ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակում (2021)
ԱՄՆ Կապիտոլիումի գրոհում 2021 | |
---|---|
Մաս 2020-2021 ԱՄՆ նախագահական ընտրությունների բողոքի ցույցեր | |
Մարդկանց բազմություն Վաշինգտոն ԿՇ-ում | |
Ամսաթիվ | Հունվարի 6, 2021 |
Վայր | Վաշինգտոն, ԴիՍի, Միացյալ Նահանագներ 38°53′23″ հս․ լ. 77°00′32″ ամ. ե.HGЯO |
Պատճառ | Ընդդիմություն ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկին |
Կորուստներ | |
Զոհեր | 4[2][3] |
Վիրավորներ | Առնվազն 14 ոստիկան[1] |
Ձերբակալվածներ | Առնվազն 52[1] |
2021 թվականի հունվարի 5-ին և 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին Վաշինգտոն ԿՇ-ում, որպեսզի մերժեն 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և աջակցեն փոխնախագահ Մայք Փենսի և Կոնգրեսի նկատմամբ Թրամփի պահանջը՝ չճանաչելու ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը[4][5][6]։ Այդ ժամանակ Կոնգրեսը նիստ էր գումարել՝ անցկացնելով Ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկը և բանավեճեր անցկացնելով այն բանից հետո, երբ կոնգրեսականներ Թեդ Քրուզը և Փոլ Գոսարը հակադարձել են Արիզոնայում Ընտրիչների կոլեգիայի կողմից ձայների հաշվարկի դեմ։ ԱՄՆ-ի Կապիտոլիումի համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը, որպեսզի մտնեն Կապիտոլիումի շենք, ներառյալ Ազգային քանդակագործական դահլիճը[7][8]։ Չորեքշաբթի օրը Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը պարետային ժամ է հայտարարել[9]։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցարարները սկսել են հավաքվել Վաշինգտոն ԿՇ-ում, երեքշաբթի՝ հունվարի 5-ին, հաջորդ օրը նախատեսված հանրահավաքից առաջ։ Երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի առավոտյան ձերբակալվել է առնվազն 10 մարդ[7]։
Հունվարի 6-ի առավոտյան հազարավոր ցուցարարներ շրջափակել են Վաշինգտոնի կոթողը՝ հանրահավաք անցկացնելու համար։ Մի քանի մարդ ելույթ է ունեցել Էլիփս զբոսայգում (Սպիտակ տնից դեպի հարավ), այդ թվում՝ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին և ինքը՝ Թրամփը։ Ջուլիանին դիմել է ամբոխին՝ կրկնելով իրադարձությունների վարկածը, որի համաձայն ընտրություններում օգտագործված քվեարկության մեքենաները «ջարդված» են եղել։ Թրամփը հանդես է եկել ապակյա միջնապատի հետևից՝ հարձակվելով ԶԼՄ-ների վրա և Փենսին կոչ անելով չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչը չի մտնում Փենսի սահմանադրական լիազորությունների մեջ[10]։
Չորեքշաբթի օրը Փենսը նամակ է հրապարակել Կոնգրեսում, որում ասել է, որ չի վիճարկի Բայդենի հաղթանակը[10]։ Չորեքշաբթի օրը՝ ժամը 14։15-ին[11], ցուցարարները սկսել են ԱՄՆ Կապիտոլիումի համալիրում շենքի գրոհի փորձերը։ Համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը՝ ներխուժելով Կապիտոլիումի շենք, այդ թվում նաև Ազգային քանդակագործական դահլիճ[7][8]։ Ավելի ուշ համալիրում գտնվող բոլոր շենքերն արգելափակվել են, մուտքն ու ելքը արգելվել են։ Շենքում մարդկանց խնդրել են անցնել կաբինետներ և փակել դռներն ու պատուհանները, իսկ նրանց, որոնք դրսում են եղել, խորհուրդ են տվել «ապաստան փնտրել»[12]։ Կոնգրեսի անդամներին կարգադրել են հակագազեր հագնել այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսել են արցունքաբեր գազ օգտագործել շենքում։ ABC News-ը հայտնել է, որ Կապիտոլիումի շենքում կրակոցներ են լսվել, և որ Ներկայացուցիչների պալատի մուտքի դռան մոտ զինված հակամարտություն է առաջացել[13]։ Արդյունքում ցուցարարներից մեկը վիրավորվել է պարանոցին հասցված կրակոցից[14]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԶԼՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական Guardian-ը համարում է, որ Թրամփը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել։ Թերթի կարծիքով՝ գործողությունների նպատակը Բայդենին նախագահ դառնալու խանգարելն էր, և դա նրա նախագահության ապալեգիտիմացման և նոր վարչակազմի դերի թուլացման արշավի մի մասն է[6]։
