Նանտ
Նանտ (ֆր.՝ Nantes, բրետոներեն՝ Naoned), քաղաք Ֆրանսիայում։ Մեծությամբ Ֆրանսիայի 6-րդ քաղաքն է։ Ատլանտյան Լուար դեպարտամենտի և Լուարայի երկիր երկրամասի վարչական կենտրոնն է, նախկինում եղել է Բրետան դքսության մայրաքաղաքը։ Գտնվում է Լուար գետի գետաբերանի մոտ, Ատլանտյան օվկիանոսի մեջ թափվելու վայրից 56 կմ հեռավորության վրա[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նանտ | |||||
ֆր.՝ Nantes | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Ատլանտյան Լուար | ||||
Ներքին բաժանում | Centre-ville of Nantes?, Q18005517?, Q17561506?, Q17637336?, Malakoff - Saint Donatien?, île de Nantes?, Q17637330?, Q17637343?, Q17637339?, Q17637333? և Q2373403? | ||||
Հիմնադրված է | 1183 թ. | ||||
Մակերես | 65,19 կմ² | ||||
ԲԾՄ | 18 մետր, 52 մետր, 2 մետր | ||||
Բնակչություն | 284 970 մարդ (2010) | ||||
Խտություն | 4 400 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 873 133 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 44000, 44100, 44200, 44300 | ||||
INSEE | 44109 | ||||
Պաշտոնական կայք | nantes.fr (ֆր.) | ||||
| |||||
Բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմում էր 284 970 մարդ։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը գտնվում է Լուար գետի ալյուվիալ հովտում, որը հատում են բազմաթիվ ոչ խոշոր գետեր։ Դեպի հյուսիս հովիտը բարձրանում է՝ վերածվելով Բրետանին բնորոշ լեռնային տեղանքի, որը ծածկված է ոչ մեծ անտառակներով։ Դեպի հարավ տարածվում է ճահճային ցածրավայրը։ Հարևան քաղաքները և բնակավայրերն են՝ Բուգենե, Կարկեֆու, Լա Շապել սյուր Էրդր, Օրվո, Ռեզե, Սեն Էրբլեն, Լուրաի Սեն Սեբաստյեն, Լուարի Սենտ Լյուս, Տրետյեր-ի-Վերտու (վերջինս, ի տարբերություն մնացած բնակավայրերի, չեն մտնում Նանտի վարչական շրջանի մեջ)։
Պատմություն
խմբագրելՆանտը հիմնադրվել է ավելի քան 2 հազար տարի առաջ գալլեր-նամնետների կողմից, որտեղից էլ ծագել է քաղաքի անվանումը։ Քրիստոնեությունն այստեղ հասել է III դարում, երբ այն դարձել է թեմական կենտրոն։
834-936 թվականներին եղել է նորմանների տիրապետության տակ։ Միջին դարերում Նանտի կոմսերը Ռեն քաղաքի կոմսերի հետ բողոքարկում էին առաջնորդության հարցը։ Հուգենոտյան պատերազմների ժամանակ Նանտը Կաթոլիկական լիգայի կողմից էր և իր դարպասները չբացեց Հենրի IV-ին մինչ 1598 թվականին Նանտի հրովարտակի ստորագրումը։
Վանդեական պատերազմներից հետո Նանտ քաղաքում ակտիվ գործունեություն է ծավալել կոմիսար Ժան Բատիստ Կարյեն, ով գիլիոտինը փոխարինեց մահվան ավելի արագ միջոցով՝ զանգվածային ջրահեղձմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նանտը վերապրել է գերմանական օկուպացիան և ուժգին ավերվել է։
Կլիմա
խմբագրելՆանտը ունի արևմտաեվրոպական օվկիանոսային կլիմա՝ ամբողջ տարվա ընթացքում հաճախակի անձրևներով և ցածր ջերմաստիճանով։ Աշնանային և ձմեռային օրերը սովորաբար անձրևոտ են և ցածր ջերմաստիճանով, որը հաճախ տատանվում է 0 °C-ի սահմաններում, և ամենացուրտ ամիսներին չափավոր ձյան տեղումներով։ Գարնան և ամռան օրերը արևոտ են և ամպամած՝ բարեխառն ջերմաստիճանով։ Ամռան ամիսներին, հատկապես հուլիսին լինում են շոգ օրեր[2]։
Նանտի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18.2 (64.8) |
21.4 (70.5) |
