Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Արքան Նյու Յորքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Արքան Նյու Յորքում
անգլ.՝ A King in New York
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ԱՄՆ
Ժանրերգիծական ֆիլմ[2][3], բարքերի կատակերգություն[4], դրամա և կինոկատակերգություն
Թվականսեպտեմբերի 12, 1957
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլի Չապլին
ՊրոդյուսերՉարլի Չապլին
Սցենարի հեղինակՉարլի Չապլին
ԴերակատարներՉարլի Չապլին, Դոն Ադամս, Շանի Ուոլիս, Մաքսին Օդլի, Ջերի Դեսմոնդ, Օլլի Ջոնսթոն, Մայքլ Չապլին, Սիդ Ջեյմս, Ֆիլ Բրաուն, Ալան Գիֆորդ, Ջորջ Վուդբրիջ, Ռոբերտ Արդեն և Իվոն Ռոմեյն[5]
ՕպերատորԺորժ Պերինալ[6][7]
ԵրաժշտությունՉարլի Չապլին
ՄոնտաժՋոն Սիբուրն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն104 րոպե

Արքան Նյու Յորքում (անգլ.՝ A King in New York), Չարլի Չապլինի կինեմատոգրաֆիայից, ֆիլմը էկրան է բարձրացել 1957 թվականին։

Սյուժե

Արքա Իգոր Շադովը (Չարլի Չապլին) Էստրովիայի՝ իր երկրի հեղափոխությունից հետո մեկնում է Նյու Յորք։ Հայտնվելով աղքատության մեջ՝ նա ստիպված է լինում նկարահանվել գովազդում։ Մի այցի ժամանակ արքան ծանոթանում է Ռուփերթ Մաքաբիի հետ, (Մայքլ Չապլին) ով հանդիսանում էր ամերիկացի կոմունիստականներից մեկի երեխան։ Հետագայում արքան մեղադրվում է կոմունիստների հետ հանցակից լինելու մեջ և հանձնվում է Հակաամերիկայն գործունեության հետաքննության կոմիտեին։

Դերերում

  • Չարլի Չապլին՝ արքա Շադով (կրկնօրինակել է Ինոկենտի Սմոկտունովսկին)
  • Դոուն Ադամս՝ Էնն Քեյ
  • Օլիվեր Ջոնսթոն՝ դեսպան Ժամյե
  • Մայքլ Չապլին՝ Րուփերդ Մաքաբի (կրկնօրինակել է Յիրոսլավ Տուրիլյովան)
  • Ջոն Մաքլարեն՝ հայր Մաքաբի, կոմունիստ
  • Մակսին Օդլի՝ թագուհի Իրեն
  • Ջոան Իգրեմ՝ Մոնա Քրոմվել
  • Սիդ Ջեյմս՝ Ջոնսոն, գովազդող
  • Հարրի Գրին՝ փաստաբան
  • Ջերրի Դեսմոնդ՝ վարչապետ Վուդել

Սովետական կրկնօրինակի ռեժիսոր՝ Ելենա Արաբովա

Հետաքրքիր փաստեր

  • Ֆիլմը նկարահանվել է Միացյալ Թագավորությունում «Շեփերթոն» ստուդիայում, և այն մինչև 1973 թվականը չի ցուցադրվել ԱՄՆ-ում։
  • Սա այն վերջին ֆիլմն էր, որտեղ հենց ինքը Չարլի Չապլինը եղել է գլխավոր դերում։ Դրանից հետո նա նկարահանում է մեկ այլ ֆիլմ՝ «Կոմսուհին Հոնգկոնգից» որտեղ նա վերջին անգամ ներկայացնում է իր գլխավոր հերոսին։

Պրեմիերաներ

VHS-ում ֆիլմը ցուցադրվել է 1970-ականներին։ ԽՍՀՄ-ում ֆիլմը սովետական կրկնօրինակմամբ լույս է տեսել «Պետկինո ԽՍՀՄ վիդեոծրագրի» կողմից՝ վիդեոտեսաերիզներով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