Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

«Սուրբ Գրաալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Միջնադարյան գրականության մեջ: մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: , → , oգտվելով ԱՎԲ
չ Արտաքին հղումներ: clean up oգտվելով ԱՎԲ
 
(2 intermediate revisions by 2 users not shown)
Տող 87. Տող 87.
* [[Абд-ру-шин]]. «В Свете Истины. Послание Грааля» («Im Lichte der Wahrheit. Gralsbotschaft»), доклад [http://graall.narod.ru/_Gral.htm «Святой Грааль»].
* [[Абд-ру-шин]]. «В Свете Истины. Послание Грааля» («Im Lichte der Wahrheit. Gralsbotschaft»), доклад [http://graall.narod.ru/_Gral.htm «Святой Грааль»].
* [http://otto-rahn.com Сайт посвященный Отто Рану] и его разысканиям
* [http://otto-rahn.com Сайт посвященный Отто Рану] и его разысканиям
{{Արտաքին հղումներ}}


[[Կատեգորիա:Քրիստոնեական մասունքներ]]
[[Կատեգորիա:Քրիստոնեական մասունքներ]]
[[Կատեգորիա:Քրիստոնեական տերմիններ]]

Ընթացիկ տարբերակը 23:16, 24 հունվարի 2024-ի դրությամբ

Դանթե Գաբրիել Ռոսսետտի. «Սուրբ Գրաալի կույսը»

Սուրբ Գրաալ (ֆր.՝ Graal, Grâl, Sangreal, Sankgreal, լատին․՝ Gradalis), միջնադարյան կելտական և նորմանդական առասպելներում համարվում է Կրքի գործիք՝ գավաթ, որից Հիսուս Քրիստոսը ճաշակել է Խորհրդավոր ընթրիքին և որի մեջ Հովսեփ Արիմաթացին հավաքել է խաչված Փրկչի արյունը։ Կլոր սեղանի առասպելական ասպետները իրենց ողջ կյանքը անարդյունք անցկացրել են Սուրբ Գրաալի փնտրտուքով։ Եվրոպական միջնադարյան վեպերում Գրաալը մեկնաբանվում է ոչ թե գավաթ, այլ ինչպես քար կամ թանկարժեք մասունք։ Գրաալի գավաթից ըմպողը ստանում է մեղքերի թողություն, հավերժ կյանք և այլն։ Այլ տարբերակներում մոտիկ շփումը մոգական առարկայի հետ տալիս է անմահություն և այլն։ «Սուրբ Գրաալ» բառակապակցությունը հաճախակի օգտագործվում է փոխաբերական իմաստով՝ ինչ–որ նպատակի հասնելու միջոց, հաճախակի անհասանելի և դժվարամատչելի։

Գրաալի փնտրտուք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիսուս Քրիստոս

9-րդ դարում Եվրոպայում սկսվում է Քրիստոսի երկրային կյանքի հետ կապված մասունքների որսը։ Իր գագաթնակետին այն հասնում է 13-րդ դարում, երբ Սուրբ Լյուդովիկը Կոստանդնուպոլսից Փարիզ է տանում կրքի մի շարք մասունքներ՝ հատուկ այդ նպատակի համար կառուցված Սուրբ Մատուռում ցուցադրելու համար, որոնց իսկությունը ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում։ Կրքի գործիքների մեջ, որոնք ցուցադրվել են եվրոպական տարբեր եկեղեցիներում, բացակայում է այն գավաթը, որից ըմպել է Հիսուս Քրիստոսը։ Այս հանգամանքը առաջացրել է տարբեր մեկնաբանություններ նրա գտնվելու տեղի վերաբերյալ, հակառակ Փարիզի, որը «մենաշնորհել» է քրիստոնեական շատ սրբություններ։ Անգլիական թագին պատկանող ժամանակակից Ֆրանսիան գավաթի մասին առաջ է քաշել մի առասպել, ըստ որի գավաթը թաքցված է Բրիտանական տարածքներում։

