Էմիլիո Սալգարի
Էմիլիո Կարլո Ջուզեպե Մարիա Սալգարի (իտալ.՝ Emilio Carlo Giuseppe Maria Salgàri, օգոստոսի 21, 1862[1][2], Վերոնա, Լոմբարդո-Վենետիկ[2] - ապրիլի 25, 1911[3][2], Թուրին, Իտալիա[2]), իտալացի գրող, պատմական և արկածային վեպերի հեղինակ։ Նրա ստեղծագործությունների թվում կան նաև ծովահենական վեպեր։
Էմիլիո Սալգարի իտալ.՝ Emilio Carlo Giuseppe Maria Salgàri | |
---|---|
Ծննդյան անուն | իտալ.՝ Emilio Carlo Giuseppe Maria Salgari |
Ծնվել է | օգոստոսի 21, 1862[1][2] |
Ծննդավայր | Վերոնա, Լոմբարդո-Վենետիկ[2] |
Վախճանվել է | ապրիլի 25, 1911[3][2] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Թուրին, Իտալիա[2] |
Գերեզման | Monumental Cemetery of Verona |
Գրական անուն | Guido Altieri[2], Guido Landucci[2], Enrico Bertolini, A. Permini, S. Romero, Ammiragliador[2] և Emilius[2] |
Մասնագիտություն | լրագրող, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, վիպասան, արձակագիր և գրող |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Լոմբարդո-Վենետիկ և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Q107986776?[2] |
Ժանրեր | "Արկածային" "Պատմական" |
Ուշագրավ աշխատանքներ | "Սև ծովահենը" |
Ներշնչվել է
| |
Ներշնչել է
| |
Emilio Salgari Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷմիլիո Սալգարին ծնվել է Վերոնայում, որտեղ և ավարտել է բժշկական քոլեջը։ Նա պատրաստվում էր դառնալ նավապետ, բայց մրցույթից դուրս մնաց։ Քոլեջում սովորելու ժամանակ նա գրել է իր առաջին պատմվածքը՝ «Պապուասները» (1883)։ Նա խմբագրությանը հայտնեց, որ ինքն ունի մի քանի պատմվածքներ, գրված Ժյուլ Վեռնի, Գուստավ Էմարի և Ֆենիմոր Կուպերի ոճով։ 1887 թ.-ից հետո նա որոշեց իրեն ամբողջովին նվիրել գրականությանը։ Նա գրել է ավելի քան 200 վեպեր և պատմվածքներ։
Նա մեծ ճանաչում է ձեռք բերել Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Նրան անվանում են նաև «իտալական Ժյուլ Վեռն»։ Չնայած մեծ ճանաչմանը և մեծ տպաքանակով գրքերին, Սալգարին ֆինանսական մեծ դժվարություններ ուներ։ Պարտքերի ճնշման ազդեցության տակ և ընտանեկան որոշ դժվարությունների պատճառով, նա վերջ տվեց իր կյանքին 1911 թ.-ի ապրիլի 25-ին ճապոնական սամուրայների ոճով՝ բացելով իր որովայնը և կտրելով իր կոկորդը։
Ստեղծագործությունները
խմբագրելՎիպաշարքեր
խմբագրելՍանդոկան
խմբագրել- Սև Ջունգլիների գաղտնիքը (I Misteri della Jungla Nera, 1895)
- Մոմպրաչեմի վագրերը (Լամբուանի մարգարիտը) (Le Tigri di Mompracem, 1900)
- Մալազիայի ծովահենները (Pirati della Malesia, 1896)
- Երկու վագր (Le due Tigri, 1904)
- Ծովերի տիրակալը (Il Re del Mare, 1906)
- Կայսրության նվաճումը (Alla conquista di un impero, 1907)
- Սանդոկանի վերադարձը (Բորնեոյի թավուտներում) (Sandokan alla riscossa, 1907)
- Վերադարձ Մոմպրաչեն (La riconquista del Mompracem, 1908)
- Պրահմինը Ասամից (Il Bramino dell’Assam, 1911)
- Կայսրության փլուզումը (La caduta di un impero, 1911) (հրատարակվել է հետմահու)
- Յանեսի վրեժը (La rivincita di Yanez, 1913) (հրատարակվել է հետմահու)
Սև Ծովահենը (Il Corsaro Nero)
խմբագրել- Սև Ծովահենը (Il Corsaro Nero), 1889)
- Կարիբների թագուհին (La regina dei Caraibi, 1901)
- Իոլանդա՝ Սև Ծովահենի դուստրը (Jolanda, la figlia del Corsaro Nero, 1905)
- Կարմիր Ծովահենի որդին (Il figlio del Corsaro Rosso, 1908)
- Վերջին ֆլիբուստերները (Gli ultimi filibustieri, 1908)
Բերմուդի ծովահենները (I Corsari delle Bermude)
խմբագրել- Բերմուդյան կղզիների գողերը (I corsari delle Bermude, 1909)
- «Շանթարձակի» նավարկությունը (La crociera della Tuonante, 1910)
- Քարե Գլխի արտասովոր ճանապարհորդությունը (Straordinarie avventure di Testa di Pietra, 1915)
Արկածներ հեռավոր Արևմուտքում (Ciclo delle avventure nel Far West)
խմբագրել- Հեռավոր Արևմուտքի սահմաններում (Sulle frontiere del Far-West, 1908)
- Գանգամաշկերի որսորդուհին (La scotennatrice, 1909)
- Մահացու թշնամիներ (Le selve ardenti, 1910)
Երկխոսություններ
խմբագրելԵրկու նավաստիներ (I due marinai)
խմբագրել- Պարագվայի նախագահի գանձը (Il Tesoro del Presidente del Paraguay, 1894)
- Խորհրդավոր մայրցամաքը (Il Continente Misterioso, 1894)
Մարգարտե ծաղիկը (Il Fiore delle Perle)
