Եվրոպական հանձնաժողով
Եվրոպական հանձնաժողով, ԵՄ հաստատություններից մեկն է, պատասխանատու է օրենսդրական առաջարկների, որոշումների կատարման, ԵՄ պայմանագրերի կատարման և ամենօրյա գործունեության պլանավորման համար[1]։ Հանձնաժողովականները պաշտոնի անցնելիս երդվում են Լյուքսեմբուրգում գտնվող Արդարադատության եվրոպական դատարանում՝ պարտավորվելով հարգել պայմանագրերը և լիովին անկախ լինել իրենց մանդատի ժամանակահատվածում պարտականությունների կատարման ընթացքում[2]։ Հանձնաժողովը գործում է կաբինետային կառավարության սկզբունքով՝ 28 անդամներով, ովքեր հայտնի են նաև հանձնաժողովականներ (անգլ.՝ commissionners բառից)[3]։
ԵՄ յուրաքանչյուր անդամ-պետություն ունի մեկ անդամ, որոնք երդում տալուց հետո պարտավորվում են գործել ԵՄ ընդհանուր շահերի շրջանակներում[2]։ Վերոնշյալ 28 հանձնաժողովներից մեկը դառնում է Հանձնաժողովի նախագահ, որի թեկնածությունն առաջարկում է Եվրոպական խորհուրդը, իսկ ընտրությունը կայանում է Եվրոպական խորհրդարանում։ Եվրոպական միության խորհուրդը նշանակում է մնացած 27 անդամներին՝ նշանակված նախագահի հետ համաձայնության հիման վրա[4]։ Եվրոպական հանձնաժողովի ներկայիս նախագահն է Ժան Կլոդ Յունկերը, ով իր պաշտոնը ստանձնել է 2014 թվականին։ Կից գործում է Հանձնաժողովականների քոլեջը, որը 23000 Եվրոպական քաղաքացիական ծառայողներից բաղկացած վարչական մարմին է, ովքեր իրենց հերթին տեղաբաշխված են գլխավոր տնօրենատների և ծառայությունների վարչություններում[5]։ Հանձնաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենը, ֆրանսերենն ու գերմաներենը։ Անդամներն ու իրենց կաբինետները տեղակայված են Բրյուսելում՝ Բեղլեմոն շենքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական հանձնաժողովը ստեղծված վերազգային Եվրոպական համայնքային համակարգի հինգ գլխավոր հաստատություններից մեկն է, որի ստեղծման մասին գաղափարն առաջարկեց Ֆրանսիայի այդ ժամանակվա արտգործնախարար Ռոբերտ Շումանը 1950 թվականի մայիսի 9-ին[6]։ 1951 թվականին այս հաստատությունը սկսեց գործել որպես Ածխի ու պողպատի եվրոպական համայնքի բարձրագույն մարմին և մինչ օրս կրել է բազմաթիվ փոփոխություններ՝ կախված իր լիազորությունների հետ։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական հանձնաժողովը սկսեց գործել 1951 թվականին՝ որպես ինը անդամից բաղկացած Բարձրագույն իշխանություն՝ Ժան Մոնեի նախագահության ներքո։ Այս հաստատությունը հանդիսանում էր Եվրոպական ածխի ու պողպատի համայնքի անդրազգային վարչական գործադիր մարմինը։ Պաշտոնապես սկսեց գործել 1952 թվականի օգոստոսի 10-ից Լյուքսեմբուրգում։ 1958 թվականին Հռոմի համաձայնագրերով հիմնադրեցին կից երկու համայնքները՝ Եվրոպական տնտեսական համայնքն ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը (Եվրատոմը)։ Լուի Աղմանը դարձավ Եվրատոմի առաջին նախագահը, իսկ Վալթեր Հալշթայնը՝ Եվրոպական տնտեսական համայնքի։ Վերջինս հատկապես սկսեց Եվրոպական իրավունքի համախմբման գործընթացը՝ ազգային օրենսդրության վրա ունենալով նշանակալի ազդեցություն։ Այնուամենայնիվ, առաջացած տարաձայնությունները 1965 թվականին հանեգեցրեցին Շառլ դը Գոլի կառավարության և այլ անդամ-երկրների միջև «Դատարկ աթոռների ճգնաժամ»-ի՝ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության պատճառով։ Չնայած այն հանգամանքին, որ այս ինստիտուտցիոնալ ճգնաժամը լուծվեց հաջորդ տարի, այնումամենայնիվ վերոնշյալ երկու համայնքների նախագահները պաշտոնաթող եղան։
Ժակ Դըլող
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Դըլողի նախագահության տարիներին Եվրոպական համայնքին ուղղորդման ու գործունության զգացում հաղորդվեց[7]։ Դըլողն ու իր թիմը համարվում են եվրոյի հիմնադիր հայրերը[8]։ Ինթերնեյշընըլ Հերըլդ Թրիբյունը (անգլ.՝ The International Herald Tribune) ժամանակին գրեց, որ իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտին՝ 1992 թվականին, «Պարոն Դըլողը փրկեց Եվրոպական համայնքը ընկծվածութունից։ Նա եկավ այն ժամանակ, երբ Եվրոհոռետեսությունն իր գագաթնակետին էր։ Չնայած որ նա քիչ հայտնի էր որպես Ֆրանսիայի նախկին ֆիննախարար, նա կյանք ու հույս ներշնչեց Եվրոպական համայնքի ու Եվրոպական հանձնաժողովի մեջ։ Պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 1985-88 թվականներին, Եվրոպան միավորեց միասնական շուկայի տարածքի մեջ, իսկ երկրորդ ժամկետի ընթացքում եվրոպացիներին համոզեց հեռու գնալ իրենց փառասեր տնտեսական, դրամական ու քաղաքական միավորման մեջ»[9]։
