Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Առաջարկները կցուցադրվեն որոնման հարցումը մուտքագրելուց հետո։ Առաջարկներին ծանոթանալու համար օգտագործեք վեր և վար սլաքները։ Ընտրելու համար սեղմեք Enter։ Եթե ընտրել եք բառակապակցություն, ապա որոնման կներկայացվի այդ բառակապակցությունը։ Եթե առաջարկը հղում է, դիտարկիչում կբացվի այդ էջը։
Ինչպես • Հյուրընկալող

Ինչպես թարմացնել Luxe հայտարարությունները

Luxe հյուրընկալողները կարող են օգտվել ինքնասպասարկման գործիքներից, որոնք կօգնեն անմիջականորեն և ճշգրտորեն թարմացնել հայտարարության բովանդակությունը։ Ցանկացած պահի կարող եք ձեր հաշվի միջոցով թարմացնել հայտարարության կարգավիճակը և բովանդակությունը՝ մտնելով ձեր հայտարարությունները։ Այս ինքնասպասարկման գործառույթը հասանելի է շուրջօրյա։

Կարևոր է մշտապես ճշգրիտ և արդիական պահել ձեր Airbnb հայտարարությունը։ Պետք է թարմացնել տեղեկությունները, օրինակ՝ գները, ազատ ամսաթվերը և ձեր հյուրերին կամ տարածքին վերաբերող կանոնները կամ պահանջները։ Անստույգ կամ չբացատրված տեղեկությունները կարող են հանգեցնել թյուրիմացության, այցերի ընթացքում հյուրերի դժգոհության և բացասական կարծիքների։

Էական փոփոխություններ կատարելիս հիշեք, որ դրանք կարող են ազդել առաջիկա հյուրերի այցերի վրա, և անհրաժեշտ կլինի կիրառել ամրագրման սկզբնական պայմանները։ Խորհուրդ ենք տալիս հնարավարինս շուտ՝ նախապես կապ հաստատել ձեր հյուրերի հետ ու տեղեկացնել փոփոխությունների և հնարավոր այլընտրանքների մասին, որոնք կարող եք առաջարկել։

Տարածքի մասին մանրամասներ

«Տարածքի մասին մանրամասներ» ներդիրը թույլ է տալիս նկարագրել ձեր սեփականությունը և ցուցադրել դրա ամենակարևոր առանձնահատկությունները։ Այս բաժնում կկարողանաք նշել, թե ինչպես է ձեր տարածքը երևում քարտեզի վրա, և տրամադրել ուղևորության մանրամասներ հյուրերի համար, օրինակ՝ առաջարկվող ծառայություններն ու հարմարությունները, ժամանման վերաբերյալ ցուցումները և տարածքում առկա հատուկ կարիքներով անձանց համար որևէ հարմարություն։ Փոփոխություններ վերանայելու կամ կատարելու համար գնացեք Հայտարարություններ և ընտրեք այն հայտարարությունը, որն ուզում եք փոփոխել։

    Խորհուրդներ հյուրերին հասցեագրված բովանդակություն գրելու վերաբերյալ

    Անպայման դիմեք «դուք»-ով և ստուգեք քերականությունն ու կետադրությունը։

    Խուսափեք «հաճախորդ» բառից, փոխարենը օգտագործեք «հյուր»։

    Տեղադրություն

    Քարտեզի նշիչ

    Դուք կարող եք ընտրել, թե ինչպես ձեր տարածքի տեղադրությունը ցուցադրվի հավանական հյուրերին՝ ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը՝

    • Գտնվելու մոտավոր վայրը․ մնալու տեղ փնտրող հյուրերին ցույց կտանք ձեր տարածքի մոտավոր տեղադրությունը՝ չբացահայտելով գտնվելու ճշգրիտ վայրը։ Հյուրերը կարող են տեսնել տարածքի մերձակայքն ու հեռավորությունը տեսարժան վայրերից, տրանսպորտի կանգառներից և իրենց հետաքրքրող այլ վայրերից։ Ճշգրիտ վայրը և հասցեն ցույց կտանք ամրագրման հաստատումից հետո։
    • Ստույգ տեղը․ մնալու տեղ փնտրող հյուրերին ցույց կտանք ձեր տարածքի ստույգ տեղը։ Հյուրերը կտեսնեն մի փոքրիկ շրջանաձև նշիչ, որը մեծ ճշգրտությամբ ցույց է տալիս տարածքի տեղադրությունը, բայց՝ ոչ ճշգրիտ տեղը։ Ճշգրիտ վայրն ու հասցեն ցույց կտանք հաստատված ամրագրումներով հյուրերին։
    • Ինչպես հասնել․ խորհուրդ ենք տալիս մանրամասնորեն նշել մոտակա օդանավակայանից, նավահանգստից կամ երկաթուղային կայարանից դեպի ձեր սեփականություն տանող երթուղիները, որպեսզի հյուրերը կարողանան հեշտությամբ գտնել այն։

    Ցուցումներ գրելու վերաբերյալ խորհուրդներ․

    • Նշեք սեփականության GPS կոորդինատները։
    • Օգտագործեք փողոցների անվանումներ և (կամ) տեսարժան վայրեր, որպեսզի տեղ հասնելու վերաբերյալ ցուցումները հասկանալի լինեն տարածաշրջանին բոլորովին անծանոթ մարդու համար (օրինակ՝ պետք չէ պատճենել Google Քարտեզների ուղղությունները, որտեղ նշված են միայն հեռավորությունները)։ Սա հատկապես կարևոր է, եթե տարածքի գտնվելու վայրը ճշգրտորեն ներկայացված չէ ստանդարտ GPS համակարգերում։

