Ռոբերտ Լադլեմ
Ռոբերտ Լադլեմ անգլ.՝ Robert Ludlum | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մարտի 12, 2001[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4] |
Գրական անուն | Jonathan Ryder և Michael Shepherd |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և գործադիր պրոդյուսեր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուեսլեական համալսարան, Cheshire Academy? և Rectory School? |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Bourne Trilogy? |
Պարգևներ | |
Կայք | robert-ludlum.com |
Ռոբերտ Լադլեմ (անգլ.՝ Robert Ludlum մայիսի 25, 1927[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 12, 2001[1][2][3][…], Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, մի շարք բեսթսելլերների հեղինակ, դերասան և պրոդյուսեր։ Լադլեմի աշխատանքները թարգմանվել են 32 լեզուներով և վաճառվել ավելի քան 210 միլիոն օրինակով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Լադլեմը (Robert Ludlum) ծնվել է Նյու Յորքում 1927 թվականի մայիսին։ Հայրը՝ Ջորջ Լադլեմը (George Ludlum), մահացել է, երբ որդին ընդամենը 7 տարեկան էր, այդ պատճառով տղան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Նյու Ջերսիում՝ ապրելով հեռավոր հարազատների հետ։ Այստեղ նա սովորել է Rectory School դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Կոնեկտիկուտ նահանգի Միդլթաուն քաղաքի Ուեսելյան համալսարանում (Middletown, Connecticut), որտեղ դարձել է «Alpha Delta Phi» ուսանողների ոչ ֆորմալ եղբայրության անդամ։
Ռոբերտը բավականին շուտ է սկսել մտածել ապագա մասնագիտության ընտրության մասին. հավասարապես ցանկացել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, զինվորական, դերասան և գրող, սակայն 16 տարեկանում նրան առաջարկել են խաղալ «Կրտսեր օրիորդ» կատակերգությունում, որը լիովին փոխել է նրա կյանքը։
1945-ին զորակոչվել է բանակ, ծառայել Խաղաղ օվկիանոսի ծովային հետևակում։ Հայտնի է, որ այնտեղ անցկացրած առաջին մի քանի ամիսներին Լադլեմը մի քանի հարյուր էջանոց նոթատետր է ունեցել Ռազմածովային ուժերում ծառայության իր տպավորությունների մասին։
Միդլթաուն վերադառնալուց հետո, 1951 թվականին Ռոբերտն ավարտել է համալսարանը և ստանացել է արվեստի բակալավրի աստիճան։ Նույն թվականին ամուսնացել է Մերիի (Mary Ryducha) հետ, որի հետ ունեցել են երեք երեխա։
1950-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականներին Լադլեմը հաճախ է հայտնվել հեռուստաշոուներում և սերիալներում, որոնցից ամենահայտնիներն էին` «The Kraft Television Theatre», «Studio One», «Robert Montgomery Presents»: 1954 թվականին նա խաղացել է Սպարտակի դերը «Գլադիատոր» («The Gladiator») ֆիլմում, իսկ 1959 թվականին խաղացել է զինվորի դեր Ֆրից Հոչվոլդերի (գերմ.՝ Fritz Hochwälder) «Ուժեղները մենակ են» («The Strong Are Lonely») հեռուստատեսային ներկայացման մեջ։ 1957 թվականին Ռոբերտը աշխատանքի է անցել որպես North Jersey Playhouse- ի պրոդյուսեր, իսկ երկու տարի անց Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքում բացել է Playhouse-on-the-Mall թատրոնը։
