Լինգվա ֆրանկա
Լինգվա ֆրանկա /ˌlɪŋɡwə ˈfræŋkə/[1], հայտնի է նաև որպես՝ կամուրջ լեզու, ընդհանուր լեզու կամ երրորդ լեզու, լեզու կամ բարբառ, որը համակարգված օգտագործվում է տարբեր մայրենի լեզու կամ բարբառ ունեցող մարդկանց շփումը հնարավոր դարձնելու համար[2]։
Լինգվա ֆրանկան զարգացել է ամբողջ աշխարհում մարդկության պատմության ընթացքում, սովորաբար առևտրային պատճառներով (այսպես կոչված արևտրային լեզու), բայց նաև մշակութային, կրոնական, դիվանագիտական և վարչական պատճառներով, ինչպես նաև տարբեր ազգությունների գիտնականների միջև տեղեկության փոխանցման համար։ Եզրը ծագում է այսպիսի լեզուներից մեկի՝ միջերկրական լինգուա ֆրանկայի անվանից։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանազան լեզուներ օգտագործվել են որպես լինգվա ֆրանկան հնագույն ժամանակներից։ Այսպես` լատիներենը և հունարենը լինգվա ֆրանկա էին Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների համար։ Աքքադերենը և արամեերենը Մերձավոր Արևելքի որոշ երկրներում եղել են լինգվա ֆրանկա[3]։ Լինգվա ֆրանկայի բազմաթիվ օրինակներ կան բոլոր մայրցամաքներում։ 21-րդ դարի ամենավառ օրինակներից է անգլերենը։ Մասնավոր շրջաններում կան շատ այլ լինգվա ֆրանկաներ, ինչպես օրինակ՝ ֆրանսերենը, հինդիը, պորտուգալերենը, իսպաներենը, ռուսերենը, արաբերենը, չինարենը և սուահիլին։
Որոշ երկրներում լինգվա ֆրանկան նաև ազգային լեզու է, օրինակ՝ ուրդուն Պակիստանում և՛ լինգվա ֆրանկա է, և՛ ազգային լեզու։ Ինդոնեզերենը Ինդոնեզիայում ունի նույն կարգավիճակը, չնայած ճավայերենն ավելի շատ լեզվակիր ունի, ինդոնեզերենը միակ պաշտոնական լեզուն է և գործածվում է ամբողջ երկրում (հաճախ որպես երկրորդ լեզու)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «lingua franca - definition of lingua franca in English from the Oxford dictionary». Oxforddictionaries.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Viacheslav A. Chirikba, "The problem of the Caucasian Sprachbund" in Pieter Muysken, ed., From Linguistic Areas to Areal Linguistics, 2008, p. 31. ISBN 90-272-3100-1
- ↑ Ostler, 2005 pp. 38-40
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hall, R.A. Jr. (1966). Pidgin and Creole Languages, Cornell University Press. ISBN 0-8014-0173-9.
- Heine, Bernd (1970). Status and Use of African Lingua Francas. ISBN 3-8039-0033-6
- Kahane, Henry Romanos (1958). The Lingua Franca in the Levant.
- Melatti, Julio Cezar (1983). Índios do Brasil. São Paulo: Hucitec Press, 48th edition
- Ostler, Nicholas (2005). Empires of the Word. London: Harper ISBN 978-0-00-711871-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- English - the universal language on the Internet? Արխիվացված 2006-09-25 Wayback Machine
- Lingua franca del Mediterraneo o Sabir of professor Francesco Bruni (in Italian) Արխիվացված 2009-03-28 Wayback Machine.
- Sample texts Արխիվացված 2009-04-09 Wayback Machine from Juan del Encina, Le Bourgeois Gentilhomme, Carlo Goldoni's L'Impresario da Smyrna, Diego de Haedo and other sources.
- An introduction to the original Mediterranean Lingua Franca Արխիվացված 2010-04-08 Wayback Machine.
|