Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Լա Մանշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Լա Մանշ
ֆր.՝ la Manche, անգլ.՝ English Channel
Անգլիական նեղուցը տիեզերքից
ԵրկիրԵվրոպա
Բաժանում էԱնգլիա Անգլիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Առավելագույն խորություն174 մ մ
Երկարություն560 կմ
Լայնություն240 կմ
Լա Մանշ (Եվրոպա)##
Լա Մանշ (Եվրոպա)

Անգլիական նեղուց կամ Լա Մանշ (ֆր.՝ la Manche, բրետոներեն՝ Mor Breizh, կորն.՝ Mor Bretannek), հաճախ այն անվանում են պարզապես նեղուց, որը բաժանում է Անգլիան Ֆրանսիայից և Ատլանտյան օվկիանոսը Հյուսիսային ծովից։ Այն ունի մոտ 560 կմ երկարություն և 240 կմ-ից 34 կմ լայնություն, ամենանեղ հատվածը Դուվերյան միջանցքն է[1]։ Դա Եվրոպան շրջապատող ամենափոքր ջրային տարածքն է, որի մակերեսն է 75000 կմ2[2]։

Անվանում

Անվանումը ֆրանսերեն է․ La Manche ― «բազուկ»։ Անգլերեն կոչվում է English Channel՝ «Անգլիական ջրանցք» կամ ուղղակի Channel՝ «ջրանցք»[3]։

Աշխարհագրական դիրք

Պա դե Կալեի հետ միացնում է Հյուսիսային ծովը Ատլանտյան օվկիանոսի հետ։ Երկարությունը 578 կմ է, լայնությունը արևմուտքում՝ 250 կմ, արևելքում՝ 32 կմ, նավարկուղու ամենափոքր խորությունը՝ 23.5 մ։ Պա դե Կալեի տակ (Դուվրի նեղուց, Dover Strait), որը համարվում է Լա-Մանշ նեղուցի մի մասը, Դուվրի և Կալեի միջև տեղակայված է թունել (ընդհանուր երկարությունը ՝ 52.5 կմ, այդ թվում 38 կմ նեղուցի հատակին)։ Հիմնական նավահանգիստներն են Պորտսմութը, Սաութհեմփթոնը, Հավրը, Շերբուրը։ Նեղուցի ամենամեծ կղզիներն են Ուայթ կղզին Բրիտանիայի ափերին և Նորմանդյան կղզիները Ֆրանսիայի ափերին։

Երկրաբանություն

Նեղուցը համեմատաբար վերջերս է ձևավորվել՝ պլեյստոցենի ժամանակաշրջանում՝ լճից ջրերի ահռելի հոսքից երկու ջրհեղեղների (425 հազար տարի և 200 հազար տարի առաջ) արդյունքում, սառցակտորով սահմանափակված, ժամանակակից Հյուսիսային ծովի շրջակայքում։ Բացթողնված ջուրը քշեց պարանոցը (Ուիլդ Արթուա լեռնաշղթա),որն այդ ժամանակ միավորում էր Բրիտանիան մայրցամաքի հետ և ձևավորվել է Պա դե Կալեն[4][5]։

Ծանոթագրություններ

  1. "English Channel". The Columbia Encyclopedia, 2004.
  2. "English Channel." Encyclopædia Britannica 2007.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  4. Harris,, Colin S. (1996 թ․ հունվարի 1). Engineering Geology of the Channel Tunnel. Thomas Telford. էջ 71. ISBN 9780727720450. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. Gibbard, Philip (2007). «Palaeogeography: Europe cut adrift». Nature. 448 (7151): 259–260. doi:10.1038/448259a. ISSN 0028-0836.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Մանշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 478