Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                

Մայքլ Ջեքսոն

ամերիկացի երգիչ

Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (անգլ.՝ Michael Joseph Jackson, օգոստոսի 29, 1958(1958-08-29)[6][7][8][…], Գերի, Ինդիանա, ԱՄՆ - հունիսի 25, 2009(2009-06-25)[4][5][6][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ»[9], «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ)[10][11], նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller, վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor։ HIStory in the Mix, 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory, 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, (հայ.՝ ճիչ), Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար[12])։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը[13][14][15]։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Ջեքսոնն այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ [10][16], արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թվականի հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով[17]։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (10 Մայիսի 2016) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Մայքլ Ջեքսոն
Բնօրինակ անունMichael Joseph Jackson
Ի ծնե անունՄայքլ Ջոզեֆ Ջեքսոն
Ծնվել էՕգոստոսի 29 1958թ.
Գերի, Լեյք, Ինդիանա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էՀունիսի 25 2009թ.
Լոս-Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի[1]
ԺանրերՓոփ, ռոք, սոուլ, ռիթմ, բլյուզ, ֆանկ, դիսկո, նյու-ջեկ-սվինգ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, պարող, դերասան, գործարար, բարեգործ, սցենարիստ
Երգչաձայնտենոր
ԳործիքներՎոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային
Գործունեություն1964–2009
ԼեյբլMotown, Epic, Sony Records, The Michael Jackson Company, Inc.
ԿրթությունՄոնտկլեր քոլեջի նախապատրաստական ​​դպրոց
ԱնդամակցությունThe Jackson 5
ԿապվածThe Jackson 5, The Jacksons
ԱմուսինԼիզա Մարի Փրեսլի և Դեբի Ռոու
Պարգևներ
Officer of the National Order of Merit
Գրեմի կյանքի նվաճումների համար

Գրեմմի Լեգենդի մրցանակ

International Artist Award of Excellence

Գենեզիսի մրցանակ

Grammy Award for Best Male R&B Vocal Performance?

Գրեմմի տարվա ալբոմի համար

«Գրեմմի» մրցանակ տղամարդկանց լավագույն փոփ վոկալ կատարման համար

Գրեմմի տարվա ձայնագրության համար

[2]

Grammy Award for Best Male Rock Vocal Performance?

[2]

Գրեմմի մրցանակ երեխաների համար նախատեսված լավագույն ալբոմի համար

Grammy Award for Producer of the Year, Non-Classical?

«Գրեմմի» մրցանակ լավագույն երաժշտական ֆիլմի համար

Գրեմմի տարվա երգի համար

Գրեմմի լավագույն երաժշտական տեսահոլովակի համար

Գրեմմի լավագույն երաժշտական տեսահոլովակի համար

Ջոնի Մերսերի մրցանակ

Գրեմմի լավագույն R&B երգի համար

[2]

Grammy Award for Best Male R&B Vocal Performance?

[2]

Փարիզ քաղաքի մեդալ

[3]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

American Choreography Awards?

և

Ռոքնռոլի փառքի սրահ

Կայքmichaeljackson.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Michael Jackson Վիքիպահեստում

Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից։ Ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971 թվականից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվում է տենորի։ Լինելով թվով 8-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում, նա սկսում է բեմում հանդես գալ 1964 թվականից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971 թվականին նա սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան վերագրվում է «Փոփ-Արքա» կոչումը։ 1982 թվականին թողարկված նրա Thriller ալբոմը մինչև այսօր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Ջեքսոնի սոլո ստուդիական 5 ալբոմները մտնում են աշխարհի ամենալավ վաճառվող ալբոմների ցանկի մեջ (Off the Wall (1979), Thriller (1982), Bad (1987), Dangerous, (1991), HIStory (1995))։ Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ Նրան հաճախ անվանում են «տեսահոլովակը գովազդային արտադրանքից արվեստի վերածող»՝ նկատի ունենալով «Thriller», «Beat It», «Billie Jean», «Black or White», «Scream» տեսահոլովակները։ «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ աֆրոամերիկյան առաջին երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով[18]։

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության նա մահացել է անզգուշության հետևանքով գործած սպանության պատճառով[19]։ Հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009 թվականի հոկտեմբերի 26-ին հրապարակվում է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։ Երգի մաստեր ձայնագրությունը ուժեղ հսկողության տակ հասցվել է Sony ընկերության բրիտանական բաժանմունք և մի քանի ռադիոկայաններ։ Համանուն ալբոմը վաճառքում է հայտնվել հոկտեմբերի 26-ին։ ԱՄՆ-ում երգը հայտնվել էր Մայքլ Ջեքսոնի պաշտոնական կայքում նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։ 00 ին (Երևանում առավոտյան ժամը 9։ 00 էր)[20][21]։ 2009 թվականի նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած American Music Awards մրցանակաբաշխությանը Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է 4 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն փոփ/ռոք կատարող», «Լավագույն երգիչ սոուլ և առ-ն-բի ոճերում», Number Ones ալբոմը արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին փոփ/ռոք, սոուլ/առ-ն-բի ոճերում[22]։ 2010 թվականի հունվարի 31-ին Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է Գրեմմի մրցանակի՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար, սա Ջեքսոնի 14-րդ Գրեմմին է, մրցանակը ստացել են նրա երեխաները[23]։ 2010 թվականի մարտի 16-ին Sony Music Entertainment-ը ստորագրեց ռեկորդային պայմանագիր, որն արժեցավ 250 միլիոն դոլար, ըստ այդ պայմանագրի Sony-ն իրավունք է ստանում Մայքլի անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև մինչ 2017 թվականը նրան են անցնում Մայքլի ձայնագրությունների հեղինակային իրավունքները, և վերջապես Sony-ն իրավունք է ստանում թողարկել Մայքլի ետմահու 7 ստուդիական ալբոմ[24]։

Կյանք և կարիերա

խմբագրել

1958-1970, մանկություն և The Jackson 5

խմբագրել

Մայքլը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Գերի քաղաքում, Ջոզեֆ և Քետրին Ջեքսոնների ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի տասը երեխաներից ութերորդը։ Ջեքսոնը հաստատում էր, որ հայրը բազմիցս ստորացնում էր նրան ֆիզիկապես և բարոյապես։ Սակայն նա հարգում էր հոր խիստ կարգաբանությունը, որը շատ մեծ դեր խաղաց Ջեկսոնի հաջողության մեջ։ Հոր հետ մի կոնֆլիկտի ժամանակ, նկարագրված Մայքլի ավագ եղբայր Մարլոնի կողմից, հայրը, բռնելով նրան գլխիվայր, հարվածներ է հասցրել մեջքին և նստատեղին։ Մի անգամ գիշերը, երբ Մայքլը քնած էր, հայրը պատուհանով մտավ իր սենյակ։ Նա վախենալու դիմակով էր, բղավում ու ոռնում էր։ Ջոզեֆը բացատրում էր իր արարքը նրանով, որ ուզում էր սովորեցնել իր երեխաներին փակել պատուհանը նախքան քնելը։ Չորսը տարի անց Մայքլը խոստովանեց, որ տառապում էր գիշերային մղձավանջներից, որոնցում նրան առևանգում էին ննջասենյակից։ 2003 թվականին Ջոզեֆը խոստովանել է «Բիբիսի»-ին, որ ծեծել է Մայքլին, երբ նա երեխա էր։

Արդեն 1 տարեկան հասակում Մայքլն սկսեց հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության նկատմամբ, երբ ողջ ընտանիքը երգում էր «You Are My Sunshine», «Cotton Fields», «She'll Be Coming Round The Mountain» և նմանատիպ այլ երգեր։ Այդ երևույթն իրենց ընտանիքում ավանդույթ դարձավ 1955 թվականին, երբ փչացավ նրանց հեռուստացույցը։ 1960 թվականին Ջոզեֆն սկսեց ազատ ժամանակ երգեցողություն դասավանդել Ջերեմայնին, Տիտոյին և Ջեկիին։ Շուտով նրանց միացան Մարլոնը և Մայքլը։ Ավելի ուշ խմբին միացավ թմբկահար Ջոննի Ջեքսոնը։ 5 տարեկան հասակում Մայքլը ելույթ ունեցավ Գարտետտի նախնական դպրոցում՝ կատարելով «Երաժշտության ձայները» ֆիլմից «Climb Every Mountain» երգի ակապելլա տարբերակը։ Մայքլն այնքան էմոցիոնալ էր երգում, որ նրա մայրն ու ուսուցչուհին հուզվեցին։ Դա Մայքլի առաջին ելույթն էր։ Շուտով նա փոխարինեց Ջերեմայնին որպես խմբի գլխավոր վոկալիստ։ 1965 թվականին Ջեքսոն եղբայրները ելույթ ունեցան Գելն այգում տեղի ունեցած նորաձևության ցուցադրման ժամանակ, հենց այստեղ էլ ծագեց խմբի The Jackson 5 անվանումը (մինչ այդ նրանք կոչվում էին Jackson Family և Jackson Brothers)։ Նրանք կատարեցին 3 երգ, այդ թվում Larks խմբի հիթ դարձած «Doin The Jerk» երգը[18]։

 
Ջեքսոնների հայրական տունը Գերիյում

Բոբբի Ջեքսոնի՝ Ջոի եղբոր կնոջ, առաջարկով խումբը ելույթ ունեցավ Ռուզվելտի անվան դպրոցի տաղանդների մրցույթում, հենց այդտեղ նրանք ունեցան իրենց առաջին հաղթանակը։ Նրանց հաջողություն բերեց Temptations խմբի «My Girl» երգը։ Մայքլը և Ջերեմայնը կատարում էին քառյակները հերթով, ադպիսով խմբի յուրաքանչյուր անդամ հնավորություն ունեցավ ցուցադրել իր տաղանդը։ Մայքլը այդ ժամանակ ցույց տվեց նաև իր պարային շարժումները, 2 ամիս անց խումբը հաղթեց տաղանդների ամենամյա մրցույթում, որը անց է կացվում «Գիլրոյ» մարզադաշտում։ Մայքլը բոլորին ապշեցրեց կատարելով Ռոբերտ Փարկերի «Barefootin» հիթը։ «Gary Post Tribune» թերթը հոդված տպագրեց խմբի մասին. սա խմբի մասին առաջին հիշեցումն է մամուլում[18]։

Փորձելով ընդլայնել լսարանը՝ Ջոզեֆն իր երեխաներին աշխատանքի տեղավորեց «Mr. Lucky's» ակումբում։ Դեռահաս երգիչները մեկ երեկոյի համար ստանում էին 8 դոլար՝ հանդես գալով 6-7 անգամ։ Խումբը շատ արագ ճանաչված է դառնում։ Շուտով ակումբի հաճախորդներն սկսում եմ գումարներ նետել բեմի վրա. այդ գումարները մի քանի անգամ գերազանցում էին նրանց աշխատավարձը։ Ջոզեֆը «Motown» ստուդիայի հիմնադիր Բերրի Գորդիին ուղարկում է խմբի ձայնագրությունները, սակայն 3 ամիս անց սկավառակը վերադառնում է առանց մեկնաբանությունների։ 1967 թվականին Jackson 5-ը հաղթում է Գերիի մեմորիալ համերգասրահում կազմակերպվող սիրողական շոուի գլխավոր մրցանակը[18]։ Նույն տարում Jackson 5 խումբը դառնում է Չիկագոյի Թագավորական թատրոնում տեղի ունեցող շոուի եռակի հաղթող։ Շնորհիվ այդ հաղթանակների նրանք հնարավորություն են ստանում հանդես գալ նույն համերգի ընթացքում տարբեր աստղերի հետ, այդպես նրանք հանդես են գալիս 1967 թվականի առ-ն-բի ոճում լավագույն խմբի՝ Gladys Knight & The Pips-ի հետ։ Նրանց փառքը աճում էր, և շուտով նրանք հայտնվեցին «Super Dogs» մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի էր ունենում «Ապոլլո» թատրոնում։ Դա Ջեքսոնների պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբն էր։ Որպես շոուի հաղթողներ նրանք ստանում են հնարավորություն տալ վճարովի համերգներ։ Ելույթների ժամանակ Մայքլը ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես են շարժվում իր սիրած արտիստները՝ այդ թվում Ջեյմս Բրաունը։ Շուտով Մայքլը Բրաունի մի քանի շարժումներ ներառեց իր պարի մեջ։ Նյու Յորքյան փաստաբան Ռիչարդ Էրոնսը համաձայնվեց օգնել Ջոին ստանալ որևէ հայտնի ձայնագման ընկերության հետ պայմանագիր։ Էրոնսը սկսեց Jackson 5-ի մի քանի նահանգներում համերգների կազմակերպումից, որտեղ խումբը հանդես էր գալիս այլ սկսնակ խմբերի հետ։ Նրանք շրջագայեցին Սենթ Լյուիս, Ֆիլադելֆիա, Կանզաս Սիթի, Վաշինգտոն և Նյու Յորք քաղաքներով[18]։

1968 թվականի հունվարին խումբը և «Steeltown Records» ստուդիան թողարկում են «Big Boy» սինգլը Գերի քաղաքում։ Դա տեղի ունեցավ Ջոի ընկեր Կեյտի շնորհիվ։ Սինգլը հայտնվեց «WWCA» ռադիոյի երգացանկում, բայց շատ քիչ ռոտացիայի պատճառով այն հաջողություն չունեցավ։ Հարկ է նկատել, որ հիմա այդ սինգլը բավականին մեծ պահանջարկ ունի կոլեկցիոներների մոտ և նրա արժեքը կարող է կազմել նույնիսկ 1000 դոլար։ «Steeltown Records»-ը հետագայում կշարունակի իր համագործակցությունը Ջեքսոնների և նրանց ձայնագրությունների հետ, որոնք արվում էին Ջեքսոնների տնային ստուդիայում՝ «Jackson Records»։ Գարնանը Ջեքսոնները «Steeltown»-ում ձայնագրում են իրենց երկրորդ սինգլը, այն ներառում էր «You Don't Have To Be Over 21 (To Fall In Love)» և «Jam Session» երգերը, սակայն սինգլը թողարկվեց միայն 1971 թվականին։ Ապրիլին խումբը հանդես է գալիս Ռիչարդ Հատչերի նախընտրական մամլո ասուլիսի ժամանակ և համերգին, որին նաև մասնակցում էին Բոբբի Թեյլորը և Դայանա Ռոսը Supremes-ի հետ միասին։ Այդ ելույթի պատճառով հետագայում թյուր կարծիք է ձևավորվում, թե իբր Ռոսն է «բացահայտել» խումբը[18]։ Հուլիսի 12-ին Բոբբի Թեյլորը և Vancouvers-ը Ջեքսոնների հետ միասին Թագավորական թատրոնում ելույթ են ունենում։ Vancouver խմբի անդամ Թոմաս Չոնգը ավելի ուշ կհայտարարի, որ այդ ելույթի ժամանակ հենց իրենք են «բացահայտել» Ջեքսոններին։ Օգոստոսին խումբը ստանում է Դեյվիդ Ֆրոսթի շոուի հրավեր, որը տեղի էր ունենում Նյու Յորքում[18]։

