Մագդալենա Ալվարես
Մագդալենա Ալվարես իսպ.՝ Magdalena Álvarez | |
Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և տնտեսագետ |
Ծննդյան օր | փետրվարի 15, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Magdalena Álvarez Arza |
Մագդալենա Ալվարես Արսա (իսպ.՝ Magdalena Álvarez Arza, փետրվարի 15, 1952, Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ։ 2010-2014 թվականներին եղել է Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ։ 2004-2009 թվականներին Սապատերոյի կառավարությունում զբաղեցրել է զարգացման նախարարի պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագդալենա Ալվարես Արսան ծնվել է 1952 թվականի փետրվարի 15-ին Սան Ֆերնանդոյում, Անդալուսիա։ Ավարտելով Կոմպլուտենսեի համալսարանը՝ Մագդալենա Ալվարեսը 1977-1990 թվականներին որպես դոցենտ աշխատել է Հեռավար կրթության ազգային համալսարանում։ 1981-1989 թվականներին միաժամանակ դասավանդել է Մալագայի իրավաբանական պրակտիկայի դպրոցում և հարկային հետազոտությունների ինստիտուտում։ 1979-1993 թվականներին Ալվարեսը նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսպանիայի ֆինանսների նախարարությունում և ֆինանսական վարչություններում։
Անկուսակցական Ալվարեսն ընտրվել է Անդալուսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր և Մանուել Չավեսը 1994 թվականի օգոստոսին նրա թեկնածությունն առաջարկել է Անդալուսիայի կառավարության տնտեսության և ֆինանսների նախարարի պաշտոնում։ Անդալուսիայի քաղաքական շրջանակներում առճակատման հետևանքով Մագդալենայի կողմից առաջադրված բյուջեի ոչ մի նախագիծ չի ընդունվել Անդալուսիայի խորհրդարանի կողմից։ Չնայած դրան, 1996 և 2000 թվականների տարածաշրջանային ընտրություններից հետո Ալվարեսը պահպանել է իր պաշտոնը։ Նրա գործունեության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցրել Իսպանիայի կենտրոնական կառավարության հետ Անդալուսիայի տարածաշրջանային ֆինանսավորման շուրջ բանակցությունները, որտեղ Ալվարեսը ոտնակոխ է արել Իսպանիայի «Պատմական պարտքի» թեման գյուղական և աղքատ հարավի առջև։
2004 թվականին Մագդալենա Ալվարեսն ընդգրկվել է Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության կազմում և, 2004 թվականի խորհրդարանական ընտրություններում դառնալով Մալագա նահանգից գլխավոր թեկնածուն, ստացել է պատգամավորական մանդատ։ Շուտով Մագդալենան Սապատերոյի կառավարությունում նշանակվել է զարգացման նախարար։ Ալվարեսի աշխատանքը կառավարությունում հիշելի է անհաջողություններով, ինչպես, օրինակ, Մադրիդից Բարսելոնա արագընթաց երկաթուղու շինարարության երկարաձգումը, որից հետո ընդդիմությունը պահանջում էր Ալվարեսի հրաժարականը։ Այնուամենայնիվ, 2008 թվականին Իսպանիայի խորհրդարանի ընտրություններում Ալվարեսը հաստատել է իր պատգամավորական լիազորությունները և կրկին մտել կառավարության կազմի մեջ։ Միայն 2009 թվականի ապրիլի 7-ին կառավարությունում վերադասավորումների ժամանակ նրան փոխարինել է Խոսե Բլանկո Լոպեսը։
2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության ցուցակում Ալվարեսը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել և ընդգրկվել նրա կազմում։ Եվրախորհրդարանում Ալվարեսն ընդգրկված է եղել տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտեի կազմում, ինչպես նաև աշխատել է ֆինանսական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի հաղթահարման ժամանակավոր կոմիտեում։ 2010 թվականի հուլիսին Ալվարեսը վայր է դրել եվրոպական խորհրդարանականի լիազորությունները՝ աշխատանքի անցնելով Եվրոպայի ներդրումային բանկում։ Եվրոպական ներդրումային բանկում Ալվարեսը ծառայել է մինչև 2014 թվականը և ստիպված է եղել վայր դնել լիազորությունները՝ կապված Անդալուսիայում Իսպանիայի զարգացման նախարարի պաշտոնում կենսաթոշակային սուբսիդիաների գործով կոռուպցիայի մեղադրանքների հետ։ Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճռով, որը հրապարակվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ին, Մագդալենա Ալվարեսը մեղավոր է ճանաչվել Անդալուսիայի տնտեսության նախարարի պաշտոնում 1994-2004 թվականներին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ և 9 տարի ժամկետով զրկվել է պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Магдалена Альварес на сайте Конгресса депутатов Испании(իսպ.)
- Магдалена Альварес на сайте Европейского парламента(անգլ.)
- Magdalena Álvarez Arza
- Profile at Spanish congress website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա Ալվարես» հոդվածին։ |
|
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանիայի կին քաղաքական գործիչներ
- Իսպանացի գիտնականներ
- Կին գիտնականներ
- 20-րդ դարի գիտնականներ
- 21-րդ դարի գիտնականներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Իսպանացի տնտեսագետներ