The Verge
The Verge, ամերիկյան վեբ կայք նվիրված համակարգչային տեխնոլոգիաներին, գադջեթներին և կյանքի ոճին[1][2]։ Իր գործունությունը սկսել է 2011 թվականի նոյեմբերի 1-ից։ Գլխավոր տնօրենն է Նիյալ Պակելը[3][4]։
theverge.com(անգլ.) | |
---|---|
Տեսակ | առցանց լրագիր |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Vox Media? |
Հեղինակ | Joshua Topolsky?, Jim Bankoff? և Marty Moe? |
Բացված | նոյեմբերի 1, 2011 |
The Verge Վիքիպահեստում |
The Verge-ը զբաղեցնում է 271-րդ հորզոնականը ամերիկյան հայտի կայքերի ցուցակում, ինչպես նաև 615-րդ հորիզոնականը գլոբալ ցուցակում[5]։
Կայքը կազմում է Vox Media հոլդինգի մասը։
Պատմություն
խմբագրել2011 թվականին թողարկվեց բլոգ տեխնիկաների մասին, որը կրում էր This Is My Next անվանումը։ Մի քանի օր անց բլոգն արդեն ուներ 1 միլլիոնից ավելի լսարան և 2011 թվականի օգոստոսի 23-ի տվյալներով զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը IT-ի մասին պատմող բլոգների ցանկում ըստ Techmeme-ի[6]։ Բացի հոդվածներից կայքում հաճախ հրապարակվում էին փոթքասթներ։
Նոյմեբերի 1-ին This Is My Next ավարտեց իր աշխատանքը տեղ զիճելով նոր նախագծի, որը կրում էր The Verge անվանումը։
Կայքի բաժիններ
խմբագրելThe Verge կայքը բաժանված է երկու մասի։ Առաջին հատվածում ավելանում են խորհուրդ տրվող հոդվածները։ Իսկ երկրորդ մասը իրենից ներկայացնում է ֆորում, որտեղ կարող են շփվել բոլոր գրանցված օգտատերերը։
Կոնտենտ
խմբագրելThe Verge կայքում հիմնականում հրապարակվում են նյութեր կապված տեղեկատվական տեխնորոգիաների հետ։ Ինչպես նաև Vox Media ունի մի քանի վեբ հաղորդումներ (օրինակ՝ 90 Seconds on The Verge)։ Բացի սա ժամանակ առ ժամանակ հրապարակվուն են այսպես կոչված feature videos տեսանյութեր, որոնք պատմում են կոնկրետ դեպքի կամ մարդու մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Greenberg, Julia (2015 թ․ մայիսի 26). «Vox Media Acquires Tech News Site Re/code». Wired. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Ingram, Mathew (2018 թ․ սեպտեմբերի 13). «The Outline and the curse of media venture capital». Columbia Journalism Review. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Eldon, Eric (2012 թ․ մայիսի 7). «A Closer Look At Chorus, The Next-Generation Publishing Platform That Runs Vox Media». techcrunch.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Richard Edelman – 6 A.M.: The Verge Is Coming». Edelman.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «theverge.com». Alexa.com (անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Edelman, Richard (2011 թ․ օգոստոսի 2). «The Verge Is Coming». Edelman. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.