Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Անյոլո Բրոնձինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անյոլո Բրոնձինո
իտալ.՝ Agnolo Bronzino
Ի ծնեիտալ.՝ Agnolo di Cosimo di Mariano
Ծնվել էնոյեմբերի 17, 1503[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4]
Վախճանվել էնոյեմբերի 23, 1572[1][3][4][…] (69 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա[1][4][2]
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ և գծագրող
Ոճմաներիզմ[1]
Ժանրդիմանկար, նյու[5], դիցաբանական գեղանկարչություն[5], կրոնական նկարչություն[6][5] և պատմական գեղանկարչություն[6][5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներDeposition of Christ?, Portrait of Eleanor of Toledo and her son Giovanni de' Medici?, Portrait of Andrea Doria as Neptune?, Cappella di Eleonora? և Eleonora of Toledo?
ՄեկենասներԿոզիմո I
ՈւսուցիչՊոնտորմո[7] և Ջիրոլամո Ջենգա
ԱշակերտներԱլեսանդրո Ալորի
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
 Agnolo Bronzino Վիքիպահեստում

Անյոլո Բրոնձինո (Bronzino, իսկական անունը՝ Անյոլո դի Կոզիմո դի Մարիանո — Agnolo di Cosimo di Mariano) (նոյեմբերի 17, 1503[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4] - նոյեմբերի 23, 1572[1][3][4][…], Ֆլորենցիա, Իտալիա[1][4][2][8] , ուշ Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, մաներիզմի ականավոր ներկայացուցիչ։ Ենթադրվում է, որ Բրոնձինո մականունն ստացել է մազերի կամ մաշկի բրոնզագույնի պատճառով[9][10][11]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնձինոն եղել է լավ կրթություն ստացած, շատ կարդացած արվեստագետ, քաջածանոթ էր իր ժամանակակից մեծ գրողների՝ Վերածննդի մարդասիրական գաղափարները իրենց երկերում հոյակապ կերպով մարմնավորված գրական հսկաներ Դանթեի, Պետրարկայի ստեղծագործություններին և ոչ միայն նկարներ է հեղինակել, այլև գրել է բանաստեղծություններ[12], եղել է Ֆլորենցիայի ակադեմիայի անդամ։ Նա ստեղծել է որմնանկարներ, խորանների նկարազարդումներ, առասպելաբանական թեմաներով և այլաբանական նկարներ, սակայն փառքի է արժանացել առաջին հերթին իր հեղինակած դիմանկարների շնորհիվ։ Բրոնձինոն կատարելության է հասցրել վեհաշուք արիստոկրատական դիմանկարի տեսակը, որտեղ կերպարի վերացածություն-փակվածությունը համատեղված է կոմպոզիցիայի հանդիսավոր հանդարտության, պատկերագրի սրության, սառը երփնագրի (կոլորիտի), մանրամասների սառնասիրտ ճշգրտության հետ։ Իսկ կրոնական և առասպելաբանական թեմաներով նկարներն աչքի են ընկնում կոմպոզիցիայի բարդությամբ, դիմախաղերի ու մարմնադիրքերի մտացածին ձևերով, կերպարների տարփահարույց (էրոտիկ) ցուցադրումներով։

Անյոլո Բրոնձինոն, որ ժամանակին աշակերտել էր Ռաֆայելինո դել Գարբոյին և մաներիզմի ֆլորենտական դպրոցի առաջին ներկայացուցիչներից մեկը համարվող Ջակոպո Պանտորմոյին, վերջինիս հետ որմնանկարներով զարդարել է Գալուցցոյի չերտոզան՝ կարտեզիանական վանքը, Մեդիչիների վիլլաները Ֆլորենցիային մերձակա Կարեջիում ու Կաստելլոյում։ 1525-1535 թվականներին Բրոնձինոն մաներիզմի ոճով մի շարք աշխատանքներ է հեղինակել կրոնական ու առասպելաբանական թեմաներով։ Ընդ որում՝ որոշ կտավների վրա նա և Պանտորմոն համատեղ են աշխատել, և դժվար է ասել, թե նրանցից կոնկրետ ո՛վ է այդ ստեղծագործությունների հեղինակը[13]։

