների, որոնք օգտագործվել են iPhone-ում, սարքի առաջին տարբերակի ի հայտ գալու պահից[85]։ Արդյունքում Էփլ ընկերությունը նշված արտոնագրերի խախտման մեջ ճանաչվեց մեղավոր՝ ստանալով կարգադրություն փոխհատուցում վճարել Nokia ընկերությանը, ինչպես նաև հետագայում կատարել հատկացումներ[86]։ Համաձայնագրի մանրամասները չեն բացահայտում[87]։

2011 թվականի վերջում գերմանական դատարանը ճանաչեց Motorola Mobility ընկերության տվյալների անլար փոխանցման ոլորտում արտոնագրի խախտումը, պարտադրելով Էփլ ընկերությանը վճարել փոխհատուցում 4 տարվա համար, ինչպես նաև ամրագրել Motorola-ի իրավունքը պահանջել Էփլ սարքավորումներից հանել արտոնագրված տեխնոլոգիաները[88]։

2015 թվականի օգոստոսին հրապարակվեց դատարանի վճիռը, որում ասվում է, որ ընկերության թողարկած A7 պրոցեսորը խախտում է Վիսկոնսինի համալսարանի արտոնագիրը։ Դատարանը պարտադրեց Էփլ ընկերությանը վճարել 862 մլն ԱՄՆ դոլար բարոյական վնասի փոխհատուցման համար[89]։

Անլար ականջակալներ

խմբագրել

2016 թվականի օգոստոսին Apple կազմակերպությունն իրականացրել է անլար ականջակալների տեստավորում։ 2016 թվականի սեպտեմբեր 7-ին տեղի է ունեցել ականջակալների շնորհանդեսը[90]։ Անլար ականջակալները` AirPods, միանում են ավտոմատ, ականջի հետ հպումից։ Ականջակալները ականջից հանելուն պես ինքնուրույն անջատվում են։ AirPods հեշտությամբ միանում է Apple-ի բոլոր սարքավորումների հետ` iPhone, Apple Watch, iPad և Mac սարքերի հետ և այդ սարքերում AirPods փնտրելով հնարավոր է դառնում լսել տվյալ սարքի ձայնը

