Աննա Ֆրանկ
Աննա Ֆրանկ Anne Frank | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | , Ֆրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[4][5] |
Մահացել է | փետրվար 1945[6][7][8] (15 տարեկան) |
Մահվան վայր | Բերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա[5] |
Գերեզման | Բերգեն-Բելզեն |
Քաղաքացիություն | Նացիստական Գերմանիա, առանց քաղաքացիության և Վայմարյան Հանրապետություն |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | ռեֆորմիստական հրեականություն |
Կրթություն | 6th Montessori School Anne Frank? |
Երկեր | Աննա Ֆրանկի օրագիրը և Tales from the Secret Annex? |
Մասնագիտություն | օրագրի հեղինակ և գրող |
Աշխատանք | Աննա Ֆրանկի օրագիրը |
Ծնողներ | հայր՝ Օտտո Հենրիխ Ֆրանկ մայր՝ Էդիտ Ֆրանկ Հոլենդեր |
Կայք | annefrank.org |
Ստորագրություն | |
Anne Frank Վիքիպահեստում |
Աննա Ֆրանկ (գերմ.՝ Anne Frank, հունիսի 12, 1929[1][2][3][…], , Ֆրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[4][5] - փետրվար 1945[6][7][8], Բերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա[5]), ծագումով հրեա, գերմանացի աղջիկ, ով Հիտլերի իշխանության գալուց հետո ընտանիքով թաքնվել է Հոլանդիայում։
Հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով («Աննա Ֆրանկի օրագիրը»), որտեղ նա գրել է ֆաշիզմի դաժան հետևանքների մասին։ Գրվածքը թարգմանվել է 70 լեզուներով, ներառյալ հայերեն։
Ծնվելով Ֆրանկֆուրտում՝ նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ամստերդամի մոտակայքում՝ այնտեղ տեղափոխվելով իր ընտանիքի հետ չորս տարեկան հասակում, երբ նացիստներն իշխանության անցան Գերմանիայում։ Նա կորցրել է իր քաղաքացիությունը 1941 թվականին՝ դառնալով քաղաքացություն չունեցող անձ։ 1940 թվականի մայիսից գերմանական օկուպացիայի արդյունքում Ֆրանկները պաշարված էին Ամստերդամում։ Քանի որ 1942 թվականին հրեա բնակչության նկատմամբ հետապնդումը աճեց, Ֆրանկները թաքնվեցին Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրում՝ գրապահարանի հետևում առկա թաքստոցում։ Այդ ժամանակից սկսած մինչև 1944 թվականի օգոստոս ամսին գեստապոյի կողմից ձերբակալությունը Աննան պահում էր օրագիր, որը ստացել էր որպես ծննդյան նվեր և կանոնավոր կերպով լրացնում էր այն։ Ձերբակալությունից հետո Ֆրանկները տեղափոխվեցին համակենտրոնացման ճամբար։ 1944 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին Աննան և իր քույրը՝ Մարգոտը, Աուշվիցից տեղափոխվեցին Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբար, որտեղ մի քանի ամիս անց նրանք մահացան։ Սկզբնապես, համաձայն Կարմիր խաչի գնահատումների, նրանց մահվան պաշտոնական ամսաթիվը համարվում էր մարտի 31-ը, բայց Աննա Ֆրանկի տան 2015 թվականին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի հավանական է, որ նրանք փետրվարին են մահացել։
Օտտոն՝ Ֆրանկներից միակ ողջ մնացածը, պատերազմից հետո վերադառնալով Ամստերդամ, պարզեց, որ Աննայի օրագիրը պահվել է իր քարտուղարուհու՝ Միեփ Գեսի կողմից, և նրա ջանքերի արդյունքում 1947 թվականին այն հրատարակվեց։ Այն իր նախնական հոլանդերեն տարբերակից թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է անգլերեն 1952 թվականին «Մի երիտասարդ աղջկա օրագիր» վերնագրով և դրանից հետո թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննելիս Մարի Ֆրանկը ծնվել է 1929 թվականի հունիսի 12-ին Ֆրանկֆուրտի Կարմիր խաչի կլինիկայում[9], Էդիթ և Օտտո Հենրիխ Ֆանկների ընտանիքում։ Նա ուներ ավագ քույր՝ Մարգոտը։ Ֆրանկները լիբերալ հրեաներ էին և չէին հետևում