Նաֆթ
Նաֆթ (պհլ.՝ naft) քարիւղ, բնական եղանակով յայտնուող, երկիրներու նստուածքային թաղանթին մէջ տարածուած, իւղանման, իւրայատուկ հոտով, դիւրավառ հեղուկ է, կարեւորագոյն օգտակար հանածոյ։ Ան կը յայտնուի երկրագունդի ժայռերու կազմաւորումներուն մէջ եւ բաղկացած է բազմազան մասնիկներու կշիռներով բարդ ածխաջրածիններէ, ինչպէս նաեւ այլ օրկանական բաղադրեալներէ։ Կ'առաջանայ կազանման ածխաջրածիններու հետ միասին, 1,2-2 քմ.-է աւելի խորութիւն ունեցող հորիզոնականներուն մէջ։ Երկրի մակերեւոյթին մօտ նաֆթը կը փոխարկուի բարձր մալթայի (մածուցիկ նաֆթ), կիսակարծր ասֆալթի։
Կառուցուածք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ածխաջրածիններու համաչափութիւնը խառնուրդի մէջ յոյժ փոփոխական է եւ կը սկսի կշիռով 97% թեթեւ նաֆթերէն մինչեւ նոյնիսկ 50% աւելի ծանր նաֆթերու եւ կուպրերու մէջ։
Նաֆթի հում նիւթի ածխաջրածինները առաւելապէս ալկեններ են, ցիկլոալկեն, եւ զանազան հոտաւէտ հիտրոքարպոններ, քանի որ անոր միւս օրկանական խառնուրդները բաղադրուած են բորակածինէ, թթուածինէ, ծծումբէ եւ մետաղներու փոքր հետքերէ, որոնցմէ են երկաթը, նիքելը, պղինձը եւ վանատիումը։ Ճշգրիտ մասնիկային բաղադրութիւնը կը տարբերի մէկ կազմաւորումէ ուրիշ կազմաւորում, բայց քիմիական տարրերու համաչափութիւնը բաւական նեղ սահմաններու մէջ կը տարբերի՝ ըստ հետեւեալը.[1]
Տարր | Տոկոսի շարք |
---|---|
Ածխածին | 83-էն մինչեւ 87% |
Ջրածին | 10-էն մինչեւ 14% |
Ազոտ | 0.1-էն մինչեւ 2% |
Թթուածին | 0.1-էն մինչեւ 1.5% |
Ծծումբ | 0.5-էն մինչեւ 6% |
Մետաղներ | Պակաս քան 1000 ppm (մասեր միլիոնով) |
Նաֆթի պատմութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին յիշատակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նաֆթի մասին առաջին յիշատակութիւնը կը հանդիպի Անանիա Շիրակացիի (7–րդ դար) «Աշխարհացոյցին մէջ», ուր գրուած է, որ Մեծ Հայքի օգտակար հանածոները եւ բնական հարստութիւններն էին երկաթը, ածուխը, նաւթը, սալակը, ձիղկը, զառիկը, քարախունկը, «ակն բիւրեղը», աղերը, «ջերմուկը» եւայլն:[5]
Նաւթի մասին յիշատակած են մերձաւոր եւ Միջին Արեւելքի մէջ XV եւ XVII դարերու ձեռագիրները, որպէս բուժիչ միջոց մաշկային եւ բորբոքային հիւանդութիւններու համար: Ֆրանսայի մէջ ապրող յոյն գիտնական՝ Էյրինի տէ Էյրինսի աշխատութիւնը 1721 թուականին, նաֆթի եւ ասֆալթի մասին առաջին գիտական հետազօտութիւնն է: 1763 թուականին Միխայիլ Լոմոնոսովը առաջինն ենթադրած է, որ նաֆթը առաջացած է բուսական նիւթերէ: Տիմիթրի Մենտելէեւը առջեւ քաշած է անօրկանական ծագման տեսութիւնը:
Կիրառման պատմութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նաւթը մարդուն յայտնի է վաղ ժամանակներէն: Անոր կիրառութեան սկիզբը կը վերագրուի Ք.Ա. VI հազարամեակին: Ան տարբեր նպատակներով (լուսաւորութիւն, դեղանիւթեր, ներկանիւթեր, շինարարական շաղախ, դիազմոսեան նիւթ պատրաստելու համար եւայլն) օգտագործած են Չինաստանի մէջ (Ք.Ա. 220 թուականէն), Բաբելոնի, Եգիպտոսի, Հիւսիսային Ամերիկայի եւ այլ շրջաններու մէջ: Միջագետքի եւ Եգիպտոսի մէջ Ք.Ա. III-րդ հազարամեակին շէնքերու, ջրապատնէշներու, նաւամատոյցներու եւ ճանապարհային շինարարութեան համար, որպէս ջրանթափանց եւ կապակցող նիւթ կ'օգտագործուին ասֆալթէ, աւազէ եւ կիր շաղախէ: Նաֆթը կ'այրեն կանթեղներու մէջ, կ'օգտագործեն որպէս դեղ, ռազմական գործերու մէջ՝ պորի, ծծումբի եւ պղինձի հետ՝ «հուրէ նետեր» եւ «հուրէ կճուճներ» պատրաստելու համար:
