Հակավեպ
Գրականություն |
---|
Գրական ուղղություններ |
Գրական ժանրեր |
Մեդիա |
Տեխնիկա |
Պատմություն |
Քննարկում |
Հակավեպ, փորձարարական գեղարվեստական գրականության ստեղծագործություն, որը խուսափում է վեպին բնորոշ և ընդունված կանոններից՝ փոխարենը հաստատելով սեփական կանոնները[1]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հակավեպ» տերմինը (ֆր.՝ anti-roman) ժամանակակից գրականության մեջ առաջին անգամ կիրառել է ֆրանսիացի փիլիսոփա և քննադատ Ժան Պոլ Սարտրը իր՝ 1948-ին արված Նատալի Սառոտի «Անհայտ մարդու դիմանկարը» աշխատանքի ներածության մեջ[2]։ Սակայն դրանից շատ առաջ՝ 1633 թվականին Շառլ Սորելն օգտագործել է այս տերմինը իր Le Berger extravagant գրքի ծաղրական բնույթը նկարագրելու համար[1][3][4]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակավեպը սովորաբար հատվածավորում և լղոզում է իր կերպարների փորձը՝ իրադարձությունները պատկերելով առանց ժամանակագրական հաջորդականության և փորձելով խախտել միասնական ու կայուն անհատականություններ ունեցող կերպարների գաղափարը։ Հակավեպը սկզբունքային առանձնահատոկությունների է՝ բացահայտ սյուժեի բացակայությունը, կերպարի նվազագույն զարգացումը, ժամանակային հաջորդականության փոփոխությունները, շարադասության և բառապաշարի հետ փորձերը, այլընտրանքային ավարտն ու սկիզբը[1]։ Ծայրահեղ դեպքերում հակավեպը կարող է ներառել դատարկ էջեր, նկարներ կամ հիերոգլիֆներ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած որ տերմինը հիմնականում օգտագործվում է 1940, 50 և 60-ականների ֆրանսիական nouveau roman-ը նկարագրելու համար, նմանատիպ ստեղծագործությունների կարելի է հանդիպել նաև ավելի վաղ[2]։ Արոն Կիբեդի Վարգան ենթադրել է, որ վեպը, որպես այդպիսին ծագել է որպես հակավեպ, քանի որ առաջին վեպերը, օրինակ՝ «Դոն Կիխոտը», խախտում էր վեպին բնորոշ կառուցվածքը[3]։
Միայն հետպատերազմյան տարիներին տերմինը սկսեց ճանաչվել և կիրառվել քննադատության մեջ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Cuddon, J.A. (1998). The Penguin dictionary of literary terms and literary theory (4. ed.). London [u.a.]: Penguin Books. էջեր 44–45. ISBN 0140513639.
- ↑ 2,0 2,1 "New Novel." Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online Academic Edition. Encyclopædia Britannica Inc., 2012. Web. 31 Aug. 2012.
- ↑ 3,0 3,1 Dionne U, Gingras F. L'USURE ORIGINELLE DU ROMAN: ROMAN ET ANTIROMAN DU MOYEN AGE A LA REVOLUTION. (French). Études Françaises. April 2006;42(1):5-12. Accessed August 31, 2012.
- ↑ Hodgson R. "The Parody of Traditional Narrative Structures in the French Anti-Novel from Charles Sorel to Diderot". Neophilologus. July 1982;66(3):340-348. Accessed August 31, 2012.
- ↑ A. Gibson, Postmodernity, Ethics and the Novel (2002) p. 92