23.8 (74.8) |
28.3 (82.9) |
32.7 (90.9) |
36.8 (98.2) |
40.3 (104.5) |
39.2 (102.6) |
34.3 (93.7) |
30.2 (86.4) |
21.1 (70) |
18.4 (65.1) |
40.3 (104.5) |
Միջին բարձր °C (°F) | 9.0 (48.2) |
9.9 (49.8) |
13.0 (55.4) |
15.5 (59.9) |
19.2 (66.6) |
22.7 (72.9) |
24.8 (76.6) |
25.0 (77) |
22.1 (71.8) |
17.5 (63.5) |
12.4 (54.3) |
9.3 (48.7) |
16.7 (62.1) |
Միջին օրական °C (°F) | 6.1 (43) |
6.4 (43.5) |
8.9 (48) |
11 (52) |
14.6 (58.3) |
17.7 (63.9) |
19.6 (67.3) |
19.6 (67.3) |
17 (63) |
13.5 (56.3) |
9.1 (48.4) |
6.4 (43.5) |
12.5 (54.5) |
Միջին ցածր °C (°F) | 3.1 (37.6) |
2.9 (37.2) |
4.8 (40.6) |
6.4 (43.5) |
9.9 (49.8) |
12.6 (54.7) |
14.4 (57.9) |
14.2 (57.6) |
11.9 (53.4) |
9.4 (48.9) |
5.7 (42.3) |
3.4 (38.1) |
8.3 (46.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −13.0 (8.6) |
−15.6 (3.9) |
−9.6 (14.7) |
−2.8 (27) |
−1.5 (29.3) |
3.8 (38.8) |
5.8 (42.4) |
5.6 (42.1) |
2.8 (37) |
−3.3 (26.1) |
−6.8 (19.8) |
−10.8 (12.6) |
−15.6 (3.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 86.4 (3.402) |
69.0 (2.717) |
60.9 (2.398) |
61.4 (2.417) |
66.2 (2.606) |
43.4 (1.709) |
45.9 (1.807) |
44.1 (1.736) |
62.9 (2.476) |
92.8 (3.654) |
89.7 (3.531) |
96.8 (3.811) |
819.5 (32.264) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12.3 | 10.0 | 10.1 | 10.1 | 10.9 | 7.2 | 6.9 | 6.6 | 8.0 | 11.8 | 12.2 | 13.0 | 119.1 |
Միջ. ձնառատ օրեր | 1.2 | 1.3 | 0.8 | 0.3 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.4 | 1.1 | 5.1 |
% խոնավություն | 88 | 84 | 80 | 77 | 78 | 76 | 75 | 76 | 80 | 86 | 88 | 89 | 81.4 |
Միջին ամսական արևային ժամ | 73.2 | 97.3 | 141.3 | 169.8 | 189.0 | 206.5 | 213.7 | 226.8 | 193.8 | 118.2 | 85.8 | 76.1 | 1791,3 |
Աղբյուր #1: Meteo France[3][4] | |||||||||||||
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, snowy days 1961–1990)[5] |
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելՆանտի գոթական Պողոս և Պետրոս սրբերի տաճար (XV—XIX դարեր) | Բրետոնական դուքսերի վերակառուցված ամրոցը (XIII—XVI դարեր) | Լաուր գետի առափնյան և թանգարանացված «Maillé-Brézé» ականակիր նավը։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nantes Hutchinson Encyclopedia. Retrieved 14 August 2007.
- ↑ Climate information for Nantes Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Retrieved 8 September 2007.
- ↑ «Données climatiques de la station de Nantes» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Climat Pays de la Loire» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Normes et records 1961-1990: Nantes-Atlantique (44) - altitude 26m» (French). Infoclimat. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «British towns twinned with French towns». Archant Community Media Ltd. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Home page of Cardiff Council – Cardiff's twin cities». Cardiff Council. 2010 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Tbilisi Sister Cities». Tbilisi City Hall. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 180)։ |