Dr. Dre
Անդրե Ռոմել Յանգ (անգլ.՝ Andre Romell Young, փետրվարի 18, 1965[1], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր. ռեփ երաժշտության լավագույն բիթմեյքերներից մեկն է։ Առավել հայտնի է Dr. Dre կեղծանվամբ։ Համարվում է 1990-ական թվականների սկզբներին Լոս Անջելեսում ծնունդ առած ջի-ֆանք հիփհոփային ոճի հիմնադիրներից և առավել եռանդուն տարածողներից մեկը[3]։
Dr. Dre Andre Romelle Young | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ջոն Ֆրեմոնտի բարձրագույն գպրոց և Centennial High School? |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, ձեռնարկատեր, երաժշտական մենեջեր, դերասան, կինոդերասան և կոմպոզիտոր |
Աշխատավայր | Էփլ |
Պարգևներ և մրցանակներ | Ստացել է 7 գրեմմի |
Անդամություն | World Class Wreckin' Cru? |
Երեխաներ | Հուդ Սերջըն, La Tanya Danielle Young? և Truice Young? |
Կայք | drdre.com |
Dr. Dre Վիքիպահեստում |
Dr. Dre-ն հանդիսացել է այնպիսի ռեփերների պրոդյուսեր, ինչպիսիք են Սնուփ Դոգը, Էմինեմը, 50 Cent-ը, Xzibit-ը, 2Pac-ը և այլք։ Ընդ որում՝ վերջիններիս բազմաթիվ ալբոմներ դարձել են մուլտիպլատինե[4]։
Դոկտոր Դրեն երաժշտական իր կարիերան սկսել է որպես World Class Wreckin’ Cru խմբի անդամ։ Լայն ճանաչում է ձեռք բերել 1980-1990-ական թվականների սահմանագծին՝ լինելով գանգստ-ռեփի ակունքներում տեղ գտած N.W.A ռեփ խմբի անդամ[4]։ Այդ երաժշտախմբի լուծարվելուց հետո մենակատարային կարիերա է սկսել, 1992 թվականին թողարկել իր առաջին ալբոմը՝ The Chronic-ը, որը բեսթսելլեր է դարձել, և, բացի այդ, Դոկտոր Դրեն «Գրեմմի» մրցանակի է արժանացել ալբոմում ընդգրկված «Let Me Ride» սինգլի համար։ 1996 թվականին նա հեռացել է Death Row Records-ից և հիմնել սեփական լեյբլը՝ Aftermath Entertainment-ը։ 1999 թվականին թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ 2001 խորագրով։ Այդ ալբոմի համար ևս «Գրեմմի» մրցանակ է ստացել, այս անգամ արդեն «Տարվա լավագույն պրոդյուսեր» անվանակարգում[4]։
2000-ական թվականներին Դոկտոր Դրեն հիմնականում զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով, երբեմն էլ մեկ այլ կատարողի հետ զուգերգ ձայնագրել։ 2001 թվականին[5] և 2004-ին[6] Rolling Stone ամսագիրը նրան ներառել է շոու բիզնեսի առավել բարձր վարձատրվող ներկայացուցիչների ցանկում (նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 800 միլիոն ամերիկյան դոլար)։
Երաժշտական գործունեության հետ մեկտեղ՝ Դոկտոր Դրեն նկարահանվել է մի շարք ֆիլմերում («Կանչ», «Ավտոլվացարան», «Վարժանքի օր»)։
Սկավառակագրություն
խմբագրելՏարին | Վերնագիրը | Դիրքը չարթերում | Հավաստագրեր | |||
---|---|---|---|---|---|---|
US | US R&B | CAN | UK | |||
1992 | The Chronic
|
3 | 1 | — | 43 |
|
1995 | Keep Their Heads Ringin' (feat. Nanci Fletcher) (սինգլ՝ «Ուրբաթ» կինոնկարի սաունդթրեքից)
|
10 | 10 | — | 25 | |
1996 | The Aftermath
|
6 | 3 | |||
1999 | 2001
|
2 | 1 | 3 | 4 |
|
2011 | I Need a Doctor (feat. Eminem & Skylar Grey) (сингл)
|
4 | 8 | 15 | ||
2015 | Compton
|
2 | 1 | 1 | 1 |
|
Ֆիլմագրություն
խմբագրելՏարին | Ֆիլմի վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1992 | Niggaz4Life: The Only Home Video | Մարմնավորել է հենց իրեն։ | Փաստագրական |
1996 | Կանչ (1996)]] (Set It Off) | Սև Սեմ | |
2000 | Up in Smoke Tour | Մարմնավորել է հենց իրեն։ | Փաստագրական |
2001 | Վարժանքի օր (Training Day) | Պոլ | |
Ավտոլվացարան (The Wash) | Շյոն | ||
2012 | Something from Nothing: The Art of Rap | Մարմնավորել է հենց իրեն։ | Փաստագրական |
2015 | Փողոցների ձայնը (Straight Outta Compton) | Մարմնավորել է հենց իրեն։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Monitor: Feb. 22 2013
- ↑ «Dr. Dre Perfected G-Funk, But He Didn't Invent It—Gregory Hutchinson Did». Complex (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Dr.Dre. Biography». Allmusic. 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին.
{{cite web}}
: Text "09" ignored (օգնություն); Text "2007" ignored (օգնություն) - ↑ LaFranco, Robert; Binelli, Mark; Goodman, Fred (2002 թ․ հունիսի 13). «U2, Dre Highest Earning Artists». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ LaFranco, Robert (2005 թ․ փետրվարի 10). «Money Makers». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Gold & Platinum - RIAA» (անգլերեն). RIAA. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Gold & Platinum - RIAA» (անգլերեն). RIAA. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dr. Dre» հոդվածին։ |