Ուհուրու Քենեաթա
Ուհուրու Քենեաթա Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-ki" does not exist։ | |
---|---|
| |
Ծնած է | 26 Հոկտեմբեր 1961[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Նայրոպի, Բրիտանական կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Քենիա |
Կրօնք | Կաթոլիկութիւն |
Ուսումնավայր |
Ամհերսթ Քոլէճ St. Mary's School? |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Քենիայի Տնտեսութեան նախարար, Քենիայի Խորհրդարանի անդամ եւ Քենիայի նախագահ |
Կուսակցութիւն | Jubilee Party of Kenya? |
Ամուսին | Margaret Gakuo Kenyatta? |
Ծնողներ | հայր՝ Ճոմոյ Քենեաթա, մայր՝ Ngina Kenyatta? |
Կայքէջ | president.go.ke(անգլերէն) |
Ստորագրութիւն |
Ուհուրու Մուիկաի Քենեաթա (26 Հոկտեմբեր 1961[1][2], Նայրոպի, Բրիտանական կայսրութիւն, քաղաքական գործիչ մըն է եւ Քենիայի հանրապետութեան չորրորդ նախագահը[3]: Ուհուրուն վերընտրուած է 2017 Օգոստոսի ընտրութիւններուն, հաւաքելով քուէներու 54%-ը[4][5]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան Ճոմոյ Քենեաթային որդին է, Քենիայի առաջին նախագահի եւ իր չորրորդ կնոջ՝ Մամա Նկինա Քենեաթայի: Անոր ընտանիքը կը սերի պանթու էթնիք խումբի Քիքուեու ցեղախումբէն: Անոր անձնանունը կու գայ սուահիլերէն ուհուրու բառէն, որ կը նշանակէ «ազատութիւն» եւ տրուած է Քենիայի անկախութեան սպասումով:
Ուհուրուն յաճախած է Նայրոպիի Ս. Մարիամ դպրոցը: 1979-ի եւ 1980-ի միջեւ ան աշխատած է որպէս գանձապահ Քենիայի առեւտրային դրամատան[6] մէջ:
Ս. Մարիամի դպրոցէն ետք Ուհուրուն յաճախեց ուսանելու համար տնտեսագիտութիւն, քաղաքագիտութիւն եւ կառավարում Միացեալ նահանգներու մէջ[7][8][9]: Աստիճանաւորուելէն ետք Ուհուրուն վերադարձաւ Քենիա եւ հիմնեց Wilham Kenya Limited ընկերութիւնը, որով ան կը ժողվէր եւ կ'արտահանէր գիւղատնտեսական մթերք[10]:
Քաղաքական Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2002 թուականին ՔԱԱՄ կուսակցութենէն յառաջադրուեցաւ նախագահի թեկնածու: Գործող նախագահ Տանիէլ արափ Մոիի ցանկութիւնն էր, որ իշխանութիւնը անարիւն փոխանցէ իր կողմնակից մէկուն: Սակայն, կրեց ջախջախիչ պարտութիւն աւելի փորձառու Մուաի Քիպաքիէն, որ ան դարձաւ Քենիայի երրորդ նախագահը: Պարտութենէն ետք, նախկին նախագահ Մոիէն իր ինքնուոյնութիւնն ապացուցելու համար Քենեաթան ստեղծեց իր սեփական Ազատա-ժողվարական կուսակցութիւնը:
Այնուամենայնիւ, ան պահպանեց ՔԱԱՄ կուսակցութեանն իր անդամութիւնը: 2005 թուականի Յունուարի վերջին դարձաւ ՔԱԱՄ-ի նախագահ, սակայն 2007 թուականի Յունիսին ստիպուած էր լքել այդ կուսակցութիւնը:
4 Մարտ 2013 թուականի ընտրութիւններուն յաղթանակ տանելով, Քենիայի նախագահը դարձած է: Երկրի կեդրոնական ընտրական յանձնաժողովի տուեալներով ան յաղթած է իր մրցակից, երկրի վարչապետ Ռաիլա Օդինային, հաւաքելով քուէներու աւելի քան 50%-ը[11]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen
- ↑ World news, Jason Patinkin in Nairobi Uhuru Kenyatta's election victory is denounced by Kenya's supreme court 2017 (անգլերէն)
- ↑ Carol Kimutai and Patel Okumu։ «Uhuru Kenyatta got 8.2 million votes against Raila's 6.7 million»։ Standard Digital։ արտագրուած է՝ August 11, 2017
- ↑ Nation Team։ «Uhuru Kenyatta, 55, wins second term as President of Kenya»։ Daily Nation։ արտագրուած է՝ August 11, 2017
- ↑ Uhuru Kenyatta – Working at KCB, Kipande House on Vimeo. Vimeo.com (27 October 2011).
- ↑ «Search | Amherst College»։ Amherst.edu։ արտագրուած է՝ 2015-11-29[permanent dead link]
- ↑ «Older e-News | Amherst College»։ Amherst.edu։ արտագրուած է՝ 2015-11-29
- ↑ Karimi Faith (2013-03-30)։ «President-elect Uhuru Kenyatta of Kenya a man of complexities - CNN.com»։ Edition.cnn.com։ արտագրուած է՝ 2015-11-29
- ↑ Uhuru Kenyatta Company – Wilham Kenya Ltd on Vimeo. Vimeo.com (27 October 2011).
- ↑ Editorial (13 April 2013)։ «IEBC must learn from election failures or perish»։ Standard Media Group։ արտագրուած է՝ 10 May 2013
|