Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

SM Entertainment

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է S.M. Entertainmentից)
SM Entertainment
Изображение логотипа
Տեսակլեյբլ, talent agency? և հանրային ընկերություն
Հիմնադրված էփետրվարի 14, 1995
ՀիմնադիրԼի Սու Ման
ՎայրSeongsu-dong, Seongdong District
Երկիր Հարավային Կորեա
Արդյունաբերություներաժշտություն և phonographic industry?
Աշխատողների թիվ601 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[1]
Դուստր ընկերություններSM Culture & Contents[2], Label SJ?, ScreaM Records?, SM Classics?, Label V?, Baljunso?, SM Life Design Group?, Mystic Story? և SM Entertainment Japan?
Կայքsmentertainment.com
Բորսա041510
 SM Entertainment Վիքիպահեստում

S.M. Entertainment (հանգըլ՝ SM엔터테인먼트), գործակալություն, որը փնտրում է տաղանդներ, կորեական երաժշտության պրոդյուսերական և ձայնագրման գործակալություն, որը հիմնադրել է Լի Սու Մանը Հարավային Կորեայում[3][4]։ Ի սկզբանե, «SM» հապավումը նշանակում էր Լի Սու Մանի անվան սկզբնատառերը, բայց հիմա այդ հապավումը նշանակում է «Աստղային թանգարան» (Star museum)։ SM-ին են պատկանել այնպիսի հայտնի խմբեր, որոնցից են H.O.T.- ը, S.E.S.- ը, Shinhwa- ն։ SM-ի որոշ աստղեր հայտնի են մինչև հիմա՝ Kangta- ն, ԲոԱն, TVXQ-ը, TRAX-ը, The Grace-ը, Super Junior-ը, Girls' Generation-ը, J-Min-ը, SHINee-ը, F(x)-ը, EXO-ն և Red Velvet-ը։ Բացի այդ, SM-ը Avex Trax-ի հետ միասին Կորեայում ներկայացնում է ճապոնացի արտիստներին, ինչպիսիք են՝ Այումի Համասակին։ 2006 թվականի փետրվարի 15-ին SM-ը տոնել է իր տասնամյակը։ Ներկա ժամանակահատվածում գործակալությունը տնօրինում է Լի Սու Մանը։

Ըստ Financial Timesի տեղեկությունների, գործակալության շուկայական կապիտալիզացիան հասել է ₩ 1380 միլիարդ ($ 1,24 միլիարդ դոլար)[5]։ Ջանին Բոուերը MTV Iggy-ից կարծում է, որ այն լինելու է մեգա-կորպորացիա, այն ժամանակ, երբ Էվան Ռամստադը The Wall Street Journalից այն անվանում է «Քեյ փոփի էլեկտրակայան»։

