Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Դենիս Պուշիլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Պուշիլին
 
Կուսակցություն՝ Donetsk Republic? և Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Donbas National Academy of Civil Engineering and Architecture?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 9, 1981(1981-05-09) (43 տարեկան)
Ծննդավայր Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
 
Կայք՝ denis-pushilin.ru
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Դենիս Վլադիմիրի Պուշիլին (մայիսի 9, 1981(1981-05-09), Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական գործիչ։ 2018 թվականի նոյեմբերի 20-ից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար, ինչպես նաև գերագույն գլխավոր հրամանատար։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ (2015—2018), Մինսկի խմբի եռակողմ համաձայնագրի բանակցություններում ԴԺՀ-ի մշտական ներկայացուցիչ։ ԴԺՀ Գերագույն խորհրդի նախագահ (2014 թվականի մայիսի 15-ից հուլիսի 18-ը), Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժամանակավոր կառավարության համանախագահ (2014 թվականի ապրիլի 7-ից մայիսի 15-ը)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականի մայիսի 9-ին[2] Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքում[3][4]։ Մանկությունը և երիտասարդությունը անց է կացրել հայրենիքում[5]։

1998 թվականին ավարտել է Մակեևկայի № 1 ճեմարանը (մինչև 1992 թվականը սովորել է Մակեևկայի № 14 ընդհանուր կրթական դպրոցում)։ 1999–2000 թվականներին եղել է զինծառայող Ուկրաինայի ազգային գվարդիայի շարքերում[5][6]։

Սովորել է Դոնբասի քաղաքաշինության և ճարտարապետության ազգային ակադեմիայում («տնտեսություն և ձեռնարկատիրություն» բաժնում), սակայն չի ավարտել[5][6]։

2002 թվականին աշխատել է առևտրային ընկերությունում[5][6]։

2011-2013 թվականներին հանդիսացել է Սերգեյ Մավրոդիի «MMM-2011» շարժման հետևորդ, եղել է կամավոր, այնուհետև, երբ «МММ» շարժման հիմքի վրա ստեղծվեց նույնանուն կուսակցություն Պուշիլինը դարձավ դրա անդամ[6][7]։ Այս կուսակցության կողմից 2013 թվականի «Գերագույն ռադայի» ընտրություններում Պուշիլինը առաջադրվեց Կիևի մարզում և զբաղեցրեց 19-րդ տեղը ստանալով 0,08 % քվե (77 ձայն[8]):

2014 года թվականի ապրիլի 5-ին դարձավ Դոնեցկի մարզի ղեկավար Պավել Գուբարևի տեղակալը[4][6], իսկ հետագայում գլխավորեց Դոնեցկի բնակիչների ցույցը[7][9]։ Ապրիլի 7-ին հռչակվեց ԴԺՀ-ն, իսկ Պուշիլինը դարձավ պետության կառավարության համանախագահ[3]։

2014 թվականի մայիսի 15-ին դարձավ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ (տվյալ պահին ըստ երկրի սահմանադրության ԴԺՀ-ի բարձրագույն պաշտոն)[10][11]։

2014 թվականի հուլիսի 18-ին Պուշիլինը անցավ թոշակի՝ Մոսկվայում գտնվելիս նա գրություն ուղարկեց խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Մակովիչին, որով հայտնում էր իր կամքով զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին[12]։ Հրաժարական տալուց հետո նա «Նոր Ռուսաստան Ազգային ճակատի» համակարգողն ու համանախագահն էր[13][14][15]։

2014 թվականի սեպտեմբերին հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նոյեմբերին կայանալիք ԴԺՀ-ի նախագահի և խորհրդարանի ընտրություններին[14][15]։ Հոկտեմբերին «Դոնեցկի Հանրապետություն» հասարակական շարժման ցուցակով գրանցվեց որպես ԴԺՀ Ազգային խորհրդի պատգամավորի թեկնածու[16]։

