Հովհաննես առաքյալի երրորդ թուղթ
Հովվհաննեսի երրորդ ընդհանրական թուղթը, Նոր Կտակարանի 27 գրքերից մեկը։ Քանի որ այս նամակն ուղղված չէ կոնկրետ համայնքի կամ անձի, կոչվում է ընդհանրական կամ կաթողիկե թուղթ։
Հեղինակ
խմբագրելԱյս նամակի հեղինակն ավանդաբար համարվել է Հովհաննես առաքյալը, ով հեղինակն է նաև Հովահանու ավետարանի և Հայտնության։ Սակայն գիտնականներն այս հարցում միակարծիք չեն։ Նրանցից ոմանք այս նամակի հեղինակ են համարում Հովհաննես Երեցին։ Այս ենթադրության համար հիմք է հանդիսանում նամակի սկզբում հեղինակի մասին եղած հիշատակումը. Երէցիցս՝ սիրելի Գայիոսին, որին....։ Հովհաննես Երեց անունով անձի մասին մի վկայություն հանդիպում ենք Պապիասի մոտ։ Վերջինս առաքյալների և նրանց աշակերտների շարքում նշում է նաև Հովհաննես Երեցին։ Չնայած եղած տարաձայնություններին, նամակի հեղինակության հարցում կա ընդհանուր մոտեցում։ Նամակը հեղինակել է Հովհաննես առաքյալի աշակերտներից մեկը՝ հենց առաքյալի թելադրմամբ, կամ Հովհանեսյան դպրոցի հետևորդներից մեկը /Հովհաննես Երեց/, ով Հովհաննես առաքյալի քարոզչությանը անմիջական մասնակցություն է ունեցել։ Այս նամակի և Հովհաննեսի գրքերում եղած բազմաթիվ ընդհանրությունները ասվածի ապացույցն են։
Գրության ժամանակ և վայր
խմբագրելՆամակի գրության ժամանակը որոշ գիտնականներ նշում են առաջին դարի 90-ական թթ.։ Այլ ուսումնասիրողներ այդ թիվը հասցնում են մինչև 130 թ.։ Գրության վայրը համարվում է Եփեսոսը։
Բովանդակություն
խմբագրելՆամակն իր կառուցվածքով համապատասխանում է անտիկ հունական շրջանի նամակագրության ժանրին։ Նամակը կարելի է բաժանել բովանդակային հետևյալ մասերի.
- Ողջույն և խնդրանք Գայոսին՝ ընդունելու Քրիստոսի քարոզչությամբ զբաղվող եղբայրներին
- Հավատարմություն Ճշմարտությանը
- Հիշեցում Դիոտրեփեսի մասին, ով չի ընդունում Երեցի հեղինակությունը
- Հորդոր բարուն նմանվելու
- Անդրադարձ Դեմետրիոսին, ով հայտնի է իր բարի վարքով
- Գայոսին այցելելու ակնկալիք
- Ամփոփում
Աղբյուրներ
խմբագրելՈւդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն։ 2005, էջ 492-498
Արտաքին հղումներ
խմբագրելՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԸ Արխիվացված 2010-11-04 Wayback Machine