Ձմռանը Jackson 5-ի հեռուստադեբյուտի օրը տեղափոխվում է, դա արվում է այն նպատակով, որ նրանց տեսնի «Motown Records»-ի հիմնադիր Բերրի Գորդին։ Սակայն նա չկարողացավ ներկա գտնվել Ջեքսոնների «Who’s Loving You» երգի կատարմանը, հատուկ Գորդիի համար նրանց ելույթը ձայնագրվեց տեսասկավառակի վրա։ Դրանից հետո «Motown Records»-ը կնքեց նրանց հետ պայմանագիր։ Տղաներին միանգամից տեղափոխում են Լոս Անջելես, որպեսզի նրանց նախապատրաստեն իրենց առաջին ձայնագրմանը «Motown»-ում։ Ջոզեֆ Ջեքսոնը, նրա երեխաները և օգնական Ջեկ Ռիչարդսոնը ժամանակավոր բնակություն են հաստատում Հոլիվուդյան բլուրների վրա գտնվող Բերիի Գորդիի և Դայանա Ռոսիի տանը։ Խումբը ելույթ ունեցավ Գորդիի տանը կազմակերպված խնջույքին, բացի դրանից նրանք ելույթ ունեցան «Motown»-ի այլ ճանաչված աստղերի համար, նրանց թվին էին պատկանում Four Tops, Սթիվի Ուանդերը, Դայանա Ռոսը և Սմոկի Ռոբինսոնը։ 1969 թվականի օգոստոսի 11-ին Դայանա Ռոսը հրավիրում է հոլիվուդյան ԶԼՄ-ներին գնահատելու «Motown»-ի նոր աստղերին։ Շուտով Ջեքսոնների համերգ է տեղի ունենում «Dasy's Disco» բեմում, այն գտնվում էր Բեվերլի Հիլլզում (Ռոդեո դրայվ, 326)։ Համերգը տևեց 18։ 30-ից մինչ 21։ 30-ը, ելույթից հետո Բերրի Գորդին մամուլի համար հայտարարություն արեց ասելով, որ Jackson 5-ի առաջին երեք սինգլները կզբաղեցնեն առաջնակարգ տեղեր հիթ շքերթներում և խումբը կդառնա տասնամյակի ամենահաջողված թիմերից մեկը[18]։ Հարավային Կալիֆորնիայում անցկացրած առաջին ամիսները խմբի անդամները անցկացրեցին «Hitswille» ստուդիայում Բոբի Թեյլորի (համարվում է, որ հենց նա է բերել Ջեքսոններին «Motown»), Ֆրեդդի Փարրաների, Դեկ Ռիչարդսի և Ֆոնս Միզզելի («Corporation») հետ։ 1969 թվականին տեղի ունեցած «Միսս Սև Ամերիկա» մրցույթին տեղի ունեցավ խմբի հեռուստադեբյուտը, նրանք կատարում էին «It's Your Thing» երգը[18]։

«Motown»-ի ադմինիստրատոր Սյուզան Դի Պասսեն իր ձեռքը վերցրեց Jackson 5-ի իմիջի ձևավորման աշխատանքը, նա սովորեցրեց տղաներին ճիշտ պատասխանել հարցերին, փոխեց նրանց սանրվածքը, օգնեց նրանց խորեոգրաֆիայի, երգերի և հագուստի ընտրության հարցերում։ Հոկտեմբերին թողարկված «Motown»-ի կազմում նրանց առաջին սինգլը, որը ներառում էր «I Want You Back» և «Who's Loving You» երգերը, վաճառվեց 2 միլիոն օրինակով 6 շաբաթվա ընթացքում։ Դա խմբի առաջին «Ոսկե» ձայնագրությունն էր, բայց քանի որ «Motown»-ը չէր հանդիսանում «Ամերիկյան ձայանագրման ասոցիացիա»-յի անդամ, սինգլը չստացավ սերտիֆիկատը։ Հոկտեմբերի 18-ին Դայանա Ռոսը և Supremes-ը ներկայացրին Jackson 5-ին «Hollywood Palace Special» ծրագրում, որը հեռարձակում էր ABC հեռուստաալիքը, խումբը կատարում էր «I Want You Back» և «Can You Remember?» երգերը[18]։ Նոյեմբերի 15-ին «I Want You Back» երգը հայտնվեց փոփ սինգլների հիթ շքերթի 90-րդ հորիզոնականում։ Նոյեմբերի 22-ին «I Want You Back» երգը սևամորթ կատարողների հիթ շքերթում հասավ առաջին հորիզոնականին, այդ հորիզոնականում երգը մնաց 4 շաբաթ, հիթ շքերթում այն անցկացրեց 18 շաբաթ։ Դեկտեմբերի 14-ին Jackson 5-ը ելույթ ունեցավ «Էդ Սալլիվանի շոու»-ում, որտեղ նրանք կատարեցին «I Want You Back» և «Who's Loving You» երգերը, ավելի ուշ նրանք ելույթ ունեցան «Ջոննի Կարսոնի շոու»-ում և «Soul Train» ծրագրում[18]։

1970-1980, ABC, Վիզ, Մենակատար

խմբագրել

Հունվարին Jackson 5-ը ստանում է իր առաջին «Image Award»-ը, որը տրվում էր սևամորթ բնակչության զարգացման համար ազգային ասոցիացիայի կողմից, նրանք ճանաչվեցին տարվա խումբ։ Շուտով Jackson 5-ը պարգևատրվում է «Sexteen» ամսագրի կողմից իբրև «Տարվա լավագույն խումբ», ինչպես նաև «Spec» ամսագրի կողմից ստանում են «Տարվա լավագույն սինգլ» մրցանակը՝ «I’ll Be There» երգի համար։ Հունվարի 17-ին Diana Ross Presents The Jackson 5 ալբոմը գրավում է առաջին տեղը սևամորթ փոփ կատարողների հիթ շքերթներում, այն մնաց այդ հորիզոնականում 9 շաբաթ շարունակ, հիթ շքերթներում այն մնաց 32 շաբաթ շարունակ։ Հունվարի 31-ին «I Want You Back» և «Who's Loving You» երգերով սկավառակը հայտնվում է Մեծ Բրիտանիայի «Թոփ 50» սինգլների հիթ շքերթի 2-րդ հորիզոնականում, այն հիթ շքերթում մնաց 13 շաբաթ շարունակ և վաճառվեց 250 000 օրինակով։ «I Want You Back» երգը սևամորթ կատարողների հիթ շքերթում գրավեց առաջին հորիզոնականը, այն այդ հորիզոնականում կմնար դեռ 4 շաբաթ շարունակ, ընդհանուր առմամբ այն մնաց հիթ շքերթներում 19 շաբաթ։ «ABC»-ի փրոմոկոմպանիայի շրջանակներում Jackson 5 խումբը հանդես եկավ «American Bandstand» մրցանակաբաշխությանը, որտեղ կատարեց «I Want You Back» երգը և ստացավ «Ոսկե սկավառակ» այդ երգի վաճառքի համար[18]։ Մարտի 6-ին «Motown at The Hollywood Palace» սկավառակում ներառվեցին Jackson 5-ի կատարումներից, որոնք արվել էին նախորդ տարվա հոկտեմբերին ABC հեռուստաալիքով ելույթ ունենալու ժամանակ։ Մարտի 21-ին «ABC» և «The Young Folks» երգերով սինգլը, որը թողարկվել էր փետրվարի 24-ին, զբաղեցրեց առաջին հորիզոնականը սևամորթ կատարողների սինգլների հիթ շքերթում, սինգլը մնաց այդ հորիզոնականում 2 շաբաթ, իսկ ընդհանուր առմամբ այն մնաց հիթ շքերթում 4 շաբաթ շարունակ։ «1-2-3» սինգլը 3 շաբաթվա ընթացքում վաճառվեց 2 միլիոն օրինակով։ Շուտով «Diana Ross Presents The Jackson 5» երկարանվագ սկավառակը թողարկվում է Բրիտանիայում և «Թոփ 75»-ում գրավում է 16-րդ հորիզոնականը, այն կմնա հիթ շքերթում 4 շաբաթ։ Ապրիլի 25-ին «ABC» երգը դարձավ համար մեկ հիթ փոփ սինգլների հիթ շքերթում, մինչ այս երգը հիթ շքերթը գլխավորում էր The Beatles-ի «Let It Be» երգը։ «ABC»-ին կգլխավորի հիթ շքերթը 2 շաբաթ և կանցկացնի հիթ շքերթում 13 շաբաթ, այնուհետև երգը գրավում է առաջին հորիզոնականը սևամորթ կատարողների հիթ շքերթում։ Այն գլխավորեց հիթ շքերթը 4 շաբաթ և անցակացրեց այնտեղ 13 շաբաթ։ «ABC» և «The Young Folks» երգերով սինգլը մայիսի 16-ին հասնում է բրիտանական «Թոփ 50»-ի 8-րդ հորիզոնական և անցկացնում հիթ շքերթում 11 շաբաթ[18]։

Մայիսի 19-ին տեղի ունեցող լոսանջելեսյան ֆորումի ժամանակ Jackson 5 խումբը տվեց իր առաջին մեծ համերգը՝ իբրև «Motown»-ի արտիստներ։ Նրանք ելույթ ունեցան 18 հազար հանդիսատեսի առջև և աշխատեցին 100, 000 դոլար։ Նրանց ելույթի ժամանակ երկրպագուհիները ներխուժեցին բեմ, խումբը թաքնվել էր, մինչ կարգ ու կանոնի հաստատումը։ Մայիսի 30-ին Jackson 5-ի «The Young Folks» և «I Found This Girl» երգերով սինգլը, որը թողարկվել էր մայիսի 13-ին «Motown»-ի կողմից, հայտնվեց փոփ հիթ շքերթում։ Այդ սինգլը վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով[18]։ Հունիսի 1-ին «Soul» ամսագիրը տպագրեց խմբի նկարը։ Հունիսի 4-ին «The Love You Save» երգը գլխավորեց սևամորթ երգիչների հիթ շքերթը, այն մնաց այդ հորիզոնականում 14 շաբաթ շարունակ։ Հունիսի 6-ին «ABC» երկարանվագ սկավառակը (այն Ջեքսոնների 2-րդ երկարանվագ սկավառակն էր), որը թողարկվել էր մայիսի 8-ին «Motown»-ի կողմից, գլխավորեց սևամորթ կատարողների հիթ շքերթը և գրավեց փոփ ալբոմների շքերթի 4-րդ հորիզոնականը, այն 25 շաբաթներից, որոնց ընթացքում ալբոմը մնացել էր հիթ շքերթում, սկավառակը կգլխավորի այն12 շաբաթ, իսկ փոփ շքերթում կմնա 50 շաբաթ։ Ինչպես նաև այս ալբոմը ավելացրեց Ջեքսոնների երգացանկին ևս 2 հիթ։ Հունիսի 27-ին «The Love You Save»-ը գրավեց առաջին հորիզոնականը փոփ սինգլների շքերթում, փոխարինելով այդ հորիզոնականում Beatles-ի «The Long And Winding Road» երգը։ Երգը կպահպանի հորիզոնականը 2 շաբաթ և կմնա հիթ շքերթում 13 շաբաթ և վերջապես Jackson 5-ը դառնում է «ռոք դարաշրջանի» առաջին խումբը, ում 3 թողարկումները գլխավորեցին հիթ շքերթները՝ դրանով իսկ ապացուցելով Գորդիի կանխատեսումները։ Հուլիսի 24-ին «The Love You Save» և «I Found This Girl» կատարումներով սինգլը, որը թողարկվել էր Բրիտանիայում, հասավ «Թոփ 50»-ի 7-րդ հորիզոնական և մնաց այնտեղ 9 շաբաթ շարունակ։ Օգոստոսի 15-ին երկարանվագ «ABC» սկավառակը «Թոփ 75»-ում գրավեց 22-րդ հորիզոնականը, այն կմնար այնտեղ դեռ 6 շաբաթ։ Jackson 5-ը կատարեց «I'll Be There» երգը «Ջիմ Նեյբերի Ժամ» շոուի ժամանակ։ Սեպտեմբերի 26-ին «I'll Be There» և «One More Chance» երգերով սինգլը, որը թողարկվել էր օգոստոսին «Motown»-ի կողմից, գլխավորում է սևամորթ կատարողների հիթ շքերթը։ Շուտով «I Want You Back», «ABC», «The Love You Save» սինգլների համաշխարհային վաճառքը հասավ 10 միլիոն օրինակի (9 ամիսների ընթացքում), այդ ռեկորդը մինչ օրս չի գերազանցվել։ Սեպտեմբերի 15-ին թողարկվեց նրանց 3-րդ ալբոմը «Motown»-ի կողմից, այն կոչվեց Third Album, շուտով այն հայտնվեց փոփ ալբոմների հիթ շքերթում և կմնար այդ շքերթում 50 շաբաթ՝ հասնելով 4-րդ հորիզոնականին, այնուհետև սևամորթ կատարողների ալբոմների շքերթում կղբաղեցնի առաջին հորիզոնականը և կպահպանի այդ տեղը 10 շաբաթ շարունակ։ Հոկտեմբերի 9-ին Jackson 5-ը մեկնեց շրջագայության ողջ երկրով մեկ. դա նրանց առաջին շրջագայությունն էր։ Խումբը ելույթ ունեցավ Բոսթոնում, Ցինցինատիում, Թեննեսիում և Նյու Յորքում։ Խմբին ուղեկցում էր նրանց անձնական կրկնուսույց Ռոուզ Ֆայնը։ «Motown Records»-ը հոկտեմբերի 11-ին թողարկում է «The Jacksons 5 Christmas Album»-ը։ «I'll Be There» սինգլը, որը մեկնարկել էր սեպտեմբերի 19-ին փոփ շքերթի 40-րդ հորիզոնականի ներքո, հոկտեմբերի 17-ին գրավում է առաջին հորիզոնականը, ինչպես նաև այն գլխավորում է սևամորթ կատարողների հիթ շքերթը 6 շաբաթ շարունակ։ Նոյեմբերին «Motown»-ը թողարկում է «Santa Claus Is Coming To Town» և «Christmas Won't Be The Same This Year» սինգլները։ Շուտով խումբը հանդես եկավ Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդեն» համերգասրահում։ «I'll Be There»-ը դառնում է «Motown»-ի երրորդ ամենավաճառվող սինգլը։ 28-ին խումբը հանդես է գալիս Ռոչեսթերի մեմորիալ ռազմական սրահում (Նյու Յորք)։ Շուտով տղաները տեղափոխվում են Կալիֆորնիա։ Նոյեմբերի վերջին հայտնի է դառնում, որ Բուֆֆալոում պլանավորված համերգը չեղյալ է համարվում Մայքլի հասցեին եկող սպառնալիքների պատճառով. 9 հազար երկրպագուներին ետ են վերադարձնում գումարները։ Դեկտեմբերին հայտի է դառնում, որ «Diana Ross Presents Jackson 5» ալբոմը վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակով։ «ABC» և «Third Album» ալբոմների վաճառքը նույնպես անցնում է 1 միլիոնի նշաձողը։ Երկարանվագ «The Jacksons 5 Christmas Album»-ը, որը թողարկվել էր Բրիտանիայում, չի մտնում հիթ շքերթներ։ Դեկտեմբերի 27-ին սկսվում է նրանց շրջագայությունը ԱՄՆ-ում, այն մեկնարկում է Շարլոթթում տված համերգով (Հյուսիսային Կարոլինա)։ 28-ին նրանք ելույթ են ունենում Գրինսբորոյում 12, 275 հանդիսատեսի առջև, 29-ին՝ Նեշվիլլում։ Ինչպես նաև նրանք ելույթ ունեցան Ջեքսոնվիլլում, Մայամի Բիչում, Ֆլորիդայում, Մոբիլում և Ալաբամայում։ 1970-ականների վերջերին «Billboard» ամսագրի եզրափակիչ համարը ցույց է տալիս, որ Jackson 5-ի 4 սինգլները ըստ վաճառքի թվերի հայտնվել են առաջին 20-յակում[18]։

Մենակատար

խմբագրել

1973 թվականին ընտանեկան կոլեկտիվի հաջողությունները սկսեցին նվազել, ձայնագրող ընկերությունը սահմանափակում էր նրանց ֆինանսական հնարավորությունները, և 1976 թվականին նրանք պայմանագիր կնքեցին այլ ընկերության հետ, որի արդյունքում ստիպված փոխեցին անունը՝ դարձնելով The Jacksons։ 1976-ից մինչև 1984 թ նրանք թողարկեցին 6 ալբոմ, ունենալով բազմաթիվ շրջագայություններ ողջ երկրով մեկ, այդ ընթացքում Մայքլը թողարկեց 4 ալբոմ և մի քանի սինգլներ, որոնք ունեցան մեծ հաջողություն։ Դրանց թվում էին «Got to Be There», «Rockin' Robin» սինգլները որոնք 1972 թվականին հասան առաջին հորիզոնականին։ 1978 թվականին Մայքլը Դայանա Ռոսի հետ նկարահանվում է Բրոդվեյի «Վիզ» մյուզիքլում։ Նկարահանումների ժամանակ Ջեքսոնը ծանոթանում է Քուինսի Ջոնսի, ով հետագայում կդառնար նրա ամենահայտնի ալբոմների պրոդյուսերը։ Դրանցից առաջինը՝ «Off the Wall»-ը (1979), Մայքլին ներկայացրեց իբրև վառ, տաղանդավոր երգչի և ժամանակակից պարողի։ Առաջին հորիզոնականներին հասան «Don’t Stop 'Til You Get Enough» և «Rock With You» երգերը, իսկ ալբոմը վաճառվեց 20 միլիոն օրինակով։ Շատերը համարում են, որ «Off the Wall» ալբոմը հանդիսացավ դիսկո երաժշտության վերջին գագաթնակետը։