2014 թվականի նոյեմբերի 3-ին ԴԺՀ-ում կայացած ընդհանուր ընտրության արդյունքում Պուշիլինը ընտրվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի պատգամավոր[17]։ 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընտրվել է Ազգային խորհրդի նախագահի տեղակալ[17][18]։

2014 թվականի նոյեմբերի 9-ին Պուշիլինը ԴԺՀ նախագահ Ալեքսանդր Զախարչենկոյի հրամանով նշանակվեց Մինսկի խմբի եռակողմ համաձայնագրի բանակցություններում ԴԺՀ-ի մշտական ներկայացուցիչ[19][20]։

2015 թվականի սեպտեմբերի 4-ին Ազգային խորհրդի արտահերթ նիստի ընթացքում որոշվեց Պուշիլին նշանակել հանրապետության ներկայացուցչական մարմնի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար[21]։ Պուշիլինը սա բացատրեց այն հանգամանքով, որ Ազգային խորհրդի նախորդ խոսնակ Անդրեյ Պուրգինը նիստը խափանելու փորձի պատճառով ուղարկվել է թոշակի[22]։ Նաև նա հայտարարեց, որ մնում է ԴԺՀ-ի ներկայացուցիչը Մինսկյան բանակցություններում[23]։

2015 թվականի սեպտեմբերի 11-ին ընտրվել է ԴԺՀ Ազգային խորհրդի նախագահ, նրա օգտին քվեարկել էր 76 պատգամավոր[24]։

2018 թվականի սեպտեմբերի 7-ին Ազգային խորհրդի կողմից նշանակվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև 2018 թվականի նոյեմբերի 11-ին համաժողովրդական ընտրությունների արդյունքում կընտրվի նոր նախագահ[25]։ Հենց նույն օրը նա ցրեց Ազգային խորհուրդը բոլորին ուղարկելով թոշակի և լուրջ կադրային փոփոխություններ իրականացրեց գործադիր մարմնում։

2018 թվականի սեպտեմբերի 21-ին փաստաթղթեր ներկայացրեց 2018 թվականի նոյեմբերի 11-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար[26]։ Ընտրություններ արդյունքում Դենիս Պուշիլինը հավաքեց 60.85% քվե[27]։

Պատժամիջոցներ, քրեական հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 29-ին ներառվել է ԵՄ-ում մուտքի և ակտիվների սառեցման արգելքի պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում[28], մայիսի 12-ին ներառվել է նաև Կանադայի կողմից մտցված պատժամիջոցներ ենթակա անձանց ցանկում[29], հունիսի 20-ին նաև ԱՄՆ-ի[30], ինչպես նաև մի քանի այլ երկրների[31]։

2014 թվականի մայիսի 2-ին Ուկրաինայի դատախազության կողմից Պուշիլինի նկատմամբ հայտարարվել է հետախուզում[32], հունիսին նրա հանդեպ հետախուզում սկսեց նաև Ուկրաինայի անվտանգության ծառայությունը[33]։ Նա կասկածվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ պետական իշխանությունը բռնազավթելու մեջ[2]։