Միջնադարյան վեպերում Պերցեֆալի մասին գլխավոր հերոսը փնտրում և գտնում է Մունսալվեշ կախարդական ամրոցը, որտեղ Քրիստոսի աղքատ ասպետների կողմից հսկվում է Սուրբ Գրաալը։ Մի շարք նկարագրություններում Գրաալը հիշեցնում է կելտական հին լեգենդների անհատակ անոթ, որը իր հատկություններով համահունչ է հնդեվրոպական ժողովուրդների բանահյուսությունների նմանատիպ առարկաների հետ, մասնավորապես առատության եղջուրի հետ։ Սկսած Ռոբեր դե Բորոնի Հովսեփ Արիմաթացու ներկայությունը Բրիտանիայում սկսում են կապել Գլաստոնբերյան բլուրի հետ։ 1190 թվականին Գլաստոբերիական աբբայության վանականները հայտարարում են արքա Արթուրի ամուսնու Գվիներայի սարկաֆագի հայտնաբերման մասին։ 1287 թվականին տեղի ունեցավ նրանց հանդիսավոր վերահողարկավորությունը, որին ներկա էր արքա Էդուարդ I-ը կնոջ հետ։ Այդ ժամանակից սկսած Գրաալը հետագա սերունդների երևակայության մեջ անխախտելի կապվում է Գլաստոնբերի հետ։

Միջնադարյան գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆրամ ֆոն Էշենբախի վեպում «Պարցեֆալ» Գրաալը՝ քար է։

Սուրբ Մունսալվեշի պատերը

Կաթարները գիշեր, ցերեկ պաշտպանում են։ Սուրբ Գրաալը պաշտպանվում է այնտեղ, Գրաալը դա հատուկ տեսակի քար է, Որը չի թարգմանվում Նա ճառագայթում է կախարդական լույս։ Բայց ինչպես մտնել Գրաալի եղբայրություն։ Նա երևում է ժամանակ առ ժամանակ, Նշելով անունը, տոհմը, ցեղը, Ինչպես նաև այն դեմքի սեռը, Որը պետք է ծառայի Գրաալին մինչև վերջ։ Նրա վրայի հրաշալի գրությունը, Ոչնչով չի ջնջվում, Կարդալիս խոսքը խոսքի ետևից, Հանգչում է որպեսզի նորից երևա Հետագայի ցուցակը նշանակված ժամին, Ինչպես նաև կադացածը հանգչում է։

Մի ուրիշ տեղ Էշենբախը հիշեցնում է քաթարական ծեսերից մեկը։

Այդ նույն օրը Գրաալին է հասնում մի լուր, որում առկա է հզոր ուժ։ Այսօր Սուրբ Հինգշաբթին և մյուսները սպասում են, որ երկնքից կիջնի մի աղավնի։ Նա կբերի մի փոքրիկ փշուր և կթողնի քարի վրա։ Այնուհետև փայլելով ճերմակությամբ, աղավնին նորից սլանում է երկինք։ Այնուհետև միշտ Սուրբ Հինգշաբթի նա Գրաալի մոտ է բերում, այն ինչից Գրալը ստանում է քնքուշ բուրմունք...

Թոմաս Մելորին Կլոր սեղանի ասպետների մասին գրելիս հիշեցնում է Գրաալի գավաթը։

Եվ ահա դահլիճում հայթնվում է Գրաալի Սուրբ գավը, սպիտակ դիպակի ծածկոցի տակ, բայց ոչ ոքի տրված չէ նրան տեսնել, և նրան որը այն ներս է բերել։ Միայն դահլիճը լցվում է քաղցր բուրմունքներով, և ամեն մի ասպետի առջև կերակուր և խմիչքներ են դրվում, ամեն մեկի ճաշակով։

