Կարսի բերդ
Կարսի բերդ թուրքերեն՝ Kars Kalesi | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | բերդ |
Վարչական միավոր | Կարս |
Երկիր | Թուրքիա |
Կառուցված | 1153, 1579, 1616, 1636 |
Շինանյութ | բազալտ |
Ավերվել է | 1386, 1606, 1878 |
Ընթացիկ վիճակ | գործող թանգարան |
Վերահսկվում է | Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն |
Բաց է հանրության համար | այո |
Իրադարձություններ | Կարսի ճակատամարտ |
Kars Castle Վիքիպահեստում |
Կարսի բերդ (թուրքերեն՝ Kars Kalesi), պաշտպանական նախկին կառույց, բերդ, որը գտնվում է Թուրքիայի Կարս քաղաքում։ Բերդը հայտնի է նաև Իչ քալե ("Կենտրոնական/ներքին ամրոց", "Ցիտադել")։
Կառուցվել է 1153 թվականին վեզիր Ֆիրուզ Աքայի կողմից` սալթուքյան Մալիք Իզեդին Սալթուք II-ի հանձնարարությամբ։ Արտաքին դարպասները, որոնք շրջապատում են քաղաքը, կառուցվել են 12-րդ դարում։ Բերդը, որը ավերվել է 1386 թվականին թվականին Լենկթեմուրի կողմից, նորից վերակառուցվել է 1579 թվականին՝ Լալա Մուսթաֆա փաշայի կողմից, որը Կարս էր ժամանել օսմանյան Մուրադ III արքայի հրամանով։
Օսմանյան աղբյուրներում նշվում է, որ բերդը վերակառուցվել է 100 000 զինվորների և բանվորների մասնակցությամբ։ 1606 թվականին բերդը ավերվել է պարսից Աբբաս I Սեֆիի կողմից։ 1616 և 1636 թվականներին բերդը վերակառուցվել է և ավելացվել են նոր տարրեր։ Բերդը մեծապես տուժել է ռուսական զորքերի նվաճումից հետո, որը տեղի է ունեցել 1877-1878 թվականներին տեղի ունեցած Ռուս-թուրքական պատերազմից ժամանակ։ Այն 40 տարի եղել է ռուսական հսկողության ներքո և մասնակիորեն փոփոխությունների ենթարկվել։ Կարսի բերդի պատերը կառուցված են բազալտից։
Առանձնահատկություններ
Բերդը բաղկացած է երկու մասերից՝ արտաքին և ներքին ամրոցներից։ Արտաքին պատերը բաղկացած են հինգ շերտերից։ Ի հավելումն, արտաքին պատերի դիմացի հատվածում առկա են խորը խրամատներ (առվափոսեր)։ Բերդի հիմնական մասը գտնվում է արևելյան հատվածում։ Արտաքին ամրոցի պատերը քառանկյուն տեսք չունեն։ Բերդի ընդհանուր պարագիծը կազմում է 3 500 մետր (11 500 ֆուտ)։ Բերդն ունեցել է ժամապահների համար նախատեսված 22 աշտարակներ, որոնցից միայն 7-ն են պահպանվել մինչ մեր օրերը։