Jam Master Jay Records, Columbia Records, Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records, G-Unit Records, Capitol Records, Caroline Records
Ծնվել է Սաութ Ջամեյկա (Հարավային Ճամայկա) աղքատ սևամորթ թաղամասում։ 12 տարեկանում սկսել է զբաղվել կոկաինի վաճառքով։ Տարիներ անց` վերջ տալով անօրինական գործունեությանը՝ Ջեքսոնը ցանկանում է իր կարիերան կերտել որպես ռեփեր, սակայն 2000 թվականին ներառվում է զինված գործողության մեջ և, որպես արդյունք՝ վիրավորվում ատրճանակի 9 կրակոցից։ Առաջին՝ «Guess Who's Back?» ալբոմը թողարկելուց հետո Ջեքսոնով սկսվում է հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում «Interscope Records»-ի հետ։ Էմինեմի և Դոկտոր Դրեի պրոդյուսերության շնորհիվ Ջեքսոնը դառնում է աշխարհի առավել պահանջված ռեփերներից մեկը։
2003 թվականին Ջեքսոնը հիմնում է «G-Unit Records» ձայնագրման լեյբլը՝ ընդգրկելով մի շարք այլ նշմարելի ռեփերների՝ Յանգ Բաքին, Թոնի Յեյոյին և Լլոյդ Բենքսին։
Ջեքսոնը տարաձայնություններ է ունեցել մի շարք այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Ջա Ռուլը, Նասը, Ֆեթ Ջոն, Քեմռոնը, Ջադաքիսը, Փաֆ Դեդդին, Ռիք Ռոսը, ինչպես նաև «G-Unit»-ի նախկին անդամներ Յանգ Բաքը և Գեյմը։