Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնկուրյան մրցանակ (ֆր. ՝ Prix Goncourt ), Ֆրանսիայի ամենահայտնի գրական մրցանակը, որ շնորհվում է լավագույն վեպի համար։ Մրցանակը կոչվել է ի պատիվ Գոնկուր եղբայրների։ Հաղթողը որոշվում է Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվեարկությամբ, որ տեղի է ունենում փարիզյան «Դրուան» (Drouant ) ռեստորանում հատուկ ընթրիքի ընթացքում։ Մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1903 թվականից։ Մրցանակի գումարային չափը սիմվոլիկ է (ներկայումս կազմում է 10 եվրո), սակայն այն, որպես կանոն, նպաստում է հաղթող գրքի վաճառքի ավելացմանը, իսկ նրա հեղինակը դառնում է ֆրանսիական գրականության առաջատար գրողներից մեկը։
Գոնկուրյան ակադեմիայի կազմում ընդգրկված են Ֆրանսիայի 10 ամենահայտնի գրականագետները, որոնք ստանում են սիմվոլիկ աշխատավարձ՝ տարեկան 60 ֆրանկ։ Ակադեմիայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, որ կարող է տալ մեկ գրքի օգտին։ Գրական ստեղծագործություններին տրված ձայների հավասար լինելու դեպքում առաջնությունը տրվում է այն գրքին, որի օգտին քվեարկել է Նախագահը։ Տարբեր ժամանակներում Գոնկուրյան ակադեմիայի անդամ են եղել գրողներ Ա. Դոդեն, Ժ. Ռենարը, Ռոնի Ավագը, Ֆ. Էրիան, Է. Բեզենը, Լուի Արագոնը և այլք։
Ըստ կանոնադրության՝ Գոնկուրյան մրցանակը մի հեղինակին կարող է տրվել միայն մեկ անգամ։ Միակ բացառությունը գրող Ռոմեն Գարին է։ Առաջին անգամ նա Գոնկուրյան մրցանակ ստացել է 1956 թվականին, իսկ 19 տարի անց մրցանակն ստացել է Էմիլ Աժար անվամբ. դա բացահայտնվել է միայն մրցանակի հանձնումից հետո։
Գլխավոր մրցանակից բացի Գոնկուրյան ակադեմիան մրցանակներ է տալիս նաև դեբյուտայի վեպի, պեոզիայի, նովելի, կենսագրության համար։ Իսկ վերջին ժամանակներում Գոնկուրյան մրցանակներ են տրվում նաև Արևելքի (Լիբանան ) ու Եվրոպայի (Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա) այլ երկրների ֆրանսիացի գրողների։
Թվական
Հեղինակ
Վերնագիրը
Վերնագիրը հայերեն
1903
Ջոն-Անտուան Նո
Force ennemie
«Թշնամական ուժ»
1904
Լեոն Ֆրապյե
La Maternelle
«Մանկապարտեզ»
1905
Կլոդ Ֆարեր
Les Civilisés
«Քաղաքակրթության գույնը»
1906
Ժան ու Ժերոմ Տարոներ
Dingley, l'illustre écrivain
«Դինգլին` ականավոր գրողը»
1907
Էմիլ Մոզելի
Le Rouet d'ivoire and Jean des Brebis ou le livre de la misère
«Ասեղնագործելու փղոսկրե գործիքը»
1908
Ֆրանսիս Միոմանդր
Écrit sur de l'eau...
«Ջրի վրա գրված»
1909
Մարիուս ու Արե Լեբլոններ
En France
«Ֆրանսիայում»
1910
Լուի Պերգո
De Goupil à Margot
«Աղվեսից Մարգոյի մոտ»
1911
Ալֆոնս դը Շատոբրիան
Monsieur des Lourdines
«Պարոն դը Լուրդինը»
1912
Անդրե Սավինյոն
Les Filles de la pluie
«Անձրևի աղջիկը»
1913
Մարկ Էլդեր
Le peuple de la mer
«Ծովի ժողովուրդը»
1914
Ադրիան Բերտրան
L'Appel du Sol
«Հողի կանչը»
1915
Ռենե Բենջամեն
Gaspard
«Գասպար»
1916
Անրի Բարբյուս
Le Feu
«Կրակ»
1917
Անրի Մալերբ
La Flamme au poing
«Բոց բռունցքի մեջ»
1918
Ժորժ Դյուամել
Civilisation
«Քաղաքակրթություն»
1919
Մարսել Պրուստ
A l'ombre des jeunes filles en fleurs
«Ծաղկող աղջիկների ստվերում»
1920
Էռնեստ Պերոշոն
Nêne
«Նեն»
1921
Ռենե Մարան
Batouala
