Կիմ Աղաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կիմ Բագրատի Աղաբեկյան (մարտի 15, 1938, Հարժիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2020[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2006), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1978)։
Կիմ Աղաբեկյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1938 |
Ծննդավայր | Հարժիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 25, 2020[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1966) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1994) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Կիմ Աղաբեկյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Գորիսի շրջանի Յայջի (հետո՝ Հարճիս) գյուղում։ 1957 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ զորակոչվել է խորհրդային բանակ։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականին «Գուրգեն Մահարու ստեղծագործությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-1969 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնում որպես լաբորանտ։ 1971 թվականից դասախոսել է համալսարանում[2]։ 1978 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ 1995 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի աստիճան։
Զբաղվել է հայ նորագույն գրականության ուսումնասիրության հարցերով։
Պարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ, 2013[3]
- ՀՀ գրողների միության «գրական վաստակի համար» մեդալ
- Ակսել Բակունցի անվան հուշամեդալ
- ԵՊՀ ոսկե մեդալ, 2008
Կիմ Աղաբեկյանի երկերի մատենագիտություն
խմբագրել- Գուրգեն Մահարի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975, 272 էջ։
- Երեք դիմանկար (գիրքը նվիրված է Բաղիշ Հովսեփյանի, Մկրտիչ Սարգսյանի և Զորայր Խալափյանի երկերի քննությանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 272 էջ։
- Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988, 356 էջ։
- Արդի հայ արձակի զարգացման միտումները (1960-80-ական թվականներ), Երևան, 1992։
- Հակոբ Օշական. (ստեղծագործական աշխարհի արահետներում), Երևան, 2006։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 35.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Աղաբեկյան» հոդվածին։ |