Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

1Q84

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1Q84
ճապ.՝ 1Q84
Տեսակգրական ստեղծագործություն և եռագրություն
Ժանրգիտական ֆանտաստիկա և այլընտրանքային պատմություն
Ձևվեպ
ՀեղինակՀարուկի Մուրակամի
Երկիր Ճապոնիա
Բնագիր լեզուճապոներեն
Գրվել է2000[1]
ՏեսարանՇինձյուկու[2], Kōenji?[3], Սիբույա[4], Akasaka?[5], Ազաբու[6], Lake Motosu?[7], Իտիկավա[8], Յամանասի (պրեֆեկտուրա)[9], Ռոպոնգի[10], Օմե[11], Jiyūgaoka?[12], Sangen-jaya?[13], The Okura Tokyo?[14], Chikura?[15] և Tsudanuma?[16]
ԿերպարներAomame?, Tengo Kawana?, Ushikawa?, Komatsu?, Fuka-Eri?, Tamaru?, The Dowager?, Professor Ebisuno?, The Leader? և Ayumi?
ՀրատարակչությունShinchosha?
Հրատարակվել էմայիսի 29, 2009 և ապրիլի 16, 2010
ՆախորդAfter Dark?
ՀաջորդԱնգույն Ցուկուրու Տաձակին և Հարուկի Մուրակամիի վեպի տարիները

«1Q84» (い ち き ゅ う は ち よ ん Ichi-Kyū-Hachi-Yon), ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի դիստոպիական վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է Ճապոնիայում երեք հատորներով 2009–10 թթ․-ին։ Այն պատմում է մտացածին 1984 թվականին տեղի ունեցող դեպքերի մասին, որը զուգակցվում է «իրական» 1984 թվականի հետ։ Վեպը պատմություն է այն մասին, թե ինչպես Աօմամե անունով մի կին սկսում է նկատել աշխարհում տեղի ունեցող տարօրինակ փոփոխությունները։ Աօմամեն ներքաշվում է մի հայելային իրականություն, որտեղ միախառնվում են իր իրականությունից սերող Սակիգակե կրոնական պաշտամունքը, նրա մանկության սերը՝ Տենգոն, և այլն։ Արդյունքում,  Աօմամեն ձեռնամուխ է լինում պարզելու, թե որն է «իրական», որը՝ շինծու։ Գրքի առաջին տպագրությունը ամբողջությամբ սպառվում է  թողարկման օրը, իսկ մեկ ամսվա ընթացքում գրքի վաճառքը հասնում է մեկ միլիոնի։ Բոլոր երեք հատորների անգլերեն լեզվով հրատարակությունները, որոնց առաջին երկու հատորները թարգմանել է Ջեյ Ռուբինը, իսկ երրորդը ՝ Ֆիլիպ Գաբրիելը, լույս են տեսել Հյուսիսային Ամերիկայում և Միացյալ Թագավորությունում 2011 թ.-ի հոկտեմբերի 25-ին։ Մուրակամիի “1Q84” վեպի «Կատուներ քաղաքը» գլուխը նույնիսկ հրատարակվել է «Նյու Յորք» ամսագրի 2011 թվականի սեպտեմբերի 5-ի համարում։

Հրապարակման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ի սկզբանե լույս է տեսել Ճապոնիայում ՝ երեք դյուրակիր հատորներով Շինչոշա հրատարակչությունում։ Գրքի առաջին երկու հատորները  տպագրվել են 2009 թ. Մայիսի 29-ին; իսկ երրորդ հատորը լույս է տեսել 2010 թ. Ապրիլի 16-ին։