Սեուլի ազգային համալսարանում սովորելուց և իր երգչի կարիերան ավարտելուց հետո, Լի Սու Մանը հարցրել է դեռահաս աղջիկներին, թե ինչպիսի երաժշտական խմբեր են նրանք ցանկանում տեսնե[6] լ։ Սու Մանը ստեղծել է H.O.T. բոյ բենդը և S.E.S. աղջիկների խումբը։ Երկու խմբերն էլ դարձել են ճանաչված 1990- ական թվականների վերջերին[7]։ Կարճ ժամանակ անց, Սու Մանը ստեղծում է Shinhwa խումբը, որը նույնպես վայելել է մեծ ճանաչում և հաջողություն, Լի Սու Մանը շարունակել է մի շարք հաջողակ արվեստագետների ստեղծումը։ 1999 թվականին Սու Մանը ստեղծել է Կորեայի առաջին R&B «Fly to the Sky» դուետը , որը նույնպես ավելացել է Լի Սու Մանի հաջողակ խմբերի ցանկին։ Սակայն, H.O.T. խմբի փլուզումից հետո, SM- ում սկսվել են ֆինանսական խնդիրներ։ Խմբի փլուզման պատճառներից է եղել հենց ֆինանսական խնդիրները, միայն թե իրական պատճառն այդպես էլ չի ասվել հանրությանը։ S.E.S. խումբը փլուզվել է H.O.T.- ի փլուզումից մեկ տարի անց, իսկ մի քանի տարի անց 2003 թվականին Shinhwa-ն լքել է SM-ը։ Տղաներին հաջողվեց պահպանել խումբը, փոխելով միայն գործակալությունը և ելույթ ունենալ նախկին հաջողությամբ։ SM-ը ներկայացրեց նոր երգիչների՝ Իսահակ և Չիյոն և Black Beat, որոնց չհաջողվեց հասնել հաջողության, համեմատելով առաջին SM-ի արտիստների։ Հետագայում SM-ը հաջող քայլեր է կատարել նոր արտիստների որոնման գործում։ Միանձնյա երգչուհի BoA-ն դեբյուտ է արել 2000 թվականին, DBSK խումբ, որը ուներ հինգ անդամ, դեբյուտ է արել 2003 թվականին։ TRAX ռոք խմբի չորս անդամները դեբյուտ են արել 2004 թվականին։ The Grace-ի չորս անդամները և Super Junior-ի 13 անդամները դեբյուտ են արել 2005 թվականին։ Girls' Generation խմբի 9-ը անդամները դեբյուտ են արել 2007 թվականին, SHINee բոյ- բենդը, որի կազմի մեջ կար հինգ անդամ, դեբյուտ է արել 2008 թվականին։ Հինգ անդամներից կազմված f(x) խումբը դեբյուտ է արել 2009 թվականին, S.M. the Ballad խումբը բաղկացած չորս անդամներից դեբյուտ է արել 2010 թվականին, EXO խումբ, որի կազմի մեջ մտնում են 12 մարդ, դեբյուտ է արել 2012 թվականին, Red Velvet խումբը դեբյուտ է արել 2014 թվականին (2015 թվականին խմբին նոր անդամ է ավելացել), 2016 թվականին դեբյուտ է արել NCT-U խումբը։

Հիմնական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի փետրվարին SM-ը հիմնադրվել է սկզբնական 50,000,000 վոն կապիտալով։ 1996 թվականի հունվարին SM-ը ձեռք է բերել տարածք ձայնագրման ստուդիա կառուցելու համար, որը արտադրում էր այնպիսի հեռուստաալիքների համար, ինչպիսիք են KBS-ը, SBS-ը, HBS-ը, KMTV-ին M-NET-ը։ 1997 թվականի ապրիլին գլխավոր գրասենյակը տեղափոխվել է Yadangri Kyohamyon Paju Kyungki թաղամաս, որը գտնվում է Սեուլում։ 1998 թվականի հոկտեմբերին գլխավոր տնօրեն է ընտրվել Կին Կյոն Ուկը։ 1999 թվականի օգոստոսին բաժնետիրական կապիտալի չափը մեծացել է, հասնելով 25,000,000 վոնի։ Նույն թվականին SM-ը կառուցել է մասնաճյուղ Apgujung dong Kangnam gu-յում, որը գտնվում է Սեուլում։