«Բատուալա»
1922
Անրի Բերո
Le vitriol de la lune և Le martyre de l'obèse
«Լուսնային թույն»
1923
Լյուսյեն Ֆաբր
Rabevel ou Le mal des ardents
«Ռոբվել կամ այրվողների ցավը»
1924
Թերրի Սանդր
Le Chèvrefeuille, le Purgatoire, le Chapitre XIII
«Ցախկեռաս, քավարան, գլուխ XIII»
1925
Մորիս Ժենևուա
Raboliot
«Ռաբոլիո»
1926
Անրի Դեբերլի
Le supplice de Phèdre
«Պյատա Ֆեդրի»
1927
Մորիս Բեդել
Jérôme 60° latitude nord
«Ժերոմ 60° հյուսիսային լայնության»
1928
Մորիս Կոնստանտեն Վեյեր
Un Homme se penche sur son passé
«Մարդն իր անցյալի վրա»
1929
Մարսել Արլան
L'Ordre
«Կարգուկանոն»
1930
Անրի Ֆոկոնե
Malaisie
«Մալազիա»
1931
Ժան Ֆայյար
Mal d'amour
«Հիմար է սիրուց»
1932
Գի Մազելին
Les Loups
«Գայլեր»
1933
Անդրե Մալրո
La Condition humaine
«Մարդկային բախտ»
1934
Ռոժե Վերսել
Capitaine Conan
«Կապիտան Կոնանը»
1935
Ժոզեֆ Պեյր
Sang et Lumières
«Արյուն և լույս»
1936
Մակսենս վան դը Մեերշ
L'Empreinte de Dieu
«Աստծո հետքը»
1937
Շառլ Պլիսնյե
Faux passeports
«Կեղծ անձնագրեր»
1938
Անրի Թրուայա
L'Araigne
«Սարդ»
1939
Ֆիլիպ Էրիա
Les enfants gâtés
«Փչացած երեխաներ»
1940
Ֆրանսիս Ամբրիեր
Les grandes vacances
«Երկար արձակուրդ»
1941
Անրի Պուրրա
Vent de Mars
«Մարտյան քամի»
1942
Մարկ Բորրեդ
Pareil à des enfants
«Նման են երեխաների»
1943
Մարիուս Գրու
Passage de l'Homme
«Մարդու անցումը»
1944
Էլզա Տրիոլե
Le premier accroc coûte 200 Francs
«Տուգանք 200 ֆրանկ» ժողովածու
1945
Ժան-Լուի Բորի
Mon village à l'heure allemande
«Իմ գյուղը գերմանական ժամանակներում»
1946
Ժան Ժակ Գոթյե
Histoire d'un Fait divers
«Մի արկածի պատմություն»
1947
Ժան Լուի Կյուրտիս
Les Forêts de la Nuit
«Գիշերային անտառներ»
1948
Մորիս Դրյուոն
Les grandes familles
«Հայտնի ընտանիքներ»
1949
Ռոբեր Ժան Ժորժ Մերլ
Week-end à Zuydcoote
«Ազատ օրերը օվկիանոսի ափին»
1950
Պոլ Կոլեն
Les jeux sauvages
«Վայրի խաղեր»
1951
Ժյուլյեն Գրակ
Le Rivage des Syrtes
«Սիրտի ափը» (հրաժարվել է մրցանակից)
1952
Բեատրիս Բեկ
Léon Morin, prêtre
«Լեոն Մորենը` հոգևորականը»
1953
Պիեռ Գասկար
Les Bêtes
«Մեռյալների ժամանակը»
1954
Սիմոնա դը Բովուար
Les Mandarins
«Մանդարիններ»
1955
Ռոժե Իկոր
Les eaux mêlées
«Խառնված ջրեր»
1956
Ռոմեն Գարի
Les racines du ciel
«Երկնքի արմատները»
1957
Ռոժե Վայան
La Loi
«Օրենք»
1958
Ֆրանսիս Վալդեր
Saint-Germain ou la négociation
«Սեն-Ժերմեն»
1959
Անդրե Շվարց-Բարտ
Le dernier des Justes
«Սրբակենցաղներից վերջինը»
1960
Վինտիլա Գորիա
Dieu est né en exil
«Աստված ծնվել է աքսորում»
1961
Ժան Կո
La pitié de Dieu
«Աստծո խենթերը»
1962
Աննա Լանգֆյուս
Les bagages de sable
«Ավազե բեռ»
1963
Արման Լանու
Quand la mer se retire
«Երբ ծովը նահանջում է»
1964
Ժորժ Կոնշոն
L'Etat sauvage
«Վայրի պետություն»
1965
Ժակ Բորել
L'Adoration
«Պաշտամունք»
1966
Էդիոնդա Շառլ-Լու
Oublier Palerme
«Մոռանալ Պալերմոն»
1967
Անդրե Պիեռ դը Մանդյարգ
La Marge
«Դատարկություն»
1968
Բեռնար Կլավել
Les fruits de l'hiver
«Ձմեռային մրգեր»
1969
Ֆելիսեն Մարսո
Creezy
«Կրիզի»
1970
Միշել Տուռնե
Le Roi des Aulnes
«Անտառի արքան»
1971
Ժակ Լորան
Les Bêtises
«Հիմարություններ»
1972
Ժան Կարյեր
