Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Սամեձանո դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամեձանո դղյակ
Castello di Sammezzano
Երկիր`Իտալիա Իտալիա
Ճարտարապետական ոճ`Էկլեկտիզմ
Կառուցման
ժամանակաշրջան`
1605-1885
Քարտեզ
Քարտեզ

Սամեձանո դղյակ (իտալ.՝ Castello di Sammezzano), կառուցված է մարվրիտանական գունագեղ արևելյան ոճով, ունի բացառիկ ներքին հարդարանք։ Գտնվում է Իտալիայի Տոսկանա նահանգի Ֆլորենցիա գավառի Ռեջելլո կոմունայում։

Կառուցվել է 1605 թվականին իսպանացի ազնվականի կողմից, 1853 թվականին Սամեձանո դղյակը ձեռք է բերում արվեստագետ-գործարար Ֆերդինանդո Խիմենեսը, որն էլ տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողանում է իրականացել այս իր ստեղծագործական յուրօրինակ մտահղացումը՝ տալով դղյակին ներկայիս տեսքը։ Սամեձանոն ունի 365 սենյակ՝ ըստ տարվա օրերի[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչև 1990-ականներն այն գործում էր որպես շքեղ հյուրանոց, ռեստորան և բար։ Սակայն ներկայումս դղյակի սեփականատերն է մի բրիտանական մասնավոր ընկերություն, և այն փակ է այցելուների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Sammezzano Castle: A Magical Place in Tuscany».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամեձանո դղյակ» հոդվածին։