2000-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի սկզբներին SM-ը համաձայնվել է նվազեցնել իրենց ակցիաների գինը 5000 վոնից 500 վոն ակցիայի համար։ 2000 թվականի կեսերին գործակալությունը հավաստագրվել է և ավելացվել է KOSDAQ-ի ցուցակներին 041510 համարով։ Նույն թվականի վերջերին SM-ը և Avex Trax-ը պայմանագիր են կնքել Ասիայում լիցենզավորված երաժշտական գործակալության ստեղծման համար։ 2000 թվականի դեկտեմբերին SM-ը ընդունել է Fandago Korea-յին։ 2001 թվականի հունվարին SM-ը ստեղծել է միասնական արտաքին կորպորացիա SM Entertainment Japan Co., Ltd: Նույն թվականի մարտին Կիմ Կյոն Ուկը ընտրվել է SM-ի գլխավոր տնօրեն երրորդ անգամ։ 2001 թվականի մայիսին SM-ը ծախսել է 10 միլիարդ վոն կորեական երաժշտության արտադրության առաջին միասնական ներդրումային հիմնադրամի ստեղծման համար[8]։ 2002 թվականի ապրիլին անցկացվել է 1,341,180 բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում, հունիսին տեղի է ունեցել երրորդ աճը կանոնադրական կապիտալում 61,048 ակցիաների։ 2002 թվականի վերջերին SM-ն արժանացել է Հարավային Կորեայի մշակույթի նախարարության գլխավոր մրցանակին։ 2004 թվականի փետրվարին կանոնադրական կապիտալը կրկին մեծացել է, հասնելով 271,428 բաժնետոմսերի։ Նույն թվականի ապրիլին գլխավոր գրասենյակը տեղափոխվել է Paju Kyungi в Apgujung dong Kangnam gu-ից։ Մեկ ամիս անց SM-ը ընդունել է C-Cube Entertainment Corporation-ին։ 2005 թվականի մայիսին չորրորդ գլխավոր տնօրեն է դարձել Կիմ Յոն Մինը[9]։ Նա ծնվել է 1970 թվականի ապրիլի 13-ին, կրթություն է ստացել կորեական համալսարանի սոցիոլոգիայի բաժնում։ 1999 թվականի սեպտեմբերին Կիմ Յոն Մինը եկել է SM գործակալություն, որպես արտասահմանյան երկրներում աշխատանքի բաժնի վարիչ, բացի այդ 2001- 2005 թվականներին նա զբաղեցրել է Fandango Korea-յի գլխավոր տնօրենի պաշտոնը[10]։

Super Junior

Ասիայի միասնական կառավարում

SM Entertainment, YG Entertainment-ը, JYP Entertainment-ը, KeyEast-ը, AMENT-ը և Star J Entertainment-ը միացրել են իրենց ուժերը, հսկա ասիական կառավարման գործակալության ստեղծման համար, "United Asia Management " անվանումով։ Այս համատեղ ներդրումային կազմակերպությունը ստեղծվել է՝ արդյունաբերության զարգացման համար, որը կմղի «Կորեական ալիքը», հասցնելով «Ասիական ալիքին» ։ Ասիայի միասնական կառավարումը ուղղված է երաժիշտներին, որոնք գտնվում են համաշխարհային շուկայում, և բոլոր արտիստների, բոլոր վեց գործակալություններում հաշվառվելու են տվյալների բազայում։ UAM-ը հանդես է գալիս որպես համաշխարհային գործակալություն արտիստների համար, և այն պլանավորում է շարժվել առաջ։ UAM-ը պաշտոնապես հաստատվել է 2011 թվականի ապրիլին։

2011 թվականի օգոստոսի 16-ին SM-ը ստեղծել է իր առաջին միջազգային համատեղ նախագիծը չինական TrueVisions Group ընկերության հետ, որը անվանել են SM True: Միջոցառմանը ներկա են գտնվել Կանտան և SHINee-ը, ինչպես նաև SM-ի գլխավոր տնօրեն Կիմ Յոն Մինը[11]։

Ելք դեպի համաշխարհային շուկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

SM Entertainment Japan- ը հիմնադրվել է 2001 թվականին։ Կորեական գրասենյակը ճապոնականի հետ միասին անցկացրել է աշխատանք, Պեկինում նոր գրասենյակ բացելու ուղղությամբ, որպեսզի ամբողջությամբ կարողանան գրավել ասիական շուկան։ SM- ը պլանավորում է բացել գրասենյակ Հոնկոնգում։ Բացի այդ, SM- ը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել ամերիկյան գրասենյակ, BoA խմբի դեբյուտի համար, SM Entertainment USA լեյբլի ներքո։