Անգլերեն թարգմանությամբ, Կնոպֆ հրատարակչությունը վեպը հրատարակել է Միացյալ Նահանգներում մեկ դյուրակիր հատորով 2011 թ.-ի հոկտեմբերի 25-ին, ավելի ուշ  տպագրվում են երեք առանձին հատորներ փափուկ կազմով 2015-ի մայիսի 15-ին։  Միացյալ Թագավորությունում վեպը հրատարակվել է Հարվիլ Սեկեր հրատարակչության  կողմից երկու հատորով։ Առաջին հատորը, որը պարունակում է 1-ին և 2-րդ գրքերը, լույս է տեսել 2011 թ. Հոկտեմբերի 18-ին, որին հաջորդել է երկրորդ հատորը, որը պարունակում է Գիրք 3՝ տպագրված է 2011 թ. Հոկտեմբերի 25-ին։

Վեպի ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ավարտին հասցնելու համար Մուրակամիից պահանջվեց չորս տարի։ Վեպի վերնագիրը բառախաղ-հղում է ճապոներենում 1984-ի հնչողության և Ջորջ Օրուելի 1984 (գիրք) վերնագրով վեպի միջև։ Q  տառը և ճապոներենում  9 թվի արտասանությունը հոմոֆոններ են, որոնք հաճախ օգտագործվում են ճապոնական բառախաղերում։

Մշակութային ազդեցությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և իր նախորդ աշխատանքներից շատերում, Մուրակամին հաճախակի է հիշատակում կոմպոզիտորներին և երաժիշտներին ՝ սկսած Բախից մինչև Անտոնիո Վիվալդի և Լեոշ Յանաչեկ, որոնց «Սինֆոնիետա»-ները  բազմիցս հիշատակվում կամ մեջբերվում են վեպի վճռորոշ պահերին։

Տեքստում նաև մեջբերվում է «գիլյացիներ»-ի մասին երկար հատված ՝ Անտոն Չեխովի «Սախալին կղզի» (1893–94) ճանապարհորդական օրագրից։

Կրոնական թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես  Մուրակամիի մյուս վեպերում, 1Q84-ում նույնպես գերակշռում են կրոնական հասկացությունները։ 1Q84- ի սյուժեն կառուցված է միստիկական պաշտամունքի և երկու իրարից վաղուց բաժանված սիրահարների շուրջ, որոնք ներքաշված են հայելային աղավաղված իրականության մեջ։

Կրոնական օտարումը 1Q84-ի հիմնական թեման է, քանի որ Մուրակամին ներկայացնում է կրոնական  գաղափարները  առօրյա իրականությունից առանձին։ Այս տարանջատումը հաճախ գործիք  է  շեշտելու Մուրակամիի տեսակետը կրոնի մասին որպես բացասական ուժ, որը հակասում է նորմալ, առօրյա կյանքին. այնուամենայնիվ, Մուրակամին բավականին լուռ է իր անձնական կրոնական համոզմունքների վերաբերյալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Anderson S. The Fierce Imagination of Haruki Murakami // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2011. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 30. — ISBN 978-3-442-74362-9
  3. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 41. — ISBN 978-3-442-74362-9
  4. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 63. — ISBN 978-3-442-74362-9
  5. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 100. — ISBN 978-3-442-74362-9
  6. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 140. — ISBN 978-3-442-74362-9
  7. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 158. — ISBN 978-3-442-74362-9
  8. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 164. — ISBN 978-3-442-74362-9
  9. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 223. — ISBN 978-3-442-74362-9
  10. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 236. — ISBN 978-3-442-74362-9
  11. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 267. — ISBN 978-3-442-74362-9
  12. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 329. — ISBN 978-3-442-74362-9
  13. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 15. — ISBN 978-3-442-74362-9
  14. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 644. — ISBN 978-3-442-74362-9
  15. Murakami H. 1Q84 Buch 1 & 2 (գերմ.) — 6 — Penguin Random House Verlagsgruppe, 2012. — S. 697. — ISBN 978-3-442-74362-9
  16. 1Q84 Buch 3 (գերմ.) — 3 — 2013. — S. 186. — ISBN 978-3-442-74363-6