Մինչ ԶԼՄ-ները ավելի շատ ուշադրություն էին դարձնում Մայքլին, նա և նրա շրջապատը օգտագործեցին դա իրենց ֆինանսական կարողությունը բազմապատկելու համար։ 1983 թվականին ավարտվեց իր պայմանագիրը «Պեպսի-կոլայի» հետ, ըստ որի նա պետք է նկարահանվեր իրենց գովազդային հոլովակում։ Նկարահանումների ժամանակ դժբախտ պատահար տեղի ունեցավ, որի արդյունքում Մայքլը երեսի այրվածքներ ստացավ[25][26]։ Չնայած դրան, 1984 թվականին նա նորից բոլոր հիթ-շքերթներում առաջնակարգ տեղն էր զբաղեցնում, այս անգամ Փոլ Մաքքարթնիի հետ ձայնագրած «Say Say Say» երգով։ 1985 թվականին Մայքլը գնեց ATV Music Publishing ընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը, այդ գործարքի հետևանքով նրան անցան The Beatles-ի երգերի մեծամասնության հեղինակային իրավունքները, դրա պատճառով Մայքլը և Մաքքարթնին վիճեցին։

Նոր ալբոմի պատրաստման ժամանակ Մայքլը առաջին անգամ զբաղվեց բարեգործությամբ։ Լայոնել Ռիչիի հետ նա ձայնագրեց «We Are the World» երգը՝ բարեգործական սինգլ, ձայնագրված մեծ թվով աստղերի մասնակցությամբ՝ Աֆրիկայի անտուն երեխաներին օգնելու համար։ Ջեքսոն-Քուինսի համագործակցության վերջին պտուղը հանդիսացավ «Bad» ալբոմը, այն գլխավորում էր Billboard 200-ը 6 շաբաթ շարունակ և աշխարհին տվեց ևս 8 հիթ, որոնցից 5-ը՝ «Bad», «I Just Can’t Stop Loving You», «The Way You Make Me Feel», «Man in the Mirror» և «Dirty Diana», գլխավորեցին Billboard Hot 100-ը, ալբոմը վաճառվեց 29 միլիոն օրինակով։

Այնուհետև Մայքլը զբաղվեց իր առաջին համերգային շրջագայությամբ, որի նպատակն էր օգնել «Bad» ալբոմին[27][28]։ Այդ շրջագայությունը ընդգրկեց 15 երկիր։ 1987 թվականին Ջեքսոնը նկարահանվեց 3D ֆորմատով նկարահանված «Կապիտան Իո» 17 րոպեանոց ֆիլմում, որի բյուջեն կազմեց 17-30 միլիոն դոլար, դա Մայքլի առաջին ֆիլմն էր։ «Bad» երգի 18 րոպեանոց տեսահոլովակում դժվար չէր նկատել Ջեքսոնի արտաքինի փոփոխությունները[29]։ Չնայած նրան, որ Մայքլը մանկության տարիներին սևամորթ էր, 1982 թվականից նրա մաշկը սկսեց գունաթափվել։ Դա այնքան նկատելի էր դարձել, որ դրա մասին սկսեցին գրել ԶԼՄ-ները, և ոչ միայն դեղին մամուլը։ Ջեքսոնը դա բացատրեց վիտիլիգո հիվանդությամբ[30]։ Բացի մաշկի գույնից նրա արտաքինը փոխվել էր նաև պլաստիկ վիրահատությունների հետևանքով։ Չնայած նրան, որ մի քանի բժիշկներ հայտնեցին, որ Մայքլը վիրահատել է քիթը, ճակատը, շրթունքները և այտերը[31], 1988 թվականին լույս տեսած Moonwalker ինքնակենսագրական գրքի մեջ նա պատմում էր միայն քթի 2 և դնչի 1 վիրահատությունների մասին, իսկ մնացած փոփոխություններում նա մեղադրում էր դիետան և սեռահասունությունը[32]։

 
Մայքլ Ջեքսոնի ստորագրությունը

«Thriller»-ը իր տեղը գրավեց պատմության մեջ իբրև աշխարհի ամենաշատ վաճառված ալբոմ, որը մեկընդմիշտ փոխեց երաժշտական բիզնեսի տեսքը։ 1982 թվականին թողարկված «Thriller»-ը տվեց Ամերիկային 7 սինգլ։

  • «The Girl Is Mine» (№ 2, զուգերգ Փոլ Մաքքարթնիի հետ),
  • «Billie Jean» (№ 1, «Գրեմի» մրցանակ, Մայքլի կարիերայի ամենահաջողված հիթը և ֆանկ երաժշտության ամենա շատ սիմպուացված(անգլ. sampling) երգը),
  • «Beat It» (№ 1, մրցանակ «Գրեմի»),
  • «Wanna Be Startin' Somethin'» (№ 5),
  • «Human Nature» (№ 7),
  • «P.Y.T. (Pretty Young Thing)» (№ 10),
  • «Thriller» (№ 4).

Thriller-ը գլխավորեց Billboard 200-ն 9-ը ամիս շարունակ, և չէր լքում դեռ երկու տարի։ Այս ալբոմի համար Ջեքսոնը ստացավ 8 «Գրեմի», այդ թվում որպես տարվա լավագույն ալբոմ, և 7 American Music Awards։ 1985 թվականին ալբոմը Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվեց ամենաշատ վաճառված ալբոմը։ 2001 թվականի դրությամբ աշխարհում այն վաճառվել էր 109 միլիոն օրինակով։

«Thriller» տեսահոլովակ

խմբագրել

«Թրիլլեր»-ը 14 րոպեանոց տեսահոլովակ է, որը նկարահանվել է համանուն երգի հիման վրա և թողարկվել 1983 թվականի դեկտեմբերի 2-ին։ Այս ֆիլմ-տեահոլովակն ստացել է մի քանի մրցանակ։ Երեխաներին խորհուրդ է տրվում այն դիտել ծնողների ներկայությամբ։ Այն համարում են բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակը[33][34][35]։ Ժամանակը ցույց է տվել, որ այս տեսահոլովակը մեծ ազդեցություն է ունեցել երաժշտության վրա[33] Այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, իբրև ամենահաջողված երաժշտական հոլովակ, որը վաճառվել է 9 միլիոն օրինակով[36]։ 2009 թվականի այն ներառվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի ֆիլմերի ցուցակում, սա առաջին տեսահոլովակն է, որը երբևէ արժանացել է այս պատվին, դրա շնորհիվ այն կպահպանվի ընդմիշտ որպես մշակութային, պատմական և էսթետիկական արժեք ունեցող ֆիլմ[37]։

Տեսահոլովակի խորեոգրաֆներն էին Մայքլ Ջեքսոնը և Մայքլ Փիթերսը (նա աշխատել է Մայքլի հետ Beat It տեսահոլովակի վրա)։ Րիք Բեյքերն օգնել է դերասանների մեյք ափի հարցում, թե տեսահոլովակում և թե ֆիլմում հնչում է Վինսենտ Փրայսի ծիծաղը։ Մայքլի կարմիր բաճկոնի դիզայնը պատկանում է Դեբորա Լենդիսին։

Ջեքսոնը և նրա պրոդյուսերներն ակտիվորեն օգտագործում էին արագ զարգացող երաժշտական հեռուստատեսությունը, նրա տեսահոլովակները հիմնականն էին MTV-ի տեսացանկում, որն այն ժամանակ դեռ նոր մեկ տարեկան էր դարձել։ Ալբոմի հաջողությանը նպաստեց Ջեքսոնի ելույթը 1983 թվականին Motown-ի 25-րդ տարեդարձին, որտեղ նա ցուցադրեց 14 րոպեանոց սարսափ ֆիլմի նման տեսահոլովակ, որը նկարահանվել էր «Thriller» երգի համար։ Այդ նույն համերգին նա ցուցադրեց իր «լուսնային քայլվածք»-ը[38], «Billie Jean» երգի կատարման ժամանակ։

 
Մայքլ Ջեքսոնը Սպիտակ Տանը

1990-2000, Dangerous, Heal the World Foundation, HIStory

խմբագրել
 
Եվրոպայում HIStory։ Past, Present and Future, Book I սկավառակի գովազդային աջակցության նպատակով տեղադրված բազմաթիվ արձաններից մեկը։ 1995 թ.

Մայքլի ամեն մի քայլ լուսաբանվում է ԶԼՄ-ների կողմից, իսկ նրա տարօրինակությունները լրագրողների մոտ տարիներով էին քննարկվում։ Ջեքսոնն իր ժամանակի մեծ մասն անց է կացնում իր՝ խիստ հսկողության տակ գտնվող առանձնատանը՝ Նեվերլենդում։ Այնտեղ նրան այցելում էին նրա ընկերները։ Առանձնատանն ապրում էին նաև երեխաներ։ 1993 թվականին նրան մեղադրեցին մանկապղծության մեջ, սակայն այն ժամանակ այդ գործը հաջողվեց փակել։

1991 թվականի մարտին Ջեքսոնը երկարացրեց իր պայմանագիրը Սոնիի հետ 100 միլիոն դոլարով, այն ժամանակ դա ռեկորդային պայմանագիր էր[39]։ 1991 թվականին նա թողարկում է իր 8-րդ ստուդիական ալբոմը՝ «Dangerous»։ Որի թողարկմանը նախորդեց «Black or White» («Սև կամ Սպիտակ») սինգլի տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակը «MTV»-ի եթերում հայտնվեց միայն այն բանից հետո, երբ տեսահոլովակից հանվեցին այն տեսարանները, որտեղ Ջեքսոնը ջարդում է պատուհանները և։ 5 շաբաթ շարունակ «Black or White»-ը հիթ-շքերթներում առաջնակարգ հորիզոնականներ էր գրավում։ «Billie Jean»-ից հետո այն դարձավ Մայքլի ամենամեծ հիթը։ Այս ալբոմը 7 սինգլ տվեց նրա երկրպագուներին՝ «Black or White» (№ 1), «Remember the Time» (№ 3), «In the Closet» (№ 6) и «Will You Be There» (№ 7)։ «Remember the Time»-ի համար նկարահանվել էր մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տեսահոլովակ, այդ տեսահոլովակում Եգիպտոսի փարավոնի և նրա կնոջ դերն էին տանում Էդդի Մերֆին և թոփ-մոդել Իմանը։ 2008 թվականին ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել էր 7 միլիոն օրինակով, իսկ ամբողջ աշխարհում՝ 32 միլիոն։ Նոր ալբոմի համապրոդյուսերն էր Թեդ Ռայլին, ով new jack swing ոճի սկսնակներից էր։ Իսկ «Dangerous»-ը դարձավ այդ ոճում ամեվաճառվող ալբոմը մինչ այսօր[40][41][42]։ ԱՄՆ-ում առաջին սինգլը՝ «Black or White»-ը, այս ալբոմի ամենահաջողված սինգլն էր, այն գլխավորել էր Billboard Hot 100-ը 7 շաբաթ շարունակ, այլ երկրներում ալբոմը նույնպես գլխավորում էր հիթ շքերթները[43]։ Ալբոմի 2-րդ սինգլը՝ «Remember the Time»-ը, ԱՄՆ-ի «Թոփ 5»-ում գտնվել է 8 շաբաթ, հասնելով Billboard Hot 100 Singles Chart 3-րդ հորիզոնական[43]։ Եվրոպայում և այլ երկրներում ալբոմի ամենահաջող սինգլը դարձավ Heal the World-ը, որը Բրիտանիայում վաճառվեց 450 000 օրինակով և հիթ շքերթներում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը 5 շաբաթ շարունակ[43]։

Րայան Ուայթի մահվանից հետո Ջեքսոնը փորձեց հանրության ուշադրությունը շեղել դեպի ՁԻԱՀ/ՄԻԱՎ հիվանդությունը, ինչը մինչ այդ վիճելի հարց էր։ Աֆրիկա այցելության ժամանակ Մայքլն այցելեց մի քանի երկիր, որոնց թվում էին Գաբոնը և Եգիպտոսը[44]։ Սկզբում նա այցելեց Գաբոն, որտեղ նրան ջերմ ընդունեցին մոտ 100, 000 երկրպագու, որոնք բարձրացրել էին պաստառներ «Բարի գալուստ տուն, Մայքլ» գրությամբ[44]։

Ջեքսոնի ամենահայտնի ելույթներից մեկը տեղի ունեցավ Super Bowl XXVII-ի ժամանակ։ Այդ ելույթից հետո «Dangerous» ալբոմի վաճառքն արագացավ, այն տարբեր հիթ շքերթներում բարձրացավ, Ջեքսոնը ելույթի սկզբում կանգնած էր անշարժ, սև ակնոցներով։ Ետևի պլանում հրավառություն էր, մի քանի րոպե այդպես կանգնելուց հետո նա սկսեց երգել և պարել, այդ շոուն դիտեց 135,000 մարդ, Ջեքսոնը կատարեց 4 երգ՝ «Jam», «Billie Jean», «Black or White» և «Heal the World»[45] Գրեմիի 35-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսում, Մայքլը ստացավ «Կենդանի Լեգենդ» կոչումը։ «Black or White» երգը նոմինացվել էր իբրև «Լավագույն Կատարում», իսկ «Jam»-ը ստացավ 2 մրցանակ՝ «Լավագույն առ-ն-բի կատարում» և «Լավագույն առ-ն-բի երգ»[43] 1992 թվականին Ջեքսոնը հիմնադրեց Heal the World Foundation բարեգործական ֆոնդը։ Ընկերությունը որոշ աղքատ ընտանիքներից երեխաներ տեղափոխեց Ջեքսոնի Նևերլանդ ռանչո, որտեղ նրանք անվճար օգտվում էին կարուսելներից, ինչպես նաև ֆոնդը փոխանցեց տարբեր բարեգործական ընկերությունների միլիոնավոր դոլարներ, որոնք օգնում էին պատերազմից տուժած, հիվանդ և աղքատ երեխաներին։ Այդ նույն տարում նա թողարկեց իր 2-րդ գիրքը՝ Dancing the Dream, որը իր բանաստեղծությունների հավաքածու է։ 2009 թվականին գիրքը Մայքլի մահվանից հետո վերաթողարկվեց, այս անգամ արժանանլով քննադատների դրական կարծիքին, ինչը չէր եղել անցյալ թողարկման ժամանակ։ 1992 թվականի հունիսին սկսվեց Dangerous համաշխարհային շրջագայությունը, որը հավաքեց ավելի քան 100 միլիոն դոլար։ Շրջագայությունն ավարտվեց 1993 թվականի նոյեմբերի 11-ին։ Այդ 67 համերգներին ներկան են գտնվել 3,5 միլիոն երկրպագու[43][46]։ Նա վաճառեց համերգի ցուցադրման իրավունքը HBO-ին 20 միլիոն դոլարով[47]։