2006 թվականի աշնանից մինչ 2007 թվականը SM-ն անցկացրել է բաց լսումներ տարբեր ժանրերում՝ երգիչների, պարողների, մոդելների, երգերի հեղինակներ էթնիկական ասիացիների համար Հյուսիսային Ամերիկաում։ Լսումներն անցկացվել են Նյու Յորքում, Չիկագոյում (Իլինոյս) , Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա), Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), Սիեթլում, Տորոնտոյում (Օնտարիո), Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա) և Վաշինգտոնում (Կոլումբիա) ։ Տարվա վերջում լսումներն անցկացվել են Ասիայում՝ Թայվանում, Թաիլանդում և Մալայզիայում։
SM-ը անցկացրել է նոր լսումներ 2008 թվականին։ Այն սկսվել է 2008 թվականի սեպտեմբերի 19-ին և տևել է մինչև 2008 թվականի հոկտեմբերի 25-ը։ Ընտրությունը կատարվել է հետևյալ կատեգորիաներում. երգիչներ, դերասաններ, մոդելներ, պարողներ, երաժշտության և բառերի հեղինակներ։ Լսումներն անցկացվել են Հավայիներում, Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Orange County-իում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Վանկուվերում և Տորոնտոյում և մի շարք ասիական երկրներում։

SM-ը անցկացրել է լսումներ 2011 թվականին Ղազախստանում, Ալմատի քաղաքում։

Նրանք փնտրում են մարդկանց, որպեսզի ելույթ ունենան համաշխարհային մասշտաբի տարբեր բեմերում։

Առաջին անգամ SM-ը լսումներ է անցկացրել Ռուսաստանում 2015 թվականի հուլիսին։

SMTown սկսվել է 1999 թվականին ամառային և ձմեռային ալբոմների ծրագրով (SM Town Summer Vacation и SM Town Winter Vacation)։ SMTown- ալբոմների ձայնագրմանը մասնակցում են SM-ի բոլոր գործող արտիստները։ Յուրաքանչյուր ալբոմը բաղկացած է հատուկ SMTown-ի երգով և յուրաքանչյուր արտիստի կամ խմբի մի քանի միանձնյա երգերից[12]։

Դեբյուտ Անուն Սեռ Անդամների քանակ Լիդեր Լուծարում Երկրպագուների անուն Պաշտոնական գույն
1996 H.O.T. Տղամարդկանց 5 Մուն Հիդջուն 2001 Club H.O.T Սպիտակ
1997 S.E.S. Կանանց 3 Բադա 2002 Friend Մանուշակագույն
1998 Shinhwa Տղամարդկանց 6 Էրիկ Մուն Լքել են գործակալությունը (2003) Shinhwa Changjo Նարնջագույն
1999 Fly to the Sky Տղամարդկանց 2 Խումբ առանց լիդերի Լքել են գործակալությունը (2004) Fly High Երկնային կապույտ
2000 BoA Կանանց Միանձնյա Jumping BoA (Կորեայում)

SOUL (Ճապոնիայում)

Դեղին
2001 Կանտա Տղամարդկանց Միանձնյա Club K.I.T Սպիտակ
2001 Dana Կանանց Միանձնյա Դարձել է The Grace-ի