- Independent թերթի կարծիքով՝ Թրամփը խռովություններ է հրահրել, որոնք ավելի շատ ասոցացվում են անկայուն երկրներում իշխանության բռնի փոխանցման հետ և Թրամփի կողմնակիցներին համեմատում է բոլշևիկների և Ձմեռային պալատի գրոհի հետ։ Ի տարբերություն 1917 թվականի Պետրոգրադի, ինչպես գրում է թերթը, նոր «հեղափոխականները» սելֆի էին անում Կապիտոլիումի ֆոնին[6]։
- Թվիթթերը, Ինստագրամը և Ֆեյսբուքը ժամանակավորապես անջատել են ներկայիս ԱՄՆ նախագահ Թրամփի հաշիվները։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի խոշորագույն ընկերությունների և բիզնես միավորումների, այդ թվում՝ Citi Bank-ի և Արդյունաբերական պալատի ղեկավարները դիմել են օրենսդիրներին՝ պահանջելով անհապաղ հեռացնել Դոնալդ Թրամփին իշխանությունից՝ օգտվելով իրավունքից, որը տալիս է ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղումը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Brice-Saddler, Michael; Williams, Clarence (2021 թ․ հունվարի 6). «Three died of medical emergencies during siege of Capitol». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «4 died as Trump supporters invaded Capitol». Associated Press. 2021 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին – via Politico. «D.C. police officials also say two pipe bombs were recovered, one outside the Democratic National Committee and one outside the Republican National Committee. Police found a cooler from a vehicle that had a long gun and Molotov cocktail on Capitol grounds.»
- ↑ «Over 50 people arrested, 14 officers injured and 4 deaths reported amid pro-Trump protests in DC». FOX 5 DC. 2021 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Peñaloza, Marisa (2021 թ․ հունվարի 6). «Trump Supporters Clash With Capitol Police At Protest». National Public Radio (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Amenabar, Teddy (2021 թ․ հունվարի 6). «Live updates: Hundreds storm Capitol barricades; two nearby buildings briefly evacuated; Trump falsely tells thousands he won». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 6,0 6,1 6,2 "Один из самых темных дней в истории США": мировые СМИ о захвате Капитолия и будущем Дональда Трампа, BBC, 7.01.2021
- ↑ 7,0 7,1 7,2 McEvoy, Jemima (2021 թ․ հունվարի 6). «DC Protests Live Coverage: Entire Capitol Now On Lockdown As Protesters Enter The Building». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 8,0 8,1 Lang, Brent (2021 թ․ հունվարի 6). «U.S. Capitol on Lockdown, Pro-Trump Protestors Breach Police Lines». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «DC Mayor Issues 6 p.m. Curfew Following Protests Wednesday». CBS Baltimore (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 10,0 10,1 Nickeas, Peter (2021 թ․ հունվարի 6). «Pro-Trump supporters have flooded DC to protest president's election loss». CNN. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Fandos, Nicholas (2021 թ․ հունվարի 6). «Pence and lawmakers evacuated as protesters storm the Capitol, halting Congress's counting of electoral votes». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Watch Live: Protesters Swarm US Capitol Steps as Congress Counts Electoral Votes». NBC4 Washington (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Berge, Clint (2021 թ․ հունվարի 6). «HAPPENING NOW: Armed standoff inside US Capitol, shots fired». WQOW (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Hermann, Peter; Leonnig, Carol D. (2021 թ․ հունվարի 6). «Person shot inside U.S. Capitol as chaos unfolds». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Последний шанс президента. Штурм Капитолия подорвал позиции Трампа, BBC, 7.01.2021
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փրկեք Ամերիկան» ելույթներ (տեսահոլովակ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակում (2021)» հոդվածին։ |
|