1995 թվականին թողարկվեց շատ խոստումնալից «HIStory։ Past, Present and Future, Book I» կրկնակի ալբոմը, որը պարունակում էր 15 նոր և 15 արդեն ճանաչված հիթե։ Պլանավորվում էր, որ այս ալբոմը եռահատորի առաջին մասն է լինելու։ Որպեսզի Մայքլը վերադարձնի իր փառքը, թողարկվեց «Scream/Childhood» սինգլը (զուգերգ Ջանեթ Ջեքսոնի հետ, Ջանետն այդ ժամանակ իր մակարդակով հասել էր Մայքլին), տեսահոլովակի համար ծախսվեց մոտ $7 միլիոն (ռեկորդ, այն անգերազանցելի է մինչև այսօր)։ Երգը պայքարում է ԶԼՄ-ների դեմ, այն մեկնարկեց Billboard Hot 100-ի 5-րդ հորիզոնականից և ստացել է Գրեմի Best Pop Collaboration with Vocals նոմինացիայում[48]։ You Are Not Alone Գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում իբրև առաջին երգ, որը մեկնարկել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականից[49]։ Այն նույնպես ստացել է Գրեմի Best Pop Vocal Performance անվանակարգում[48]։ Earth Song-ը ալբոմի 3-րդ սինգլն է, որը Բրիտանիայում վաճառվել է 1 միլիոն օրինակով, այդ փաստի շնորհիվ Earth Song երգը դարձավ Բրիտանիայում ամենաշատ վաճառված սինգլը։ Ալբոմը ներխուժեց Billboard 200 առաջին հորիզոնականի ներքո, միայն ԱՄՆ-ում այն վաճառվեց 7 միլիոն օրինակով (15 միլիոն ամբողջ աշխարհում)։ Այդ ալբոմից շատ երգեր սինգլների ձևով թողարկվեցին։ Էկոլոգիայի մասին պատմող «Earth Song» երգը 5 շաբաթ շարունակ առաջին տեղն էր զբաղեցնում Բրիտանիայի հիթ-շքերթներում։ «You Are Not Alone»-ը դարձավ նրա 13-րդ «համար 1» հիթը Billboard Hot 100-ում։ Այդ տեսահոլովակում նա և իր այն ժամանակվա կին Լիզա-Մարիա Փրեսլին կիսամերկ էին։ Հաջորդ նոր ձայնագրություններով ալբոմին նրա երկրպագուները սպասեցին 6 տարի։ Չնայած որ 1997 թվականին վաճառքում հայտնվեց նրա «HIStory։ Past, Present and Future, Book I» ալբոմի երգերի հիման վրա, ռեմիքսների և մի քանի նոր երգերի հավաքածու հանդիսացող «Blood on the Dance Floor։ HIStory in the Mix» ալբոմը։ Ալբոմի գլախավոր երգը շատ երկրներում գլխավորեց հիթ-շքերթները, սակայն ԱՄՆ-ում այն այքան էլ մեծ հաջողությունների չհասավ։

2000-2009, World Music Awards, Invincible, Thriller 25, վերջին տարիներ

խմբագրել

2000 թվականի մայիսի 10-ին Մայքլը «World Music Awards» մրցանակբաշխության ժամանակ, որն անցկացվում էր Մոնակոյում, ստանում է «Հազարամյակի Արտիստ», մրցանակը, որը նրան հանձնում է արքայազն Ալբերտը։ Մայիսի 30-ին «Billboard Online»-ը հաղորդեց, որ «Dangerous» ալբոմը դարձել է 7-ակի պլատինե։ Հոկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Ջեքսոնը 1999 թվականի հոկտեմբերի 10-ից մինչ 2000 թվականի հոկտեմբերի 10-ը ամենապահանջված երգիչն էր, ավելի խաճախ երկրպագուները խնդրում էին հնչեցնել «Heal The World» և «You Are Not Alone» երգերը։ Նոյեմբերի 17-ին MTV-ն և «Rolling Stone» ամսագիրը կազմեցին «Ողջ պատմության ընթացքում լավագույն 100 փոփ երգ» ցանկը, որում Մայքլը 4 անգամ էր երևացել՝ «Billie Jean» 5-րդ տեղը, «I Want You Back» 9-րդ տեղը, «Beat It» 22-րդ տեղը և «Rock With You» 82-րդ տեղը։

Նոր ալբոմի թողարկումը շատ անգամ էր հետաձգվել, քանզի Ջեքսոնը ցանկանում էր «իդեալական» ձայնագրություն ստանալ, որը կբարելավեր նրա ֆինանսական վիճակը։ «Sony» լեյբլը չէր ցանկանում միլիոնավոր դոլարներ ներդնել անվերջ թվացող ձայնագրման պրոցեսի մեջ և դրա հետևանքով Ջեքսոնը անցավ Epic Records լեյբլին։ «Invincible» ալբոմը թողարկվեց 2001 թվականին, այն ներառում էր 16 երգ, «You Rock My World»-ը այդ թվում (այս երգի տեսահոլովակում նկարահանվել են Մարլոն Բրանդոն և Քրիս Թակերը)։ Ալբոմի վաճառքի թվերը 2 անգամ ավելի համեստ էին քան «HIStory»-ինը։ Փիառի համար կազմակերպվեց Մայքլ Ջեքսոնի կարիերայի 30-ամյակին նվիրված համերգ, որը տեղի ունեցավ Madison Square Garden-ում (2001 թվականի սեպտեմբեր)։ Ջեքսոնը համերգին երգեց իր եղբայրների հետ, ինչպես նաև մասնակցում էին Բրիթնի Սպիրսը, Mýa-ն, Usher-ը, Whitney Houston-ը, Tamia-ն, 'N Sync-ը։ Ալբոմը տվեց 3 նոր սինգլ՝«You Rock My World», «Cry» և «Butterflys», վերջինս չունեցավ տեսահոլովակ։ «Unbreakable» երգը պետք է թողարկվեր սինգլի տեսքով, սակայն ֆինանսական դժվարությունների հետ կապված Sony-ն հրաժարվեց այն թողարկել։

2003 թվականի նոյեմբերին Ջեքսոնը թողարկեց հիթերի նոր հավաքածու՝ «Number Ones»։ Հավաքածուի մեջ մտած 18 երգերը ներառում էին 16 վերաթողարկված հիթեր, «Ben» երգի կենդանի կատարումը և նոր սինգլ՝ «One More Chance»։ 2004 թվականի վերջերին «Number Ones»-ը վաճառվել էր ավելի քան 6 միլիոն օրինակով։ 2003 թվականի դեկտեմբերի 18-ին ոստիկանությունը հետախուզեց Մայքլի «Նևերլանդ» ռանչոն։ Նրան մեղադրեցին անչափահասին այլասերելու մեջ, որին նախորդում էր նրան ալկոհոլային հարբածության հասցնելը։ Ընդհանուր առմամբ խոսքն անչափահասի հետ 7 անգամ սեռական հարաբերության մասին էր։ Դատը տևեց 4 ամիս (2005 թվականի փետրվարից մինչև մայիս)։ Դատարանի որոշմամբ Մայքլը անմեղ ճանաչվեց։

2004 թվականի նոյեմբերի 16-ին Ջեքսոնը թողարկեց « The Ultimate Collection » բոքս սեթը։ Դա 5 սկավառակից կազմված հավաքածու է, այն պարունակում է 57 երգ (13-ը նախկինում չթողարկված) և նախկինում չթողարկված 1992 թվականի համերգի DVD-ին։

Դատական քաշքշուկներից հետո Մայքլը նախընտրեց առանձնանալ Բահրեյնում, և սկսեց նոր բարեգործական սինգլի ձայնագրման աշխատանքները (այն նվիրված էր Կատրինա փոթորկից տուժածներին), սակայն շուտով պարզվեց, որ ոչ բոլոր հրավիրված երաժիշտներն են ցանկություն հայտնել մասնակցել նախագծին։ Չնայած նրան, որ «I Have This Dream» երգը ձայնագրվեց, բայց այն չթողարկվեց անհասկանալի պատճառներով։

Կազմակերպիչները հրավիրել էին Մայքլին ստանալու հատուկ մրցանակ՝ The Diamond Award, որը տրվեց նրան 100 միլիոն ալբոմ վաճառելու համար։ Երբ Ջեքսոնը դուրս եկավ բեմ, հանդիսատեսը նրան հոտնկայս էր ծափահարում։ Մայքլը շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին, ինչից հետո նա շրջվեց և հեռացավ բեմից, դա բոլորին բերեց շոկային վիճակի։ Երկրպագուները մի քիչ էլ սպասեցին նրա ելույթին և հուսահատված պատրաստվում էին լքել համերգասրահը և այդ պահին բեմի վրա հայտնվեց Մայքլ Ջեքսոնը՝ 50 դեռահասներից կազմված երգչախմբի ուղեկցությամբ, 2 քառատող երգելուց հետո Մայքլը որոշեց հիշել իր լավ օրերը, հանեց պիջակը և նետեց այն իր երկրպագուներին։ Նրանք կատարեցին Heal the World երգը։ Երգը ավարտելուց հետո նա մի որոշ ժամանակ անցկացրեց բեմում՝ սեղմելով առաջին շարքում նստած երկրպագուների ձեռքերը։ Ջեքսոնի Լոնդոն ժամանման մասին հայտնի դարձավ նրա ելույթից մի քանի օր առաջ։ Ենթադրվում էր, որ Մայքլը կկատարի Thriller երգը և մի խումբ պարողների հետ կկատարի այդ երգի տեսահոլովակից տեսարաններ։ Սակայն այդ ամենը կատարեց Քրիս Բրաունը[50]։

2008 թվականի փետրվարի 8-ին թողարկվեց Thriller 25 ալբոմը, որը Thriller ալբոմի հատուկ թողարկումն է, այն թողարկվել է օրիգինալ ալբոմի 25-ամյակի կապակցությամբ, որը իր հերթին աշխարհի ամենավաճառվող ալբոմն է (175 միլիոն օրինակ)։ Հատուկ թողարկման մեջ տեղ գտած բոնուսների մասին առաջին անգամ Մայքլը ասել է Access Hollywood հաղորդման ժամանակ, 2006 թվականին։ Մայքլը այն ժամանակ ասել էր, որ կդիտարկի will.i.am-ի հետ համագործակցելու նպատակահարմարությունը։ Ալբոմը թողարկվել է 2008 թվականի փետրվարի 8-ին Ավստրալիայում, իսկ միջազգային թողարկումը եղել է փետրվարի 11-ին, 12-ին այն թողարկվել էր ԱՄՆ-ում։ Այս ալբոմից թողարկվել են 2 նոր սինգլ՝ «The Girl Is Mine 2008» և «Wanna Be Startin' Somethin' 2008», այս սինգլները ունեցան ոչ մեծ հաջողություն, սակայն ալբոմից այն ռեմիքսները, որոնք սինգլի տեսքով չէին թողարկվել, թողարկվածների հետ միասին մտան տարբեր հիթ շքերթներ, ինչը մեծ հաջողություն էր այն ալբոմի համար, որի թողարկումից արդեն անցել էր 25 տարի։ Ավելին, որոշ երկրներում ալբոմը համարվել է նոր և ստացել է նոր սերտիֆիկացիա, վերաթողարկումը կոմերցիոն առումով հաջող էր. 12 շաբաթների ընթացքում վաճառվել է 3 միլիոն օրինակ, ալբոմը նաև արժանացել է քննադատների դրական խոսքերին, սակայն ըստ նրանց, նոր երգերը զիջում էին հներին։ Ընդհանուր առմամբ ալբոմը վաճառվել է 10 միլիոն օրինակով։ Այն նաև գլխավորել է Billboard-ը։ 2008 թվականի ամռանը Sony BMG-ն սկսեց մի ակցիա, որի շրջանակներում ավելի քան 20 երկրների բնակիչներ քվեարկում էին Մայքլ Ջեքսոնի երգացանկից իրենց սիրած երգերի օգտին, դրանով նրանք մասնակցում էին «փոփ երաժշտության արքայի» իրենց երկրի համար նախատեսված նոր սկավառակի երգացանկի կազմմանը։ Երկրպագուների դատին էր ներկայացված 122 երգ։ Թողարկված «King of Pop» ձայնասկավառակը ամեն երկրում յուրահատուկ էր, այն ներառում էր 17-18 երգ կախված երկրից։ Բացի այդ Ջեքսոնը ձայնագրել էր իր նոր սկավառակը, որի թողարկումը նախատեսված էր 2009 թվականին։ Այդ ալբոմի ձայնագրմանը մասնակցել են ռեփերներ will.i.amը, Էյքոնը և Քանյե Ուեսթը։ 2008 թվականի նոյեմբերին Բահրեյնի արքայազնը՝ Աբդուլահ բին Համադ ալ-Խալիֆան, որի հրավերով Մայքլը գտնվում էր այդ երկրում, դատարան

ում հայց ներկայացրեց ընդդեմ երգչի, պատճառը հանդիսացավ Մայքլի՝ պայմանագրով նախատեսված պարտականությունների չկատարումը, արքայազնը պահանջում էր $7 միլիոն։

2009 թվականի մարտի 5-ին Լոնդոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին Մայքլ Ջեքսոնը անձամբ հայտարարեց, որ կտա 10 համերգ Լոնդոնի «O2 Արենա»-ում։ Առաջին համերգը պետք է տեղի ունենար 2009 թվականի հուլիսի 8-ին։ Նա հայտարարեց

  Շնորհակալություն բոլորին, ամեն ինչ ճիշտ է։ Դրանք կլինեն իմ վերջին համերգները Լոնդոնում։ Ես լուրջ եմ ասում, որովհետև...Ես կկատարեմ այն երգերը, որոնք երկրպագուներս ցանկանում են լսել։ Դա իմ վերջին խոնարհումն է։ Մենք կտեսնվենք հուլիսին, և...Ես սիրում եմ ձեզ։ Դա ճիշտ է, դուք պետք է դա իմանաք։ Ես սիրում եմ ձեզ, ողջ սրտովս սիրում եմ ձեզ։ Դա այդպես է։ Կհանդիպենք հուլիսին։  

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ վաճառվել են բոլոր 360 000 տոմսերը, դա այն դեպքում, որ 10 համերգին ավելացվել էին ևս 11-ը։ Հաշվի առնելով մեծ պահանջարկը, համերգը կազմակերպող «AEG Live» ընկերությունը հայտարարեց, որ կավելացվեն ևս 17 համերգ, և հնարավոր է, որ դա դեռ վերջը չէ։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ վաճառվել են 50 համերգի բոլոր 500 000 տոմսերը։ Տոմսերը վաճառվել են 4 ժամվա ընթացքում։ Իսկ դա նշանակում, որ այդ համերգները կարող էին տեսնել մեկ միլիոնից ավել հանդիսատես։ Մի քանի հարյուր տոմս վաճառվում էին «eBay»-ի աճուրդում, որոնց նախնական գինը սկսվում էր 1500 ֆունթ սթերլինգից։ Իսկ մի վաճառող ակնկալում էր, վաճառել առաջին համերգի մեկ «VIP» տոմս 35, 000 դոլարով։ Մարտի 14-ին համերգների կազմակերպիչները հայտարարեցին, որ 1 վայրկյանում վաճառվում էր 11 տոմս, մեկ րոպեում 657 հատ, իսկ մեկ ժամում՝ մոտ 40 000 հատ։ Մայքլը բազմիցս ասել էր, որ այդ համերգները նա կտա, որպեսզի իր երեխաները տեսնեն իրենց հորը ելույթ ունենալուց, նշելով, որ իր երեխաները արդեն այնքան հասուն են, որ հասկանան դա, իսկ նա դեռ այնքան երիտասարդ է, որ անի դա[18]։

Մայքլ Ջեքսոնը մահացավ հունիսի 25-ին 2009 թ. 21։ 26 UTC (տեղական ժամով, Երևանում առավոտյան ժամը 2։ 26 էր), դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ուշագնաց եղավ իր վարձակալած տանը։

 
Մայքլ Ջեքսոնի աստղը, Հոլլիվուդյան փառքի ծառուղում
 
Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված մոմավառություն:
 
Google-ում Մայքլի մահվան լուրի վերաբերյալ որոնումների կտրուկ աճը, այդ լուրի տարածումից անմիջապես հետո

Հունիսի 25-ի առավոտյան Մայքլը ուշաթափվեց իր տանը։ Տեղի ժամանակով ժամը 12։ 21-ին (PDT) 911-ի աշխատողի մոտ գրանցվեց կանչը Մայքլի տնից[51]։ 3 րոպե 17 վայրկյանից տեղ հասած բժիշկները գտան անշունչ Մայքլին, որի սիրտը չէր բաբախում[52] և անմիջապես սկսեցին սիրտ-թոքային վերակենդանացում անցկացնել[52]։ Մայքլին վերակենդանացնելու փորձերը շարունակվում էին այնքան ժամանակ, մինչ ժամը 13։ 14 շտապօգնության մեքենան հասավ Կալիֆորնիական համալսարանի բուժկենտրոն (UCLA), ինչպես նաև 1 ժամ դրանից հետո[53]։ Այդ փորձերը անհաջող էին[54], տեղական ժամանակով ժամը 14։ 26 րոպեին բժիշկները գրանցեցին «փոփ արքայի» մահը[55]։

Մայքլ Ջեքսոնի մահից մի քանի ժամ անց, MJJcommunity-ի՝ ամենամեծ ֆան-ակումբի տնօրեն Գերի Թեյլորը հայտարարեց

  Ամենաքիչը 12 երկրպագու ինքնասպան է եղել Մայքլ Ջեքսոնի մահվան լուրից հետո։ Մայքլը չէր ցանկանա, որ նրա երկրպագուները ինքնասպան լինեն[56]։  

Մայքլ Ջեքսոնի մահվան լուրը համացանցում ռեկորդային էր՝ առաջացնելով համացանցային «խցանումներ»[57], այցելուների կտրուկ աճ գրանցեցին այնպիսի կայքերը ինչպիսիքեն Գուգլը[58], Ֆեյսբուքը[58]Յահուն[59], Թվիթթերը[60], և Վիքիպեդիան[61]։

2009 թվականի հուլիսի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ հրաժեշտի փակ արարողությունը՝ Forest Lawn այգում (Հոլլիվուդյան բլուրներում)։ Ավելի ուշ դագաղը տեղափոխվեց «Staples Center», որտեղ և կայացավ հրաժեշտի հասարակական երեկոն։ Մայքլի դագաղը դրված էր բեմահարթակի առջև։ Սթիվի Ուանդերը, Լայոնել Ռիչին, Մրայա Քերին, Ջենիֆեր Հադսոնը, Աշերը, Ջերմեյն Ջեքսոնը և Շահին Ջաֆարգոլին կատարում էին Մայքլի երգերը։ Քուին Լատիֆան կարդաց «Մենք ունեինք նրան» (անգլ. We had him)՝ պոեմ, որը գրել է Մայա Էնջելը։ Էլ Շարպտոնը դիմելով Մայքլի երեխաներին ասաց

  Ձեր հոր մեջ ոչինչ տարօրինակ չէր, տարօրինակ էր այն, ինչի հետ բախվում էր նա...  

Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆորեստ Լոուն գերեզմանատանը։ Արարողությունը փակ էր, հրավիրված էին մոտ 200 մարդ՝ Մայքլի ծանոթները, հարազատները, ընկերները։ Նրանց թվում էին Մաքալեյ Կալկինը, Էլիզաբեթ Թեյլորը և այլք։ 26 լիմուզիններից կազմված Մայքլի դիով մեքենան վերջինը մտավ գերեզմանոց։ Թաղման արարողությանը հրավիրված էին 500 լրագրող։ Խիստ անվտանգության ռեժիմը սկսել էր գործել դեռ մի քանի օր առաջ։ Մահվան պատճառը նշվում է «դեղորայքի ներարկում այլ անձի կողմից»[62]։

Ջեքսոնի կտակը կազմված էր 2002 թվականին և ըստ դրա Մայքլ Ջեքսոնի ողջ ունեցվածքը փոխանցվում էր իր մորը՝ Քեթրին Ջեքսոնին, կտակում նաև գրված էր «Իմ նախկին կին Դեբբի Ռոուն դիտավորյալ նշված չէ իմ կտակում», Քեթրին Ջեքսոնը նշանակվում է Մայքլ Ջեքսոնի 3 երեխաների խնամակալ, եթե Քեթրինը ինչ-ինչ պատճառնորով չկարողանա խնամել երեխաներին, ապա երեխաների խնամակալությունը հանձնվում է Մայքլի վաղեմի ընկեր Դայանա Ռոսին։ Կտակի պատրաստման ժամանակ Մայքլի կարողությունը գնահատվում էր $500 միլիոն։ Նախատեսվում է, որ Ջեքսոնի ունեցվածքը կբաժանվի իր ընտանիքի, երեխաների և իր բարեգործական ֆոնդերի միջև։ 2009 թվականին նրա պարտքը կազմում էր $500 միլիոն, սակայն նրա ունեցվածքը գնահատվեց $2 միլիարդ։ Խոսքը 200 ձայնագրված, բայց չթողարկված երգերի մասին է, Sony/ATV Music Publishing ընկերության բաժնետոմսերի, Նևերլանդ ռանչոյի և իր ունեցվածքի մասին[63]։ 2009 թվականի նոյեմբերի 22-ին կազմակերպված աճուրդին Մայքլի ձեռնոցը վաճառվել է $335 000-ով, իսկ 1998 թվականին Bad շրջագայության ժամանակ նրա կրած բաճկոնը վաճառվել է $225 000-ով։ Աճուրդի ժամանակ Մայքլի իրերը ավելի թանկ արժեցան, քան Մերլին Մոնրոյի և Էլվիս Փրեսլիի իրերը[64]։ 2010 թվականի մարիտի 16-ի հայտնի դարձավ, որ Ջեքսոնի կարողության համակարգավորողը և Sony Music Entertainment-ը կնքել են $250 արժողությամբ պայմանագիր, ըստ որի Sony-ն կթողարկի 10 պրոեկտ մոտակա 7 տարիների ընթացքում, որոնք կներառեն չթողարկված ձայնագրություններ, DVD և համակարգչային խաղեր։ Պայմանագիրը իր արժողությամբ անցել է այնպիսիններին, ինչպիսիք էին Բրյուս Սպրիգստինի և Colombia Recors-ի ($ 110 միլիոն 2005 թ., 7 ալբոմ), Ռոբի Ուիլիամսի և EMI ($ 150 միլիոն 2002 թ., 5 ալբոմ) պայմանագրերը և դարձավ ամենաթանկարժեք պայմանագիրը այդ ոլորտում։ Չնայած այն փաստի, որ Sony-ն կնքում է պայմանագիրը այն պայմաններում, երբ համատարած ողջ աշխարհում ընկնում են ալբոմների վաճառքների թվերը Sony-ն Մայքլի թողած նյութերի մեջ խոստումնալից ապագա են տեսնում, հիմնվելով Էլվիս Փրեսլիի The Beatles-ի ետմահու-լուծարումից հետո սկավառների վաճառքի թվերի և այն փաստի վրա, որի Մայքլի մահից 9 ամիսների ընթացքում վաճառվել է 31միլիոն օրինակ սկավառակ, որից 2/3-ը ԱՄՆ-ից դուրս[65]։ 2012 թվականի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ SONY/ATV ընկերությունը պայմանագիր է կնքել Մայքլ Ջեքսոնի «Mijac» երաժշատական կատալոգի կառավարման մասին։ Կատալոգը ներառում է Արետտա Ֆրանկլինի, Էլվիս Փրեսլիի, Ռեյ Չարլզի և այլ աշխարհահռչակ երգիչների կատարումներ, ինչպես նաև սեփական երգեր[66]։

Կենսագրություն

խմբագրել

Անձնական կյանք

խմբագրել
 
Լիզա-Մարիա Փրեսլի, Մայքլի առաջին կինը

Մայքլը ամուսնացած է եղել 2 անգամ։ 1984 թվականից մինչ 1996 թ-ը նրա կինն էր Էլվիս Փրեսլիի դուստր՝ Լիզա-Մարիյա Փրեսլին։ 1996 թվականի նոյեմբերին, Լիզա-Մարիյա Փրեսլիի հետ ամուսնալուծվելուց հետո, Ջեքսոնը ամուսնացավ Դեբբի Ռոուի հետ (նախկին բուժքույր), որից նա ունի 2 երեխա՝ Պրինց Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (ծն. փետրվարի 13-ին.1997 թ.) և Պերիս-Մայքլ Կատրին Ջեքսոն (ծն. ապրիլի 13-ին.1998 թ.)։ 1999 թվականին Դեբբի Ռոուն և Մայքլը ամուսնալուծվեցին։ 2-րդ որդին՝ Պրինց Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն Կրտսերը, (ծն. փետրվարի 21-ին. 2002 թ.) ծնվել է փոխարինող մոր շնորհիվ[67]։

Մայքլի ամենամոտ ընկերներն էին Դայանա Ռոսը, Բրուկ Շիլդսը, Էլիզաբեթ Թեյլորը։

Բռնություն

խմբագրել

Մայքլը պատմում էր, որ ինքը ենթարկվում էր ստորացումների հոր կողմից, սակայն նա հարգում էր իր հորը, որի կարգապահության շնորհիվ Մայքլը հասավ մեծ հաջողությունների[68][69]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանեց, որ մի անգամ ուշ երեկոյան նրա հայրը դիմակ հագած ներս է մտել պատուհանից և սկսել տարօրինակ և սարսափազդու ձայներ հանել։ Հետագայում Ջոզեֆը պատմում էր, որ նա դա արել է, որպեսզի սովորեցնի երեխաներին փակել պատուհանը քնելուց առաջ։ 4 տարի անց Մայքլը պատմեց, որ դրանից հետո նա երազներում տեսնում էր, թե ինչպես են նրան առևանգում իր ննջասենյակից[70]։ 2003 թվականին BBC-ին տված հարցազրույցում Ջոզեֆը խոստովանեց, որ մանկության տարիներին ծեծում էր Մայքլին[71]։ Առաջին անգամ Մայքլը պատմեց այդ ամենի մասին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում (1993 թվականին)։ Հարցազրույցի ընթացքում պարզ դարձավ, որ մանկության տարիներին Ջեքսոնը հաճախ արտասվում էր մենության զգացումից[72][73][74]։ Մեկ այլ հարցազրույցի ժամանակ՝ Living with Michael Jackson (2003), մանկության տարիների մասին պատմելիս, Մայքլը փակեց դեմքը և արտասվեց։

Բարեգործություն

խմբագրել

1992 թվականին Ջեքսոնը հիմնում է «Համաշխարհային բարեգործական ընկերություն»-ը («Heal The World Foundation»)։ Նույն ժամանակահատվածում բացվում է հիմնադրամի Լոս Անջելեսյան մասնաճյուղը։ Դա տեղի ունեցավ ամերիկյան ֆուտբոլի ամենամյա գերեզրափակիչ խաղի՝ «Սուպեր Բոուլ XXVII»-ի ժամանակ, այդ փաստին օժանդակեցին Ֆուտբոլի ազգային լիգան (NFL), «Ֆրիտա Լեյի հիմնադրամ»-ը («Frita Lay Foundation»), «Միջազգային երիտասարդական հիմնադրամը» («The International Youth Foundation») և «Հիլթոն / Բեստ հիմնադրամ»-ը («Hilton / BEST Foundation»։ Իր գործունեության առաջին 3 տարիների ընթացքում հիմնադրամը ֆինանսապես օժանդակում է ավելի քան 3000 երեխաների, 7000 ավել երեխաների բուժօգնություն է ցուցաբերվում քաղաքի լավագույն հիվանդանոցներում և 72000 երեխաների համար դպրոցներում անց է կացնում թմրամոլության դեմ դասընթացներ։ Հիմնադրամը օգնություն է ցուցաբերում ավելի քան 20 երկրներում։

Մանկապղծության մեղադրանք

խմբագրել

Մայքլը երկու անգամ մեղադրվել է մանկապղծության մեջ։ 1993 թ.-ին նա մեղադրվեց 13-ամյա Ջորդան Չենդլերի նկատմամբ անառակաբարո գործողության մեջ։ Ջորդանը Մայքլի մոլի երկրպագու էր և հաճախ էր լինում «Նևերլանդ» ռանչոյում։ Ըստ Ջորդանի հոր պատմածի, տղան իրեն խոստովանել է, թե Մայքլը ստիպել է նրան ձեռք տալ իր սեռական օրգաններին։ Տղան շատ մանրակրկիտ պատմել է Մայքլի առնանդամի մասին, և Մայքլը ստիպված մերկացավ, որպեսզի ոստիկանները համեմատեն տղայի ասածները։ Սակայն նմանություններ չէին հայտնաբերվել, ի վերջո Մայքլը վճարեց նրանց $22 միլիոն և նրանք ետ վերցրին գործը։

Տասը տարի անց Ջեքսոնը կրկին մեղադրվեց մանկապղծության մեջ, այս անգամ 13-ամյա Գեվին Առվիզոյի նկատմամբ, ով նույնպես հաճախ էր լինում «Նևերլանդ»-ում։ Ռանչոյում գտնվելու ժամանակ երեխաները հաճախ քնում էին Մայքլի սենյակում։ Այս անգամ Մաքյլին մեղադրեցին այն բանում, որ նա հարբեցրել է երեխային (ինչը ԱՄՆ-ում հանցագործություն է), այնուհետև ձեռանաշարժությամբ է զբաղվել նրա հետ։ Բացի դրանից նրան մեղադրեցին այն բանում, թե նա ձեռք է տվել Գեվինի և այլ երեխաների սեռական օրգաններին։ Դեկտեմբերի 18-ին ոստիկանությունը հետախուզեց Մայքլի «Նևերլանդ» ռանչոն, իսկ ամսի 20-ին երգչին ձերբակալեցին, սակայն մի քանի ժամ անց նրան ազատ արձակեցին գրավի դիմաց։ Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ էլ Մայքլը հայտարարեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, և դա ուղղակի գումար շորթելու միջոց է։ Դատը շարունակվեց 2005 թ.-ի փետրվարից մինչ մայիս։ Ավելի քան 2200 ԶԼՄ-ներ զբաղված էին այդ գործի լուսաբանմամբ։ Սակայն Մայքլին անմեղ ճանաչեցին։

Այս անմենը հանգեցրեց Մայքլի առողջության վատթարացմանը[75]։, նա նույնիսկ սկսեց օգտագործել ցավազրկողներ սթրեսին դիմանալու համար։ Բացի դրանից, այդ ամենի հետևանքը եղավ Մայքլի բանկային հաշիվների զրոյացումը, քանզի ԱՄՆ-ի լավագույն փաստաբանների ծառայությունները նրան արժեցան ավելի քան $100.000.000։

2009 թ.-ին հայտնի դարձավ, որ Էվան Չենդլերը՝ Ջորդան Չենդլերի հայրը, ով դատարան էր դիմել Մայքլ Ջեքսոնին մեղադրելով մանկապղծության և իր որդուն բռնաբարելու մեջ, ինքնասպան է եղել։ 65-ամյա Էվանի դին հայտնաբերել է իր շենքի սպասարկման անձնակազմի աշխատողներից մեկը[76]։

Ստեղծագործական

խմբագրել

Ազդեցությունը Ջեքսոնի վրա

խմբագրել

Ջեքսոնի երաժշտական ոճն արմատներով գնում է դեպի առ-ն-բի, Մաթաուն, փոփ և սոուլ։ Նա գտնվում էր իր ժամանակի ժամանակակից երաժիշտների ազդեցության տակ, որոնցից էին Լիթթլ Ռիչարդը, Ջեյմս Բրաունը, Ջեկի Ուիլսոնը, Դայանա Ռոսը, Դեվիդ Րաֆֆինը, Ջին Քելլին, Ֆրեդ Էսթերը և այլք[77]։ Ինչպես նաև նա անգլիական արվեստի երկրպագու էր, իսկ այդ արվեստի վառ ներկայացուցիչներն էին Բեննի Հիլլը և Չարլի Չապլինը։ Չնայած, որ Լիթթլ Ռիչարդը մեծ ազդեցություն է թողել Ջեքսոնի վրա, այնուամենայնիվ[78] Ջեյմս Բրաունը նրա կուռքն էր դեռ մանկուց, և հանդիսանում էր նրա ներշնչանքի աղբյուր, հատկապես այն ժամանակ, երբ Բրաունը հանդես էր գալիս իր խմբի հետ, Մայքլը նկարագրում էր նրանց ելույթները «ֆենոմենալ» բառով, նա ասում էր. «Երբ ես փոքր էի, ոչ ավելի, քան 6 տարեկան, եթե ես քնած էի, ապա իմ մայրն արթնացնում էր ինձ, անկախ այն բանից, թե ժամը քանիսն է, որպեսզի հեռուստացույցով նայեմ Բրաունի ելույթները, և երբ ես տեսնում էի նրան, ես ցնցվում էի։ Ես երբեք չէի տեսել որևէ մեկին, ով Բրաունից ավելի լավ ելույթ ունենար, և ես հասկացա, որ դա հենց այն է, ինչ ես ուզում եմ անել հէտագայում՝ Ջեյմս Բրաունի շնորհիվ[79]։

