Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Էնն Ռեմսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Էնն Ռեմսի
անգլ.՝ Anne Ramsey
Ծնվել էմարտի 27, 1929(1929-03-27)
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 11, 1988(1988-08-11)[1] (59 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանForest Lawn Memorial Park[2]
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Logan Ramsey?

Էնն Ռեմսի[3] (անգլ.՝ Anne Ramsey, մարտի 27, 1929(1929-03-27), Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ - օգոստոսի 11, 1988(1988-08-11)[1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Հիմարները» ֆիլմում Ֆրատելիի մոր դերով և Դենի Դե Վիտոյի կերպարի մոր դերով՝ «Նետիր մայրիկին գնացքից» ֆիլմում։

Կենսագրություն

Ռեմսին (ծնված Էնն Մոբլի), ծնվել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Բենինգթոնի քոլեջում սովորելու ընթացքում Էննը հետաքրքրվել է թատերական արվեստով։ 1950-ական մասնակցել է մի քանի բրոդվեյական բեմադրությունների։ Այնտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ դերասան Լոգան Ռեմսիի հետ։ Նրանք 1954 թվականին ամուսնացել են և տեղափոխվել Ֆիլադելֆիա, որտեղ ստեղծել են Ֆիլադելֆիայի կենդանի արվեստի թատրոնը։

Էննը կարիերան կինոյում սկսել է 1970-ական թվականների սկզբին։ Ամուսնու հետ նկարահանվել է հինգ ֆիլմերում, այդ թվում՝ «Սպորտային ակումբ» և «Ծանոթացե՛ք, դատարկագլուխներ», նրա առաջին և վերջին դերը կինոյում։ 1987 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ «Նետիր մայրիկին գնացքից» ֆիլմի համար։

Էնն Ռեմսը մահացել է 1988 թվականի օգօստոսին Վուդլենդ Հիլզի կինոյի և հեռուստատեսության դերասանների տանը՝ կոկորդի քաղցկեղից։

Մասնակի ֆիլմագրություն

  • Ծանոթացե՛ք, դատարկագլուխներ (1989)
  • Հոմեր և Էդդի (1989)՝ Էդնա
  • Նոր սուրբծննդյան հեքիաթ (1988)՝ Կին
  • Նետիր մայրիկին գնացքից (1987)՝ Տիկին Լիֆտ
  • Մահացու ընկեր (1986)՝ Էլվիրա Պարկեր
  • Ասա «այո» (1986)՝ Մայոր
  • Հիմարները (1985)՝ Մամա Ֆրատելի
  • Նեշնլ Լեմպունի շրջանավարտների հանդիպումը (1982)՝ Տիկին Տաբազուսկի
  • Սև գնդակ (1980)՝ Բեսսի Կալլախան
  • Դիկայի և Ջեյնի արկածները (1977)՝ Զբաղված հավակնորդ
  • Կեսօրից մինչև երեք (1976)՝ Մեծ կին
  • Ամեն ինչ հանուն Պիտայի (1974)՝ Հեռախոսային տիկին
  • Ավազաման (1972)
  • Նոր հարյուրապետ (1972)՝ Խելագար տղամարդու կինը (տիտրերում նշված չէ)
  • Սպորտային ակումբ (1971)՝ Սկոտի կինը

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Internet Broadway Database — 2000.
  2. Find A Grave — 1996.
  3. Более точный, но пользующийся меньшей популярностью, вариант передачи фамилии - Рэ́мзи.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Ռեմսի» հոդվածին։