1970-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1971 թվականը Լադլեմը զբաղվել է միայն թատրոնի համար պիեսներ գրելով, որոնցից շատերն, այնուամենայնիվ, հայտնվել են Բրոդվեյում։ 1971 թվականի վերջին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Սկարլատի ժառանգությունը», որտեղ պատմում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկացի զինվորի մասին։ Ինչպես ավելի ուշ ասել է հեղինակը, գիրքը տպագրվել է միայն տասներորդ փորձից հետո, և չնայած հրատարակիչների մտահոգությանը, վեպն ակնթարթորեն դարձել է բեսթսելլեր։ Գրողի հաջորդ աշխատանքը 1973 թվականին լույս տեսած «Օստերմանի հանգստյան օրեր» («Osterman Weekend») գիրքն էր, 1983 թվականին նկարահանվել է ռեժիսոր Սեմ Պեկինպահի համանուն կինոնկարը։
Ռոբերտը ընտանիքի հետ միասին 1970 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, բացի այդ, նա նաև տուն է ունեցել Ֆլորիդայում։ Այդ ժամանակ Լադլեմը շատ է ճանապարհորդել նոր ստեղծագործությունների համար բավարար նյութ հավաքելու համար։ Ռոբերտը միշտ նշել է, որ Փարիզը միշտ էլ եղել է իր սիրելի քաղաքը։
Բորնի նույնականացումը գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին լույս է տեսել Լդլեմի մի գիրք, որը հեղինակին բերել է համաշխարհային հռչակ, և դարձել գրքերի մի ամբողջ «Բորնի նույնականացումը» շարքի սկիզբը։ Գրքի սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոս Բորնը՝ ԿՀՎ-ի նախկին գործակալ, հայտնաբերվել է ծովում անգիտակից վիճակում. ամբողջ գրքում նա փորձում է հիշել, թե ով է ինքը։ 1988 թվականին թողարկվել է համանուն ֆիլմը, գրքի երկրորդ էկրանավորումը եղել է 2002 թվականին։
1986 և 1990 թվականներին լույս են տեսել «Բորնի գերակշռությունը» և «Բորնի վերջնագիրը» գրքերը, որոնք համապատասխանաբար դարձել են սագայի շարունակությունը։
Լադլեմի որոշ գրքեր լույս են տեսել Մայքլ Շեֆարդ (Michael Shepherd) կամ Ջոնաթան Ռայդեր (Jonathan Ryder) կեղծանուններով։
Գործունության ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա վերջին գիրքը 2000 թվականին լույս տեսած «Պրոմեթևսյան հնարքն» («The Prometheus Deception») է եղել։
Ռոբերտ Լադլեմը մահացել է 73 տարեկան հասակում, 2001 թվականի մարտի 12-ին, սրտի կաթվածից։ Գրելու իր գործունեության ընթացքում նա հեղինակել է ավելի քան 20 գիրք, որոնք թարգմանվել են 32 լեզուներով, ընդհանուր 200 միլիոնից ավելի տպաքանակով։
Լադլեմի մահից հետո հայտնաբերվել են նրա մի քանի ձեռագրեր, որոնցից մեկը՝ «Էմբլերի նախազգուշացումը», լույս է տեսել 2005 թվականին՝ բնօրինակ լեզվով. 2006 թվականին թարգմանվել է ռուսերեն և հրատարակվել Ռուսաստանում, որտեղ այն դարձել է իսկական բեսթսելլեր։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սկարլատի ժառանագություն» («The Scarlatti Inheritance», 1971)
- «Օստերմանի հանգստյան օրեր» («The Osterman Weekend», 1972)
- «Փայլաթուղթ» («The Matlock Paper», 1973)
- «Տրեվայն» («Trevayne», 1973, ստորագրված է Ջոնաթան Ռայդեր անվամբ)
- «Հալիդոնի կանչը» («The Cry of the Halidon», 1974, ստորագրված է Ջոնաթան Ռայդեր անվամբ)
- «Ռեյնեմանի փոխանակում» (The Rhinemann Exchange, 1974)
- «Գանդոլֆոյի ճանապարհը» («The Road to Gandolfo», 1975, գրվել է Մայքլ Շեպարդ կեղծանվամբ - Michael Shephard)
- «Ճանապարհ դեպի Գանդոլֆո» («The Gemini Contenders», 1976)
- «Չենցելորի ձեռագիրը»(«The Chancellor Manuscript», 1977)