Ժակ Սանտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դըլողին հաջորդեց Ժակ Սանտերը։ վերջինիս ղեկավարած հանձնաժողովը ստիպված եղավ 1999 թվականին հրաժարական տալ՝ Եվրոպական խորհրդարանի ճնշման տակ՝ կեղծիքների ու կոռուպցիոն սկանդալների սկանդալների պատճառով[10] However the Santer Commission did carry out work on the Amsterdam Treaty and the euro.[11]։ Սա առաջին անգամ էր, որ Եվրոպական հանձնաժողովն իր ողջ կազմով հրաժարական տվեց և այսպիսով բարձրացվեց խորհրդարանի դերը։ Համենայն դեպս, հիշատակության արժանի է այն փաստը, որ Սանտեղի ղեկավարած հանձնաժողովը մշակեց Ամստերդամի պայմանագրի ու եվրոյին վերաբերող դրույթները։ Սկանդալին հաջորդեց Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի ստեղծումը։
Ռոմանո Պռոդի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտերին հաջորդած Ռոմանո Պռոդիի նախագահության օրոք Ամստերդամի պայմանագիրը մեծացրեց հանձնաժողովի իրավասությունները, իսկ վերջինս, մամուլի ձևակերպմամբ, ձեռք բերեց վարչապետին համավասար լիազորություններ[12][13]։ Պռոդիի ղեկավարած հանձնաժողովի լիազորությունները կրկին ամրապնդվեցին 2001 թվականի Նիսի պայմանագրով։
Խոսե Մանուել Բարոզո
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Խոսե Մանուել Բարոզոն դարձավ Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Բարոզոյի հանձնաժողովի կազմն ընդլայնվեց 2004 թվականին, երբ ԵՄ անդամ-երկրների թիվը հասավ 25-ի։ Բարոզոյի առաջին պաշտոնավարման ժամկետը լրացավ 2009 թվականի հոկտեմբերի 31-ին[14]։ Նիսի պայմանագրով սահմանվել էր, որ հանձնաժողովականների հստակ թիվը պետք է որոշվեր Եվրոպական խորհրդի միաձայն որոշման հիման վրա, իսկ անդամակցությունը պետք է ռոտացիոն կարգով հավասարապես փոխվեր անդամ-երկրների միջև։ Լիսաբոնի պայմանագիրը համակցեց Եվրոպական արտաքին հարաբերությունների հանձնաժողովականի և Եվրոպական խորհրդի Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցչի պաշտոնները։ Այս պաշտոնին նշանակված անձը նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն է, ով նախագահում է նաև Եվրոպական միության խորհրդի արտաքին քաղաքականության հարցերով նիստերը։
2014 թվականից սկսած Եվրոպական հանձնաժողովի նախագահն է Ժան Կլոդ Յունկերը։
-
Ժակ Սանտեր
-
Ժակ Դըլող
-
Ռոմանո Պռոդի
-
Խոսե Մանուել Բարոզո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Institutions of the EU: The European Commission». Europa. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 18-ին.
- ↑ 2,0 2,1 europa.eu: "European Commission swears oath to respect the EU Treaties" 3 May 2010
- ↑ European Commission (2006). How the European Union works: Your guide to the EU institutions (PDF). էջ 20. ISBN 92-79-02225-3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին. «Informally, the appointed members of the Commission are known as 'commissioners'.»
European Commission. «About the European Commission». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին. «A new team of 27 Commissioners (one from each EU country) is appointed every five years.» - ↑ Schütze, Robert (2012). European Constitutional Law. Cambridge University Press. էջեր 99–100, 118. ISBN 978-0521-73275-8.
- ↑ Summaries of EU legislation: Rules of Procedure of the European Commission
- ↑ «European Commission». CVCE.
- ↑ «The new Commission – some initial thoughts». Burson-Marsteller. 2004. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Discover the former Presidents: The Delors Commission». Europa (web portal). Վերցված է 2007 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Merritt, Giles (1992 թ․ հունվարի 21). «A Bit More Delors Could Revamp the Commission». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Topan, Angelina (2002 թ․ սեպտեմբերի 30). «The resignation of the Santer-Commission: the impact of 'trust' and 'reputation'» (PDF). European Integration Online Papers. Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Discover the former Presidents: The Santer Commission». Europa (web portal). Վերցված է 2007 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ James, Barry (1999 թ․ ապրիլի 16). «Prodi to Have Wide, New Powers as Head of the European Commission». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Rossant, John (1999 թ․ սեպտեմբերի 27). «Commentary: Romano Prodi: Europe's First Prime Minister? (int'l edition)». Business Week. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Tobais, Troll (2004 թ․ նոյեմբերի 2). «We have to democratise procedures». Café Babel. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.