Անիեր սյուր Սեն (ֆր.՝ Asnières-sur-Seine. ֆրանսերեն արտասանութամբ՝ (լսել)), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական հատվածի հյուսիսային մասում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում, Սեն գետի ձախ ափին, Փարիզի կենտրոնից մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա[4], Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուսիսարևմտյան Բանյո արվարձանում։ Զբաղեցնում է 4,82 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 83.376[5]։
Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է Հռոմի պապի1158 թվականիբուլլայում, Asnerias անվանումով (առաջացել է միջին լատիներեն asinaria բառից, որ նշանակում է ավանակապահական ֆերմա)։ Մինչև 1968 թվականիփետրվարի 15-ը կոչվել է Անիեր. ներկայիս անվանումը, որը ֆրանսերենից թարգմանած՝ նշանակում է Սենի Անիեր, ստացել է Անիեր անվանումը կրող ֆրանսիական այլ բնակավայրերից տարբերակելու նպատակով։
20-րդ դարի սկզբներին Սեն գետի անիերյան հատվածը դարձել է մակույկներով թիավարության սիրված վայր փարիզեցիների համար, տեղացիներն էլ վարպետացել են նավակներ պատրաստելու գործում[7]։
Քաղաքի տեսարժան վայրերից է շների գերեզմանատունը, որը բացվել է 1899 թվականին և համարվում է հանրությանը մատչելի ամենահին կենդանական գերեզմանատունը։
Նորաձևության նշանավոր դիզայներԼուի Վիտոնը Անիերում է բացել իր առաջին արվեստանոցը, այս քաղաքում է ապրել մինչև իր մահը։ Արվեստանոցն ու որոշ խորհրդանշական տարրեր (մանեկեններ, կաշվե մոդելներ և այլն) պահպանվել են մինչև օրս[8][9]։
Ռուանդայի հութու ցեղի ներկայացուցիչ գործարար և պատերազմի հանցագործ Ֆելիսիեն Կաբուգան ձերբակալվել է այստեղ 2020 թվականիմայիսի 16-ին՝ ռուանդական ցեղասպանության ժամանակ ոճիր գործելուց 26 տարի անց (նա մեղադրվել է ցեղասպաններին ֆինանսավորելու, թութսիների զանգվածային սպանությունների գործիք դարձած հազարավոր մաչետեներ նրանց մատակարարելու համար)[10]։
Ministère de la cohésion des territoires et des relations avec les collectivités territoriales (ed.). «Asnières-sur-Seine». Ma commune. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 13/12/2020-ին..