Արդիւնահանման պատմութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սկզբնական շրջանին նաֆթը հայթայթած են բաց եղանակով: Հետախուզական ճարտարագիտական նաֆթի արդիւնահանման գաղափարը կը պատկանի ամերիկացի Ճորճ Բիսսէլին (George Bissell ), իսկ գործնականին մէջ զայն իրականացուցած է էտուին Տրէյքը (Edwin Drake) Օգոստոս 1859ին Թիթուսուիլի, Փենսիլվանիա նահանգին (ԱՄՆ) մէջ: Անոր սկզբնական շուկան լուսաւորութեան համար էր, իբրեւ կերոսին:
Յամենայն դէպս, մինչեւ 1861 թուական տեւեց, մինչ այդ սկսաւ արտահանուիլ Եւրոպա, նաւաստիներու վախէն՝ կերոսինէն առաջացած կրակներու եւ պայթիւններու շնորհիւ: Առաջին անգամ Ֆիլատելֆիացի մը բեռնառաքիչ էր, որ խումբ մը աշխատողներու համոզեց քանի մը նաւով դէպի Եւրոպա երթալ՝ անոնց խմցնելով եւ խաբելով ու քանի մը նաւ նստեցնելով Լոնտոն հասաւ: Ամերիկեան նաֆթը առաջին անգամ Ռուսաստան հասաւ 1862 թուականին եւ այնտեղ մեծ ընդունելութիւն գտաւ՝ յատկապէս Սան Փեթերսփուրկի մէջ[6]։
Նաֆթի արժէք եւ պատերազմներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստորեւ ներկայացուած է նաւթի մէկական տակառի արժէքը իւրաքանչիւր տարուան սկզբը, որ համեմատելի դառնալու համար վերացուած է 2008 թուականի արժոյթով ԱՄՆ տոլարի՝ հաշուի առնելով գնաճը։[7]
Տարի | Միջազգային արժեք | ԱՄՆ արժեք | Պատերազմ |
---|---|---|---|
1972 | 10 | ||
1973 | 10 | Եոմ Քիպուր | |
1974 | 43 | 25 | |
1975 | 42 | 25 | |
1976 | 43 | 25 | |
1977 | 43 | 25 | |
1978 | 42 | 25 | |
1979 | 40 | 32 | |
1980 | 69 | Իրան-Իրաք | |
1981 | 76 | ||
1982 | 75 | ||
1983 | 72 | ||
1984 | 59 | ||
1985 | 57 | ||
1986 | 53 | ||
1987 | 30 | ||
1988 | 31 | ||
1989 | 22 | ||
1990 | 30 | Քուէյթ | |
1991 | 37 | ||
1992 | 24 | ||
1993 | 24 | ||
1994 | 18 | ||
1995 | 23 | ||
1996 | 24 | ||
1997 | 30 | ||
1998 | 20 | ||
1999 | 13 | ||
2000 | 30 | ||
2001 | 24 | ||
2002 | 21 | ||
2003 | 31 | Իրաք | |
2004 | 29 | ||
2005 | 36 | ||
2006 | 58 | ||
2007 | 57 | ||
2008 | 91 |
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Speight James G. (1999)։ The Chemistry and Technology of Petroleum (անգլերէն)։ Marcel Dekker։ էջեր 215–216։ ISBN 0824702174
- ↑ U.S. Energy Information Administration. Excel file from this web page. Table Posted: March 1, 2010
- ↑ From DSW-Datareport 2008 ("Deutsche Stiftung Weltbevölkerung")
- ↑ One cubic metre of oil is equivalent to 6.28981077 barrels of oil
- ↑ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, «Հայերը եւ Բաքուն (1850-ական թթ. - 1920 թ.)», Երեւան 2006 թ․։
- ↑ Yergin Daniel (1991)։ The Prize(անգլերէն)։ Simon & Schuster։ ISBN 0671502484
- ↑ Քլիֆորդ Սինգեր (2008)։ Էներգիա եւ միջազգային պատերազմ՝ Բաբելոինց Բաղդադ եւ անդր (անգլերէն՝ Energy and International War: From Babylon to Baghdad and Beyond)։ Սինգապուր: World Scientific Publishing Company։ էջ 6։ ISBN 9789812791580
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ЕРеменко Н. А. Геология нефти и газа 1968 (ռուս.)
- Эрих В. Н. Химия нефти и газа 1964 г. Москва (ռուս.)
- Леворсен А. Геология нефти и газа 1970 г. (ռուս. թարգմ. անգլերէնէն)