Արթուրի շարքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուրի շարքում Գրաալը հայտնվում է ֆրանսիական կուրտիզանական վեպում, առաջինը Կրետիեն դե Տուրայի «Պերցեֆալ, կամ ասք Գրաալի մասին» գրքում։ Գրաալի հետ կապված են Կլոր սեղանի երկու ասպետների անունները՝ Պերսևալ և Գալախադ։ Պերսևալը դիտել է Գրաալը, երբ այցելել է իր բարեկամին՝ Ձկնորս Արքային։ Այս արքան ասպետների աչքի առաջ ապաքինվում է՝ խմելով Գրաալի գավաթի սուրբ ջրից։ Գլախադը համարվում է սուրբ ասպետ, միակ մարդը, որին հաջողվում է վերցնել Գրաալը։ Մանկուց դաստիարակվելով վանականների կողմից նպատակասլացության և ճշմարիտ կյանքի Գլախադը իրավունք է ձեռք բերում շփվել սրբության հետ։ Դրանից հետո նա ինչպես սուրբ, համբարձվում է երկինք։

Գավաթներ, որոնք ներկայացվում են որպես Գրաալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում մի քանի քաղաքներ հայտարարում են, որ տնօրինում են Գրաալը.

Թուրին քաղաքի մի շարք ուղեցույցներում հաստատում են, որ Սուրբ Գրաալի գավաթը գտնվում է այդ քաղաքում։ Մեծ Աստվածամոր տաճարի դիմաց գտնվում են երկու արձաններ՝ Հավատի և Կրոնի։ Հավատի արձանը ձախ ձեռքով բռնել է մի գավաթ, որը ըստ տեղացիների պատկերված է Գրաալի գավաթը։ Ըստ ուղեցույցներին արձանի հայացքը ցույց է տալիս այն ուղղությունը որտեղից պետք է այն փնտրել։

Սուրբ Գրաալը ժամանակակից մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրաալը մարմնավորվում է մի շարք գրական ստեղծագործություններում կինոֆիլմերում, համակարգչային խաղերում։ Ամենահայտնի ֆիլմերից են «Մոնտի Պայտոն և Սուրբ Գրաալը» (1975), «Ինդիանա Ջոնսը և վերջին խաչակրաց արշավանքը» (1989), «Ձկնորս Արքա» (1991), և նկարահանվել է համանուն «Դավինչիի ծածկագիր» ֆիլմը, որտեղ գրալը ներկայացված է, ոչ թե գավաթ, այլ կին, Հիսուս Քրիստոսի և Մարիամ Մագդալենաի ժառանգ։

Արթուր Հեկեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Путеводитель Испания. Ле пти фюте. Изд. 7. Москва: «Авангард». 2005. ISBN 5-86394-168-5

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дашкевич Н. П. Сказание о Святом Грале // Из истории средневекового романтизма. — Киев, 1877.
  • Дашкевич Н. П. Романтика Круглого Стола в литературе и жизни Запада. — Киев, 1890.
  • Веселовский А. Н. Где сложилась легенда о Святом Грале? — СПб., 1900.
  • Андреева В., Ровнер А. Грааль, святой // // Энциклопедия символов, знаков, эмблем / Авт.-сост. В. Андреева и др. — М.։ ООО «Изд-во Астрель»։ МИФ։ ООО «Изд-во АСТ», 2001. — С. 134—135.
  • Брат Д։., Д։.Л. Поиски Грааля // Феникс. — 2002. — № 16.
  • Дашкевич Н. П. Сказание о Святом Граале // Дашкевич Н. П. Из истории средневекового романтизма. — К.։ Наукова думка, 1877.
  • Дугин А. Крестовый поход Солнца // Конец света. — М.։ Арктогея, 1997. — С. 234—235.
  • Еремин Г. Загадка пятиугольного замка// Техника молодежи. — 1969. — № 1.
  • Непомнящий Н. Н. Чаша Грааля // Непомнящий Н. Н. Сто великих загадок истории. — М.։ «Вече», 2002. — С.176-181.
  • М.Байджент, Р.Лей, Г.Линкольн. Священная загадка / Пер. с англ. — М., 1992.
  • Michael Baigent, Richard Leigh and Henry Lincoln (1982). Holy Blood, Holy Grail. Corgi. ISBN 0-552-12138-X.
  • Ран, Отто. Крестовый поход против Грааля. — АСТ, 2004.
  • Аппий Клавдий // Орден российских тамплиеров. Том III. Документы 1922—1930 гг. — Москва: «Минувшее», 2003.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]