Ժամանց
Ժամանց, հաճելի գործունեություն, ազատ ժամանակի զբաղմունք։
Ունի նաև այլ անվանումներ՝ զվարճություն, զվարճանք և այլն։
Լինում է անհատական և խմբակային, տարբերվում է էներգիայի ծախսմամբ։
Ժամանցի տեսակներ
- Խաղեր (սեղանի, ակտիվ, վիդեոխաղեր և այլն)
- Երաժշտության ունկնդրում
- Կինո
- Ընթերցանություն
- Շոփինգ
- Թատրոն
- Կրկես
- Բաղնիք
- Տուրիզմ
- Պլանետարիում
- Կենդանաբանական այգի
- Ջրաշխարհ
- Լունապարկ
- Կարաոկե
- Գիշերային ակումբ
- Պարեր
- Ձեռագործություն և նկարչություն
- Հեռուստացույցի դիտում
- Զբոսանք (ոտքով, ձիով, ավոմեքենայով, հեծանիվով և այլն)
- Սպորտ
- Արշավ
- Սահադաշտ
- և այլն։
Ժամանցը Հին աշխարհում
Հայտնի է, որ Հին Եգիպտոսի բնակիչները սիրել են խաղալ սեղանի խաղեր (օրինակ՝ սենետ), սակայն այդ խաղերի կանոնները չեն պահպանվել։ Երեխաները խաղում էին տարբեր խաղալիքներով[1] , զբաղվում էին աճպարարությամբ, խաղում էին գնդակով։ Հայտնի է նաև, որ մեծ ճանաչում է ունեցել ձեռնամարտը։ Հարուստ մարդիկ զբաղվել են որսորդությամբ (այդ թվում հատուկ վարժեցված շներով) և զբոսնել են նավակով[1] :
Հին Հունաստանում հայտնի են եղել սպորտային վարժություններն ու խաղերը, մրցույթները։ Հունաստանում էին անցկացվում Օլիմպիական խաղերը։ Կազմակերպվում էին մասնավոր խնջույքներ, ճաշկերույթներ[2]։ Հայտնի է նաև Հին հունական թատրոնը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Կաղապար:Книга:Ранние цивилизации
- ↑ «Отдых и развлечения греков» Արխիվացված 2016-03-06 Wayback Machine - из книги Лидии Винничук «Люди, нравы и обычаи Древней Греции и Рима»