խմբագրել- Մասսայական սպանություններ Ֆիլիպիններում (Le stragi delle Filippine, 1897)
- Մարգարտածաղիկը (Il Fiore delle Perle, 1901)
Երեխաները օդում (I figli dell’aria)
խմբագրել- Օդի զավակները (I Figli dell’Aria, 1904)
- Օդի թագավորը (Il Re dell’Aria, 1907)
Թեմպեստի նավապետը
խմբագրել- Մրրիկի նավապետը, 1905
- Դամասկոսի առյուծը, 1910
Առանձին վեպեր
խմբագրել- Մահդիի ֆավորիտը (La favorita del Mahdi, 1887)
- Երկու հազար լյո Ամերիկայի տակ (Duemila Leghe sotto l'America, 1888)
- Բուդդայի թուրը (La scimitarra di Budda, 1892)
- Կետ որսացողները (I pescatori di balene, 1894)
- Թապ Մաստրոյի ծովային պատմությունները (Le novelle marinaresche di Mastro Catrame, 1894)
- Լեռան թագավորը (Il re della montagna, 1895)
- Նավաբեկյալները (I naufraghi del Poplador, 1895)
- Հեծանիվով դեպի հարավային բևեռ (Un dramma nell'Oceano Pacifico, 1895)
- Սառույցի երկրում (Nel paese dei ghiacci, 1896)
- Ստրկության ողբերգություններ (I drammi della schiavitù, 1896)
- Պրերիայի թագավորը (Il re della Prateria, 1896)
- Օդապարիկով Ատլանտյան օվկիանոսի վրայով (Attraverso l'Atlantico in pallone, 1896)
- Օրեգոնի նավաբեկյալները (I naufragatori dell'Oregon, 1896)
- Իտալական Ռոբինզոն (I Robinson italiani, 1896)
- Տրեպանգի ձկնորսները (I pescatori di Trepang, 1896)
- Ջումնայի նավապետը (Il capitano della Djumna, 1897)
- Ջոնգ-Ժանգի վարդը (La rosa del Dong-Giang, 1897)
- Ոսկու քաղաքը (La città dell'oro, 1898)
- Կոտ դ'Իվուար (La Costa d'Avorio, 1898)
- Դեպի հյուսիսային բևեռ (Al Polo Nord, 1898)
- Նավապետ Յուկատանը (La capitana del Yucatan, 1899)
- Ադամանդի քարանձավներ (Le caverne dei diamanti, 1899)
- Նավաստու արկածներն Աֆրիկայում (Le avventure di un marinaio in Africa, 1899)
- Արջերի որսորդի որդին (Il figlio del cacciatore d'orsi, 1899)
- Սիբիրյան սարսափներ (Gli orrori della Siberia, 1900)
- Ալյասկայի հանքափորները (I minatori dell'Alaska, 1900)
- Ինդիանա Ջոնս. Ծովում (Gli scorridori del mare, 1900)
- Արկածներ կարմրամորթների մոտ (Avventure fra le pellirosse, 1900)
- Բևեռային աստղ կամ նրա արկածախնդիր ճանապարհորդությունը (La Stella Polare e il suo viaggio avventuroso; կամ։ Verso l'Artide con la Stella Polare, 1901)
- Մասսայական սպանություն Չինաստանում (Le stragi della China; կամ Il sotterraneo della morte, 1901)
- Ոսկե սարը (La montagna d'oro; կամ Il treno volante, 1901)
- Մելորիի նավաստիները (I naviganti della Meloria, 1902)
- Լույսի լեռը (La montagna di luce, 1902)
- Սպիտակ ընձուղտ (La giraffa bianca, 1902)
- Ռեյդերներին Սահարայից (I predoni del Sahara, 1903)
- Ալժիրի հովազները (Le pantere di Algeri, 1903)
- Ծովային մարգարիտ (Sul mare delle perle, 1903)
- Կրակի մարդը (L'uomo di fuoco, 1904)
- Միայնակ օվկիանոսը (I solitari dell'Oceano, 1904)
- Բորոտ թագավորի քաղաքը (La città del re lebbroso, 1904)
- Կարմիր գետի մարգարիտը (La gemma del fiume rosso, 1904)
- Արթուր նավահանգստի հերոսուհին (L'eroina di Port Arthur կամ La Naufragatrice, 1904)
- Հարավային ծովերի խոշոր դեղձեր (Le grandi pesche nei mari australi)
- Ոսկե դաշտի տիրակալը (La sovrana del campo d'oro, 1905)
- Արյունալի մարգարիտ (La Perla Sanguinosa, 1905)
- Փարավոնի դուստրերը (Le figlie dei Faraoni, 1905)
- Արաուկանիայի աստղը (La Stella dell'Araucania, 1906)
- Հազարամյակի գանձերը (Le meraviglie del Duemila, 1907)
- Կապույտ սարի գանձերը (Il tesoro della montagna azzurra, 1907)
- Տափաստանի արծիվը (Le aquile della steppa)
- Ատլաս (Sull'Atlante, 1907)
- Կարթագենը կրակի մեջ է (Cartagine in fiamme, 1908)
- Խնդիրը դեպի բևեռ (Una sfida al Polo, 1909)
- Իտալական բոհեմա (La Bohème italiana, 1909)
- Կարմիրների պատմությունը (Storie rosse, 1910)
- Ստորջրյա ժայռեր թալանողները (I briganti del Riff, 1911)
- Մեծ անապատը որոնելիս (I predoni del gran deserto, 1911)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Gallo C., Bonomi G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2017. — Vol. 89.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիո Սալգարի» հոդվածին։ |