1530 թվականին Բրոնձինոն դարձել է Ուրբինոյի հերցոգ Ֆրանչեսկո Մարիա դելլա Ռովերեի պալատական նկարիչը, մասնակցել Պեզարոյում գտնվող Իմպերիալե վիլլան կրոնական ու առասպելաբանական թեմաներով որմնանկարներով զարդարելու աշխատանքներին։ Գվիդոբալդո Երկրորդ դելլա Ռովերեի համար նա ստեղծել է «Ապոլլոնի ու Մարսիայի մրցամարտը» կտավը, իսկ 1532 թվականին՝ հերցոգի դիմանկարը, որը մեկնակետ է դարձել նրա՝ որպես վարպետ դիմանկարչի համբավի համար։

Մեդիչիների պալատական նկարիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1533 թվականին Բրոնձինոն Ուրբինոյից տեղափոխվել է Ֆլորենցիա, դարձել Տոսկանայի հերցոգ Կոզիմո Մեդիչիի պալատական նկարիչն ու վերջինիս շուրջը ձևավորված մտավորականների, արվեստագետների խմբակի ակտիվ անդամը։ 1537 թվականին նա անդամագրվել է նկարիչների՝ Սուրբ Ղուկասի անունը կրող գիլդիային և Ֆլորենցիայի ակադեմիային։ Հետագայում այցելել է Հռոմ և իր այդ այցի ընթացքում ծանոթացել է Միքելանջելոյի արվեստին, խորությամբ ուսումնասիրել է և շատ օգտակար դասեր է քաղել։ Եթե բացառենք Հռոմ կատարած այդ այցը և Ուրբինոյում (1530-1533 թթ.) ու Պիզայում (1564-1565 թթ.) աշխատած ոչ երկար տարիները, կարելի է ասել, որ իր կյանքը Բրոնձինոն հիմնականում անց է կացրել Ֆլորենցիայում։ Որպես պալատական նկարիչ՝ նա տոնական շքեղ դեկորացիաներ է ձևավորել, որպեսզի պատշաճ տեսք հաղորդվի Էլեոնորա Տոլեդացու մուտքին Ֆլորենցիա քաղաք և Կոզիմո Առաջինի հետ նրա պսակադրության արարողությանը։ Ցավոք, ինչպես այդ, այնպես էլ համանման իրադարձությունների ու արարողությունների համար ֆլորենտացի մեծահարուստների պատվերով նրա պատրաստած տոնական, հանդիսանքային ու թատերական դեկորացիաները չեն պահպանվել։

Էլեոնորա Տոլեդացու հանձնարարությամբ Բրոնձինոն նկարազարդել է Պալացցո Վեկկիոյի մատուռը՝ պատկերելով Ահեղ դատաստանի տեսարաններ և սրբերի դիմանկարներ։

1540—1555 թթ. էսքիզներ է արել Ֆլորենցիայի գոբելենագործական արհեստանոցների համար, ընդ որում՝ ստեղծել է Հին կտակարանի սյուժեներով 16 տեսարան՝ համագործակցելով Ֆրանչեսկո Սալվիատիի հետ։ Հետագայում նրա այդ էսքիզների հիման վրա իրենց գործերն են ստեղծել Ջովանի Ռոստն ու Նիկոլաս Կարխերը։

Վեներան, կուպիդոնն ու սատիրը

Քանքարավոր նկարիչը միաժամանակ պատկերազարդել է Ֆլորենցիայի եկեղեցիների խորաններ, այլաբանական նկարներ ստեղծել հերցոգի համար։ Ուշագրավ է, որ այդ, ինչպես նաև առասպելաբանական թեմաներով նկարներում որոշ հերոսների ներկայացրել է իր ժամանակի ճանաչված մարդկանց դեմքերով։ Բրոնձինոյի այլաբանական նկարներից լայն ճանաչում է գտել «Սիրո ալեգորիան», որը հերցոգի կողմից, դիվանագիտական նկատառումներով, ընծայվել է Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկոս Երկրորդին։