- «Հոլքրոֆթի կտակը» («The Holcroft Covenant», 1978)
- «Մատարեսի շրջանը» («The Matarese Circle», 1979)
- «Բորնի նույնականացումը» («The Bourne Identity», 1980)
- «Պարսիֆալի խճանկարը» («The Parsifal Mosaic», 1982)
- «Ակվիտանիայի դավադրություն» («The Aquitaine Progression», 1984)
- «Բորնի գերակշռությունը» («The Bourne Supremacy»,1986)
- «Իկարուսի' օրակարգը» («The Icarus Agenda», 1988)
- «Բորնի վերջնագիրը»(«The Bourne Ultimatum»,1990)
- «Ճանապարհ դեպի Օմահա» («The Road to Omaha», 1992)
- «Կարիճի պատրանք» («The Scorpio Illusion», 1993)
- «Ապոկալիպսիս ժամացույցը» («The Apocalypse Watch», 1995)
- «Մատարեսի հետհաշվարկ» («The Matarese Countdown», 1997)
- «Պրոմեթևսյան հնարք» («The Prometheus Deception», 2000)
- «Սիգմայի արձանագրություն» («The Sigma Protocol», 2001)
- «Էմբլերի նախազգուշացումը» («The Ambler Warning», 2005)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լադլեմի որոշ վեպեր էկրանավորվել են, վերածվել են կինոնկարների և մինի-սերիալների, չնայած սյուժետային զարգացումները կարող են էապես տարբերվել բնօրինակ նյութից։ Սովորաբար սերիալները ավելի մոտ են վեպի տեքստին, որի հիմքով նկարահանվել են։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1977 | ս | Ռեյնեմանի գործարք | The Rhinemann Exchange | Սթիվեն Քոլինզը Դեյվիդ Սպոլդինգի դերում, Լորեն Հաթոնը Լեսլի Ջեններ Հակֆուդի դերում |
1983 | ֆ | Օստերմանի հանգստյան օրերը | The Osterman Weekend | Ռուտգեր Հաուերը Ջոն Թենների դերում |
1985 | կֆ | Հոլքրոֆթի կտակը | The Holcroft Covenant | Մայքլ Քեյնը Նոել Հոլկրոֆտի դերում |
1988 | ս |
Բորնի ինքնությունը |
The Bourne Identity | Ռիչարդ Չեմբերլենը Ջեյսոն Բորնի դերում, Ժակլին Սմիթը Մերի Սեն Ժակի դերում |
1997 | ս | Ապոկալիպսիսի պահապանը | The Apocalypse Watch | Պատրիկ Բերգնը Դրյու Լետեմայի դերում |
2002 | ֆ | Բորնի նույնացումը | The Bourne Identity | Մեթ Դեյմոնը Ջեյսոն Բորնի դերում, Ֆրանկա Պատենտան Մարի Ելենա Կրոյտցի դերում |
2004 | ֆ | Բորնի գերակշռությունը | The Bourne Supremacy | Մեթ Դեյմոնը Ջեյսոն Բորնի դերում |
2006 | ս | Պաշտպանությունը մեկն է.Ֆակտոր Աիդան | The Apocalypse Watch | Սթիվեն Դորֆը Ջոն Սմիթի դերում, Միրա Սորվինոն Ռեչել Ռասսելի դերում |
2007 | ֆ | Բորնի վերջնագիրը | The Bourne Ultimatum | Մեթ Դեյմոնը Ջեյսոն Բորնի դերում |
2012 | ֆ | Բորնի Էվոլուցիան | The Bourne Legacy | Ջերեմի Ռեներ, Ռեյչել Ուայզ, Էդվարդ Նորթոն |
2016 | ֆ | Ջեյսոն Բորն | Jason Bourne | Մեթ Դեյմոն, Ալիսյա Վիկանդեր, Թոմի Լի Ջոնս |
201? | ֆ | Չենցելորի ձեռագիրը | The Chancellor Manuscript | Լեոնարդո ԴիԿապրիոն Պիտեր Չենցելորի դերում (ֆիլմի աշխատանքներն ավարտված չեն) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119171449 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
|
- Մայիսի 25 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 2001 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի գրականություն
- ԱՄՆ-ի գրականություն
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դետեկտիվ ժանրի գրողներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի վիպասաններ
- Պոստմոդեռնիստ գրողներ