Երիտասարդ Մայքլն իր ձայնային տեխնիկայի համար պարտական էր Դայանա Ռոսին։ 1969 թվականի հոկտեմբերին որոշում կայացվեց, որ Մայքլը պետք է ապրի Ռոսի հետ։ Նա հաճախ հետևում էր Դայանային փորձերի ժամանակ, իբրև փորձարու կատարողի։ Ավելի ուշ նա խոստովանեց. «Ես ծանոթացել եմ նրա հետ շատ լավ, նա ինձ շատ բան է սովորեցրել, ես ուղղակի նստում էի անկյունում և հետևում, թե ինչպես է նա շարժվում։ Նա արվեստ է շարժման մեջ, ես սովորում էի նրանից, թե ինչպես է նա շարժվում, ինչպես է երգում, ես նրան հենց այդպես էլ ասել էի. «Ես ուզում եմ ձեզ նման լինել, Դայանա», իսկ նա ասաց. «Մնա այնպիսին, ինչպիսին կաս»[80]։

Ջեքսոնի ազդեցություն

խմբագրել

Ջեքսոնն իր կարիերայի ընթացքում տեսահոլովակը վերածեց արվեստի և հիմնադրեց ժամանակակից փոփ երաժշտությունը։ «Դեյլի Թելեգրաֆ»-ի գրող Թոմ Յութլին 2003 թվականին նկարագրեց Ջեքսոնին իբրև «հույժ կարևոր» և «հանճար» բառերով[81]։ Նրա ազդեցությունը երիտասարդ կատարողների վրա աննախադեպ է[82]։ Բրազիլացի լրագրող Սերժիու Մարտինիշն իր հոդվածում գրել էր, որ Ջեքսոնի աշխատանքից հետո «փոփ աստղ» դառնալու համար պարը պարտադիր է։

Մայքլի աշխատանքն իր ազդեցությունն ունի նույնիսկ այնպիսի «աստղերի» աշխատանքներում, ինչպիսիք են Բեյոնսե[83], Աշերը[84], Մրայա Քերին[85], Գրինդեյը[86], Բրիթնի Սփիրսը[85], Մադոննան[87] Ջասթին Թիմբերլեյքը[88], Ջասթին Բիբերը, Քրիս Բրաունը, 50 Cent[89] և այլք։ Ջեքսոնի երգերը և տեսահոլովակները, այնպիսիք, ինչպիսիք են Թրիլլերն, օգնեցին «քանդել» ռասայական խտրականությունը, Ջեքսոնն առաջին սևամորթ արտիստն էր, ում ցուցադրեցին MTV-ով, և ռոքի շրջանից անցում կատարվեց դեպի առ-ն-բի և փոփ, և հետևաբար, այդ ոճերի ձևավորման մեջ նա ուներ իր աննախադեպ ավանդը։ Այն առ-ն-բին և փոփը, որն այժմ լսում ենք մենք, ձևավորվել է հենց Ջեքսոնի շնորհիվ։ Մայքլի տոսահոլովակները հիմնականն էին MTV-ի թրեքլիսթ-ում 90-ական թվականներին։ 80-ների կեսերին «Թայմ» ամսագրի լրագրող-քննադատ Ջեյ Կոքսը նշել էր, որ Ջեքսոնը «The Beatles»-ից հետո ամենավառ աստղն է։ 90-ններին «Vanity Fair» ամսագիրը նկարագրում էր Ջեքսոնին իբրև «բոլոր ժամանակների ամենապոպոուլյառ արտիստի»։

Իր մահից անմիջապես անց, 2009-ի հունիսի 25-ին MTV-ն, հիշատակի տուրք մատուցելով, վերադարձավ ալիքի սկզբնական՝ երաժշտական տեսահոլովակների ձևաչափին[90]։ Ալիքը ժամեր շարունակ հեռարձակում էին Ջեքսոնի տեսահոլովակները, դրանց ընդմիջումներում ուղիղ եթերով հեռարձակվող նորությունների հատուկ թողարկումներում ցուցադրելով MTV-ի անձնակազմի և հայտնի մարդկանց ռեակցիան։ Ալիքի հեռարձակման ռեժիմի մեջ այդ փոփոխությունն իր գագաթնակետին հասավ հաջորդ շաբաթ՝ Ջեքսոնի հրաժեշտի երեկոն ուղիղ եթերում ցուցադրելով[91]։ Հիշատակի երեկոյի ժամանակ Մաթաուն Ռեքսորդսի հիմնադիր Բերրի Գորդին նկարագրեց Մայքլին իբրև «մեծագույն արտիստի, ով երբևէ ապրել է[92][93][94]։

Նորաձևություն

խմբագրել

Ֆիլիպ Բլոխն ասել է. «Մայքլ Ջեքսոնը չի ազդվում նորաձևությունից, նորաձևությունն է ենթարկվում նրան»[95]։ Դեռ սկզբից Ջեքսոնը նկարագրվում էր որպես չափազանց յուրահատուկ ոճի տեր անձ, ով կրում էր ծոպավոր վերնաշապիկներ, բարձր կրունկներ, լայն զանգակատակ տաբատներ և ցցված գլխարկով զարդարում էր իր տեսքը։ Off the Wall-ի ժամանակ նա փոխեց իր ոճը, հագնելով տուքսեդո (անգլերեն tuxedo) ժակետներ, ցցումներով շալվարներ, հաստ սպիտակ գուլպաներ, սև փայլուն լյոֆերների հետ (լյոֆեր, անգլերեն loafer, մոկասինների նման կաշվից թեթև կոշիկներ), անմիջապես տալով իրեն դասական տեսք և յուրօրինակություն՝ դրանով իսկ սկզաբնավորելով իր իմիջը[96]։ Thriller-ի ժամանակաշրջանում Ջեքսոնը դարձավ նորաձևության «դեմք», ով հայտնի դարձրեց մի շարք պարագաներ, որոնք նա կրում էր իր տեսահոլովակների մեջ, մրցանակաբաշխությունների և բեմական ներկայացումների ժամանակ։ Այդ պարագների մեջ մտնում են Beat It կարմիր բաճկոնը, օդաչուական կարմիր ակնոցները, զինվորական բաճկոնները, կարճ շալվարները, սպիտակ փայլուն գուլպաներով, «Billie Jean»-ի սև ժակետը, սև ֆեդոռա, և ամենահայտնին՝ նրա միակ սպիտակ ձեռնոցը, որը նա առաջին անգամ հագել էր Մոթաունի 25-ամյակին նվիրված «Motown 25։ Երեկ, Այսօր, Ընդմիշտ» համերգին[97][98]։ 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբին Ջեքսոնը սկսեց կրել ռազմական արծաթագույն շորեր՝ նրա այցեքարտ հանդիսացող մանժետների հետ, Bad շրջագայության ընթացքում նա շարունակում էր ներկայանալ նույն ոճում, բայց այս սնագամ ոսկեգույն շորերով, Dangerous և HIStory շրջագայությունների ժամանակ նա կրում էր ավելի ֆուտուրիստական (անգլերեն futuristic) ռազմական շորեր[99]։ 1990-ականների կեսերին և 90-ականների վերջերին Ջեքսոնը ընդունեց ավելի զուսպ տեսք, կրելով հիմնականում թեթև ծածանվող վերնաշապիկներ և նույնիսկ երևալով մերկ կուրծքով, սակայն նա ժամանակ առ ժամանակ վերադառնում էր իր ռազմական հանդերձանքներին[100]։ Հետագա տարիների դատական քաշքշուկների ժամանակ Ջեքսոնը կրում էր բժշկական դիմակ, պահում էր հովանոց՝ իրեն արևից պաշտպանելու համար։ Հետագայում նրան քննադատեցին ԶԼՄ-ները և իրավական վերլուծաբանները 2005 թվականի դատի ժամանակ դատարանին հարիր տեսքով չներկայանալու համար (այդ ժամանակ Ջեքսոնը դատից ուշացել էր մեկ ժամով և ներկայացել էր գիշերանոցով, որի վրայից նա հագել էր երկար վերարկու)։ Մերի Ֆուլգինիթի Ջենուն՝ նախկին դաշնային դատախազը, ով այժմ քրեական պաշտպանության իրավաբան է, նկարագրում էր Ջեքսոնին «Կարծես նա պատրաստ էր նետվել և կատարել լուսնային քայլվածք»[101]։ Իր վերջին հրապարակային հայտվելը եղավ դիզայներ Քրիսթիան Օդիժեի ծնննդյան տարեդարձը[102], որի ժամանակ Ջեքսոնը և Օդիժեն բանակցույթուններ սկսեցին վարել և ավելի ուշ սկսեցին աշխատել հագուստի թողարկաման վրա։ Թողարկման համար նախատեսված պարագաների ցանկում էին Ջեքսոնի դիմանկարով կարմիր բաճկոն, սև կաշվե գոտի՝ մեծ ճարմանդով, որի վրա գրված էր Bad, արծաթագույն գուլպաներ, արծաթագույն ձեռնոցներ և հովանոց։ Օդիժեն զբաղված էր իմի բերելով ապրանքանիշի վերջնական տեսքը[103]։

Ջեքսոնի ստեղծագործական ոճը մեծ ազդեցություն է թողել երիտասարդ սերնդի վրա[104]։ Նրան նկարագրում էին որպես մի մարդու, ով ուներ նորարական ոճի զգացողություն, ով ազդել է ժամանակակից բրենդմեյքերների վրա, որոնք կրկնօրինակում են նրա ոճը, ինչպես շատ ժամանակակից երգիչներ։ 2009 թվականի նոյեմբերին Ջեքսոնի հավաքածուի մի մասը աճուրդի հանվեց Նյու Յորքում։ Այն ներառում էր Ռայնսթոնի ձեռնոցը, որը Մայքլը կրել է լուսնային քայլավծքի առաջին ցուցադրման ժամանակ, այն վաճառվեց 350, 000 դոլարով՝ 9 անգամ սկզբնական արժեքից թանկ[105]։ Այլ պարագաների շարքում էին 1989 թվականի Bad-ի ժակետը, որը վաճառվեց 225, 000 դոլարով և գլխարկը՝ 22, 000 դոլարով[106]։

Տեսահոլովակներ և խորեոգրաֆիա

խմբագրել

Ջեքսոնը հիշատակվում է որպես «Երաժշտական տեսահոլովակների Թագավոր»[107]։ «Allmusic»-ից Սթիվ Հյուին նշել է, թե ինչպես Ջեքսոնը տեսահոլովակը վերածեց արվեստի՝ միաժամանակ վերջ դնելով ռասայական խտրականությանը[108]։

Thriller-ից առաջ Ջեքսոնը պայքարում էր որպեսզի հովանի ստանար MTV-ում, պնդելով, որ ինքը աֆրոամերիկացի է[109]։ CBS ձայնագրման ստուդիայի ճնշման տակ MTV-ին հորդորեց սկսել «Billie Jean»-ի և հետագայում «Beat It»-ի ցուցադրումը, երկարաժամկետ համագործակցել Ջեքսոնի հետ, ինչպես նաև օգնել այլ սևամորթ երաժիշտներին ճանաչում ձեռք բերելու գործընթացում[110]։ MTV-ի անձնակազմը ժխտեց այն փաստը, որ նրանք ճնշման տակ են փոխել իրենց գործելակերպը։ MTV-ն պնդում էր, որ նրանք ռոք երաժշտություն էին հնչեցնում՝ հաշվի չառնելով ռասայական հարցերը[111]։ Իր տեսահոլովակների տեղադրումը MTV-ում, օգնեց «քարտեզի վրա» համեմատաբար երիտասարդ ալիքի վրա հանրաճանաչ դառնալ և սևեռել MTV-ի հայացքը դեպի առ-ն-բի և փոփ[110][112]։ «Motown 25 Երեկ, Այսօր, Հավիտյան» համերգի ժամանակ նրա ելույթը փոխեց բեմական շոուի մակարդակը։ Այն, որ Ջեքսոնը ֆոնոգրամայով էր երգում, դա արտասավոր չէր, բայց այն, որ կատարման ժամանակ տակտը չի պահպանվում, դա էր արտասավոր։ Ինչևէ, կատարումը կենդանի էր, կամ ֆոնոգրամայով, լսարանի համար երկրորդական էր։ Այսպիսով, ստեղծվում է ժամանակաշրջան, որտեղ երաժիշտները բեմի վրա ստեղծում են տեսահոլովակի տեսարան[113] Կարճ ֆիմերը, ինչպիսին էր «Thriller»-ը, երկար ժամանակ Ջեքսոնին անկրկնելի դարձրեցին։ «Thriller»-ի խորեոգաֆիան դարձավ փոփ մշակույթի մի մեծ մաս, ընդօրինակվելով ամենուր՝ հնդկական ֆիլմերից մինչև ֆիլիպինյան բանտեր[114]։ «Thriller» կարճամետրաժ ֆիլմը որակվեց որպես բարձրաստիճան երաժշտական տեսահոլովակ և որպես ամենահաջող տեսահոլովակ գրանցվեց «Գինեսի» գրքում[49]

19 րոպե տևողությամբ «Bad» տեսահոլովակում, Մարտին Սկորսեզեի գլխավորությամբ, Ջեքսոնն սկսեց ներկայացնել սեռական պատկերացումներ ու խորեոգրաֆիա, որոնք մինչ այդ իր աշխատանքներում չէին եղել։ Նա պատահաբար ճանկում կամ հպվում էր իր կրծքավանդակին, իրանին։ 1993 թվականին Օպրա Ուինֆրիին տված հարցին, թե ինչու նա դիպավ-ճանկեց իր առնանդամը, նա պատասխանեց, «Կարծում եմ, դա պատահեց ենթագիտակցաբար» և ավելացրեց, որ դա պլանավորված չէր, «Ուղղակի մի բան, որ ստիպում է երաժշտությունը»։ «Dangerous»-ի կատարման ժամանակ, անդամին դիպչելը խորեոգրաֆացված էր, քանզի նրան ուղեկցող պարողները նույնպես դա արեցին՝ կարմիր ձեռնեցնորով։ «Bad»-ն արժանացավ երկրպագուների թե գովեստի, թե քննադատական խոսքերի։

«Leave Me Alone» երաժշտական տեսահոլովակն ԱՄՆ-ում պաշտոնապես էկրան չբարձրացավ, 1989 թվականին այն առաջադրվեց «Billboard Music Video» մրցանակաբաշխության 4 անվանակարգերում՝ շահելով 3-ը։ Նույն տարում այն շահեց «Ոսկե Առյուծ» մրցանակը՝ հատուկ էֆֆեկտների որակի համար։ 1990 թվականին «Leave Me Alone»-ը «Լավագույն Երաժշտական Տեսահոլովակ» անվանակարգում շահեց Գրեմի[115]։ 1980 թվականին «MTV Video Vanguard Artist of the Dance» մրցանակը տրվեց Ջեքսոնին, արվեստում իր նոր նվաճումների համար, հաջորդ տարի այդ մրցանակը նրան մեծ հռչակ բերեց[43]։

«Black or White»-ն ուղեկցվում էր վիճելի երաժշտական տեսահոլովակով, որը 1991 թվականի նոյեմբերի 14-ին միաժամանակ ներկայացվեց 27 երկրներում, այն ունկնդրեց 500 միլիոն մարդ, այդ հոլովակը երբևէ ամենաշատ դիտված երաժշտական տեսահոլովակն էր[48][116]։ Այն սեռական զգացումները պատկերում էր որպես բռնության նկարագրություն, որի համար Ջեքսոնը ներողություն խնդրեց[117]։

«Remeber the Time»-ը մանրամասն մշակված արտադրանք էր, որը դարձել էր նրա ամենաերկար տեսահոլովակներից մեկը՝ 9 րոպե տևողությամբ։ Ըստ տեսահոլովակի սցենարի իրադարձությունները զարգանում են հին Եգիպտոսում, Մայքլի հետ նկարահանվել են Էդդի Մերֆին և թոփ մոդել Իմանը, ողջ տեսահոլովակը ուղեկցվում է յուրահատուկ պարային շարժումներով[118]։

«In the Closet»-ի տեսահոլովակը Ջեքսոնի ամենակրքոտ տեսահոլովակն է։ Այն ներկայացնում է սուփեր մոդել Նաոմի Քեմբելը, ով տեսահոլովակի մեջ ըստ սցենարի, սիրահետում է Ջեքսոնին։ Հոլովակն իր տեսարանների պատճառով արգելվեց ցուցադրել Հարավային Աֆրիկայում[43]։