L'Epervier de Maheux
1973
Ժակ Շեսսե
L'Ogre
«Մարդակերը»
1974
Պասկալ Լենե
La Dentellière
«Ասեղնագործողը»
1975
Էմիլ Աժար (Ռոմեն Գարի)
La vie devant soi
«Ողջ կյանքն առջևում է»
1976
Պատրիկ Գրենվիլ
Les Flamboyants
«Բոցավառվողները»
1977
Դիդյե Դեկուա
John l'enfer
«Ջոն-Դժոխք»
1978
Պատրիկ Մոդիանո
Rue des boutiques obscures
«Մութ խանութների փողոցը»
1979
Անտոնին Մայե
Pélagie la Charette
«Pélagie la Charette»
1980
Իվ Նավար
Le Jardin d'acclimatation
«Գազանանոց»
1981
Լյուսյեն Բոդար
Anne Marie
«Աննա-Մարիա»
1982
Դոմինիկ Ֆերնանդեզ
Dans la main de l'Ange
«Հրեշտակի ափին»
1983
Ֆրեդերիկ Տրիստան
Les égarés
«Մոլորյալ հոգիներ»
1984
Մարգերիտ Դյուրաս
L'Amant
«Սիրեկանը»
1985
Յան Կեֆելեկ
Les Noces barbares
«Բարբարոսական հարսանիքներ»
1986
Միշել Գոստ
Valet de nuit
«Գիշերային ծառա»
1987
Տախար Բենժելուն
La Nuit sacrée
«Սուրբ գիշեր»
1988
Էրիկ Օրսեննա
L'Exposition coloniale
«Գաղութային ցուցահանդես»
1989
Ժան Վոտրեն
Un grand pas vers le Bon Dieu
«Մեծ քայլ բարի Աստծուն ընդառաջ»
1990
Ժան Ռուո
Les Champs d'honneur
«Փառքի հովիտ»
1991
Պիեռ Կոմբեսկո
Les Filles du Calvaire
«Գոլգոֆի աղջիկները»
1992
Պատրիկ Շամուազո
Texaco
1993
Ամին Մաալուֆ
Le Rocher de Tanios
«Տանիոսի ժայռը»
1994
Դիդյե Վան Կովելեր
Un Aller simple
«Միակ ուղին»
1995
Անդրեյ Մակին
Le Testament français
«Ֆրանսիական կտակ»
1996
Պասկալ Ռոզ
Le Chasseur Zéro
«Զրո որսորդը»
1997
Պատրիկ Ռամբո
La Bataille
«Պայքար»
1998
Պոլ Կոնստան
Confidence pour confidence
«Խոստովանություն խոստովանության դիմաց»
1999
Ժան Էշնոզ
Je m'en vais
«Ես գնում եմ»
2000
Ժան-Ժակ Շուլ
Ingrid Caven
«Ինգրիդ Կավեն»
2001
Ժան-Կրիստոֆ Ռուֆեն
Rouge Brésil
«Կարմիր Բրազիլիա»
2002
Պասկալ Կինյար
Les Ombres errantes
«Թափառող ստվերներ»
2003
Ժան-Պիեռ Ամետ
La maîtresse de Brecht
«Բրեխտի սիրուհին»
2004
Լորան Գոդե
Le Soleil des Scorta
«Սկորտների արևը»
2005
Ֆրանսուա Վեյերգան
Trois jours chez ma mère
«Երեք օր մորս մոտ»
2006
Ջոնաթան Լիտել
Les Bienveillantes
«Բարի կամքի տերերը»
2007
Ժիլ Լերուա
Alabama song
«Ալաբամայի երգը»
2008
Ատիկ Ռախիմի
Syngué Sabour։ La pierre de patience
«Սինգե Սաբուր. Համբերության քարը»
2009
Մարի Նդյայ
Trois femmes puissantes
«Երեք ուժեղ կանայք»
2010
Միշել Ուելբեք
La Carte et le territoire
«Քարտեզ և տարածություն»
2011
Ալեքսիս Ժոննի
L'Art français de la guerre
«Պատերազմի ֆրանսիական արվեստը»
2012
Ժերոմ Ֆերարի
Le Sermon sur la chute de Rome
«Ասք Հռոմի անկման մասին»[ 2]
2013
Պիեռ Լեմետր
Au revoir là-haut
«Կտեսնվենք վերևում»
2014
Լիդիա Սալվեր
Pas pleurer
2015
Մաթիաս Էնար
Boussole
2016
Լեյլա Սլիմանի
Chanson douce
Իդեալական դայակ
2017
Էրիկ Վյույյար
L’Ordre du jour
«Օրվա կարգը»
2018
Նիկոլյա Մատիե
Leurs enfants après eux
«Նրանց երեխաներն իրենցից հետո»
2019
Ժան Պոլ Դյուբուա
Tous les hommes n’habitent pas le monde de la même façon
«Ոչ բոլորն են աշխարհում ապրում միանման»
2017
Էրվե Լի Տելլե
L'anomalie
«Անոմալիա»
2018
Մոհամեդ Մբուգար Սառ
La plus secrète mémoire des hommes
«Մարդկանց ամենանվիրական հուշը»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 158 )։