Ամոթ (անգլ.՝ Shame), բրիտանացի ռեժիսոր Սթիվ ՄաքՔուինի2011 թվականին նկարահանված դրաման, որն արժանացել է համաշխարհային մի շարք հեղինակավոր մրցանակների։
Ֆիլմը ներկայացվել է Ոսկե գլոբուսի, մրցանակաբաշխություններում շահել է 21 մրցանակ։ Պրեմիերան կայացել է 2011 թ. սեպտեմբերի 4-ին Վենետիկի կինոփառատոնին։ Ամերիկյան կինոընկերությունը տվել է NC-17 (17 տարեկանից ոչ ցածր) վարկանիշը[13][14]։
Ֆիլմը պատմում է Նյու Յորքի 30-ամյա բնակիչ Բրենդոն Սելևանի մասին։ Նա ապրում է հանգիստ և չափված կյանքով, և նրա ծանոթներից ոչ մեկը չի կասկածում, որ Բրենդոնը վաղուց տառապում է կլինիկական էրոտոմանիայից։ Նրա համակարգիչը լցված է պոռնոֆիլմերով, երեկոները՝ մեկանգամյա կապերով, իսկ մտքերը՝ էրոտիկայով։ Սեքսն ագահորեն խժռում էր նրա կենսունակությունը որպես վտանգավոր վիրուս, մինչև ամբողջությամբ չդատարկեց հոգին[15]։