անդամ

DANA4U Կապույտ
2003 TVXQ Տղամարդկանց 5 ● 2 Չոն Յունհո Ջեջուն, Յուչոն, Ջունսու լքել են խումբը 2010 թվականին Cassiopeia Մարգարիտե կարմիր
2004 TRAX Տղամարդկանց 4 ● 2 Ջեյ Նո ՄԻն Ու լքել է խումբը 2006 թվականին Traxian Կոբալտե կապույտ
2005 The Grace Կանանց 4 Լինա 2011 Shapley Մարգարիտե վարդագույն
2005 Super Junior Տղամարդկանց 13 ● 11 + 2 Իտհիկ Հանգյոնը լքել է խումբը 2011 թվականին, Կիբոմ լքել է խումբը 2015 թվականին E.L.F (Everlasting Friends) Մարգարիտե շափյուղա կապույտ
2006 Iconiq Կանանց Միանձնյա
2006 Ջան Լիին Կանանց Միանձնյա Chocolate Ոսկեգույն, mint-green
2007 Girls' Generation Կանանց 9 ● 8 Կիմ Թեյոն Ջեսսիկա լքել է խումբը 2014 թվականին SONE Նուրբ վարդագույն
2007 J-Min Կանանց Միանձնյա
2008 SHINee Տղամարդկանց 5 ОньюՕնյու SHAWOL - SHINee World Մարգարիտե կապույտ
2009 F(x) Կանանց 5 ● 4 Վիկտորիա Սոլլի լքել է խումբը 2015 թվականի օգոստոսի 7-ին Me U
2012 EXO Տղամարդկանց 12 ● 9 Սուհո Քրիս, Լուհան 2014 թվականին, իսկ Թաո 2015 թվականին լքել են խումբը EXO-L Արծաթագույն
2013 Հենրի Տղամարդկանց Միանձնյա (SJ-М ենթախմբի անդամ) Strings Մարգարիտե մուգ կապույտ
2014 Red Velvet Կանանց 4 ● 5 Այրին Հիերին միացել է խմբին 2015 թվականին
2014 Թեմին Տղամարդկանց Սոլո ( SHINee-ի անդամ) Taemints Մարգարիտե կապույտ
2014 Ջոու Մի Տղամարդկանց Միանձնյա (SJ-М ենթախմբի անդամ) Mitangs Մարգարիտե մուգ կապույտ
2014 Չո Կյուհյոն Տղամարդկանց Միանձնյա

(SJ-ի անդամ)

Gamers/Kyuties Մուգ կապույտ
2015 Ջոնհյոն Տղամարդկանց Blingers Կապույտ
2015 Էմբեր Կանանց Մինաձնյա (f(x)-ի անդամ) Embers
2015 Կիմ Թեյոն Կանանց Միանձնյա (Girls' Generation-ի անդամ) Նուրբ վարդագույն
2016 Կիմ Ռյոուկ Տղամարդկանց Մինանձնյա (Super Junior-ի անդամ) Ryeosomnia Մարգարիտե կապույտ
2016 Յեսունգ Տղամարդկանց Միանձնյա (Super Junior-ի անդամ) Մարգարիտե կապույտ
2016 NCT U Տղամարդկանց 6 Neon կանաչ
2016 Թիֆանի Կանանց Միանձնյա (Girls' Generation-ի անդամ) Նուրբ վարդագույն
2016 Լունա Կանանց Միանձնյա (f(x)-ի անդամ)
2016 NCT 127 Տղամարդկանց 7
  • Քենջի
  • Սոն Գվանսիկ
  • Յու Յոնջին
  • Լի Յոնհի
  • Կիմ Մինջոն
  • Գո Արա
  • Պակ Հիբոն
  • Սո Հյոնջին
  • Օ Յունսու
  • Չխվե Ջոնյուն
  • Չոի Մին Հո (SHINee)
  • Կիմ Կիբոմ (SHINee)
  • Թեմին (SHINee)
  • Իմ Յունա (Girls Generation)
  • Չոի Չինրի
  • Կրիստալ (f(x))
  • Վիկտորիա(f(x))
  • Կվոն Յուրա (Girls Generation)
  • Չվե Սույոն (Girls Generation)
  • Կիմ Հինչոլ (Super Junior)
  • Լի Դոնհե (Super Junior)
  • Լի Սոնմին (Super Junior)
  • Չվե Շիվոն (Super Junior)
  • БоА
  • Սո Ջու Հյոն (Girls Generation)
  • Կիմ Չուն Մյոն (EXO)
  • Դո Կյոն Սու (EXO)
  • Պակ Չանյոլ (EXO)
  • Չան Իսին (EXO)
  • Բյոն Բեքհյոն (EXO)
  • Յուն Սո Հի
  • Կիմ Մինսոկ (EXO)
  • Կիմ Չոնին (EXO)
  • Կիմ Չոնդե (EXO)
  • Օ Սեհուն (EXO)
  1. Կիմ Իսաակ
  2. Կիմ Ջոնգ Հյոն (SHINee)
  3. Ռեուկ (Super Junior)
  4. Շինդոն (Super Junior)
  5. Կանին (Super Junior)
  6. Թեյոն (Girls' Generation)
  7. Սաննի (Girls' Generation)
  8. Իտուկ (Super Junior)
  9. Ինհյոկ (Super Junior)

Դաշնակահարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սոն Կվան Սիկ
  • Սո Ջուհյոն (Girls' Generation)
  • Լի Թհեմին (SHINee)
  • Իտուկ (Super Junior)
  • Չան Իսին (EXO)
  • Բյոն Բեքհյոն (EXO)
  • Հենրի (Super Junior M)
  • Ռեուկ (Super Junior)
  • Պակ Չանյոլ (EXO)
  • Super Junior-K.R.Y.
  • Super Junior-T
  • Super Junior-M
  • Super Junior-Happy
  • Super Junior Donghae and Eunhyuk
  • The Grace - Dana & Sunday
  • Girls' Generation - TTS
  • Toheart
  • EXO-K
  • EXO-M
  • S
  • Kangta&Vaness
  • The BLUE
  • S.M.The Ballad
  • Younique Unit
  • SMROOKIES

Գործակալությունից հեռացածներ

  • Հան Գյոն (Super Junior)
  • Կիմ Կիբոմ (Super Junior)
  • Կիմ Ջեջուն (DBSK)
  • Պակ Յուչոն (DBSK)
  • Կիմ Ջունսու (DBSK)
  • Fly To The Sky
  • Կան Ջոնու (TRAX)
  • Նո Մին Ու (TRAX)
  • Չան Նառա
  • Չան Ուհյոկ (H.O.T.)
  • Լի Ջեվոն (H.O.T.)
  • Մուն Հիջուն (H.O.T.)
  • Տոնի Ան (H.O.T.)
  • Պակ Մյոնսու
  • Shinhwa
  • Քրիս(EXO)
  • Լուհան (EXO)
  • Թաո (EXO)
  • Ջեսիկա (Girls'Generation)

Նախկին վերապատրաստվողներ

  • Սոլբի (Typhoon խմբի նախկին անդամ, ներկա ժամանակ գտնվում է SidusHQ Entertainment-ում)
  • G-Dragon (ներկա ժամանակ գտնվում է YG Entertainment-ում և համարվում է Big Bang խմբի լիդեր)
  • Չվե Հվիսոն (համարվում է YMC Entertainment-ի գլխավոր տնօրեն)
  • Լի Հյորի (համարվում է B2M Entertainment-ի գլխավոր տնօրեն)
  • Լի Ջունգի (այժմ գտնվում է JG Company գործակալությունում)
  • Հո Յոնսեն (այժմ գտնվում է B2M entertainment-ում և համարվում է SS501 խմբի վոկալիստ)
  • Պեկ Մինհյոն (պետք է լիներ Super Junior’06- ի անդամ, այժմ գտնվում է J one plus Entertainment-ում)
  • Լի Սոնմի (Wonder Girls խմբի անդամ, գտնվում է JYP Entertainment-ում)
  • Պակ Գյուրի (պետք է լիներ The Grace խմբի անդամ, այժմ գտնվում է DSP Media-ում և համարվում է KARA խմբի լիդեր)
  • Պակ Սոյոն (SNSD խմբի անդամ և լիդեր, այժմ գտնվում է MBK Entertainment-ում և համարվում է T-ara խմբի գլխավոր վոկալիստ)
  • Հո Չանմի (պետք է լիներ SNSD-ի անդամ, MBK Entertainment-ում եղել է Coed School խմբի գլխավոր վոկալիստ, այժմ համարվում է վերապատրաստվող DoubleKick Company-ում)
  • Հո Գայուն (այժմ գտնվում է Cube Entertainment-ում, որպես 4minute խմբի վոկալիստներից մեկը)
  • Չո Հյոնյոն (այժմ գտնվում է DSP Media-ում, Rainbow խմբի վոկալիստներից)
  • Գո Ուրի (այժմ գտնվում է DSP Media-ում, Rainbow խմբի անդամ)
  • Սիմ Հյոնկյոն (համարվում է չինական I-ME խմբի անդամ)
  • Ստելլա Կիմ (պետք է դեբյուտ աներ SNSD-ի հետ, բայց գնաց ԱՄՆ սովորելու)
  • Լի Սոնել (այժմ գտնվում է Woollim Entertainment-ում, Infinite խմբի անդամ)
  • Չոն Մինո (համարվում էր վերապատրաստվող, ներկա ժամանակ վերապատրաստվում է YG Entertainment-ում)
  • Կիմ Մինսո (անցել է օնլայն լսումները, բայց անհայտ պատճառներով տեղափոխվել է YG Entertainment)
  • Ազամատ Աշմակին( ACE в 2012-2015 թվականներին եղել է վերապատրաստվող SM Entertainment-ում, այժմ գտնվում է JUZ Entertainment-ում, համարվում է Ninety One խմբի անդամ)

