Մոզել (գետ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Մոզելից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոզել (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոզել (գերմ.՝ Mosel, ֆր.՝ Moselle), գետ Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Հռենոսի ձախ վտակը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոզել գետն սկիզբ է առնում Վոգեզիից և թափվում է Հռենոս։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 715 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Նանսի, Մեց (Ֆրանսիա), Տրիր, Կոբլենց (Գերմանիա) քաղաքները։
Հիդրոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոզել գետի երկարությունը կազմում է 544 կմ, ավազանի մակերեսը՝ 28 286 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 315 մ3։ Նավարկելի է գետաբերանից 242 կմ։ Հատվում է Մառն-Հռենոս ջրանցքով։ Արևելյան ջրանցքով միացած է Աոն գետին։ Կան ՀԷԿ-եր։
Մոզելի ափերին են Նանսի, Մեց, Տրիր, Կոբլենց քաղաքները։ Մոզելի հովիտը խաղողագործության և գինեգործության շրջան է։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոզել գետի վտակներն են Սաար, Ռուվեր, Ավիերա գետերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мозель (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIXа. — С. 604—605.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզել (գետ)» հոդվածին։ |
|