Կարմիր թխկի
Կարմիր թխկի | |
Կարմիր թխկի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
Ենթաընտանիք | Hippocastanoideae |
Ցեղ | Թխկի (Acer) |
Տեսակ | Կարմիր թխկի (A. rubrum) |
Միջազգային անվանում | |
Acer rubrum | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կարմիր թխկի (լատին․՝ Ácer rúbrum), տերևաթափ ծառ, Հյուսիսային Ամերիկայի արևելյան մասում ավելի հաճախ հանդիպող ծառատեսակ, ցեղային տեսակը թխկի, ընտանիքը թխկազգիներ։
Ձևաբանություն
Միջին չափսերի տերևաթափ ծառ, 9—28 մ բարձրությամբ և մինչև 1,6 մ տրամագծով բնով։ Չնայած նրան, որ կարմիր թխկին հեշտ է նույնականացվում, այն ունի բավականին լայն ձևաբանական հատկանիշներ, քան որևէ այլ թխկի Հյուսիսային Ամերիկայում։ Այս տեսակի ճանաչման ամենահեշտ ճանապարհը տերևների ձևն է։
Ինչպես և այս ցեղի մյուս ներկայացուցիչների մոտ, կարմիր թխկու տերևները դասավորված են հակառակ և ձմռանը թափվում են։ Տերևները պարզ են, 5—10 սմ երկարությամբ։ Տերևի վերին հատվածը վառ դեղին է, իսկ ներքևի հատվածը՝ գունատ։ Տերևները սովորաբար կարմիր են, այնպես, ինչպես ընձյուղները։ Աշնանը տերևները դառնում են վառ կարմիր։
Կեղևը հարթ է, տատանվում է մոխրագույն-շագանակագույնից սպիտակ գույների միջև, տարիքի հետ մգանում է և պատվում ճաքերով։ Ճյուղերը նման են արծաթագույն թխկենու ճյուղերին - կարմիր են, տերևի V-աձև կտրվածքներով, միայն թե արծաթագույն թխկենու պատռվածքներում կա տհաճ հոտ։ Տերևների մեծ մասի վրա կան փոքր ընձյուղներ։
Ընձյուղները սուր չեն, կարմիրից մոխրագույն-շագանակագույն գույների, ձմռանը հստակ տեսանելի են հեռավորության վրա։ Ծաղիկները տարասեռ են (թեև արական և իգական ծաղիկները գտնվում են նույն ծառի վրա)։ Իգական սերմերով ծաղիկները վառ կարմիր են, յուրաքանչյուրը հինգ ծաղկաթերթերով։ Արական ծաղիկները իրենցից ներկայացնում են միայն դեղին առէջներ, որոնք դուրս են ցցված փոքրիկ ճյուղերից։ Երիտասարդ ծառերը կարող են ունենալ միայն մեկ սեռի ծաղիկներ։ Ծաղկումը սկսվում է վաղ գարնանը, մինչ տերևների հայտնվելը։
Կարմիր թխկին հաճախ ստեղծում է հիբրիդ իրեն մոտ արծաթագույն թխկու հետ։ Ստացված հիբրիդը × freemanii ունի երկու ծառատեսակների հատկանիշները։
Կարմիր թխկիները ապրում են 100-200 տարի, երբեմն ավելի երկար։
Տարածում
Կարմիր թխկին տարածված է Հյուսիսային Ամերիկայում, դեպի հարավ և արևելք Անտառային լճից (անգլ.՝ Lake of the Woods) ամերիկական նահանգ Մինեսոտայի և կանադական նահանգ Օնտարիոյի սահմաններում։ Հյուսիսային Ամերիկայի արևելյան ծովեզրին արեալը սահմանափակված է Նյուֆաունդլենդով և Նոր Շոտլանդիայով, հարավում Ֆլորիդայի Մայամի քաղաքով։ Տարածման հարավարևմտյան սահմանները անցնում են Տեխաս նահանգով։
Կարմիր թխկին հեշտությամբ է հարմարվում բնական լանդշաֆտների մեծ շրջանին. նրան կարելի է հանդիպել ճահճային, ինչպես նաև սննդարար նյութերով աղքատ հողերում։
Բնական նշանակություն
Կարմիր թխկու տերևներով և ճյուղերով վայրի բնության մեջ սնվում են սպիտակապոչ եղնիկները (Odocoileus virginianus), որմզդեղները (Alces alces), վապիտի եղնիկները և ամերիկական նապաստակները (Lepus americanus): Թխկու ճյուղերին հաճախ բույն են դնում բվերը (Otus), սրածայր փայտփորիկները (Dryocopus pileatus) և ոսկեգույն փայտփորիկները (Colaptes auratus):
Օգտագործում
Օգտագործվում է կահույքի, ֆաներների, տակառների, փայտյա տարաների, պարկետի և երկաթուղային կոճափայտերի արտադրման համար։ Հազվադեպ օգտագործվում է նաև թխկու օշարակի պատրաստման համար։
Կարմիր թխկին հաճախ օգտագործվում է այգիների և պուրակների կանաչապատման համար, բացի այն վայրերից, որտեղ հողը ալկալային կամ թթվային է։ Հատկապես այնտեղ են տնկում, որտեղ շատ տարածք կա նրա արմատային համակարգի համար։ Այս թխկու առավելություններից է նրա հանդուրժողականությունը խոնավ և չոր լանդշաֆտների, շրջակա միջավայրի աղտոտման հանդեպ։ Կարմիր թխկիներին ուշադրություն են դարձնում սկյուռները, որոնք վաղ գարնանը սնվում են թխկու ընձյուղներով։
Որոշ սորտեր
- 'October Glory', 6—12 մ բարձրություն ունեցող ծառ։ Տերևները ամռանը պսպղուն են, կանաչավուն, աշնանը բոսորագույն-կարմիր։ Ցրտադիմացկունության գոտին. 4-ից սկսած և ավելի տաք[1]:.
- 'Red Sunset', 6—12 մ բարձրություն ունեցող ծառ։ Տերևները ամռանը մուգ կանաչ են, աշնանը նարնջագույնից կարմիր։ Ցրտադիմացկունության գոտին. 4-ից սկսած և ավելի տաք[2]:.
Պատկերասրահ
-
Տերևները
-
Ծաղիկները
-
Պտուղները
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ «Acer rubrum October Glory®» (անգլերեն). Weston Nurseries Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Acer rubrum Red Sunset®» (անգլերեն). Weston Nurseries Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր թխկի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր թխկի» հոդվածին։ |
|