Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Փիտ Կրտսեր (անգլ. ՝ William Pitt the Younger , մայիսի 28 , 1759 (1759-05-28 ) [ 1] [ 2] [ 3] […] , Քենթ , Անգլիա , Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 23 , 1806 (1806-01-23 ) [ 1] [ 2] [ 4] […] , Լոնդոն , Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն ), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ։ Ուիլյամ Փիտ Ավագի որդին։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1776 )։ 1783 -1801 թվականներին և 1804 -1806 թվականներին՝ պրեմիեր մինիստր։ 1784 թվականի օրինագծով սահմանափակել է Արևելահնդկական ընկերության իրավունքները և Հնդկաստանի կառավարումը դրել կառավարության հսկողության տակ։ Ռուսաստանը թուլացնելու նպատակով նպաստել է 1787 -1791 թվականների ռուս -թուրքական և 1788 -1790 թվականների ռուս -շվեդական պատերազմների սանձազերծմանը, աջակցել է Թուրքիային և Շվեդիային ։ Փիտը հեղափոխական, ապա և նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ դաշինքի գլխավոր կազմակերպիչներից էր։ Ներքին ասպարեզում Փիտը վարել է դեմոկրատական շարժումը ճնշելու քաղաքականություն։ 1798 թվականին Փիտի կառավարությունը ճնշել է իռլանդական ազգային-ազատագրական ապստամբությունը և իրականացրել է «Ունիայի ակտը» (1801 ), որով վերացվել է իռլանդական ինքնավար պառլամենտը։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arthur C.V.D. Aspinall Encyclopædia Britannica
↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
↑ 5,0 5,1 Kindred Britain
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։