«Scream» երաժշտական տեսահոլովակն արտադրված Մարկ Ռոմանեկի և դիզայներ Թոմ Ֆոդենի կողմից՝ Ջեքսոնի ամենավիճելի ցուցադրումներից մեկն էր։ 1995 թվականին այն առաջադրվեց 11 MTV երաժշտական տեսահոլովակ անվանակարգում և շահեց «Լավագույն Պարային Տեսահոլովակ», «Լավագույն Խորեոգրաֆիա» և «Արվեստի Լավագույն Արտադրանք» մրցանակները[119][120]։ Մեկ տարի անց այն ստացավ «Լավագույն Երաժշտական Տեսահոլովակ» մրցանակը «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ։ Հետագայում «Գինեսի» ռեկորդների գիրքն այն որակեց, որպես «Երբևէ գոյություն ունեցած ամենաթանկարժեք երաժշտական տեսահոլովակ՝ 7 միլիոն դոլար արժողությամբ»[48][121]։

«Earth Song»-ն ուղեկցվել է թանկարժեք ու որակյալ երաժշտական տեսահոլովակով, որն առաջադրվել է Գրեմիի «Լավագույն Երաժշտական Տեսահոլովակ» անվանակարգում 1997 թվականին։ Տեսահոլովակն արածածում է շրջակա միջավայրի աղտոտման թեման, ցուցադրվում է անգութ վերաբերմունք կենդանիների նկատմամբ, անտառահատումներ և պատերազմ։ Օգտագործելով հատուկ էֆեկտներ՝ ժամանակն ասես ետ է վերադառնում, պատերազմներն ավարտվում ու անտառները վերաճում են[40][48][122][123][124]։

1997 թվականին էկրան բարձրացած ու 1996 թվականին Կաննի կինոփառատոնում ներկայացված «Հոգիներ» տեսահոլովակը-կարճամետրաժ ֆիլմի հեղինակներն էին Ջեքսոնը և Սթիվեն Քինգն, իսկ արտադրությունը՝ Սթեն Վինսթոնի։ «Ghosts»-ի տեսահոլովակը, որը տևում է 38 րոպե, գրանցվեց «Գինեսի» ռեկորդների գրքում՝ որպես «Աշխարհի ամենաերկար երաժշտական տեսահոլովակ»[48][122][123][124]։

Կարողություն

խմբագրել

Ջեքսոնի եկամուտն իր սոլո կարերայից գնահատվել է 500 միլիոն դոլար։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նրա թողած նյութերը (խոսքը չթողարկված 200 երգերի մասին է) կարող են արժենալ մի քանի միլիարդ դոլար[125]։ Սակայն 2007 թվականին Associated Press-ի ստացված տեղեկությունների համաձայն, Ջեքսոնի Sony / ATV-ում ունեցած բաժնետոմսերը գնահատվել են 236 միլիոն դոլար։ Ջեքսոնի մահվանից հետո պարզ դարձավ, որ նա ունի 500 միլիոն դոլարի պարտք, սակայն միայն Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ ֆիլմը հավաքեց 252,3 միլիոն դոլար[126], իսկ 2010 թվականին Սոնիի հետ կապած պայմագիրն արժեցավ 250 միլիոն դոլար[24]։ Ջեքսոնը նաև Sony/ATV ընկերության համասեփականատեր է, և միասին գտնվում են MIJAC երաժշտական կատալոգի կառավարման մեջ։ Sony/ATV-ն հիմնադրվել 1995 թվականին՝ իբրև Ջեքսոնի և SONY-ի համատեղ ձեռնարկություն։ Այն պարունակում է ավելի քան 2 միլիոն երգ։ Այդ թվում այնպիսի հիթեր, ինչպիսիք են «New York, New York», «All You Need Is Love», «You’ve Got a Friend», «Moon River», «Jailhouse Rock», «The Mission Impossible Theme», «Ain’t No Mountain High Enough», «Over the Rainbow», «Stand By Me», «I Heard It Through the Grapevine» և «Singin’ in the Rain»։ Բացի այդ ընկերությունը ներկայացնում է այնպիսի երգիչների հեղինակային իրավունքներ՝ ինչպիսիք են The Beatles, Leonard Cohen, Neil Diamond, Բոբ Դիլան, Մարվին Գեյն, Մայքլ Ջեքսոն, Queen, The Rolling Stones, Sting, Wyclef Jean, Սթիվի Ուանդեր, Բեյոնսե, Jay-Z, Նորա Ջոնս, Ալիշա Քիզ, Lady Gaga, P!nk, Շակիռա, Թեյլոր Սվիվթ, Քանյե Ուեստ[66]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական

խմբագրել
Հունվարի 24, 1972
CD
Օգոստոսի 4, 1972
CD
Ապրիլի 13, 1973
CD
Հունվարի 16, 1975
CD
Օգոստոսի 10, 1979
CD
Նոյեմբերի 30, 1982
CD
Օգոստոսի 31, 1987
CD
Նոյեմբերի 26, 1991
CD
Հունիսի 16, 1995
CD
Հոկտեմբերի 10, 2001
CD

Ետմահու՝ նոր երգերով թողարկումներ

խմբագրել
Դեկտեմբերի 10, 2010
CD
Մայիսի 13, 2014
CD

Հավաքածուներ և այլ թողարկումներ

խմբագրել
Մայիսի 20, 1997
CD
Նոյեմբերի 18, 2003
CD/DVD-Number Ones (DVD)
Նոյեմբերի 16, 2004
CD+DVD
Հուլիսի 19, 2005
CD
Փետրվարի 20, 2006
CD+DVD
Փետրվարի 8, 2008
CD+DVD
Օգոստոսի 22, 2008
CD
Հուլիսի 29, 2009
CD
Սեպտեմբերի 1, 2009
CD
Հոկտեմբերի 26, 2009
CD+DVD

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր Տնօրեն Ծն
1973 Save The Children Ինքն իր Ստան Լեթհեն
1978 Վիզ Խրտվիլակ Սիդնեյ Լամեթ [127]
1986 Կապիտան Իո Կապիտան Իո Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա [128]
1988 Լուսնային ճամփորդ Մայքլ Ջեքսոն Ջերրի Կրամեր [129]
1997 Հոգիներ Մաեստրո/Մայոր/Վամպիր/Դիակ Ստան Վինստոն [130]
2002 Men in Black II Գործակալ Էմ (էպիզոդ) Բարրի Սոնենֆիլդ [131]
2004 Miss Cast Away and the Island Girls Գործակալ ԷմՋի(էպիզոդ) Բրայան Մայքլ Սթոլլեր [132]
2009 Ահա և վերջ Ինքն իր Քեննի Օրտեգա և Sony [133]
2011 Michael Jackson։ The Life of an Icon Ինքն իր Andrew Eastel
2012 Freddie Mercury։ The Great Pretender Ինքն իր Rhys Thomas

Շրջագայություններ

խմբագրել

Մայքլ Ջեքսոնի համերգային շրջագայությունները սկիզբ են առնում The Jackson 5 խմբի կազմում, որի առաջի համերգը անց է կացվել ԱՄՆ-ի քաղաքներում 1970 թ․-ի վերջում։ Որից հետո եղբայրները ևս երեք համերգային շրջագայություն են ունեցել հայրենիքում, այնուհետ եղել են հաջողակ շրջագայություններ Եվրոպայում 1972 թ․-ին, իսկ 1973 թ․-ի այլ մայրցամաքներում։

Motown-ից Epic Records փոխադրվելուց և անվանումը փոխելուց հետո, խումբը Եվրոպայում նոր շրջագայություն ունեցավ, որի ժամանակ հանդես եկավ Եղիսաբեթ II-ի համար նույնպես[134]։ 1978 թ․-ի նրանք ցուցադրեցին Interim ելույթների շարքը։ 1978 թ․-ի դեկտմեբրի 17-ին թողարկվեց Destiny ալբոմը, իսկ մեկ ամիս անց մեկնարկեց համերջային շրջագայությունը։ 1981 թ․-ի ԱՄՆ-ի 36 քաղաքներում ցուցադրվեց Triumph Tour-ը։ Եղբայրների հաջորդ շրջագայությունը տեղի ունեցավ 1984 թ․-ին այն բանից հետո, երբ թողարկվեց Victory ալբոմը, իսկ Մայքլը որպես սոլո երգիչ թողարկեց Thriller-ը։ Victory Tour-ը ներառեց իր մեջ 55 համերգ ԱՄՆ-ում և Կանադայում, և հավաքեց 75 միլիոն․ դոլար։ Այս շրջագայությունը եղբայրների վերջին համատեղ հյուրախաղերն էին։

Ջեքսոնի առաջին համաշխարհային սոլո շրջագայությունը սկսվեց 1987 թ․-ի սեպտեմբերի 12-ին Տոկիոյում։ Bad World Tour դարձավ ֆինանսական առումով ամենահաջողակ շրջագայությունը ողջ պատմության ընթացքում, ինչպես նաև ամենահաճախվողը։

Համերգների հաջորդ շրջանը՝ Dangerous World Tour-ը, մեկնարկեց 1992 թ․-ին, այն տևեց մինչ 1993 թ․-ը, չնայած այն փաստին, որ համաերգների հաճախելիությունը շատ էր, Ջեքսոնը որոշեց կրճատել հյուրախաղերը։ Դա կապված էր Ջեքսոնի հոգեբանական իրավիճակի հետ, քանզի նա ծանր էր տանում 1993 թ․-ին ներկայացված մանկապղծության մեղադրանքը։ 1996-1997 թ․-ններին տեղի անցկացվեց HIStory World Tour-ը, որը ներառեց 82 համերգ։ Այս շրջագայությունը, որը հաճախեցին ավելի քան 4,4միլիոն․ մարդ, դարձավ Ջեքսոնի վերջին համերգային շարքը։ Երգիչը մահացավ ավելի քիչ քան 3 շաբաթ մինչ նրա նոր This Is It շրջագայությունը [135]։

Սկիզբ Ավարտ Անվանում
1987 1989 Bad համաշխարհային շրջագայություն
1992 1993 Dangerous համաշխարհային շրջագայություն
1996 1997 HIStory համաշխարհային շրջագայություն
2009 2010 This Is It (չկայացած)

Ֆիլատելիա

խմբագրել

Մայքլ Ջեքսոնին նվիրված փոստային նամականիշերի և այլ ֆիլատելիստական նյութերի ամբողջությունը։ Մայքլ Ջեքսոնին նվիրված նամականիշեր և այլ նյութեր են թողարկվել Սենտ Վինսենթում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Բուրկինա Ֆասոյում, Անգոլայում, Բուրունդիում, Գվինեայում և այլ երկրներում։

Մրցանակներ

խմբագրել
 

Մայքլ Ջեքսոնը
սպիտակ տանը.
1984 թ.

Հիմնական
մրցանակաբաշխություն
Հաղթանակներ
Ամերիկյան
երաժշտական
մրցանակ
26 անգամ
Billboard մրցանակ
40 անգամ
BRIT մրցանակ
7 անգամ
Golden Globe մրցանակ
1 անգամ
MOBO մրցանակ
1 անգամ
Գրեմի
15 անգամ
Գինեսի ռեկորդների գիրք
13 անգամ
MTV մրցանակ
13 անգամ
Soul Train մրցանակ
10 անգամ
NAACP Image մրցանակ
14 անգամ
RIAA մրցանակ
56 անգամ
American Video մրցանակ
2 անգամ
Համաշխարհային երաժշտական մրցանակ
12 անգամ
Ընդհանուր
Հիմնական մրցանակաբաշխություն 366 անգամ
  • 1984 - Մրցանակ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից «Մեքենան անսթափ վիճակում վարելու դեմ պայքարի մեջ իր ունեցած ավանդի համար»
  • 1991 - Տարվա մարդ, «Ֆորբս» ամսագրի տվյալներով
  • 1993 - «Կենդանի լեգենդ»
  • 1995 - HIStory ալբոմի համար մրցանակ
  • 1999 - Տարվա մարդ, «Ֆորբս» ամսագրի տվյալներով
  • 2000 - Մոնտե Կարլո, World Music Awards 2000 մրցանակաբաշխություն, 1000-ամյակի Մարդ (Millennium)
  • 2002 - American Music Awards 2002 մրցանակաբաշխություն, «Դարի Արտիստ»
  • 2007 - Մոնտե Կարլո, Տարվա մարդ

Նրա հետևյալ 5 սոլո ստուդիական ալբոմները ճանաչվել են աշխարհում ամենա լավ վաճառվող ալբոմներ․

Thriller-ը դեռ մնում է աշխարհում ամենալավ վաճառվող ալբոմը (վերջին տեղեկություններով վաճառվել է մոտ 175 միլիոն օրինակ)։

Նա այն եզակի երգիչներից է ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Նա գրանցել է 13 ռեկորդ Գինեսի ռեկորդնորի գրքում, դրանց թվում էր «բոլոր ժամանակների ամենաջողակ երգիչ»։ Ինչպես նաև 15 Գրեմի, 26 American Music Awards, 12 World Music Awards և ավելի քան 780 միլիոն վաճառված ալբոմ։ Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների իր բարեգործությունների համար։ Մայքլը ճանաչվել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի» լավագույն երգիչ։ Ջեքսոնի անունը 2002 թվականին գրանցվել է «Songwriters Hall» փառքի սրահում։

Մայքլ Ջեքսոնի Գինեսի ռեկորդներ

խմբագրել
  1. Ամենաերիտասարդ երգիչը ով գլխավորել է ԱՄՆ-ի հիթ-շքերթները (11 տարեկան)
  2. Առաջի երաժիշտը ով վաստակել է $100 միլիոն մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ-ից դուրս (1989 թ)
  3. «You Are Not Alone» երգը առաջին երգն էր որը մեկնարկեց Billboard-ի առաջին հորիզոնականից (1995 թ)
  4. «Off the Wall» ալբոմը առաջինն էր որի 4 սինգլները մտան թոփ 10 (1979 թ)
  5. Triller-ը բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ալբոմն է (1982 թ) (ռեկորդը չի գերազանցվել մինչ այսօր)
  6. Thriller-ը 37 շաբաթ գտնվում էր ամերիկյան հիթ-շքերթների առաջին հորիզոնականում
  7. Thriller-ը առաջին սկավառակն էր որը չէր լքում հիթ-շքերթները մեկ տարի շարունակ
  8. 1984 թվականին նա «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել էր միանգամից 8 մրցանակի։ Ռեկորդը կրկնել է գիթարիստ Կառլոս Սանտանան 2000 թվականին։
  9. Պեպսիի 4 տեսահոլովակներում նկարահանվելու համար նա ստացել է $12 միլիոն
  10. 1988 թվականին Wembley ստադիոնում (Լոնդոն) կայացած համերգը ռեկորդ է սահմանել ըստ մարդկանց հաճախելիության թվի (504 հազար մարդ)
  11. 1997 Ջանեթ Ջեքսոնի հետ նկարահանած «Scream» տեսահոլովակը մինչև այժմ համարվում է ամենաթանկ տեսոահոլովակը ($7 միլիոն)
  12. «Ghosts» տեսահոլովակը համարվում է ամենա երկար տեսահոլովակը (38 րոպե)
  13. 2001 թվականին Sotheby՝s աճուրդի ժամանակ Մայքլ Ջեքսոնի արձանիկը վաճառվեց ռեկորդային $5,6 միլիոն[136][137]։

Ջեքսոնների ընտանիք

խմբագրել

Ջեքսոնների ընտանիք, երաժիշտների ընտանիք է, որի անդամներն ստեղծագործում են ռիթմ-և-բլյուզ, սոուլ, ռոք, փոփ, դիսկո ոճերում։ Նրանց ամենահաջողված խումբը The Jackson 5-ն էր, իսկ մենակարտարներից ամենաճանաչվածները Մայքլ և Ջանեթ Ջեքսոններ են։