Ներկա պահին վերապատրաստվողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կիմ Իեջին (1993) - նկարահանվել է SHINee-ի (Amigo) տեսահոլովակում։
  • Յու Սինյոն (1992) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Լի Նառա (1990) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Կ. Լինա (1995) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Կիմ Ռինա (1997) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Նո Դաին (1989) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Կիմ Հիսու (1994) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Լի Հվանհի - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Յու Դոյոն (1994) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Սո Յոնհո (1995) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Չո Ջինո (1992) - S.M The Ballad խմբի անդամ։
  • Կիմ Սուջի (1998) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Նիկոլ Կիմ (1995) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Պակ Ջին Հի (1998) - պաշտոնապես հաստատվել է S.M Ent:
  • Կիմ Հայոն (1998) - անցել է անձնական լսումներ, համարվում է Թեյոնի (SNSD) փոքր քույրը։
  • Կուն (1996)
  • Վինվին (1997)

Փոքրեր

  • Կոին (1999)
  • Ջենո (2000)
  • Ջեմին (2000)
  • Դոնհյոկ (2000)
  • Հինա (2000)
  • Չիսոն (2002)
  • Հերին (2002)
  • Լամի (2003)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Starworld Entertainment
  • Fandango Korea
  • Avex Entertainment
  • Sony Music Entertainment Japan
  • Nayutawave Records
  • EMI Music Japan
  • TrueVisions Group

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Company introductionSM Entertainment.
  2. https://www.smentertainment.com/Overview/Affiliate
  3. «The big 3 of Korean pop music and entertainment : The DONG-A ILBO». english.donga.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  4. Forbes Staff (2013 թ․ հուլիսի 31). «Korea's S.M. Entertainment: The Company That Created K-Pop». Forbes.
  5. «041510.KQ Income Statement | S.M. Stock - Yahoo! UK & Ireland Finance». uk.finance.yahoo.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  6. «소년공화국 "이름 때문에 북한 아이돌 아니냐더라"». Daum 연예. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  7. Friedrichsen, Mike; Mühl-Benninghaus, Wolfgang (2013). Handbook of Social Media Management: Value Chain and Business Models in Changing Media Markets. Berlin: Springer Science & Business Media. էջ 553. ISBN 978-3-642-28896-8.
  8. «SM 엔터, 태국서 첫 해외 합작법인 'SM True' 설립» [SM Entertainment establishes joint venture company with Thailand’s True Visions Group, ‘SM True’]. Naver News (Korean). 2011 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. About SM — History of SM
  10. About SM — CEO Profile
  11. Kun-ouc, Park (2010 թ․ փետրվարի 25). «Lee Soo-man steps down from SM board of directors». 10 Asia. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
  12. «SMTOWN». S.M. Entertainment. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SM Entertainment» հոդվածին։