Հայտնի է 12-րդ դարից։ Տիրապետում է այն կարծիքը, որ անվանումն ունի ուգրո-ֆիննական ծագում․ առաջացել է կոլմ ― «գերեզման, գերեզմանատուն» բառից։ Ոմանք էլ գտնում են, որ առաջացել է ռուսերեն բարբառային коломень ― «հարևանություն, շրջակայք» բառից (նկատի է ունեցվում Մոսկվայի շրջակայք լինելը)[2]։
Կոլոմնան առաջին անգամ հիշատակվել է 1177 թվականին։ Քաղաքի կրեմլից պահպանվել են աղյուսե պարիսպները, 6 աշտարակ, մուտքի դարպասները, Ուսպենսկի տաճարը, զանգակատունը։ Փողոցները տարերայնորեն ստեղծվել են կրեմլի շուրջը։ Կոլոմնայում են Հովհաննես Նախակարապետի, Բրուսենսկի մենաստանի և այլ եկեղեցիներ, բարոկկո ոճի բնակելի տներ, կլասիցիզմիոճով կառուցված Համբարձման եկեղեցի-ռոտոնդան (կառուցվել է 1799 թվականին՝ ճարտարապետ Մատվեյ Կազակովի նախագծով) և այլն։ Խորհրդային շրջանում կառուցվել են հասարակական շենքեր (մշակույթի պալատ, պիոներների տուն և այլն), ինչպես նաև բնակելի միկրոշրջաններ։
Կոլոմնայում կլիման բարեխառն ցամաքային է. ուժեղ ցուրտ և բավականին հազվադեպ կիզիչ շոգ։ Տարվա ամենացուրտ ամիսը են հունվարն է (հունվարին ջերմաստիճանը լինում է −10 °C), իսկ ամենաշոգ ամիսը՝ հուլիսն է (միջին ջերմաստիճանը մոտ +18,5 °C)[3]։ Ամռանը հաճախ են հանդիպում ամպրոպներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 515)։