1563 թվականին Բրոնձինոն դարձել է Ֆլորենցիայի նկարչական արվեստի ակադեմիայի ( Accademia delle Arti del Disegno) հիմնադիր անդամներից մեկը։

Անյոլո Բրոնձինոն վախճանվել է 1572 թվականին, Ֆլորենցիայում՝ իր սիրելի աշակերտ, նկարիչ Ալեսանդրո Ալորիի տանը, որտեղ ապրում էր կյանքի վերջին տարիներին (ըստ որոշ վկայությունների՝ Ալեսանդրոյի հայրը՝ նույնպես նկարիչ Քրիստոֆանո Ալորին, Բրոնձինոյի քեռին էր։ Ի դեպ՝ քեռորդին իր մի շարք նկարներ ստորագրել է «Ալեսանդրո Բրոնձինո»)։

Տաղանդավոր արվեստագետին հուղարկավորել են չափազանց համեստ ձևով; Նրա տապանաքարին փորագրված է հետևյալ նախադասությունը. «Մահ չունի նա, ով այնպես է ապրում, ինչպես Բրոնձինոն է ապրել»[14]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Брондзино, Анджело». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Bronzino. Artist and Poet at the Court of the Medici: Exhibition Catalogue / ed. by Carlo Falciani and Antonio Natali. – Firenze: Mandragora, 2010. – 359 p.
  • Поэзия Аньоло Бронзино. Перевод, комментарии и послесловие: Павел Алешин // Носорог №3, весна-лето 2015. С.113-126.
  • Алешин П.А. Произведения искусства в поэзии Аньоло Бронзино // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 2. / Под ред. А.В. Захаровой. – СПб.: НП-Принт, 2012. С. 255–260: http://actual-art.org/files/sb/02/Alyoshin.pdf
  • Алешин П.А. Письмо Аньоло Бронзино о скульптуре и живописи Արխիվացված 2016-03-06 Wayback Machine // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 4. / Под ред. А.В. Захаровой, С.В. Мальцевой. – СПб.: НП-Принт, 2014. С. 230–237. – ISSN 2312-2129
  • Maurice Brock, Bronzino, Edition du Régard, Paris 2002. 2-84105-140-4
  • The Drawings of Bronzino, exh. cat. ed. by Carmen C. Bambach, contr. by Elizabeth Pilliod, Marzia Faietti, Janet Cox-Rearick, Philippe Costamagna, The Metropolitan Museum of Art, New York 978-1-58839-354-8, 978-0-300-15512-9
  • Bronzino: pittore e poeta alla corte dei Medici, exh. cat. ed. by Antonio Natali e Carlo Falciani, Palazzo Strozzi, Florence 2010-11. 978-88-7461-153-9.
  • Me Comb A., Angelo Bronzino, Camb. (Mass.), 1928; Becherucci L., Bronzino, Firenze, 1950.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Կերպարվեստի արխիվ
  5. 5,0 5,1 5,2 5,3 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 Union List of Artist Names
  7. https://www.arthistoricum.net/themen/portale/renaissance/lektion-xv-zwischen-republik-und-hofkunst-die-kunst-in-florenz-von-1510-bis-1575/7-bronzino-als-hofmaler-der-medici/
  8. Encyclopædia Britannica(չաշխատող հղում)
  9. Mistaken attempts also have been made in the past to assert his name was Agnolo Tori and even Angelo (Agnolo) Allori
  10. Chilvers, Ian (2017). The Oxford Dictionary of Art and Artists. Oxford University Press. էջ 306.
  11. Haggerty, George; Zimmerman, Bonnie, eds. (2003). Encyclopedia of Lesbian and Gay Histories and Cultures. Garland. էջ 225.
  12. Deborah, Parker, Bronzino: Renaissance Painter as Poet (Cambridge and New York: Cambridge University Press, 2000).
  13. Web Gallery of Art, image collection, virtual museum, searchable database of European fine arts (1100–1850)
  14. Большая иллюстрированная энциклопедия живописи.. — Москва: ОЛМА Медиа-Групп, 2011. — С. 71. — ISBN 978-5-373-03516-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյոլո Բրոնձինո» հոդվածին։