Ապոլլոնիոս Թիանացի
Ապոլլոնիոս Թիանցի հուն․՝ Ἀπολλώνιος ὁ Τυανεύς | |
---|---|
Ծնվել է | մոտ 15 Տիանա, Կապադովկիայի թագավորություն |
Մահացել է | մոտ 100 Եփեսոս, Հռոմեական կայսրություն |
Ուղղություն | neopythagoreanism?[1] |
Մասնագիտություն | փիլիսոփա և մաթեմատիկոս |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[2] |
Ազդվել է | Պյութագորաս |
Ներշնչվել է
| |
Apollonius of Tyana Վիքիպահեստում |
Ապոլլոնիոս Թիանցի (Ἀπολλώνιος ὁ Τυανεύς, 1 թվական մ.թ. — 98 թվական մ.թ.) — փիլիսոփա -նեոպյութագորական. Անձնական ստեղծագործություններից պահպանվել են իրեն վերագրվող 98 նամակներ: Նամակները տեղ են գտել հույն կենսագիր, մտածող Փլիավիոս Ֆիլոստրատի «Ապոլլոնիոս Թիանցու կյանքը» կեսագրական աշխատությունում: Ապոլլոնիոս Թիանցու մասին տեղեկություններ են պահպանվել նաև Լուկիանոս Սամոսատցու աշխատությունում, Մաքսիմ Էգեացու, Մոյրագենի և 3-րդ դարի նեոպլատոնական Գիերոկլիուսի ստեղծագործություններից մեկում, որտեղ նա հակադրում է Ապոլլոնիոս Թիանցուն քրիստոնեութան հիմնադիր Հիուս Քրիստոսին` փորձելով ապացուցել վերջիններիս սխալմունքը, ովքեր մարդուն փորձում են աստվածացնել:
Կենսագրություն
Մանկություն
Ֆիլոստրատի կեսագրական տվյալների համաձայն, Ապոլլոնիոսը ծնվել է Փոքր Ասիայի Կապպադովկիա շրջանի Թիանե քաղաքում: Եղել է ընտանիքի երկրորդը զավակը: Համաձայն նույն Ֆիլոստրատի կողմից պահպանված մի ավանդության` նրա ծննդից մի քանի օր առաջ, Ապոլլոնիոսի մորը ի հայտ է եկել հունական առասպելաբանության մեջ Եգիպտոսի Աստված Պրոթեյոսը և ասել.
- «...մայրը հարցրեց նրան,-«Իսկ ու՞մ եմ ես լույս աշխարհ բերելու»,- Պրոթեյոսը պատասխանեց,-«Ինձ»,- Իսկ ո՞վ ես դու,-«Ես Պրոթեյոսն եմ` եգիպտական աստվածություն»»
|
Երիտասարդ տարիքում սովորել է Էգի քաղաքում, որտեղ էլ հենց առաջին անգամ խորացել պյութագորականությամբ: 20 տարեկան հասակում մահացել են նրա հայրն ու մայրը և վերադառնալով Թիանե ու կազմակերպելով իր ծնողների հուղարկավորությունը` գտել է սեփական եղբորը, ով երեք տարով իրենց ավելի մեծ էր, հարբեցողության զոհ դարձած վիճակում: Եղբորը հարբեցողությունից հետ պահելու համար` վերջինիս կտակում էր իր սեփական ունեցվածքի հիմնական մասը իրեն թողնելով միայն մի փոքրիկ գումար: Դասավորելով եղբոր կյանքը` վերադառնում է Էգի, քանի որ օրենքների համաձայն մինչև 21 տարեկանը ծնողազուրկ տղան պետք է գտնվի խնամակալության տակ:
Ճանապարհորդություններ
Խնամակալությունից հետո պատրաստ լինելով արդեն միայնակ կյանքի` տեղափոխվում է Կիլիկիա և որոշ ժամանակ ապրում այնտեղ: Հետագայում որոշում է ավելի խորանալփիլիսոփայական գիտելիքների մեջ և ուղևորվում է Կովկաս, որտեղից էլ Հնդկաստան: Ճանապարհին ծանոթանում է Նինվեի բնակիչ Դամիդի հետ, ով սկսում է վերջինիս ուղեկցել իր ողջ ճանապարհորդության ընթացքում: Դամիդը կատարում էր ողջ ճանապարհության գրառումները, պահպանում Ապոլլոնիոսի հանդիպումների զրույցները` միաժամանակ ինքը ևս հաճախ մասնակից դառնում այդ փիլիսոփայական զրույցներին: Հնդկաստան գնալու ճանապարհին նա գնում է Մեծ Հայքի տարածքով: Ֆիլոստրատի աշխատությունում հիշատակվում է մի դրվագ այդ ժամանակ հայկական լեռնաշխարհում թագավորող Արշակ առաջինի մասին: Արշակունեների դինաստիային պատկանող այդ թագավորը, ով Մեծ Հայքի թագավորի կոչումը կրել է միայն մեկ տարի մ.թ. 34-35 և սպանվել դավադիր հռոմեացիների կողմից, հնարավորություն է տալիս Ապոլլոնիոսի ճանապարհորդության հայաստանյան հատվածը թվագրել մ.թ.34-35 թվականներով: Շրջելով Հնդկաստանի հիմնականում արևմտյան հանտվածներով` նա ծանոթանում է տեղի մշակույթի և փիլիսոփայության հետ: Միաժամանակ ծանոթանում կաստայական դասակարգում ունեցող Հնդկաստանի ամենաբարձր ու իմաստուն դասի` բրահմանների հետ: Ավելի ուշ, արդեն Հռոմեական Ներոն կայսեր թագավորության տարիներին գնում է Հռոմ: Կայսեր մահից հետո ճանապարհորդելով ամբողջ Իտալիայի և Հունաստանի տարածքներով` ուղևորվում է դեպի Վեսպասիանոսի իշխանության տակ գտնվող հռոմեական Եգիպտոս: Լինում է նաև Եթովկիայում:
Աշխատություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
- ↑ Perseus Digital Library — 1987.
- ↑ CONOR.Sl