AirPods-ի բոլոր գործողությունները ղեկավարում է W1 պրոցեսորը, որը հատուկ մշակվել է Apple-ի կողմից։ Այն բացարձակ անլար միացում է ապահովում, հնարավորություն տալով, որ AirPods-ը հրաշալի հնչողություն ունենա և անխափան աշխատի։ Շնորհիվ այդ պրոցեսորի մարտկոցների լիցքավորումն այնքան արդյունավետ է սպառվում, որ մեկ լիցքավորումով հնարավոր է 5 ժամ անընդմեջ օգտվել ականջակալներից։ Սա այս ոլորտի լավագույն ցուցանիշն է[91]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. BBC News Online — 1997.
  3. 3,0 3,1 The Daily Telegraph, Daily telegraph, الديلي تلغراف / C. EvansLondon: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  4. https://www.apple.com/leadership/tim-cook/
  5. https://apple.com
  6. https://www.apple.com
  7. Apple Financial Results 2021
  8. Form 10-K — 2023.
  9. https://www.statista.com/statistics/273439/number-of-employees-of-apple-since-2005/
  10. http://www.beatsbydre.com/aboutus
  11. https://ec.europa.eu/commission/presscorner/detail/en/IP_14_663
  12. https://money.cnn.com/quote/shareholders/shareholders.html?symb=AAPL&subView=institutional
  13. https://web.archive.org/web/20240407132217/https://ccianet.org/about/members/
  14. 14,0 14,1 14,2 Знакомьтесь: компьютер // Под ред. В. М. Курочкина. - М.: Мир, 1989. ISBN 5-03-001147-1
  15. MacNN Staff (2006 թ․ հունիսի 11). «Apple, Google tops in loyalty survey». Macnn News. MNM Media, LLC. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  16. Apple Inc.: NASDAQ:AAPL quotes & news - Google Finance
  17. Знакомьтесь: компьютер. Пер. с англ. Под ред. и с предисл. В. М. Курочкина. - М.: Мир, 1989. - 240 с, ил. ISBN 5-03-001147-1
  18. История компании Apple: 16.02.2010 :: История компании Apple Արխիվացված 2010-03-29 Wayback Machine
  19. 19,0 19,1 19,2 19,3 <Apple повторила успех Microsoft и Cisco Systems>
  20. Ю.Аммосов. Проект «Корона»: откуда в вашем смартфоне фотоаппарат, slon.ru, 6 февраля 2016г.
  21. 21,0 21,1 Apple перестала быть самой дорогой компанией мира. // Ведомости
  22. Самые дорогие компании мира: Apple, ExxonMobil, Samsung Արխիվացված 2013-12-03 Wayback Machine. Бизнес и финансы на interfax.by
  23. Новый рекорд Apple: капитализация компании превысила $660 млрд
  24. Крупнейшие производители мобильных процессоров последуют за Apple.
  25. Ъ-Новости - На устройствах Apple появится полное шифрование звонков и сообщений
  26. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  27. http://www.wired.com/2003/09/apple-doin-the-logo-motion/
  28. http://macovod.net/2009/04/istoriya-poyavleniya-samogo-izvestnogo-logotipa-apple/
  29. «Официально: Apple купила Beats за 3 млрд долларов». CyberSecurity. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  30. Рыночная стоимость компании Apple превысила рыночную стоимость компании Microsoft(չաշխատող հղում)
  31. «Apple потеряла $17,4 млрд на землетрясении в Японии». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  32. Олег Сальманов, Александр Силонов. «Apple повторила успех Microsoft и Cisco Systems». // vedomosti.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  33. 33,0 33,1 «10.02.2012 :: cnews.ru:: Apple стоит больше Google и Microsoft вместе взятых». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  34. 34,0 34,1 34,2 Executive Profiles and Board of Directors.
  35. 15.03.2010 Временный глава Apple получил бонус в $22 млн Արխիվացված 2015-04-21 Wayback Machine.
  36. На странице руководства Apple появилось 5 новых имён Արխիվացված 2014-09-11 Wayback Machine.
  37. «Боб Мансфилд возглавит Project Titan в Apple» (ռուսերեն). «DeepApple.com». 26 июля 2016. Վերցված է 27.07.2016-ին.
  38. Гендиректора Google уволили из Apple Արխիվացված 2015-04-21 Wayback Machine.
  39. Глава Apple Store получит почти 70 млн долларов Արխիվացված 2014-05-08 Wayback Machine.
  40. Apple стала вторым по величине интернет-ретейлером.
  41. «Annual Report 2005 (SEC Filing Form K-10)» (PDF) (անգլերեն). Apple Inc. 2005 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  42. «Annual Report 2010 (SEC Filing Form K-10)» (PDF) (անգլերեն). Apple Inc. 2010 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  43. «Apple iPad» (ռուսերեն). 2010 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  44. Martin LaMonica. (2008 թ․ մարտի 21). «Apple pushes Safari on Windows via iTunes updater» (անգլերեն). CNET. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
  45. O'Grady, Jason D. ((2009)). Apple Inc. ABC-CLIO. էջեր 1–17. ISBN 9780313362446.
  46. Michael A. Hitt, Dallas Hanson, R. Duane Ireland, Robert E. Hoskisson (2009). Strategic Management Competitiveness and Globalisation. South-Western Cengage Learning. էջեր 68-72.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  47. «Dirty Data Report Card». Greenpeace. Retrieved August 22, 2013.
  48. McMillan R. (2012 թ․ մայիսի 17). «After Greenpeace Protests, Apple Promises to Dump Coal Power» (անգլերեն). Wired.
  49. «Powering Our Facilities with Clean, Renewable Energy». Apple Inc.
  50. «Apple Says Data Centers Now Use 100 % Renewable Energy». Business Week. March 21, 2013. Retrieved August 30, 2013.
  51. «Climate Counts scorecard». Climatecounts.org. Retrieved October 7, 2011.
  52. 52,0 52,1 «iTox + iWaste». Archived from the original on July 21, 2008. Retrieved August 12, 2008.
  53. «Greenpeace Slams iPhone». ABC News. Retrieved November 22, 2010.
  54. 54,0 54,1 «Apple - A Greener Apple». Archived from the original on July 25, 2008. Retrieved August 12, 2008.
