Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Օզալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Օզալ
խորվ.՝ Ozalj
Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԿարլովացկի
ՀամայնքԿարլովաչկա
ՂեկավարԲիսերկա Վրանիչ
Առաջին հիշատակում1244
Մակերես179,4 կմ²
Բնակչություն1164 մարդ (2001)
Ագլոմերացիա7 932
Ազգային կազմհիմնականում խորվաթներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+ 385 (0)47
Փոստային դասիչ47280 Ozalj
Ավտոմոբիլային կոդKA
Պաշտոնական կայքozalj.com
Օզալ (Խորվաթիա)##
Օզալ (Խորվաթիա)

Օզալ (խորվ.՝ Ozalj), քաղաք Խորվաթիայում։ Քաղաքապետարանը տեղակայված է Օզալում։ Բացի բուն քաղաքից, քաղաքի կազմի մեջ մտնում են նաև 97 բնակավայրեր։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դղյակ թունելի հետ

Պատմական մասը կառուցվել է Կուպա գետի ժայռի վրա։ Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս տարածաշրջանում հատվում են տրանսպորտային Ժումբերակ, Պոկուպե և Հարավային Սլովենիա ուղիները։

Քաղաքը գտնվում է Սլովենիայի սահմանից 15 կմ հեռավորության վրա, մինչև Մետլիկա մոտ 15 կմ է, Չրնոմել՝ 30 կմ, մինչև Նովո-Մեստո՝ մոտ 35 կմ։ Տրանսպորտային համակարգը լավ է զարգացած։ Գոյություն ունի Կարլովացի հետ ավտոմոբիլային և երկաթուղային կապ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի դրությամբ Օզալի բնակչությունը կազմել է 7932 մարդ։

Օզալի ազգային կազմը՝

Թվական Ընդամենը Խորվաթներ Սերբեր Հարվսլավացիներ Մնացած
1991 թվական 14.787 13.908 (94,05 %) 142 (0,96 %) 167 (1,20 %) 570 (3,85 %)
1981 թվական 14.162 13.393 (94,56 %) 314 (2,21 %) 181 (1,27 %) 274 (1,93 %)
1971 թվական 17.607 16.894 (95,95 %) 477 (2,70 %) 33 (0,18 %) 203 (1,15 %)

Օզալի բնակչությունը[1]՝

  • 2011 թվական - 6817 մարդ (խորվաթներ՝ 6604, սերբեր՝ 64)
  • 2001 թվական - 1164 մարդ
  • 1991 թվական - 1184 (Խորվաթներ՝ 1089, սերբեր՝ 49, հարավասլավացիներ՝ 16, մնացածը՝ 30)
  • 1981 թվական - 599 (խորվաթներ՝ 573, սերբեր՝ 10, հարավասլավացիներ՝ 6, մնացածը՝ 10)
  • 1971 թվական - 217 (խորվաթներ՝ 193, սերբեր՝ 7, մնացածը՝ 17)

Օզալի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1244 թվականին։ 1398-ից մինչև 1550 թվականները քաղաքը պատկանել է Ֆրանկոպաններին, իսկ հետո մինչև 1671 թվականը՝ Զրինսկիներին։ Քաղաքի օրը ապրիլի երեսունն է։

Սլավա Ռաշկայի գերեզմանը
Հին քաղաքը

Քաղաքի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է։ Այցելուների ուշադրությունը գրավում է քաղաքի պատմությունը և այն փաստը, որը Օզալը հայտնի նկարիչ Սլավա Ռաշկայի հայրենիքն է։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մունյարա հիդրոէլեկտրակայանը

Տեսարժան վայրերից ամենահայտնին միջնադարյան Օզալ ամրոցն է, որը գտնվում է Կուպա գետի վրա։

Օզալում կառուցվել է Խորվաթիայի առաջին ՀԷԿ-ը, որը 1908 թվականին սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Կարլովացին։

Օզալում կա թանգարան, որը գտնվում է քաղաքի կենտրոնից մի քանի մետր հեռավորության վրա։

  • Օզալում հիմնադրվել է «Zrinski Ozalj» ֆուտբոլային ակումբը։
  • Կուպայի բոուլինգ-ակումբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Naselja i stanovništvo RH od 1857—2001. godine», Izdanje Državnog zavoda za statistiku Republike Hrvatske, Zagreb, 2005.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Озаль — город Зринских и Франкопана». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  • «TZ Ozalj». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին. (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզալ» հոդվածին։