Կարծիքներ և գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴԺՀ նախկին ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի խոսքով Պուշիլինի առաջ մեծ առաջադրանք է դրված «Նա ցանկանում է Նոր Ռուսաստան ստեղծել Դոնեցկում, Լուգանսկում և Ուկրաինայի մյուս շրջաններում[34]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20240223234618/https://gorod-donetsk.com/pochetnie-grazhdane-donetska
  2. 2,0 2,1 «Особи, які переховуються від органів влади — Пушилин Денис Владимирович» (ուկրաիներեն). МВС України. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  3. 3,0 3,1 «Биография Дениса Пушилина» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 «Главой президиума ДНР избран Денис Пушилин» (ռուսերեն). Российская газета. 2014 թ․ մայիսի 19.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Автобиография Дениса Пушилина» (ուկրաիներեն). Портал «МММВолонтёр». 2013 թ․ նոյեմբերի 25.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Пушилин Денис Владимирович» (ռուսերեն). facenews.ua. 2014 թ․ մայիսի 29.
  7. 7,0 7,1 «Новый лидер донецких сепаратистов оказался функционером МММ» (ռուսերեն). zn.ua. 2014 թ․ ապրիլի 6.
  8. Результати голосування на виборчих дільницях округу. Повторні вибори народних депутатів України в одномандатних виборчих округах № 94, 132, 194, 197, 223 Արխիվացված 2014-04-07 archive.today «ЦВК»,
  9. «Лидер митингующих в Донецке заявил, что власти готовы к референдуму». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ ապրիլի 10.
  10. «Денис Пушилин избран спикером Верховного совета «Донецкой народной республики»». Коммерсантъ. 2014 թ․ մայիսի 15.
  11. «Новая жизнь. ДНР формирует власть, собирает армию и открывает границы» (ռուսերեն). Korrespondent.net. 2014 թ․ մայիսի 16.
  12. «Спикер парламента ДНР Пушилин ушел в отставку» (ռուսերեն). Интерфакс. 2014 թ․ հուլիսի 18.
  13. «Пушилин: ополченцы и силовики в среду обменяются пленными «40 на 40»» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. 14,0 14,1 «Пушилин решил участвовать в выборах в ДНР» (ռուսերեն). Росбалт. 2014 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. 15,0 15,1 «Экс-лидер ДНР Денис Пушилин примет участие в выборах самопровозглашенной республики» (ռուսերեն). Новая газета. 2014 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. ««Захарченко, Пушилин и я»: Пургин озвучил предвыборный список «Донецкой республики»» (ռուսերեն). НТВ. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  17. 17,0 17,1 Виктория Дэ (2014 թ․ նոյեմբերի 4). «Депутат ДНР Денис Пушилин назвал желание Порошенко отменить особый статус Донбасса истерикой» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  18. Надежда Ермолаева (2014 թ․ նոյեմբերի 14). «Андрей Пургин избран главой Народного совета ДНР» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  19. «Представителем ДНР на переговорах в Минске назначен Пушилин» (ռուսերեն). Росбалт. 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  20. «Указ Главы Донецкой Народной Республики № 8 от 9.11.2014 «О полномочном представителе Донецкой Народной Республики на переговорах Трёхстронней контактной группы в Минске»» (PDF) (ռուսերեն). Официальный сайт Правительства и Народного Совета ДНР. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  21. «Источник: и. о. председателя Народного совета ДНР назначен Пушилин» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  22. «Пушилин объяснил отставку главы Народного совета ДНР» (ռուսերեն). Lenta.ru. 2015 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  23. «Пушилин заявил, что остаётся представителем ДНР на минских переговорах» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  24. «Пушилин официально стал спикером парламента ДНР» (ռուսերեն). Интерфакс. 2015 թ․ սեպտեմբերի 11.
  25. Временно исполняющим обязанности Главы ДНР назначен председатель парламента Денис Пушилин
  26. Денис Пушилин стал первым кандидатом на должность главы ДНР — Россия 24
  27. «Donbass elections helped avert chaos after DPR leader's murder, says Russian diplomat». TASS. 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  28. Артем Филипенок, Александра Федотова (2014 թ․ ապրիլի 29). «ЕС обнародовал новый санкционный список против России» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  29. Даниил Студнев (2014 թ․ հունիսի 21). «Канада ввела санкции против 11 российских и украинских официальных лиц» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  30. «США включили Болотова и Пушилина в санкционный список» (ռուսերեն). Lenta.ru. 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  31. «Consolidated list of Ukraine-related sanctions and restrictive measures: individuals, entities and sectoral sanctions» (PDF) (անգլերեն). riskadvisory.net. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 28-ին.
  32. «МВД обнародовало информацию о розыске Пушилина» (ռուսերեն). Украинская правда. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  33. «СБУ объявила в розыск главу Верховного совета ДНР Дениса Пушилина» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  34. «Захарченко о Пушилине: Те вещи, которые говорит Денис — это будущее, мы сейчас живем настоящим» (ռուսերեն). RusDialog.ru. 2014 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]