Բարսելոնայի հաղթակամար
Արտաքին տեսք
Տեսակ | հաղթակամար |
---|---|
Երկիր | Իսպանիա[1] |
Տեղագրություն | Sant Pere, Santa Caterina i la Ribera? |
Վայր | Passeig de Lluís Companys, Barcelona? |
Ճարտարապետական ոճ | neo-Mudéjar? |
Բարձրություն | 29,8 ± 0,1 մետր |
Երկարություն | 12,4 ± 0,1 մետր |
Լայնություն | 27,7 ± 0,1 մետր |
Շինանյութ | աղյուս, Մայոլիկա և կրաքար |
Հիմնադրված է | 1888 |
Ճարտարապետ | Josep Vilaseca i Casanovas? |
Ժառանգության կարգավիճակ | Cultural Asset of Local Interest? և public art in Barcelona?[2] |
Բարսելոնայի հաղթակամար (իսպ.՝ Arco de Triunfo de Barcelona), հաղթակամար Իսպանիայում՝ Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում։ Կառուցվել է 1888 թվականին[3] ճարտարապետ Ժոզեպ Բիլասեկա ի Կասանովասի կողմից՝ որպես Բարսելոնայի Համաշխարհային ցուցահանդեսի (1888) «մուտքի դարբաս»։ Կամարը հատում է լայնարձակ Պասեչ դե Լյուիս Կոմպանս զբոսայգին և Պասեչ դե Սան Ժոան պուրակը[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթակամարը կառուցված է կարմիր աղյուսից նեո-մուդեխար ոճով։
Վերին հատվածի քանդակագործական կոմպոզիցիաներն են՝
- Պասեչ դե Սան Ժոան պուրակի կողմից գլխավոր ճակատամասի ֆրիզիի վրա Ժոզեպ Ռեինեսի Barcelona rep les nacions՝ «Բարսելոնան ողջունում է ազգերին» քանդակն է։
- Հակառակ կողմում Ժոզեպ Լյիմոնի Recompensa՝ «Վարձահատուցում» աշխատանքն է։
- Կողմնային քանդակները Անտոնի Վիլանովի «Գյուղատնտեսության և արդյունաբերության ալլեգորիաներ» և Տորկատա Տասսոյի «Առևտուր և արվեստ» աշխատանքներն են։
Հաղթակամարը զարդարված է Իսպանիայի և իսպանական պրովինցիաների զինանշաններով։
Բարսելոնայի հաղթակամարի կողքին գտնվում է Բարսելոնայի մետրոպոլիտենի համանուն մետրոյի կայարանը՝ «Arc de Triomf»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://w10.bcn.es/APPS/gmocataleg_monum/FitxaMonumentAc.do?idioma=EN&codiMonumIntern=96&cerca=true
- ↑ «Arco del Triunfo - Visit Barcelona». www.barcelonaturisme.com (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Arco de Triunfo de Barcelona». www.rutasconhistoria.es. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Everything Barcelona կայքում
- The Arc de Triomf on Google Maps
- a view on cities Արխիվացված 2017-08-16 Wayback Machine կայքում
- barcelona turisme
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնայի հաղթակամար» հոդվածին։ |
|