Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Հայկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկո
Հայկ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1973(1973-08-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 29, 2021(2021-09-29)[1] (48 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր
ԱմուսինԱնահիտ Սիմոնյան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Hayko Վիքիպահեստում

Հայկ Բորիսի Հակոբյան (օգոստոսի 25, 1973(1973-08-25), Երևան, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 29, 2021(2021-09-29)[1], Երևան, Հայաստան[2]), առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ, հայ փոփ երգիչ և երգահան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թվականին ավարտել է Երևանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։

1996 թվականին «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թվականին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թվականին հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին Հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թվականին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թվականին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թվականի առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆԼոս Անջելես քաղաքում։

2006 թվականին Հայաստանի հանրապերության Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Հայկոն գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թվականին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։

2021 թվականի սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով՝ ծանր վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից՝ թոքերի 80% ախտահարմամբ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2000 - Romance
  • 2004 - Նորից
  • 2004 - Live Concert
  • 2007 - Մի խոսքով
  • 2008 - Live Concert 2008
  • 2014 - Ես քեզ սիրահարվել եմ
  • 2018 - Hayko Live Concert
  • 2020 - Ամենա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկո» հոդվածին։