Bootstrap
Bootstrap, վեբ կայքերի և հավելվածների ստեղծման համար բաց կոդով ազատ և անվճար գրադարան։ Այն պարունակում է HTML-ի և CSS-ի հիմքով ֆորմաների, ստեղների, նավիգացիոն մենյուների և արտաքին տեսքի այլ բաղադրիչների կաղապարներ, ինչպես նաև JavaScript հավելվածներ։ Այն նպատակ ունի հեշտացնել դինամիկ կայքի և վեբ հավելվածի ստեղծումը։ Bootstrap-ը կայքի դիմային մասի ֆրեյմվորկ է, ուստի նրա կոդը հասանելի է օգտագործողին, ի տարբերություն սերվերային կոդին։
Տեսակ | CSS framework? և ազատ և բաց ծրագրային ապահովում |
---|---|
Հեղինակ | Bootstrap Core Team |
Նախագծումը՝ | Մարկ Օտտո, Ջեյկոբ Տորնտոն[1] |
Գրված է՝ | ՋավաՍկրիպտ, Կասկադային ոճաթերթ, ԷյչԹիԷմԷլ և Sass |
ՕՀ | բազմապլատֆորմ |
Շարժիչ | Վեբ շարժիչ |
Լույս տեսավ՝ | 19, օգոստոս, 2011 թ․[2] |
Պլատֆորմ | web platform? |
Վերջին կայուն տարբերակ | 3.3.6 (24, նոյեմբեր, 2015 թ․) |
Արտոնագիր | MIT License |
Կայք | getbootstrap.com(անգլ.) |
Ելակոդ | github.com/twbs/bootstrap |
Bootstrap (framework) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱյս ֆրեյմվորկը ստեղծվել և օգտագործվել է որպես ներքին պահանջների գրադարան Twitter ընկերությունում՝ Twitter Blueprint անունով։ Մի քանի ամիս մշակվելուց հետո այն 2011 թվականի օգոստոսի 19-ին բաց դարձավ Bootstrap անունով[3]։
Երկրորդ տարբերակի հիմնական նորարարությունը, որը թողարկվեց 2012 թվականի հունվարի 31-ին, դարձավ 12 սյունականի ցանցը և ադապտացիան էկրանի տարբեր չափսերին[4]։
Երրորդ տարբերակը թողարկվեց 2013 թվականի օգոստոսի 19-ին։ Այնտեղ ադապտացիան ստացավ իր զարգացումը և ավելի հարմարեցվեց փոքր էկրանով սարքերին։
Աշխատանքը չորրորդ տարբերակի վրա սկսվեց 2014 թվականի հոկտեմբերի 29-ին[5]։ Ալֆա տարբերակը դուրս եկավ 2015 թվականի օգոստոսի 19-ին[6]։
Հիմնական առավելություններ
խմբագրելBootstrap 3-ի հիմնական առավելությունները․[7]։
- Ժամանակի խնայողություն - Bootstrap-ը թույլ է տալիս խնայել ժամանակ և միջոցներ՝ օգտագործելով կաղապարները։
- Մեծ արագություն - Bootstrap-ի դինամիկ մակետն առանց որևէ գծանշանի փոփոխության հարմարվում է տարբեր սարքերին և էկրանի տարբեր չափերին։
- Հարմոնիկ դիզայն - Bootstrap-ի բոլոր բաղադրիչներն օգտագործում են միևնույն ոճը և կաղապարները՝ շնորհիվ կենտրոնական գրադարանի։ Դիզայնը և մակետը համաձայնեցված են միմյանց հետ։
- Կիրառման պարզություն - HTML-ի և CSS-ի բազային գիտելիքներ ունեցողը հեշտությամբ կարող է օգտագործել այս հարթակը։
- Աջակցումը դիտարկիչներին - Twitter Bootstrap-ն աջակցում է Mozilla Firefox, Yandex Browser, Google Chrome, Safari, Internet Explorer, Microsoft Edge և Opera դիտարկիչներին։
- Ազատ ծրագրագրային ապահովում - Twitter Bootstrap-ի առանձնահատկություններից է բաց կոդը և անվճար բեռնելու հնարավորությունը։
Հիմնական գործիքներ
խմբագրելBootstrap-ի հիմնական գործիքները․
- Ցանց - Նախօրոք սահմանված սյունակների չափեր, որոնք հնարավոր է անմիջապես օգտագործել, օրինակ 140px լայնությամբ սյունակը վերագրված է .span2 դասին (.col-md-2 ֆրեյմվորկի երրորդ տարբերակում)։
- Կաղապարներ - Փաստաթղթի ֆիքսված կամ ճկուն կաղապար։
- Գրատպություն - Տառատեսակների գրություն, տառատեսակների դասերի որոշում։
- Մեդիա - Ներակայացնում է նկարների և տեսանյութերի որոշակի կառավարում։
- Աղյուսակներ - Աղյուսակներ ստեղծելու միջավայր։
- Ֆորմաներ - Ֆորմաներ և նրան առնչվող որոշ իրադարձություններ ստեղծելու դասեր։
- Նավիգացիա - Գլխագրերի, մենյուների և այլ բաղադրիչների ստեղծման դասեր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հեղինակները
- ↑ «Bootstrap 3.3.6 Released». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Mark Otto (2011 թ․ օգոստոսի 19). «Bootstrap from Twitter». Developer Blog. Twitter. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Mark Otto (2011 թ․ հունվարի 31). «Say hello to Bootstrap 2.0 | Twitter Blogs». Developer Blog. Twitter. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Bootstrap 3.3.0 released». Bootstrap Blogdate = 21 Օգոստոս 2015. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Bootstrap 4 alpha». Bootstrap Blog. 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Bootstrap 3 - Введение». 11 августа 2014, 11:12.