Հայկո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկո Հայկ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1973 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2021[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր |
Ամուսին | Անահիտ Սիմոնյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Hayko Վիքիպահեստում |
Հայկ Բորիսի Հակոբյան (օգոստոսի 25, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 29, 2021[1], Երևան, Հայաստան[2]), առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ, հայ փոփ երգիչ և երգահան։
Կենսագրություն
Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թվականին ավարտել է Երևանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։
1996 թվականին «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թվականին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թվականին հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։
1999 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին Հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թվականին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թվականին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թվականի առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թվականին Հայաստանի հանրապերության Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։
2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։
Հայկոն գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թվականին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։
2021 թվականի սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով՝ ծանր վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից՝ թոքերի 80% ախտահարմամբ։
Սկավառակագրություն
- 2000 - Romance
- 2004 - Նորից
- 2004 - Live Concert
- 2007 - Մի խոսքով
- 2008 - Live Concert 2008
- 2014 - Ես քեզ սիրահարվել եմ
- 2018 - Hayko Live Concert
- 2020 - Ամենա
Սինգլներ
- 1995 — «Սեր»
- 2007 — «Աշխարումս իմն դուն ես» (с Արամե)
- 2007 — «Մի վախեցիր»
- 2007 — «Anytime You Need» (Եվրատեսիլ 2007 երգի մրցույթ)
- 2007 — «Քեզ» (DJ Serjo - ի հետ)
- 2011 — «Ես կամ նա» (Ռազմիկ Ամյան հետ)
- 2012 — «Բարև երջանկության»
- 2013 — «Քեզ սիրում եմ սեր» (Քրիստինե Պեպելյան հետ)
- 2015 — «Հիշիր» (Դիանա Առուստամյանի հետ)
- 2015 — «Ինձ խոստացիր»
- 2016 — «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» (Հռիփսիմե Հակոբյանի հետ)
- 2017 — «Սիրո հավերժ քաղաք»
- 2020 — «Սերն է սա» (Անահիտ Սիմոնյանի հետ)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Հայկո Արխիվացված 2021-12-05 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկո» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 2021 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ երգիչներ
- Հայ փոփ երգիչներ
- Հայ երգահաններ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայ կոմպոզիտորներ
- Բեմական կեղծանուններ
- Հայաստանի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում
- 21-րդ դարի երգիչներ
- COVID-19-ից մահացածներ