Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ան Լինդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ան Լինդե
շվեդ.՝ Ann Christin Linde
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Ստոկհոլմի համալսարան
Գիտական աստիճան՝ Բակալավր (1994)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 4, 1961(1961-12-04)[1] (62 տարեկան)
Ծննդավայր Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Քաղաքացիություն  Շվեդիա
 
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ

Ան Լինդե (շվեդ.՝ Ann Christin Linde, դեկտեմբերի 4, 1961(1961-12-04)[1], Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության անդամ, 2019 թվականի սեպտեմբերի 10-ից Շվեդիայի արտգործնախարարը[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 25-ից Լյովենի կառավարության Եվրոպական Միության և առևտրի հարցերով նախարարն է[3]։ Մինչ այդ Լինդեն ներքին գործերի նախարարությունում զբաղեցրել է պետական քարտուղարի պաշտոնը[4], ինչպես նաև աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ պետական քարտուղարի պաշտոնում։ 2013-2014 թվականներին զբաղեցրել Է Բրյուսելում Եվրոպական սոցիալիստների կուսակցության միջազգային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Այդ կազմակերպությունը միավորում է բոլոր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները ԵՄ-ում։

2000-2013 թվականներին եղել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջազգային քարտուղարը։ Նույն ժամանակահատվածում զբաղեցրել է Ուլոֆ Պալմեի միջազգային կենտրոնի փոխնախագահի պաշտոնը։ 1990-ական թվականների ընթացքում Լինդեն աշխատել է տարբեր պետական հաստատություններում, այդ թվում՝ քաղաքացիական հարցերով նախարարությունում։ Եղել է Եվրամիության հարցերով նախարար Մատս Հելշտրեմի և արտաքին գործերի և պաշտպանության նախարար Բյորն ֆոն Սյուդովի քաղաքական խորհրդականը։

Անձնական կյաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ամուսնացել է Մաթս Էրիկսոնի հետ[5]։ Ունի երկու երեխա[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.regeringen.se/sveriges-regering/utrikesdepartementet/ann-linde/cv-ann-linde/
  2. «Swedish PM appoints trade minister Linde as new foreign minister». CNA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Ann Linde, S, är ny EU- och handelsminister». DN.SE. 2016 թ․ մայիսի 25. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  4. «Statssekreterare blir EU-minister». VLT. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  5. 5,0 5,1 «The 1st Politician of the Year». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ան Լինդե» հոդվածին։