  55. Tasty news from Apple!. Greenpeace International. Retrieved August 12, 2008.
  56. «Apple - Environment - Update». Apple Inc. Archived from the original on November 22, 2010. Retrieved November 22, 2010.
  57. «Which companies are phasing out PVC and BFRs». Greenpeace International. Retrieved January 13, 2011.
  58. «How the companies line up». Greenpeace International. Retrieved January 13, 2011.
  59. EPA Gives Apple Silver Rating on Environment The Mac Observer.
  60. EPA information should make GreenPeace red-faced over Apple targeting, Ars Technica. Retrieved January 8, 2007.
  61. 61,0 61,1 «Apple - Environment - Environmental Progress». Archived from the original on November 22, 2010. Retrieved November 22, 2010.
  62. «Apple - Mac - Green Notebooks». Apple Inc. 2008. Archived from the original on December 22, 2008. Retrieved December 24, 2008.
  63. «Apple: MacBook Pro Graphics». Archived from the original on June 2, 2007. Retrieved June 8, 2007
  64. «Apple - Environment - Reports». Apple Inc
  65. «iMac and the Environment». Apple Inc. Archived from the original on November 29, 2010. Retrieved November 29, 2010.
  66. «China orders Apple supplier plant closure over environmental concerns- The Inquirer mobile» Արխիվացված 2014-03-06 Wayback Machine. M.theinquirer.net. Retrieved December 24, 2011.
  67. «Apple u-turn as Mac maker rejoins EPEAT green registry». BBC Online. July 13, 2012. Retrieved July 17, 2012.
  68. «The Stark Reality of iPod’s Chinese Factories». Daily Mail (UK). August 18, 2006
  69. Musgrove, Mike (June 16, 2006). «Sweatshop Conditions at IPod Factory Reported». The Washington Post
  70. Kahney, Leander (June 13, 2006). Judging Apple Sweatshop Charge. Wired
  71. Dean (November 2, 2010). «The Forbidden City of Terry Gou». The Wall Street Journal (Wired). Archivedfrom the original on November 4, 2010. Retrieved November 13, 2010
  72. Morphy, Ericka (January 31, 2008). Apple, IT and the Specter of Sweatshop Labor Արխիվացված 2014-03-05 Wayback Machine. Mac New World
  73. «Apple 2010 Supplier Responsibility Report» (PDF).
  74. Chen, Brian X. (May 14, 2010). Workers Plan to Sue iPhone Contractor Over Poisoning. Wired
  75. «Suicides at Foxconn: Light and death». Economist. May 27, 2010. Retrieved April 24, 2012.
  76. Malone, Andrew; Jones, Richard (December 6, 2010)."Revealed: Inside the Chinese suicide sweatshop where workers toil in 34-hour shifts to make your iPod | Mail Online". Daily Mail (London). Retrieved October 7, 2011.
  77. Apple (February 15, 2011). «Apple’s child labour issues worsen». London: Telegraph. Retrieved October 7, 2011.
  78. Workers poisoned while making iPhones ABC News, October 25, 2010
  79. Dirty Secrets ABC Foreign Correspondent, 2010-Oct-26
  80. Apple Supplier Accused Of Labor Abuses By China Watchdog (VIDEO) The Huffington Post. Retrieved July 29, 2013.
  81. ««Offshore Profit Shifting and the U.S. Tax Code - Part 2 (Apple Inc.)»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  82. Duhigg, Charles (April 29, 2012)[ «How Apple Sidesteps Billions in Taxes.»] New York Times.(Retrieved 4-20-12.)
  83. Ebrahimi, Helia (November 2, 2012). «Foreign firms could owe UK £11bn in unpaid taxes» Արխիվացված 2014-04-10 Wayback Machine. Telegraph.
  84. «Patent Database Search Results: AN/apple in US Patent Collection». // patft.uspto.gov. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  85. Tony Bradley (2009 թ․ հոկտեմբերի 22). «Nokia Files Patent Lawsuit Against Apple» (անգլերեն). PCWorld. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին. «Nokia claims that the technologies, ranging from speech coding to security to wireless data transmission, have been used in every iPhone since the iPhone has existed»
  86. Tony Bradley (2011 թ․ ապրիլի 14). «Nokia Wins Patent War with Apple--You're Next, Android» (անգլերեն). PCWorld. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին. «statement from Nokia says that Apple will pay a one-time lump sum up front, and ongoing royalties as part of a licensing agreement between the two.»
  87. «Nokia enters into patent license agreement with Apple» (անգլերեն). Nokia — Пресс-релиз. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին. «The specific terms of the contract are confidential.»
  88. «Motorola wins Apple wireless patent fight in Germany» (անգլերեն). BBC. 2011 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. «A German court has ruled in Motorola Mobility's favour in a patents dispute with Apple.»
  89. Apple выплатит млн за нарушение патента :: Overclockers.ru
  90. Ականջակալների շնորհանդեսը. Դիտելու համար անհրաժեշտ iPhone, iPad կամ iPod touch սարքեր Safari բրաուզերով և iOS 7.0 օպերացիոն համակարգով կամ Mac սարք Safari 6.0.5 բրաուզերով և OS X 10.8.5 օպերացիոն համակարգով կամ PC Windows 7, 8 կա 10 օպերացիոն համակարգով։ Windows 10 -ով դիտելու համար կպահանջվի նաև Microsoft Edge բրաուզեր։ Apple TV -ով հոսքային տեսանյութ դիտելու համար պահանջվում է 2-րդ կամ 3-րդ սերնդի Apple TV, որն ունի 6.2 ծրագրային ապահովում կամ 4-րդ սերնդի Apple TV։
  91. AirPods

Գրականություն

խմբագրել
  • Евгения Савченко Эпоха двух Стивов // ComputerBild : журнал. — 2011. — № 24. — С. 22-29.
  • Адам Лашински Внутри Apple = Inside Apple. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2012. — 304 с. — 10 000 экз. — ISBN 978-5-389-03423-5

Արտաքին հղումներ

խմբագրել