Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                

SMS-ների լեզու (անգլ.՝ Short Message Service, կարճ հաղորդագրության ծառայություն)։

SMS-ների լեզուն կամ Textese-ը (հայտնի է նաև chatspeak, txt, txtspk, txtk, texting language կամ txt talk անվանումներով) անգլերենի ժարգոն է, որն օգտագործվում է բջջային հեռախոսների SMS-ներում, սոցիալական ցանցերում և անհապաղ հաղորդագրման ժամանակ։ Դա անգլերենի համառոտ ձև է՝ նման rebus-ին[1]։ (predictive text)-ի կիրառման աստիճանական ավելացման հետ դրա կիրառումը նվազում է։ Նման լեզուն ոչ միշտ է ենթարկվում կամ հետևում ընդունված անգլերենի քերականական կանոններին։ Ավելին՝ այս համակարգում գործածված բառերը կարող են բացակայել սովորական բառարաններում։

Նշանակությունը

խմբագրել

Textese-ի նպատակն է օգտագործել հնարավորինս քիչ գրանշաններ հասկանալի հաղորդագրություն փոխանցելու համար։ Ուստի՝ կետադրության, քերականության և մեծատառերով ուղղագրության կանոնները հաճախ անտեսվում են։ Այս տարալեզուն ունի փոքրաթիվ հիերոգլիֆներ (իրազեկվածներին հասկանալի կոդեր) և մի շարք տառատեսակային պայմանանշաններ։ Ըստ հետազոտություններից մեկի՝ թեև այս տարալեզվով ավելի արագ կարելի է գրել, այն կարդալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան սովորական անգլերենով։ Ըստ դոկտոր Նանագ Քեմպի (Թասմանիայի համալսարան) հետազոտությունների՝ Textese-ի զարգացումն անքակտելիորեն կապված է քերականության ու հնչյունաբանության խոր ըմբռնման հետ։

Պատմություն

խմբագրել

Textese-ն անգլերենի ձևավորվող բարբառ է՝ գերհամառոտ բառեր և արտահայտություններ կազմելու համար տառերի ու թվերի անսովոր պայմանական կիրառմամբ։ Բարբառի ծագումը կարելի է կապել բջջահեռախոսային հաղորդագրությունների ստեղծման հետ, թեև գրառման էլիպտիկ (սղման) համակարգը ստեղծվել է անվազն telegraphese-ի (հեռագրային լեզվի) օրերին։ SMS-ների լեզվով գրելու ստանդարտ կանոններ չկան, շատ բառեր կարող են նաև կրճատվել, օրինակ՝ "text" բառը կարող է վերածվել "txt"-ի։ Բառերն ավելի կարճ դարձնելու համար դրանցում կարող են օգտագործվել նաև թվեր, օրինակ՝"later" բառը կարող է գրվել "l8r" տեսքով։ Այս լեզուն արագացնում է բառերի գրառումը, նպաստում է տառերի թվի առավելագույն կրճատմանը և տեքստային հաղորդման տարածքային սահմանափակման խնդրի լուծմանը։

Այն նման է AOL speak և Telex speak լեզուներին և ծագել է ինտերնետային զրուցասրահների (chatroom) սղագրային տարբերակից, որը պետք է հարմարվեր թույլատրված գրանշանների փոքր թվին (վաղ շրջանի SMS-ներում կարելի էր օգտագործել ընդամենը 160 գրանշան, իսկ որոշ պրովայդերներ վճարը գանձում են ըստ ուղարկված գրանշանների) և հարմար լեզու էր բջջահեռախոսների փոքր ստեղնաշարների համար։

Բառային կազմ

խմբագրել

Մեկ տառը կարող է փոխարինել բառին

  • be բառը դառնում է b
  • see բառը դառնում է c
  • are բառը դառնում է r
  • you բառը դառնում է u
  • why բառը դառնում է y

Մեկ թիվը կարող է փոխարինել բառին

  • ate բառը դառնում է 8
  • for բառը դառնում է 4
  • to կամ too բառը դառնում է 2
  • one կամ won բառը դառնում է 1

Մեկ տառը կամ թիվը կարող է փոխարինել վանկին

  • ate վանկը դառնում է 8, ուստի
  • great բառը դառնում է gr8
  • mate բառը դառնում է m8
  • later բառը դառնում է l8r կամ l8a
  • skate բառը դառնում է sk8
  • skater բառը դառնում է sk8r
  • tomorrow բառը դառնում է 2mro
  • for կամ fore վանկը դառնում է 4, ուստի
  • before բառը դառնում է (վերոհիշյալ երկու դեպքեր) b4
  • therefore բառը դառնում է thr4։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «What is Short Message Service (SMS)? - Definition from WhatIs.com». SearchMobileComputing (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.