Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Իվան IV Ահեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Իվան IV Ահեղ
Ծնվել է՝օգոստոսի 25, 1530[1][2][3] կամ օգոստոսի 15, 1530
ԾննդավայրԿոլոմենսկոյե, Մոսկվայի մեծ իշխանություն
Մահացել է՝մարտի 18 (28), 1584[1][2][3] (53 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն
Արխանգելսկի վանական համալիր
Երկիր Մոսկվայի մեծ իշխանություն և Ռուսական թագավորություն
ՏոհմՌյուրիկովիչներ
քաղաքական գործիչ և raspevschik
ՀայրՎասիլի III[1][4]
ՄայրԵլենա Գլինսկայա[1]
ԵրեխաներԴմիտրի Իվանովիչ, Իվան Իվանովիչ, Ֆեոդոր I Իվանովիչ, Դմիտրի Իվանովիչ, Աննա Իվանովնա և Vasily Ivanovich?[5]
Հավատքուղղափառություն
Առողջական վիճակՊարանոյա[6]

Իվան Վասիլևիչ (հայտնի է նաև որպես Իվան (Իոանն) Մեծ, ուշ պատմագրության մեջ՝ Իվան IV Ահեղ[7], օգոստոսի 25, 1530[1][2][3] կամ օգոստոսի 15, 1530, Կոլոմենսկոյե, Մոսկվայի մեծ իշխանություն - մարտի 18 (28), 1584[1][2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն), Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան (1533 թվականից), ամենայն Ռոսիո ցար (1547 թվականից) (բացառությամբ 1575 - 1576 թթ, երբ անվանապես ցար էր Սիմեոն Բեկբուլատովիչը)։

Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է, ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը։

Կենսագրություն

Մեծ իշխան (1533 թվականից) Իվան 4-րդ Վասիլևիչը 1547 թվականի հունվարի 16-ի թագադրվել, դարձել է Ռուսաստանի առաջին ցարը։ Պետական կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչված Ընտրյալ ռադայի (1549-1560 թթ) ստեղծումով։ Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով բարեփոխումներ է կատարել կենտրոնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում։ Իվանը 1550 թվականին ղեկավարել է «Դատաստանագիրք» օրենսգրքի կազմման գործը։ 1547-1552 թվականին Ռուսաստանին է միացել Կազանի, 1556 թվականին՝ Աստրախանի խանությունները։ Նրանցից կախման մեջ են ընկել Սիբիրի խանությունը (1555 թ) և Մեծ Նողայի հորդան (1557 թ)։ Ստեղծել է համապետական գործակալություններ, որոնք կոչվում էին Պրիկազներ։ Դրանց թիվը հասել է մինչև 20-ի։ Իվան Վասիլևիչը մահացել է 1584 թվականին, ժառանգ թողնելով իր որդի Ֆյոդորին։

Իվան IV-ը վարում էր Ոսկե Հորդայի խաների դեմ պայքարը շարունակելու, պետության արևելյան սահմաններն ընդարձակելու և արևմուտքում Բալթիկ ծովի ափերին տիրելու քաղաքականություն։ Լիվոնյան պատերազմում (1558–83 թթ.) առաջին հաջողություններից հետո Ռուսաստանը հարկադրված էր միաժամանակ պատերազմել Լիտվայի, Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի դեմ։ Ի վերջո պարտություն կրեց և կարողացավ պահպանել միայն Նևայի գետաբերանը։ Բոյարաիշխանական ընդդիմությունը ջախջախելու և ինքնակալությունն ամրապնդելու համար 1565–72 թթ-ին Իվան IV-ը դիմել է այսպես կոչված օպրիչնինայի քաղաքականությանը, որը ծայրահեղ դաժան միջոցառումների համակարգ էր և ավելի վատթարացրեց Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական դրությունը։

Ժողովուրդն Իվան IV-ին տվել է Ահեղ մականունը՝ որպես հզոր կառավարչի, բռնակալ ցարի, որի հեռատեսությունը, եռանդը և նպատակասլացությունը զուգորդվել են անկանխատեսելի պոռթկումներով ու դաժանությամբ։ Նրա արյունալի հաշվեհարդարներին, զանգվածային բռնություններին զոհ են դարձել ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև տասնյակ հազարավոր գյուղացիներ։ 1582 թ-ին ցասման պահին նույնիսկ սպանել է իր ավագ որդուն՝ գահաժառանգ Իվանին, և զրկվել արժանավոր ժառանգորդ ունենալու հնարավորությունից։ Իվան Ահեղը ժամանակի կրթված մարդկանցից էր՝ օժտված գրական տաղանդով, և մեծապես նպաստել է գրատպության կազմակերպմանը երկրում։ Նրա նախաձեռնությամբ են կառուցվել Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարը և այլ շինություններ։ Իվան Ահեղի կերպարն արտացոլվել է ժողովրդական ստեղծագործություններում, գրական երկերում, կերպարվեստի և քանդակագործության մեջ, կինոյում։

Իվան Ահեղի հրովարտակով, ի երախտագիտություն Կազանի խանության դեմ պատերազմում հայ թնդանոթաձիգների անձնազոհության, Վասիլի Երանելու տաճարին կից կառուցվել է վեր խոյացող գմբեթով Մեծ Հայքի Գրիգոր եպիսկոպոսի եկեղեցին (Церковь “Григория епископа Великой Армении”)՝ ի հիշատակ Գրիգոր Լուսավորչի։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Середонин С. Иоанн IV Васильевич Грозный (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1897. — Т. 8. — С. 229—271.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Военная энциклопедия (ռուս.)СПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 11.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  4. Василий, имена великих московских князей (ռուս.) // Варлен — Венглейн (БСЭ1) — 1928. — Т. 9. — С. 50.
  5. А. Э. Василий Иоаннович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. Va. — С. 593.
  6. Kovalevsky P. Иоанн Грозный и его душевное состояние
  7. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 60. ISBN 99941-56-03-9.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան IV Ահեղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 421