    Ռեսուրսներ հյուրերի համար

    Ժամանման վերաբերյալ ցուցումներ

    Ընտրեք ժամանման համապատասխան եղանակը և տրամադրեք հյուրերին անհրաժեշտ լրացուցիչ մանրամասներ, օրինակ՝ դարպասի կոդը կամ թվային կոդը։

    Եթե ներկայացուցիչ է դիմավորելու ժամանող հյուրերին, նկարագրեք, թե սովորաբար ինչպես է անցկացվում դիմավորման կամ տարածքին ծանոթացման շրջայցը։ Այն համարժեք տեղեկությունների օրինակները, որոնք պետք է նկատի ունենալ, ներառում են՝

    • Ե՞րբ և որտե՞ղ են դիմավորելու հյուրերին։
    • Ներկայացուցիչն ի՞նչ տեղեկություններ (օրինակ՝ հարմարությունների վերաբերյալ) պետք է տրամադրի հյուրերին։
    • Տեղափոխում նախատեսվա՞ծ է։
    • Հյուրերը պե՞տք է օդանավակայանից դուրս գալիս տեղեկացնեն որևէ մեկի։

    Ժամանման վերաբերյալ ցուցումների օրինակներ․

    • Զանգահարեք տեղում ներկայացուցչին, երբ գտնվում եք սեփականությունից մեկ ժամ հեռավորության վրա, որպեսզի կրկին հաստատեք ժամանման ժամը և համաձայնեցնեք ժամանումը։ Եթե ուշացումներ եք ունենում, խնդրում ենք հետ զանգել՝ ժամանման ակնկալվող ժամը փոխելու համար։
    • Ուղևորվեք դեպի վիլլա՝ հետևելով մեքենայով ինքնուրույն ժամանման համար տրամադրված ցուցումներին։ Մինի-սեյֆի կոդը 1234 է։

    Տան ուղեցույց

    Տան ողջամիտ ուղեցույցի միջոցով արեք այնպես, որ ձեր հյուրերն իրենց զգան ինչպես տանը։ Մեկնման վերաբերյալ ցուցումներ և տեղում գտնվող ներկայացուցչի կոնտակտային տվյալները տրամադրելու համար օգտագործեք այս բաժինը։

    Տեղում ներկայացուցչի ձևաչափը՝

    Անունը, դիմելաձևը, հեռախոսահամարը (ներառեք երկրի կոդը)

    Ամրագրման կարգավորումներ

    Ամրագրման հայտ. դուք էլեկտրոնային նամակ կստանաք automated@Airbnb.com-ից, որից կիմանաք, որ ներկայացվել է ամրագրման հայտ։ Ամրագրման հայտը պետք է ընդունեք կամ մերժեք 24 ժամվա ընթացքում՝ մինչև դրա ժամկետի ավարտը։ Երբ հայտ եք ստանում, համապատասխան ամսաթվերն արգելափակվում են օրացույցում, որպեսզի մյուս հյուրերը չկարողանան ամրագրման հայտ ուղարկել այդ ամսաթվերի համար, քանի դեռ չեք ընդունել կամ մերժել առկախ հայտը։

    Ակնթարթային ամրագրում. հյուրերին թույլ է տալիս է՛լ ավելի արագ ամրագրել ձեր տարածքը՝ առանց ազատ ամսաթվերի մասին հարցում կատարելու անհրաժեշտության։ Դուք նախապես եք սահմանում կանոնները և պահանջները։ Իմացեք ավելին Ինչպե՞ս օգտագործել ակնթարթային ամրագրումը բաժնում։

    Եթե ակնթարթային ամրագրումն անջատված է, նկատի ունեցեք հետևյալը․

    • Հնարավոր է՝ ավելի քիչ ամրագրումներ ստանաք. ակնթարթային ամրագրմամբ հայտարարություններն ավելի բարձր դիրքերում են ցուցադրվում որոնման արդյունքներում և կարող են ներգրավել ավելի շատ հյուրերի։
    • Դուք պետք է ուսումնասիրեք յուրաքանչյուր ամրագրման հայտ․ եթե ակնթարթային ամրագրումն անջատված է, ամրագրումների ավտոմատ ընդունում չի լինի։
    • Դուք պետք է յուրաքանչյուր հայտին պատասխանեք 24 ժամվա ընթացքում. ուշ պատասխանները կարող են ազդել որոնման արդյունքներում ձեր դիրքի վրա։

      Տան կանոններ

      Այս բաժնում կարող եք փոփոխել տան ընդհանուր կանոնները, որոնք վերաբերում են ձեր տարածքներից յուրաքանչյուրին, այդ թվում՝ երեխաների համար հարմար լինելուն, տնային կենդանիներ բերելու, տարածքում ծխելու և միջոցառումներ կազմակերպելու թույլտվության կանոններին։ Անպայման ավելացրեք ձեր տարածքի համար առանձնահատուկ լրացուցիչ կանոններ։

      Քաղաքականություններ և կանոններ

      Դուք կարող եք կարգավորել չեղարկման կանոնները և անջատել կամ միացնել ակնթարթային ամրագրման տարբերակը։ Եթե ցանկանում եք փոփոխել չեղարկման կանոնները, մինչ այդ ուսումնասիրեք Հյուրընկալողի կողմից ամրագրման չեղարկման կանոնները։ Նկատի ունեցեք, որ չեղարկման նոր կանոնները կկիրառվեն միայն ապագա ամրագրումների նկատմամբ։

      Այս հոդվածն օգնե՞ց։

      Առնչվող հոդվածներ

      Օգնություն ստացեք ձեր ամրագրումների, հաշվի վերաբերյալ և այլ հարցերով։
      Մուտք կամ գրանցում