Ջեքսոնների ընտանիքի հետ շատ սկանդալներ են կապված, սկսած 1993 թվականին Մայքլին մանկապղծության մեջ կեղծ մեղադրանքներից մինչ 2004 թվականին Ջանեթի ուղիղ եթերում կուրծքի մերկացում։ Ինչպես նաև բազմաթիվ վեճեր ընտանիքի ներսում։ Հարկ է նշել, որ Ջեքսոնների ընտանիքն իր մեծ ներդրումն է ունեցել շոու-բիզնեսի զարգացման մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.europe1.fr/culture/exclusif-voici-lemplacement-exact-du-tombeau-de-michael-jackson-3906414
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գրեմմի — 1958.
  3. https://www.premiere.fr/Cinema/Michael-Jackson-et-ses-amis
  4. 4,0 4,1 4,2 4,3 Michael Jackson Artist Biography by Steve HueyAllMusic.
  5. 5,0 5,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Babelio (ֆր.) — 2007.
  7. Discogs — 2000.
  8. Dutch Top 40
  9. «Grammy Legend Award». Wikipedia, the free encyclopedia (անգլերեն).
  10. 10,0 10,1 «Ջեքսոնի ալբոմների վաճառքը աճում է». CNN. 2009 թ․ հունիսի 26. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2–ին-ին.
  11. I.B. BAD ON THE YEAR IN MUSIC(չաշխատող հղում)
  12. «List of most expensive music videos». Wikipedia, the free encyclopedia (անգլերեն).
  13. «Martin Bashir: The Greatest Entertainer Has Died». ABC News. 2009 թ․ հունիսի 25. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  14. «Poignant service says goodbye to Jackson». TODAY.com. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  15. «Jackson hailed as greatest entertainer, best dad». Ռոյթերս. 2009 թ․ հուլիսի 7. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  16. I.B. BAD ON THE YEAR IN MUSIC (չաշխատող հղում). Hits Daily Double News, December 21, 2009.
  17. «Майкла Джексона посмертно наградят в России - Новости Общества. Новости@Mail.ru». 2012 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 Էդրիան Գրանտ (30,10,2009). «գլուխ». In Ե. Տռասկեեվիչ (ed.). Майкл Джексон: Иллюстрированная Биография. Մ. Մեդվեդեվ. Սանկտ Պետերբուրգ: Ամֆորա. ISBN ISBN 978-5-367-01215-6. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  19. «C Daily». www.cdaily.am. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  20. «Ահա և Վերջ» Արխիվացված 2009-10-19 Wayback Machine,
  21. «Michael Jackson». The Official Michael Jackson Site. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  22. American Music Awards 2009,
  23. Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է Գրեմի մրցանակի,
  24. 24,0 24,1 2010 թվականի մարտի 16-ին Sony Music Entertainment-ը ստորագրեց ռեկորդային պայմանագիր,
  25. «1984: Michael Jackson burned in Pepsi ad». BBC. 1984 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  26. «Ջեքսոնը այրվածքներ է ստացել» Արխիվացված 2014-04-24 Wayback Machine, «BBC»
  27. Մայքլ Ջեքսոն - History 1980-ականներ Արխիվացված 2009-07-03 Wayback Machine Սեպտեմբերի 12, 1987։ Ջեքսոնը Բեդ տուրի շրջանակներում այցելել է 15 երկիր
  28. [1] Bad Fortune - The Guardian Newspaper, UK - Չորեքշաբթի Հունիսի 15, 2005
  29. Anomalies Unlimited - The HisTory of Michael Jackson’s face Արխիվացված 2013-09-05 Wayback Machine 1987 age 29: people and the press are really talking now
  30. Oprah interview Արխիվացված 2006-05-12 Wayback Machine Jackson: «I have a rare skin disorder called Vitiligo»
  31. ABC News - Surgeon: Michael Jackson A 'Nasal Cripple' Փետրվարի 8, 2003 by ABC news
  32. Moonwalk by Michael Jackson, 1988 «I have had my nose altered twice and I recently added a cleft to my chin»
  33. 33,0 33,1 «'Thriller' video remains a classic 25 years later». TODAY.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  34. http://www.ew.com/ew/gallery/0 Արխիվացված 2018-11-06 Wayback Machine,, 20213730_21, 00.html
  35. Administrator, men. «A farewell to the King of Pop». men. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  36. «Guinness World Records» (PDF). www.guinnessworldrecords.com. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  37. «Michael Jackson». Yahoo Music. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)
  38. Michael Jackson - History 1980s Արխիվացված 2009-07-03 Wayback Machine Մայիսի 16, 1983։ Michael performs the moonwalk for the first time
  39. Gray, Chris; Shah, Saeed (2002 թ․ հոկտեմբերի 3). «Robbie swings historic record deal with EMI». Լոնդոն: The Independent. Վերցված է 2010 թ․ Մարտի 24-ին.(չաշխատող հղում)
  40. 40,0 40,1 «Gold and Platinum». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ Ապրիլի 27-ին.
  41. «Michael Jackson sulla sedia a rotelle». Affari Italiani. 2008 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ Մայիսի 10-ին.
  42. Carter, Kelley L. (2008 թ․ օգոստոսի 11). 0, 1329158.story «New jack swing». Chicago Tribune. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  43. 43,0 43,1 43,2 43,3 43,4 43,5 43,6 George overview 45-46,
  44. 44,0 44,1 Johnson, Robert (1992 թ․ մայիս). «Michael Jackson: crowned in Africa». Ebony. Վերցված է 2008 թ․ Հուլիսի 23-ին.
  45. Campbell (1995), pp. 14–16
  46. Harrington, Richard (Փետրվարի, 1992). «Jackson to Tour Overseas». The Washington Post.
  47. Taraborrelli, pp. 452–454
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 48,5 George, pp. 48–50
  49. 49,0 49,1 «Jackson receives his World Records». Yahoo!. (Նոյեմբերի 14, 2006). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2006 թ․ Նոյեմբերի 16-ին.
  50. [2], World Music Awards 2006
  51. «Michael Jackson, pop music legend, dead at 50» (անգլերեն). CNN. 2009 թ․ հունիսի 25. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  52. 52,0 52,1 «Singer Michael Jackson dead at 50-Legendary pop star had been preparing for London comeback tour» (անգլերեն). MSNBC. 2009 թ․ հունիսի 25. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  53. Michael Harvey (26-06-2009). «Fans mourn artist for whom it didn't matter if you were black or white». The Times. Արխիվացված է օրիգինալից 2011-09-20-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  54. Andrew Blankstein, Phil Willon (2009 թ․ հունիսի 25). «Michael Jackson is dead (Updated)» (անգլերեն). The Los Angeles Times.
  55. «King of pop Michael Jackson is dead» (անգլերեն). Guardian. 2009 թ․ հունիսի 25. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  56. [hhttp://korrespondent.net/showbiz/music/886701 12 ֆանատ ինքնասպան է եղել]
  57. Jack Gillum (Հունիսի 26.2009 թ). «News of Jackson death breaks Web records». USA Today. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  58. 58,0 58,1 Sharon Gaudin (Հունիսի 26.2009 թ). «Michael Jackson's death sparks Internet crush». Computerworld. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  59. Chloe Albanesius (Հունիսի 26.2009 թ). «Jackson's Death Prompts Record Traffic for Yahoo». PC Magazine. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  60. «Google & Twitter crash at news of Jackson's death». Institute of Commercial Management. Հունիսի 26.2009 թ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  61. «Current events and traffic spikes». Wikimedia Foundation. Հունիսի 25.2009 թ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  62. Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին, «Ֆորեստ Լոուն» գերեզմանատանը Արխիվացված 2009-09-06 Wayback Machine։
  63. Մայքլի ունեցվածքը կբաժանվի իր ընտանիքի, երեխաների և իր բարեգործական ֆոնդերի միջև
  64. Մայքլի ձեռնոցը վաճառվել է $335 000-ով
  65. Michael Jackson estate, Sony Music Entertainment strike distribution deal,:
  66. 66,0 66,1 SONY/ATV Music Publishing signs exclusive administration agreement to represent MIJAC music catalogus Արխիվացված 2014-07-27 Wayback Machine, :
  67. Майкл Джексон «снова стал отцом»
  68. «Մայքլ Ջեքսոն։ Փոփի Արքա, թե Wacko Jacko?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  69. «Michael Jackson's Secret Childhood». VH1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  70. Taraborrelli, J. Randy (2004). The Magic and the Madness. Terra Alta, WV: Headline. ISBN 0-330-42005-4.
  71. «Can Michael Jackson's demons be explained???». BBC. 27 июня 2009 года. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  72. Campbell, Lisa (1995). Michael Jackson: The King of Pop's Darkest Hour. Branden. ISBN 0828320039.
  73. Lewis, Jel (2005). Michael Jackson, the King of Pop: The Big Picture: the Music! the Man! the Legend! the Interviews!. Amber Books Publishing. ISBN 0-974977-90-X.
  74. Նելսոն, Ջորջ (2004). Michael Jackson: The Ultimate Collection booklet. Sony BMG
  75. Մակապղծության մեղադրանքի պատճառով վատթարացել է համաշխարհային ՄեգաՍթար Մայքլ Ջեքսոնի առողջությունը Արխիվացված 2010-04-08 Wayback Machine,:
  76. «Մայքլին մանկապղծության մեջ մեղադրողը ինքնասպան է եղել». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  77. Michael Jackson, the king of pop ... – Google Books. Books.google.com. Վերցված է 2009 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  78. «Michael Jackson saved my life». scarborougheveningnews.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ Հունիսի 28-ին.
  79. «James Brown – Jackson Attends Brown's Public Funeral – Contactmusic News». Contactmusic.com. Վերցված է 2009 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  80. Taraborrelli, p. 60
  81. Utley, Tom (2003 թ․ մարտի 8). «Of course Jackson's odd - but his genius is what matters». London: The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ Հուլիսի 23-ին.
  82. «ADL happy with Michael Jackson decision». Anti-Defamation League. (June 22, 1995). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
  83. «Beyoncé, Top Stars Tip Their Hats to Michael Jackson». People. 2009 թ․ հունիսի 27. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  84. Jean-Louis, Rosemary (2004 թ․ նոյեմբերի 1). «Usher, Usher, Usher: The new 'King of Pop'?». CNN. Վերցված է 2007 թ․ Մարտի 6-ին.
  85. 85,0 85,1 Reid, Antonio. «Michael Jackson». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2007 թ․ Մարտի 6-ին.
  86. «Green Day Look Forward To Janet Jackson's VMA Tribute To Michael». MTV. 2009 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012-06-10-ին. Վերցված է 2009 թ․ Սեպտեմբերի 13-ին.
  87. «Michael Jackson Is The Reason». AZcentral. 2009 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ Հուլիսի 4-ին.
  88. Taraborrelli, pp. 614–617
  89. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010-02-06-ին. Վերցված է 2010-04-27-ին.
  90. Barnes, Brokes (2009 թ․ հունիսի 25). «A Star Idolized and Haunted, Michael Jackson Dies at 50». New York Times. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.
  91. «More adds, loose ends, and lament». The 120 Minutes Archive. 2009 թ․ հուլիսի 25. Վերցված է 2009 թ․ Հուլիսի 26-ին.
  92. «Farewell to a King». People. 2009 թ․ հուլիսի 20.
  93. «Berry Gordy -Brings Mourners To Their Feet With Jackson Tribute». Contact Music. 2009 թ․ հուլիսի 7. Վերցված է 2009 թ․ Նոյեմբերի 26-ին.
  94. «Michael Jackson hailed as greatest entertainer, best dad». Ռոյթերս UK. 2009 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019-09-12-ին. Վերցված է 2009 թ․ Նոյեմբերի 26-ին.
  95. «Phillip Bloch on Michael Jackson – The Style Icon and Man Behind the Mask». Style List. 2009 թ․ հունիսի 29. Վերցված է 2010 թ․ Մարտի 31-ին.
  96. mensflair.com: Michael Jackson: A Fashion Retrospective, Նոյեմբերի 29 2009
  97. Napleton, Kate (2009 թ․ հունիսի 26). «Michael Jackson: A Fashion Retrospective». Film.com. RealNetworks. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  98. Vena, Jocelyn (2009 թ․ հունիսի 29). «Michael Jackson's Style Legacy, From Military Jackets To One Glove Singer». MTV. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2010-02-10-ին. Վերցված է 2010 թ․ Մարտի 31-ին.
  99. celebrityclothingline.com: Michael Jackson: A Fashion Retrospective Արխիվացված 2012-07-22 archive.today, Նոյեմբերի 29 2009
  100. Booth Moore (2009 թ․ հունիսի 26). «Michael Jackson: king of style». Los Angeles Times. A Tribune Company. Վերցված է 2010 թ․ Մարտի 31-ին.
  101. «Michael Jackson Goes to Court: To Moonwalk or to Tiptoe?». The New York Times. The New York Times Company. 2005 թ․ փետրվարի 6. Վերցված է 2010 թ․ Մարտի 31-ին.
  102. Gine Serpe, Cristina Gibson, Claudia Rosebbaum (2009 թ․ օգոստոսի 19). «Ed Hardy Designer Christian Audigier Talks Jon Gosselin, Michael Jackson». E! Online. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  103. Herndon, Jessica (2009 թ․ օգոստոսի 21). «Ed Hardy Designer On His Clothing Line Dedicated to Michael Jackson». People. Time Warner Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  104. bet.com:Michael Jackson: A Fashion Tribute, Նոյեմբերի 29 2009
  105. «Jackson's Moonwalk Glove Sells For $350,000». Contact Music. Contactmusic.com Ltd. 2009 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  106. «Michael Jackson Moonwalk glove auctioned for $350,000». BBC News. BBC Online. 2009 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
  107. Chery, Carl: XXL: Michael Jackson Special Collecters Edition, page 95. American Press.
  108. Huey, Steve. «Michael Jackson - Biography». Allmusic. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 11-ին.
  109. «Michael Jackson, "Billie Jean," directed by Steve Barron, produced by Simon Fields & Paul Flattery,». Blender. 2005 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  110. 110,0 110,1 Gundersen, Edna (2005 թ․ օգոստոսի 25). «Music videos changing places». USA Today. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
  111. «Why it took MTV so long to play black music videos | Jet | Find Articles at BNET». Findarticles.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  112. Robinson, Bryan (2005 թ․ փետրվարի 23). «Why Are Michael Jackson's Fans So Devoted?». ABC News. Վերցված է 2007 թ․ ապրիլի 6-ին.
  113. Inglis, Ian (2006), Performance and popular music: history, place and time, Ashgate Publishing, էջ 119, 127, ISBN 9780754640578
  114. «Philippine jailhouse rocks to Thriller». BBC. (July 27, 2007). Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
  115. George, pp. 43–44
  116. Putti, Laura (2001 թ․ օգոստոսի 24). «Il nuovo Michael Jackson fa un tuffo nel passato». La Repubblica. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
  117. Michael Jackson Dangerous on Film VHS/DVD
  118. Campbell (1993), pp. 313–314
  119. Boepple, Leanne (1995 թ․ նոյեմբերի 1). Scream: Space Odyssey, Jackson-Style.(video production; Michael and Janet Jackson video). Vol. 29. Theatre Crafts International. էջ 52. ISSN 1063-9497.
  120. Bark, Ed (1995 թ․ հունիսի 26). Michael Jackson Interview Raises Questions, Answers. St. Louis Post-Dispatch. էջ 06E.
  121. Guinness World Records 2006
  122. 122,0 122,1 Taraborrelli, pp. 610–612
  123. 123,0 123,1 Lewis, pp. 125–126
  124. 124,0 124,1 Guinness World Records 2004
  125. Gunderson,, Edna (2007 թ․ փետրվարի 19). «For Jackson, scandal could spell financial ruin». USA Today. Gannett Co. Inc. Վերցված է 2010 թ․ Մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  126. boxofficemojo.com
  127. Jones, pp. 229, 259
  128. Taraborrelli, pp. 355–356
  129. Taraborrelli, pp. 413–414
  130. Taraborrelli, p. 610
  131. Scott, A. O. «Defending Earth, With Worms and a Talking Pug». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2009 թ․ Փետրվարի 7-ին.
  132. Chaney, Jen (2005 թ․ հուլիսի 19). «'Miss Cast Away': You Know It's Bad». The Washington Post. Վերցված է 2009 թ․ Փետրվարի 7-ին.
  133. Le, Danny (2009 թ․ օգոստոսի 11). «'Michael Jackson's "This Is It," to be Presented In Theaters Around The World». MichaelJackson.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  134. George, p. 22
  135. Tourtellotte, Bob. (26 июня 2009). «World mourns Michael Jackson». Ռոյթերս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25–ին-ին.
  136. Մայքլ Ջեքսոնի Գինեսի ռեկորդներ,
  137. «Guinness World Records». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Մայքլ Ջեքսոնի պաշտոնական կայքը և պաշտոնական էջերը այլ առցանց կայքերում

խմբագրել

Լրացուցիչ գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ջեքսոն» հոդվածին։