հուդայականության բոլոր կանոններին ու սովորույթներին։ Նրանք ապրում էին հերաների և ոչ հրեաների՝ տարբեր կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիների ձուլված համայնքում։ Էդիթը և Օտտոն բարեպաշտ ծնողներ էին, ովքեր օժտված էին գիտական մղումներով և ունեին հարուստ գրադարան․ երկու ծնողներն էլ երեխաների մեջ սերմանում էին ընթերցասիրություն։ Երբ Աննան ծնվեց, ընտանիքը ապրում էր Ֆրանկֆուրտ-Դորնբուշի Մարբախվեգ 307 տանը, որի երկու հարկերն էին վարձակալել։ 1931 թվականին ընտանիքը տեղափոխվեց Գենգհոֆերշտրասա 24՝ Դորնբուշի նորաոճ լիբերալ հատվածը, որ կոչվում էր Դիքթերվիերթալ (պոետների թաղամաս)։ Երկու տներն էլ մինչ օրս կանգուն են[10]։
1933 թվականից հետո, երբ Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը հաղթեց դաշնային ընտրություններում և Ադոլֆ Հիտլերը նշանակվեց Ռեյխի կանցլեր, Էդիթ Ֆրանկը և երեխաները տեղափոխվեցին ապրելու Էդիթի մոր՝ Ռոզայի հետ Աախենում։ Օտտո Ֆրանկը մնաց Ֆրանկֆուրտում, բայց ստանալով Ամստերդամում նոր կազմակերպություն հիմնելու առաջարկ՝ նա տեղափոխվեց այնտեղ։ Նա սկսեց աշխատել Օպետկա Վորքսում՝ կազմակերպություն, որ վաճառում էր մրգային էքստրակտով հավելումներ։ Էդիթը Աախենի և Ամստերդամի միջև բնակարան գտավ Մերվիդեփլինում՝ Ամստերդամի Ռիվիերբուրթ թաղամասում, որտեղ շատ հրեա և գերմանացի փախստականներ էին հաստատվել։ 1933 թվականի ուշ դեկտեմբերին Էդիթը Մարգոյի հետ հետևեց ամուսնուն։ Աննան մինչև փետրվար մնաց տատիկի հետ, մինչ ընտանքը վերամիավորվեց Նիդեռլանդներում։ Ֆրանկները այն 300000 հրեաների շարքում էին, ովքեր լքեցին Գերմանիան 1933 և 1939 թվականներին։
Ամստերդամ տեղափոխվելուց հետո Աննան և Մարգոտը ընդունվեցին դպրոց, Մարգոն՝ հանրակրթական դպրոց, իսկ Աննան՝ Մոնտեսորի դպրոց։ Չնայած հոլանդերենի հետ կապված սկզբնական խնդիրներին՝ Մարգոն դարձավ գերազանց աշակերտ։ Աննան շուտով ադապտացվեց Մոնտեսորի դպրոցին, նա այստեղ հանդիպեց իր հասակակից երեխաների, որոնցից էր Հանա Գոսլարը, ով դառնալու էր նրա լավագույն ընկերուհին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://web.archive.org/web/20170324033829/http://jeugdliteratuur.org/auteurs/anne-frank
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 45–48. — ISBN 978-3-7609-1310-0
- ↑ 6,0 6,1 6,2 The Guardian — United Kingdom: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ 7,0 7,1 7,2 Anne Frank Likely Died Earlier Than Believed — 2004.
- ↑ 8,0 8,1 8,2 Het laatste transport vanuit Westerbork naar Auschwitz
- ↑ «Geschichte». Frankfurt Red Cross Clinics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Wohnhaus der Familie Frank». City of Frankfurt. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Verhoeven, 2019, էջեր 28,31-33
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աննա Ֆրանկի օրագիրը», Էդիթ Պրինտ, 2017 Արխիվացված 2018-08-21 Wayback Machine ISBN 978-9939-75-131-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆրանկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆրանկ» հոդվածին։ |
|
- Հունիսի 12 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- 1945 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Հոլանդացիներ
- Հոլոքոստի զոհեր
- Սպանվածներ
- Գերմանիայի հրեաներ
- Նիդերլանդների հրեաներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Գերմանացի կին գրողներ
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում
- Հրեա պատմաբաններ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