The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Արևմուտք, արևմուտքի կետ, հորիզոնի չորս գլխավոր կետերից մեկը, գտնվում է դեմքով դեպի հյուսիս կանգնած դիտորդի ձախ կողմում։ Նշանակումը՝ W (անգլ.՝ West)։ Գիշերահավասարի օրերին Արեգակը մայր է մտնում արևմուտքի կետում։ Երկնոլորտի վրա արևմուտքի կետը մաթեմատիկական հորիզոնի և երկնային հասարակածի հատման երկու կետերից մեկն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 45)։